Հումայդան Յունեսի այս վեպը իր պոետիկ լեզվով, հարուստ կերպարներով և հերոսների ներաշխարհի նրբազգաց պատկերումով գրավում է նույնիսկ ամենափորձառու ընթերցողին: Պատմությունը հորինվածք է, մտացածին է նաև գլխավոր հերոսուհու`Սառայի կերպարը` խոստովանել է հեղինակը: Բայց ներշնչման համար հիմք է հանդիսացել ընտանեկան պատմությունից մի դրվագ. գրողի պապի երկրորդ կինը հեռացել է տնից անհայտ ուղղությամբ`փախչելով դաժան նահապետի բռնակալությունից:
«Անունս Արամ է» պատմվածքների շարքը Սարոյանի մանկական ու պատանեկան հիշողությունների արձագանքն է՝ յոթնամյա տղայի բացահայտումներից մինչև տասնյոթամյա պատանու ներաշխարհը։ Ծայրից ծայր զուտ սարոյանական՝ զարմանալի խանդավառությամբ, խրոխտությամբ ու գաղտնախորհուրդ թախիծով շաղախված, նուրբ հումորով ներծծված պատմություններ՝ հարազատ փոքրիկ քաղաքի զավեշտալի մարդկանց և դրանց դիմակայող՝ Սարոյանների հերսոտ ու հպարտ ընտանիքի մասին։ Պատմվածքները թարգմանված են գրքի երկրորդ՝ հեղինակի լրամշակումներով հրատարակությունից։
21-րդ դարի ամենաաղմկահույզ արաբալեզու վեպը հեղինակին համաշխարհային ճանաչում բերեց: Միայն արաբերենով 9 անգամ հրատարակվեց, ապա թարգմանվեց 34 լեզվով: Կահիրե. հսկայական մեգապոլիսի կենտրոն ու մի շենք: Այստեղ բնակվում են վեպի հերոսները։ Այստեղ է նաև դոկտոր ալ-Ասուանիի ստոմատոլոգիական կաբինետը։ Տարբեր մարդիկ, տարբեր ճակատագրեր, սեր և կիրք, կոռուպցիա և ահաբեկչություն… Կահիրեի շուրջ կեսդարյա կյանքի համայնապատկերը՝ «Յակուբյան շենքը» վեպում։
«Սպանդանոց համար հինգ» վեպը, ըստ էության, Կուրթ Վոնեգութի վերաբերմունքն է «պատերազմ» կոչված երևույթի հանդեպ: Պատերազմը դիտարկելով իբրև արդարության վերականգման փորձի հույս, Վոնեգութն այն միտքն է զարգացնում, որ արդարությունը, որպես այդպիսին, հնարավոր չէ վերականգնել, որովհետև այն երբեք գոյություն չի ունեցել: Մյուս կողմից՝ գրելով պատերազմի մասին, Վոնեգութն, ըստ էության, ցույց է տալիս, որ պատերազմի մասին վեպ հնարավոր չէ գրել:
Միլոռադ Պավիչի ամենահայտնի գործերից մեկը՝ «Վերջին սերը Կոստանդնուպոլսում» վեպը (1994), բալկանյան մոգական ռեալիզմի շնչով գրված պատում է նապոլեոնյան պատերազմների դարաշրջանում երկու հակամարտ սերբ գերդաստանի միահյուսվող ճակատագրերի մասին և միաժամանակ սիրո ռոմանտիկ ոդիսական: Քանի որ գրքի հենքն է դարձել միջնադարում առաջ եկած Տարոն՝ բախտագուշակության մի գաղտնախորհուրդ եղանակ, վեպի գլուխների հերթականությունն ու սյուժետային ընթացքը կարող են շարունակ փոփոխվել՝ ըստ Տարոյի խաղաթղթերի դասավորության, որն ընթերցողին հնարավորություն է ընձեռում ոչ միայն մասնակցել պատումի համահեղինակը դառնալու գրավիչ խաղին, այլև խաղաթղթերի մեկնությունները կարդալով՝ սեփական բախտը գուշակել:
Էջե Թեմելքուրանի «Դարձ» վեպը 1980 թվականի հեղաշրջմանը նախորդող իրադարձությունների խտացումն է Անկարայում ապրող երեխաների՝ Ալիի ու Այշեի աչքերով: Երեխաների տեսանկյունից պատմվող աշխարհն ու նրանց երևակայության ներքո ծավալվող կարևոր իրադարձությունները վեր են հանում նաև Թուրքիայում միջդասային և քաղաքական մի շարք այլ կարևոր խնդիրներ ընթերցողների համար:
Ռեյ Բրեդբըրիի պատմվածքների այս փոքրիկ ժողովածուն ձեզ կտանի հեղինակի զարմանալի տաղանդով, աղբյուրի պես պարզ լեզվով ու աներևակայելի երևակայությամբ ստեղծված յուրօրինակ աշխարհներ… ուր ասես՝ Մարսի անկենդան ավազներում ծվարած՝ շփոթված, անհանգիստ կայաններից մինչև մանկական չիրականացված երազների խորհրդավոր մեկնություններ:
Վեպը «Յոթերորդ օրը» եռագրության առաջին գիրքն է, որին հաջորդում են «Վերոնիկան որոշում է մեռնել» ու «Դևը և օրիորդ Պրիմը» վեպերը: Պիլարի սիրո պատմության հիմքում Աստծու կանացի դեմքի բացահայտումն է: «Ով սիրում է, տերն է աշխարհի ու չի վախենում կորցնելուց: Ճշմարիտ սերն անմնացորդ նվիրումն է»: Վեպում կարևորվում է այդ նվիրման կարևորությունը: Պիլարն ու նրա ընկերը մտացածին կերպարներ են, բայց խորհրդանշում են այն բազում ներքին հակասությունները, որ ուղեկցում են մեզ Երկրորդ Կեսի որոնումներում: Վաղ թե ուշ պետք է հաղթահարենք մեր վախերն ու նախապաշարմունքները, քանզի հոգևոր ուղին հարթվում է սիրո հանապազօրյա փորձությամբ:
«Մենաստան» վեպում Զախար Պրիլեպինը դիմում է քսաներորդ դարի քսանական թվականների վերջի իրադարձություններին՝ Սոլովկիի ճամբարի ներքին կյանքի ու ճամբարականների ճակատագրերի միջոցով ներկայացնելով բարդագույն այդ ժամանակը, երկրի և պետության զարգացումների տրամաբանությունը, ժողովրդի էության ու կեցության պտույտը պատմության խառնակ ժամանակներում: «Մենաստան» վեպը արժանացել է «Մեծ գիրք» և «Տարվա գիրք» մրցանակների:
Մաքս Ֆրիշի «Մոնթոկ» (1975) և «Կապտամորուսը» (1982) վեպերը նրա լավագույն ստեղծագործություններից են: Դրանցից առաջինն ունի ինքնակենսագրական, օրագրային բնույթ, սակայն հեղինակը վարպետորեն վերածում է այն գրական նյութի: Վեպի հերոսը եվրոպացի ինտելեկտուալ է, ով փորձում է հասկանալ սեփական տեղն աշխարհում: Երկրորդ վեպի հիմքում ոչ երիտասարդ տղամարդու՝ բժիշկ Շաադի պատմությունն է, որը հայտնվել է մեղադրյալի աթոռին նախկին կանանցից մեկի սպանության մեղադրանքով: Գործը բարդացնում է այն հանգամանքը, որ ամուսնալուծությունից հետո այդ ինտելեկտուալ կինը իր հյուրերին նաև ինտիմ ծառայություններ էր մատուցում: Դատավարությունը ձեռք է բերում կաֆկայական գծեր:
Անվանի շվեյցարացի գրող Մաքս Ֆրիշի «Homo ֆաբեր» (1957) վեպի հերոսը տեխնոկրատ անձնավորություն է, գործնական ու պրագմատիկ, ով հավատում է միայն տրամաբանությանը և հավանականությունների տեսությանը: Սակայն նոր դրամատիկ կենսափորձը աստիճանաբար հասցնում է նրան սեփական կյանքի կործանման. հին հունական միֆը ճակատագրի անխուսափելիության գաղափարով այս վեպում հետաքրքիր շրջադարձ է ստանում: Եզրափակիչ մասում Ֆաբերը նորովի է ընկալում շրջապատող աշխարհը՝ նրա գույների, հնչյունների, զգացմունքների հարստությամբ:
Կուրթ Վոնեգութի «Կատվի ճոճք» (1963) վեպը հեղինակի ամբողջ ստեղծագործության կենտրոնական թեմայի` համաշխարհային էկոլոգիական խնդիրների, գիտնականների սեփական հայտնագործությունների հանդեպ պատասխանատվության գիտակցության թերևս լավագույն արտացոլումն է: Վեպի սյուժեն ծավալվում է հայտնի գիտնականի վտանգավոր հայտնագործության շուրջը:
Գիրքը Օսմանյան Կայսրության մայրաքաղաք Կոստանդնապոլսից ԱՄՆ՝ Չիկագո հասած թուրք կլառնետահար Օսմանի, նրա հայ ընկեր Գևորգի և նրա հայուհի սիրելիի՝ Մելինեի ու նրանց սերունդների պատմության մասին է: Ընթերցողը կտեղափոխվի 19-րդ դարի վերջի օսմանյան գինետներ, ապա ամերիկյան նորաստեղծ ջազակումբներ, որտեղ արկածներին, մարդկային կյանքին, ողբերգություններին ու դարավերջի բարքերին նվագակցում են արևելյան դասական երաժշտության ու ամերիկյան ջազի գրավիչ հնչյունները:
Ֆրեդերիկ Բեգբեդերի «99 ֆրանկ» վեպը հատկանշվում է գովազդային բիզնեսի՝ խելագար ու անհասկանալի այդ աշխարհի սպանիչ ծաղրով, աշխարհ, որտեղ բոլորը արհամարհում են միմյանց, և որտեղ անիմաստ կորչում է մարդկային հոգևոր ներուժը: «99 ֆրանկը» նաև սադրիչ վեպ է՝ գրված ժամանակի ոգով և բանավիճային տարերքով:
Օրհան Փամուքի «Կարմրահեր կինը» վեպը կրկին արծարծում է ինքնության որոնման թեման, բայց այս անգամ ճակատագրապաշտության իշխող մոտիվով, որում զուգադրված են «Ռոստամ և Սոհրաբի» և «Էդիպ արքայի» սյուժեները յուրօրինակ փոխակերպմամբ:
Ֆրանսիայի հեռավոր գյուղերից մեկի՝ Վիսկոսի բնակիչները ճակատագրական որոշում կայացնելու համար յոթ օր ունեն: Կհամարձակվե՞ն արդյոք հաղթահարել սեփական վախերն ու ոսկու տասը ձուլակտորի դիմաց մարդ սպանել: Ի՞նչը կընտրեն՝ բարի՞ն, թե՞ չարը: «Դևը և օրիորդ Պրիմը» վեպում Պաուլու Կոելյուն ներկայացնում է լույսի ու խավարի հավերժական պայքարը, որն ամեն վայրկյան մղվում է մարդկանց հոգիներում`թույլ տալով գիտակցել սեփական երազանքին հասնելու, մյուսներից տարբերվելու և լիարժեք կյանքով ապրելու հատկությունը:
Գերմանացի գրող Լութց Զայլերի «Կրուզո» վեպը, արտաքուստ հիշեցնելով ավանդական «ռոբինզոնադա», իրականում բարձրաձայնում է խնդիրներ, որոնք տարիներ շարունակ գաղտնի են պահվել: Ազատության ձգտող մարդկանց պատմություններ, որոնց ճակատագիրը ծովն էր որոշելու:
«Հա՛հ»-ը հոր մահն ու նրա իդեալների կորուստը սգացող երեք քրոջ հոգևոր ճամփորդությունն է։ Վեպպատմվածաշարի յուրաքանչյուր պատումն ազդու խորհրդածություն է վշտի թեմայով, հափշտակող մտապատկերների ոգեկոչում, ապշեցուցիչ դրամատիկ տրամադրությունների՝ զայրույթի, սիրո, հիասթափության, քմայքների, քնքշանքի և կարոտի հերթագայություն։ Սա մոգական գիրք է կյանքը փոփոխող այն հայտնությունների մասին, որոնք վիճակվում են ամեն մի վշտահար մարդու, թե՛ կյանքը, թե՛ մահը փառաբանող գիրք: «Հա՛հ» վեպը 2014-ին արժանացել է Եվրամիության Գրական մրցանակին և արդեն թարգմանվել տասնյակից ավելի լեզուներով: Անգլերեն տարբերակը տասը թարգմանչի և հեղինակի համատեղ աշխատանքի արդյունքն է, որն իրականացվել է թուրք գրականության թարգմանիչների «Ջունդա» միջազգային սեմինարի շրջանակներում: Հայերեն թարգմանությունն իրականացվել է այս մոդելի կիրառմամբ, որն աննախադեպ...
Ժորժի Ամադուի «Դոնա Ֆլորը և իր երկու ամուսինները» վեպը բրազիլական իրականության լայն համապատկեր է, որտեղ կենցաղը, բարքերը, սերն ու կիրքը, մարդկային ամենատարբեր հարաբերությունները շաղկապվում են դոնա Ֆլորի երկու ամուսնությունների սյուժետային գծերին:
Լիբանանցի գրող Հումայդան Յունեսի այս տպավորիչ դեբյուտում Բեյրութն է 1975-1990 թթ. քաղաքացիական արյունահեղ պատերազմի տարիներին: Չորս փոխկապակցված պատմությունները, որոնցից կազմված է այս անսովոր վեպը, չորս կանանց մասին են, որոնք ռմբակոծություններից ավերվող Բեյրութում ապրում են նույն շենքում: Լիլյանը, որը երկու երեխաներով ամեն գնով ուզում է արտագաղթել՝ ամուսնու հետ, թե առանց նրա: Վարդան, որն այդպես էլ ուշքի չի գալիս դստերը կորցնելուց հետո: Քամելիան, որը Բեյրութ է վերադարձել՝ ֆիլմ նկարահանելու իր հայրենիքի մասին ու խրվել մնացել է նրա դաժան իրականության մեջ: Եվ Մահան, որը շարունակում է ապրել շենքում, նույնիսկ երբ շուրջն ամեն բան՝ ընտանիքը, հարևանները, քաղաքը, ավերվում է…
Վեպի հերոսը Ռոթերդամի աղքատ թաղամասերում մեծացած պատանի Կատադրոյֆեն է: Ինքնակրթությամբ և կամքի ահռելի ուժով նա փորձում է հասարակության ամենաստորին խավից բարձրանալ իրավաբանների ու գործարարների բարձր հասարակություն : Առանց հոր մեծացած երիտասարդը սառը, գրեթե թշնամական հարաբերություն ունի մոր հետ: Բայց շուտով նա նաև բացահայտում է հորը՝ դատական կատարածու Դրեյվերհավենին, ով իր դաժանությամբ հայտնի է ողջ քաղաքին: Հայրը, պարզվում է, նաև իր պարտապանն է, ով ամեն գնով փորձում է որդուն սնանկության հասցնել և կործանել…
Վեպի գործողությունները պատմվում են գլխավոր հերոսի՝ Հումբերտ Հումբերտի՝ ըստ որի դա մականուն էր: Հումբերտը համակրանք էր տածում մանկահասակ աղջիկների նկատմամբ, որոնք ունեն հետաքրքիր հոգեկան աշխարհ ու արտաքին: Այս ամենի սկիզբը նա համարում է իր մանկության սիրահարվածությունը Անաբել Լիին, ումից իրեն բաժանեցին մեծահասակները (բաժանումից կարճ ժամանակ անց Անաբելը մահացավ հիվանդությունից): Հումբերտը երազում է մանկահասակ աղջկա հետ սիրո պատմության մասին՝ վախենալով օրենքից. նա օգտվում է երիտասարդ մարմնավաճառների ծառայություններից, հետագայում ամուսնանալով երիտասարդ, աղջկա նման կնոջ հետ: Սակայն շուտով նրա ամուսնությունը քանդվում է… Վեպը գրվել է անգլերեն և հրատարակվել 1955 թվականին փարիզյան «Օլիմպիա պրեսս» հրատարկչության կողմից, իսկ 1960-ականներին հեղինակի կողմից թարգմանվել ռուսերեն: Համարվում է...
Լեոնիդ Ցիպկինի վավերագրական վեպն է, որում միահյուսված են Ֆյոդոր Դոստոևսկու և նրա կնոջ՝ Աննա Դոստոևսկայայի 1867 թվականին Մոսկվայից Գերմանիա կատարած ճանապարհորդության պատմությունը հեղինակի մտորումների հետ: Պատումի յուրահատուկ ոճը ազդեցություն ունեցավ գիտակցության հոսքի մոդեռնիստական տեխնիկայի վրա: Վեպը բաղկացած է 11 պարբերությունից և օգտագործված է 35 վերջակետ: Վեպը գրվել է 1977-1981 թվականներին: Վեպը հայերեն առաջին անգամ հրատարակվել է 2015 թվականին Վարդան Ֆերեշեթյանի թարգմանությամբ, «Ակտուալ արվեստ» հրատարակչության FERESH մատենաշարով: 204 էջ: Վեպը հայերեն երկրորդ անգան հրատարակվել է 2016 թվականին Լեռնիկ Դալլաքյանի թարգմանությամբ, «Անտարես» հրատարակչության «Օտար գիր» մատենաշարով: 208 էջ: Լեոնիդ Ցիպկինի «Ամառը Բադենում» փաստավավերագրական վեպը համարվում է «վերջին հիսնամյակում տպագրված ամենահանճարեղ անհայտ ստեղծագործությունը»:...