Աննի Էռնոն ամբողջ երիտասարդությունն անց է կացրել Իվըտոյում՝ Նորմանդիայում: Ֆրանսիայի բարձրագույն կրթության ազգային մրցույթում ստանալով գրականության դասախոսի դիպլոմ՝ նա դասավանդել է Աննըսիում, Պոնտուազում, ինչպես նաև Հեռակա ուսուցման ազգային կենտրոնում: Բնակվում է Վալ-դ’Ուազում՝ Սերժիում:
Վեպի իրադարձությունները ծավալվում են 2022 թվականին։ Վեպի գլխավոր հերոս Ֆրանսուան Սորբոնի համալսարանի գրականագիտության պրոֆեսոր է։ Հյուիսմանսի գրականության գիտակը մասնագիտական գործունեության և սեքսի առումով ճգնաժամի մեջ է գտնվում։ Ֆրանսուայի ծնողները մահանում են, իսկ նրա ընկերուհին գաղթում է իր նախնիների հայրենիք Իսրայել: Ֆրանսուան ընկճախտի մեջ է ընկնում և հայտնվում է ինքնասպանության եզրին… Ֆրանսիական երգիծական Շառլի Էբդո (ֆր.՝ Charlie Hebdo) ամսագրի հերթական համարը պետք է լույս տեսներ 2015 թվականի հունվարի 7-ին. դրանում անդրադարձ էր կատարվում նաև Մ. Ուելբեքի «Հնազանդություն» վեպին։ Պարբերականի առաջին էջին վեպին նվիրված ծաղրանկարը ուղեկցվում էր «Կախարդ Ուելբեքի գուշակությունները. 2015 թվականին ես կկորցնեմ ատամներս, իսկ 2022 թվականին ես արդեն ռամադանի պահքին...
«Հույն Զոռբան» համարվում է հույն գրող Նիկոս Կազանձակիսի (1883-1957) լավագույն ստեղծագործությունը: Ալեքսիս Զոռբան կենսախինդ ու աշխույժ մարդու կերպար է: Պարզ տրամաբանությամբ ու իր հախուռն կյանքի փորձից ելնելով՝ Զոռբան ցույց է տալիս, որ կյանքի իմաստի վերաբերյալ հարցադրումների պատասխանները գրքերի մեջ չեն, այլ հենց կյանքի, որը պետք է ապրել լիարյուն, կրքոտ, ազատ՝ սին հույսերից ու սպասելիքներից:
Մակեդոնացի արձակագիր Դեյան Տրայկոսկու «Դավաճանություն» վեպը սիրո և կրքի, պատվի ու պարտականության, հայրենի հողի ու նրա հանդեպ պատասխանատվության` այդպես էլ չհստակվող և դրա պատճառով ողբերգություն պայմանավորող հոգեբանական դեգերումների պատմություն է:
Գերմանացի գրող Պատրիկ Զյուսքինդի՝ 1985 թվականին հրատարակված բազմաժանր վեպն է։ Վեպի կենտրոնում հերոսի բացառիկ հոտառությունն է և այն զգայական իմաստը, որ բույրերը կրում են իրենց մեջ։ Սա մի պատմություն է մարդկային հոգու ինքնության, հաղորդակցման և բարոյականության մասին։ Գլխավոր հերոսը Ժան֊Բատիստ Գրենույն է՝ 18-֊րդ դարում Ֆրանսիայում ապրող մի որբ, ով ծնվում է բացառիկ հոտառության զգացողությամբ, աշխարհը ճանաչում է բույրերով և ի վիճակի է տարբերակել գրեթե դրանք բոլորը։ Գրենույը ցանկանում է դառնալ օծանելիքագործ այն բանից հետո, երբ հանդիպում է մի երիտասարդ գեղեցկուհու, ում բույրից արբելով՝ ի վերջո սպանում է նրան։ Թարգմանված լինելով 48 լեզուներով և ունենալով 20 միլիոնից ավելի վաճառված օրինակ՝ «Օծանելիք»-ը...
Վրացի հանրահայտ արձակագիր Օթար Ճիլաձեի «Քթոցը» վեպը պատմության ու ներկայի զուգադրմամբ վեր է հանում պետականություն ունենալու երազանքի և իրականացած երազանքից հիասթափւթյան, ազգային մեծ իդեալների ու ազգային սովորական սնապարծության ողբերգական հակադրությունը՝ մարդկային ճակատագրերի, հարաբերությունների անսովոր զարգացումներով, հեղինակային խոսքի կրքոտ տարերքով, տիրոջական կեցվածքով:
«Տիրուհին» վիպակը հետաքրքիր կառուցվածքով և մտահղացմամբ ստեղծագործություն է, որում հեղինակը, թվում է, դեպքերն ու իրադարձությունները ներկայացնում է որոշակի անվստահությամբ և կասկածանքով: Այն տպավորությունն է, թե նա ավելի շատ ցանկանում է լսել ընթերցողների տարբերակը…
24-ամյա Վերոնիկան, հոգնելով ձանձրալի ու միապաղաղ կյանքից, որոշում է ինքնասպան լինել ու ընդունում է մեծ քանակությամբ քնաբեր։ Մինչ դեղը կներգործի, Վերոնիկան ամսագրում տեսնում է «Որտե՞ղ է գտնվում Սլովենիան» հոդվածը և որոշում է գրել պատասխանը։ Վերոնիկայի ինքնասպանության փորձն անհաջողությամբ է ավարտվում. բժիշկները փրկում են նրան և ուղարկում Վիլլետ՝ սլովենական բուժարան հոգեկան հիվանդների համար… Բրազիլացի գրող Պաուլո Կոելիոյի ամենահայտնի վեպերից մեկն է։ Գրվել է 1998 թվականին։ Գիրքը հեղինակի երկու այլ ստեղծագործությունների («Պիեդրա գետի ափին նստեցի ու լաց եղա», «Դևն ու օրիորդ Պրիմը») հետ ընդգրկված է «Եվ յոթերորդ օրը…» շարքում։ 2009 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը։ «Վերոնիկան որոշում է մահանալ»...
Վեպն իրենից ներկայացնում է հետարդիության ոճի վերաբերյալ Ումբերտո Էկոյի տեսական գաղափարների գործնական կիրառումը։ Այն ներառում է ընթերցողների տարբեր լսարանների համար հասանելի մի քանի իմաստալից շերտեր։ «Վարդի անունը» առավել լայն լսարանների համար պատմական տարրերով բարդ կառուծվածքով դետեկտիվ է, ավելի նեղ հանրության համար այն դետեկտիվ տարրերով համեմված դարաշրջանի մասին վկայող պատմական վեպ է։ Իսկ էլ ավելի նեղ շրջանակների համար այն միջնադարյան և ժամանակակից աշխարհայացքների տարբերության, գրականության բնության և նշանակության, կրոնի հետ նրա առնչության, մարդու կյանքում այս երկուսի նշանակության վերաբերյալ փիլիսոփայական-մշակութային վերլուծություն է։ Վեպն էկրանավորվել է 1986 թվականին։ «Վարդի անունը» ֆիլմի ռեժիսորը Ժան Ժակ Աննոն էր։ Ուիլյամ Բասկերվիլցու դերակատարը Շոն Քոներին էր, իսկ...
Ահմեդ Ումիթի ամենահայտնի գործը, թերևս, «Ստամբուլի հուշը» (թուրք.՝ İstanbul Hatırası) վեպն է: Գիրքը տպագրվել է 2010 թվականի հունիսի 4-ին Ստամբուլում: Վեպը դետեկտիվ ժանրի լավագույն ստեղծագործություններից մեկն է: Այն վեպ է «կորցրած հուշերի և կորուսյալ Ստամբուլի մասին»: Վեպում մարդասպանները մեկ առ մեկ սպանում են այն մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են վնասել Ստամբուլի ճարտարապետությանը: Պատմությունն ու ներկան ներդաշնակորեն ապրում են կողոքկողքի և պատժվում են բոլոր նանք, ովքեր խախտում են այդ ներդաշնակությունը: Սա վեպ է պաշտելի քաղաքի, սիրո, ընկերության և այդ ամենն անխաթար պահելու ողբերգական ձգտումների մասին:
«Սև կապիկը» ռուս ժամանակակից գրող Զախար Պրիլեպինի աղմկահարույց վեպն է, որում համադրված են հոգեբանական դրաման և քաղաքական թրիլերը: Խմբագրության առաջադրանքով երիտասարդ լրագրողը հայտնվում է գաղտնի լաբորատորիայում, որտեղ ուսումնասիրում են առանձնակի դաժանությամբ աչքի ընկնող երեխաներին…
«Ջինսի սերունդը» վեպի սյուժեն հիմնված է իրական իրադարձությունների վրա։ 1983 թվականի նոյեմբերի 18-19-ին վրացի մի խումբ երիտասարդներ Թբիլիսիի օդանավակայանում փորձում են առևանգել ՏՈՒ-134 մակնիշի ինքնաթիռը՝ ԽՍՀՄ-ից փախուստ գործելու նպատակով։ Խորհրդային իշխանությունների կողմից այս փորձը որպես ահաբեկչական գործողություն գնահատվեց։ Մասնակիցների մի մասը սպանվեց վնասազերծման գործողության ընթացքում, իսկ մյուս անդամներն էլ դատարանի կողմից դատապարտվեցին մահապատժի և զանազան տարիների ազատազրկման: Դավիթ Տուրաշվիլին իր «Ջինսի Սերունդը» վեպում այս իրադարձությունները ներկայացնում է այլ պատմական լույսի ներքո. նրա համար այս երիտասարդները ոչ թե ահաբեկիչներ են, այլ մարդիկ, որոնք ցանկանում են ապրել ազատության մեջ՝ հեռու Խորհրդային Միության բռնաճնշումներից։ Որոշ գրականագետներ «Ջինսի սերունդը» վեպում տեղ գտած այս իրադարձությունների...
Վրացի բանաստեղծ, արձակագիր Գուրամ Օդիշարիայի «Պրեզիդենտի կատուն» ինքնատիպ կառուցվածքով և հետաքրքիր սյուժեով վեպ է , որում ներկայացվում ու բացահայտվում է մի ամբողջ ժամանակահատվածի համապատկեր՝ բնորոշ կերպարներով և ապրելակերպով:
«Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը» ֆրանսիացի հայտնի ժամանակակից գրող Մարկ Լևիի հայերեն թարգմանված առաջին ստեղծագործությունն է: Հեղինակն իրեն հատուկ ռոմանտիկ ոճով հյուսում է մի գեղեցիկ, հուզիչ սիրո պատմություն: Հետևելով բախտագուշակի կանխասումներին՝ վեպի հերոսուհին՝ Ալիսը, որը տաղանդավոր օծանագործ է, երկար ճամփորդություն է կատարում դեպի Թուրքիա, որտեղ հանդիպում է իր կյանքի տղամարդուն:
Այս վեպը ներշնչված է Շարլոթ Սալոմոնի կենսագրական ստեղծագործությունից: Երիտասարդ գերմանացի գեղանկարչուհուն սպանել են քսանվեց տարեկանում. նա հղի էր: Հիմնական սկզբնաղբյուրը նրա ինքնակենսագրական վեպն է՝ «Կյա՞նք, թե՞ թատրոն»:
Երկու դիպուկահար՝ տղամարդ և կին… Եվ մինչ տղամարդը հարմարեցնում է նշանը՝ կինն արդեն թիրախ է դարձրել նրան: Ուստի, տղամարդը դառնում է մի յուրօրինակ Շահրեզադե, որ իր կյանքի պատմությունն է պատմում դիմացինին՝ նոր «հազար ու մեկ գիշերվա» հույսով…
«Միջօրեի տիկինը» վեպում գլխավոր հերոսուհին ու իր մայրը իրենց շրջապատում օտար են, նրանք հրաժարվել են ազգությունից ու հավատից, ապրում են կեղծ ինքնությամբ: Ճակատագրի դեմ պայքարում նրանք ձախողվում են ու ժամանակի ընթացքում կորցնում խոսելու ունակությունը: Վերապրելու համար նրանք սովորում են լռել, որի հետևանքով էլ օտարանում և ուրանում են իրենց երեխաներին:
Մարսյան քրոնիկոնը 1950 թվականին հրատարակված գիտաֆանտաստիկ վեպ-պատվածաշար է: Հեղինակն այն նվիրել է կնոջը՝ Մարգարետին: Վեպում ներկայացվում է, թե ինչպես են հետզհետե ոչնչացող և քայքայվող Երկիր մոլորակից մարդիկ մեկնում Մարս և գաղութացնում այն, և թե ինչպես է զարգանում բնիկ մարսեցիների և նոր գաղութատեր երկրացիների միջև հակամարտությունը: Գիրքը միջանկյալ տեղ է զբաղեցնում պատվածաշար և էպիզոդիկ վեպ ժանրերի միջև: Այստեղ զետեղված են նաև Բրեդբըրիի՝ դեռևս 1940-ականների վերջին գիտաֆանտաստիկ ամսագրերում հրատարակված պատմվածքները: Վերջիններս հեղինակի՝ նույն թեմային առնչվող նոր պատմվածքների հետ ի մի են բերվել՝ որպես մեկ ամբողջական գիրք հրատարակվելու համար: Կոմպոզիցիա Գրքի կոմպոզիցիայի վրա մեծ ազդեցություն են ունեցել Շերվուդ Անդերսոնի «Վայնսբուրգ, Օհայո» և Ջոն...
Իսպանական դասական արձակի վարպետ Միգել դե Ունամունոն «Մառախուղը» վեպում մի կողմից՝ շարունակում է եվրոպական փիլիսոփայական արձակի ավանդույթները, մյուս կողմից՝ փորձում է վերստեղծել ավանդական վեպի կառուցման սկզբունքները: Ունամունոյի կարծիքով՝ յուրաքանչյուր ոք, ով կարդում է որևէ վեպ, ունակ է վերապրելու և նորովի վերստեղծելու նրա իրականությունը, ուստի, յուրաքանչյուր նոր ընթերցում նոր տարրեր է հավելում ստեղծագործությանը:
Վրացի հանրահայտ արձակագիր Օթար Ճիլաձեի «Ճանապարհով գնում էր մի մարդ» վեպն առաջին հայացքից հին հունական դիցաբանության հանրահայտ սյուժեների չափազանց տեղայնացված մշակում է: Այնինչ խորքում վեպը հայրենիքի ու հայրենիքի կարոտի խորունկ ընդհանրացում է ՝ հուզական տպավորիչ շեշտադրումներով:
Ճամփորդություն գիշերից անդին (ֆր.՝ Voyage au bout de la nuit), ֆրանսիացի գրող Լուի-Ֆերդինանդ Սելինի վեպն է, որն առաջին անգամ տպագրվել է 1932 թ.: Վեպը նաև ինքնակենսագրական է, որը պատմում է նրա գլխավոր հերոս Ֆերդինանդ Բարդամուի կյանքի մասին Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում։ Վեպը հայտնի դարձավ իր յուրահատուկ ոճով, որտեղ Սելինը հաճախ որոշ մտքեր կիսատ էր թողնում և դրանց փոխարեն բազամակետեր դնում։ Սելինը հաճախ նաև հիպերբոլաներ է օգտագործել վեպում։ Կարճ մտքեր Ոչ մի բան չի մեռնում էնպես, ինչպես սրտիդ չկպած գործը: *** Ցավը տարածվում ա, այնինչ հաճույքն ու կարիքն ամոթալի են: *** Էս տերտերնեըը, ամեն դեպքում, գիտեն`ինչպես մարեն ամենավատ աղմկահարույց արարքները: ***...
Ռիո դե Ժանեյրո, 1913 թվական: Բրազիլիայի նախագահի քարտուղարը սպանվել է «Հնարքների տան» ննջասենյակներից մեկում: Այս հին տունը, որ ինչ-որ ժամանակ պատկանել է մարկիզ Սանթոսին, հետագայում վերածվել է գաղտնի սիրեկանների բնի` գործելով բժշկական հաստատության դիմակի ներքո և ղեկավարվելով կանացի սեքսուալ ֆանտազիաների ուսումնասիրությամբ տարված գիտնականների կողմից:
«Հուսարը տանիք վրա» վեպը արկածային մելոդրամա է, որտեղ դեպքերը տեղի են ունենում 1832-ական թվականներին Նապոլեոնի անկումից հետո: Ֆրանսիայում Ավստրիայի գաղտնի ոստիկանությունից թաքնվող 25-ամյա իտալացի գնդապետը փախչում է մարդասպանների հետապնդումից խոլերայի ծաղկման շրջանում: Հանգամանքների բերումով հանդիպում է երիտասարդ և գեղեցիկ մարկիզուհու, ում իր աջակցությունն է առաջարկում՝ լինելով ոչ միայն երիտասարդ ու գեղեցկադեմ, այլև ազնվաբարո: Միասին ռոմանտիկ և շատ վտանգավոր արկածներ են ունենում կյանքի ու մահվան սահմանագծին, որոնք հաղթահարելի են դառնում միայն սիրո շնորհիվ:
Կեցության անտանելի թեթևությունը (չեխ․՝ Nesnesitelná lehkost bytí), Միլան Կունդերայի վեպն է, որը գրվել է 1982 թվականին և առաջին անգամ հրատարակվել 1984 թվականին Ֆրանսիայում: Գործողությունները տեղի են ունենում Պրահայում 1968 թվականին: Համաձայն Միլան Կունդերայի՝ կեցությունը լեցուն է անտանելի թեթևությամբ, այդ իսկ պատճառով մեզնից յուրաքանչյուրը ապրում է միայն մեկ անգամ` «Einmal ist Keinmal» (գերմաներենից՝ «մենակ անգամ, նույնն է թե երբեք», այսինքն «այն, ինչ տեղի է ունեցել մեկ անգամ, կարող էր երբեք տեղի չունենալ», «մեկ անգամը հաշվի մեջ չէ»): Նշանակում է, որ յուրաքանչյուր կյանք իր մեջ կրում է հանելուկային պատահականություն, մեր ոչ մի գործողություն չի կարող լիովին կանխորոշել մեր ապագան: Ցանկացած ընտրություն բեռնված...