Ֆերդինանդը ցլիկ է, ով շատ էր սիրում ծաղիկներ։ Ու մինչ իր հետ ապրող մյուս բոլոր ցլիկները վազվզում էին, ցատկոտում ու պոզահարում միմյանց, նա հանգիստ նստում էր ծառի տակ ու ծաղիկներից հոտ քաշում։ Գիրքը գրվել է դեռ 1936-ին, որի հիման վրա էլ The Blue Sky Studios-ը 2018-ին նկարահանեց համանուն մուլտֆիլմը։
«Չեմպիոնը» պատմում է Գրետա Վարդանյանի պատմությունը, ով թեև երկրաշարժի ժամանակ կորցնում է երկու ոտքը, այնուամենայնիվ իր մեջ ուժ է գտնում և զբաղվում իր սիրելի սպորտձևով՝ ծանրամարտով և Բրազիլիայի պարալիպիական խաղերում զբաղեցնում 5-րդ տեղը, իսկ 2022-ի Դուբայում անցկացվող աշխարհի խաղերի ժամանակ գրավում առաջին տեղը։
«Ես խոսում եմ պարելով»-ը 5+ տարիքային խմբի համար նախատեսված ներառական գիրք է: Այն Հայկ Հոբոսյանի մասին է, ով բացարձակ զուրկ լինելով լսողությունից՝ բազմաթիվ պարային մրցույթների՝ այդ թվում «Պարի՛ր, թե կարող ես» պարային մրցույթի հաղթող է, ունի իր դպրոցը և պարի դասեր է տալիս լսողության խնդիրներ ունեցող երեխաներին։
«Երևան Բլյուզ» վեպի հիմքում դերասաններ Տիգրան Միրզոյանի և Նունե Հախվերդյանի հեղինակած «Ստվերներ» ներկայացման փորձերի տեսագրություններն են։ Ըստ մտահղացման՝ փորձերը պիտի եզրափակվեին 2023 թվականին անանուն թատերախմբի՝ Ստանիսլավսկու թատրոնի բեմում կայանալիք առաջնախաղով։ Սակայն փորձերի անակնկալ ընդհատմամբ ու ներկայացման չեղարկմամբ գործողությունների ընթացքը դուրս է գալիս ընդհանուր տրամաբանությունից՝ ենթադրելով ավելի կտրուկ ու անսպասելի իրադարձություններ։
Գրքում ընթերցողը մուտք է գործում հեղինակի հուշերի զարմանահրաշ աշխարհը և ծանոթանում նրա կյանքի մանրամասներին՝ Չինաստանի մշակութային հեղափոխության շրջանում անցկացրած մանկությունից և Տյանանմենի հրապարակի ողբերգությունից մինչև ԽՍՀՄ–ում ակադեմիական կարիերան՝ հարուստ ականավոր գիտնականների հետ հանդիպումներով: Հեղինակը ոչ միայն իր կյանքի պատմագիրն է, այլև ընթերցողի ուղեկիցը՝ բացահայտելու 20–րդ դարից 21–րդ դար անցման նշանակալի իրադարձությունները, մշակութային և քաղաքական ժառանգությունը: Անձնական կյանքի մանրամասները՝ 25–ամյա բաժանումը մորից, ռոմանտիկ հարաբերությունները իր ապագա կնոջ հետ և ընտանիքի ստեղծումը, մտերիմ կապ են ստեղծում ընթերցողի հետ: Ֆիզիկոսի նրա կարիերան, Լանդաուի, Գինցբուրգի, Ֆրանկի պես խոշոր գիտականների հետ հետաքրքրաշարժ հանդիպումները ևս արժանի են ընթերցողի ուշադրությանը: Գրքի երկրորդ մասում պատումը ծավալվում է ժամանակակից...
Դեկտեմբերյան մի գիշեր նավահանգստի մութ անկյուններից մեկում երեք տղամարդ ողջ-ողջ այրում են Սեբաստիանին, որը թափառական գուշակի համբավ ուներ… Երեք հանցագործների մեջ ամենաերիտասարդ անձը՝ Պողոսը, իրենց հանցանքի դաժանությունից ցնցված, սկսում է զոհի մասին տեղեկություններ փնտրել։ Նա հույս ունի, որ այդ կերպ կքավի իր մեղքը, եւ հավատում է, որ սպանվածի կենսագրությունն ի մի բերելով՝ կվերակենդանացնի նաեւ նրան։ Պողոսը գտնում է Սեբաստիանի հիմնական ուղեկիցներին եւ խնդրում պատմել իրենց առաջնորդի մասին… Ամեն մեկն ունի իր պատմությունն ու գաղտնիքները, յուրաքանչյուրի պատմության մեջ մի մութ անկյուն է մնում, ու Սեբաստիանի կերպարն ավելի միֆական է դառնում։ Goodreads
Թոմ Գեյթսն ապրում է սքանչելի կյանքով ոչ պակաս սքանչելի իր աշխարհում: Նա այնքան էլ օրինակելի կերպար չէ, բայց վստահաբար ստիպելու է մանուկ ընթերցողին ագահորեն թերթել այս զվարթ հատորյակի էջերն ու սրտի ուզածի չափ ծիծաղել:
– Իսկ դո՞ւ, երբևէ հիշե՞լ ես մեր մասին: – Չեմ էլ մոռացել երբեք: Նիկոլաս Սփարքսն ամենաճանաչված հեղինակներից է ամբողջ աշխարհում: Նրա գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով ու վաճառվել միլիոնավոր օրինակներով: Սփարքսի սիրավեպերն առավել հայտնի են դարձել էկրանավորման շնորհիվ: Դրանցից է նաև «Հուշատետրը»: Այն պատմություն է արտասովոր սիրո մասին, որն անտարբեր չի թողնի ընթերցողին: Ամեն առավոտ Նոյը՝ կյանքի մայրամուտին հասած դողդոջուն մի ծերուկ, արթնանում է հույսով, որ իր միակ սերը՝ Էլլին, կճանաչի իրեն: Եվ այդ հույսով էլ նա ամեն առավոտ նստում է նրա անկողնու մոտ և բացում հուշատետրը: Երբեմն նրան հաջողվում է հասնել իր ուզածին, երբեմն էլ հիշողություններն այդպես էլ մնում...
Մարիամ Պետրոսյանի «Տունը, որտեղ…» վեպն առաջին անգամ հրատարակվել է 2009 թ.: Երեք գրքից բաղկացած այս ստեղծագործության մեջ վառ և յուրահատուկ կերպով նկարագրվում է փակ հասարակությունը, դրա բնութագրական առանձնահատկությունները, նոր միջավայրում նորեկի մերվելու նրբերանգները: «Տունը» հաշմանդամ երեխաների փակ դպրոց է, որի տարածական ու ժամանակային կոորդինատները դժվար է պարզել: Ֆանտաստիկ, մոգական մոտիվները սյուժեում էական դեր են խաղում, իսկ Տունը վերածվում է միստիկական միջավայրի: Գիրքը թարգմանվել է 11 լեզուներով և արժանացել է մի շարք մրցանակների: «Русская премия» գրական մրցանակի դափնեկիր է «Մեծ արձակ» ժանրում (2009 թ.): Հայերեն ներկայացվում է առաջին անգամ: Քաղաքի ծայրամասում, սովորական նորակառույց շենքերի շարքում, վեր է խոյանում Մոխրագույն Տունը, որտեղ...
Մահն ինչ-որ մի թվականի հունվարի մեկից ինչ-որ մի երկրում անսպասելիորեն դադարեցնում է իր գործունեությունը: Սկզբում ժողովուրդը ցնծում է, որ ընտրվել է՝ «անմահության» դրոշը կրելու: Շուտով ցնծացողների կողքին հայտնվում են միևնույն պատճառով ողբացողները՝ թաղման բյուրոները, հիվանդանոցները, ծերանոցները, եկեղեցին, ապահովագրական ընկերությունները: Ծննունդների և մահերի շրջապտույտի խախտման պատճառով երկիրը կանգնում է իսկական քաոսի առջև: Իրավիճակից սկսում է օգուտ քաղել հանցավոր կազմակերպությունը՝ մաֆիան, որ ընտանիքներին «օգնում է» ազատվել իրենց անմահ ծերերից: Յոթ ամիս անց մահը վերականգնում է իր գործունեությունը՝ սկսելով մանուշակագույն նամակներով մարդկանց գուժել մահվան լուրը: Սկսում է տալ մեկ շաբաթ ժամկետ, որպեսզի մարդիկ կարողանան ավարտին հասցնել իրենց կիսատ թողած գործերը, սակայն մահվան այս...
Ժողովածուում տեղ են գտել հեղինակի «Ձորի Միրոն» վիպակը, «Մարութա սարի ամպերը» պատմվածքաշարը և «Ագռավաքար» էսսեների և ակնարկների շարքը, որոնք իրենց ասելիքով արդիական են ցայսօր: Գալշոյանի հերոսներն անվախ են, ժամանակի հոսանքին հակառակ լողացող, անգամ ժամանակից դուրս, ազնիվ և առնական, իրենց հոգու երազը չկորցրած մարդիկ են, որոնք Էրգրում են թողել իրենց երիտասարդությունը, հիշողությունը և արյան կանչով հասել են Արաքսից այս կողմ ու դեռ հաշտ չեն աշխարհի հետ… հարց ունեն աշխարհին տալու. Ինչո՞ւ… Նվիրվում է Մուշեղ Գալշոյանի ծննդյան 90-ամյակին:
«Մոռացված սպանությունը» Ագաթա Քրիստիի հերթական վեպերից է, որում հանդես է գալիս միսս Մարփլը: Այն նաև վերջին վեպն է՝ հետմահու հրատարակված: Այն առաջին անգամ հրատարակվել է Մեծ Բրիտանիայում «Collins Crime Club» հրատարկչության կողմից 1976 թվականի հոկտեմբերին, իսկ Միացյալ Նահանգներում հրատարկվել է «Dodd, Mead and Company» հրատարակչության կողմից ավելի ուշ նույն տարում։ Մեծ Բրիտանիայի հրատարակչությունը այն վաճառել է 3․50 ֆունտով, իսկ Միացյալ Նահանգները՝ 7.95 դոլարով։ Գվենդա Ռիդն ամուսնու հետ որոշում է տուն գնել Անգլիայում: Բայց երիտասարդ աղջիկը կասկածում է, որ նա ժամանակին ապրել է այդ տանը և նույնիսկ տեսել՝ ինչպես է այդ տանը սպանություն կատարվում: Աղջիկն արդեն սկսում է կարծել, թե խելագարվում է, մինչդեռ միսս Մարփլը...
«Ալադինի պատմությունը կամ կախարդական լամպը» հեքիաթը մեկն է այն հրաշապատում հեքիաթներից, որ ընդգրկված է «Հազար ու մի գիշեր» ժողովածուում: Դերձակ Մուստաֆայի կամակոր որդի Ալադինը օրերով թափառում էր փողոցներում, ոչ մի արհեստի չէր տիրապետում, բայց հենց նրան էր վիճակված գտնել կախարդական լամպն ու դիմակայել աֆրիկացի կախարդի չար ծրագրերին: Գիրքը նախատեսված է դպրոցական միջին և բարձր դասարանների աշակերտների, ընթերցողների լայն լսարանի համար: Ֆրանսիացի գրող Անտուան Գալլանը, որը հրատարակել է «Հազար ու մի գիշեր»-ի ֆրանսերեն առաջին թարգմանությունը, ներառել է Ալադինի պատմությունը, սակայն այս հեքիաթը չկա արաբական ձեռագրերից կամ տպագիր հրատարակություններից որևէ մեկում, այդ իսկ պատճառով նա երկար ժամանակ կասկածվում էր կեղծարարության մեջ։ Գալլանը...
Գրքում ներառված են հայ մեծանուն դերասան Սոս Սարգսյանի «Լակոտը», «Ոտնամաններս» և «Ընդհատում» վիպակները, որոնք յուրովի են բացահայտում թատրոնի և կինոյի նվիրյալին: Գրքի վերջում առանձին բաժնով ներկայացված են Սոս Սարգսյանի՝ տարբեր առիթներով ու ժամանակներում արտահայտած ասույթներ, որոնք վերաբերում են հային, հայոց լեզվին, հայրենիքին ու մարդկային կյանքի ընթացքին: Քսաներորդ դարի մշակութային տաշտից նախախնամությունը, որպես մերան, որպես մայա, որպես մակարդ, որպես պատվաստ, որպես թթխմոր, Սոս Սագսյանին պահեց քսանմեկի համար: Իրեն վիճակվեց բոլոր դարասկզբներին հատուկ անկանոն, հեղափոխական ու կեղծ հեղափոխական քաոսի մեջ փորձել պահպանել արդեն ձեռքբերվածը՝ հայի որակը, հայի կերպարը, հայի տեսակը: Ռուբեն Հովսեփյան
Սա Կոմիտասի կյանքին ու գործունեությանը նվիրված գեղարվեստական արձակ է՝ Սերժ Մոմջյանի մեկնաբանությունը: Կոմիտասի մասին տարբեր փաստական տվյալներն այստեղ համադրված են հեղինակի պատկերացրած տեսարանների ու երկխոսությունների հետ: Այս ամբողջ գիրքն արտացոլում է Կոմիտասի անհատականության երկու կողմերը՝ արվեստագետին և նահատակին, որոնց մեջ զարմանալիորեն միավորվում են արվեստն ու տառապանքը, ինչի արդյունքում Կոմիտասը դառնում է մեկ ամբողջություն իր ժողովրդի հետ: «Այս գիրքը գրելու միտքը ծագեց, երբ հասկացա, որ մինչ այսօր Կոմիտասին նվիրված գեղարվեստական արձակ չի ստեղծվել: Պատմությունների մեծ մասը հիմնված է իրական փաստերի վրա: Իսկ գեղարվեստական պատկերները զգուշորեն եմ հավելել դրանց՝ պատմությունն ավելի գրավիչ և սյուժեի կոնֆլիկտն ավելի սուր ներկայացնելու համար: Հույս ունեմ, որ...
«Բացելով խաղաքարտերը» վեպն առաջին անգամ տպագրվել է 1936թ.: Վեպում Էրքյուլ Պուարոյի հետ միասին հետաքննությունը վարում են Արիադնե Օլիվերը, ավագ տեսուչ Բաթլը և գնդապետ Ռեյսը, որին հանդիպել եք Ագաթա Քրիստիի այլ գործերում: Ամեն ինչ սկսվում է առաջին հայացքից մի սովորական ու անմեղ երեկույթից. ընթրիք, իսկ հետո՝ բրիջ: Սակայն հենց այդ երեկո ամեն բան ավարտվում է տանտիրոջ՝ միսթր Շայթանայի համար, իսկ Էրքյուլ Պուարոյի և մյուս երեքի համար սկսվում է բարդ, բայց միևնույն ժամանակ շատ անսովոր հետաքննություն, որի վերջնակետին հասնելու համար, բացի նրանց բնորոշ մեթոդներից, անհրաժեշտ էր նաև շատ լավ գլուխ հանել բրիջի կանոններից: Գիրքը Goodreads-ում
Նշան Պէշիկթաշլեանը (Կ. Պոլիս, 1898 – Փարիզ 1972) հայ երգիծաբանութեան ամենախոշոր ներկայացուցիչներից է: Սոցիալ-քաղաքական, ազգային-հասարակական թերութիւնների նկատմամբ չափազանց յանդուգն, սուր դիտողունակութեամբ օժտուած գրող: Ծնուել է Պոլսում, ողջ կեանքն ապրել Փարիզում: Ներկայ հրատարակութիւնը ծաղկաքաղ է Ն. Պէշիկթաշլեանի տարբեր տարիներին հրատարակուած ժողովածուներից: Հրատարակւում է Նշան Պէշիկթաշլեանի 125-ամեակի առթիւ: Հրատարակութեան պատրաստեց Արթուր Անդրանիկեանը: Հայը կապուած է իր ցեղին, իր լեզուին, քիչ թե շատ՝ իր օրաթերթին ու գրականութեան և մշակոյթին: Սակայն վայ, եթէ օտար լեզու մը սորվի կարդացածը հասկնալու չափ. կամացուկ մը «մնաս բարով» կ’ըսէ իր մշակոյթին՝ վերէն նայելով անոր վրայ ու կը բռնէ այլասերման նրբուղին… երբ վտանգի օրերը անցնին, Հայը կը մեռցնէ իր...
Ագաթա Քրիստիի ««Բերթրամ» հյուրանոցում» վեպն առաջին անգամ հրատարակվել է 1965թ. Մեծ Բրիտանիայում: Լոնդոնի ամենահայտնի հյուրանոցներից մեկում իր հանգիստը վայելող միսս Մարփլի օգնությամբ բացահայտվում է կատարված սպանությունը և բացվում հանցագործությունների շղթան: Վեպն էկրանավորվել է երկու անգամ. 1987թ., որում միսս Մարփլի դերը կատարում էր Ջոուն Հիքսոնը, և 2007թ.՝ Ջերալդին ՄքՅուանի գլխավոր դերակատարմամբ: Հրատարակչությունից հետո եղան արձագանքողներ, և նրանցից շատերը գրքի ավարտը համարել են չափազանց ձգձգված, բայց նշվել է, որ այն չի կորցնում իր համն ու հոտը, և ընթերցողը մինչև վերջ կլանված կարդում է։ Մեկ այլ գրաքննադատ վեպը կոչել է «սրամիտ առեղծված»՝ հաշվի առնելով Քրիստիի հմուտ գրելաոճը։ 1990 թվականին գրված արձանագրության մեջ հեղինակը...
3-ից 6 տարեկան երեխաների համար նախատեսված գրքում հեղինակը նաև նկարազարդումների միջոցով ներկայացնում է փոքրիկ աղջնակի առօրյան. ինչ է երազում, ինչ նախասիրություններ ունի, երբ է ուրախ։ Գրքի յուրաքանչյուր էջից, պատկերից ու խոսքից երևում է՝ այդ տարիքի երեխաների համար ընտանեկան ջերմությունն ու ներդաշնակությունը որքան կարևոր են։ Նա ուրախ է, երբ հայրիկը, մայրիկը, տատիկը, պապիկը կողքին են, երբ բնության գրկում է, խաղում է ընկերների ու փոքրիկ շնիկի հետ, ում մասին հոգ է տանում հենց գրքի հերոսուհին։ Գիրք՝ երջանկության, ընտանիքի, բնության և ընկերների մասին։
Նրանք հինգն են՝ Պուկը, Տիպուկը, Արջուլինոն, Թիթին ու նույնիսկ Չարուկը կախարդական այս գրքի ծիծաղաշարժ հերոսներն են։ Պուկը մի քիչ վախկոտ, մի քիչ ամաչկոտ ու միշտ հայտնվում է ինչ-որ պատմությունների մեջ: Տիպուկն էլ խորամանակ, ինքնահավան, բայց բարի աղվես է: Անբաժան ընկերներ Պուկն ու Տիպուկը պատմում են ընկերության, անտառի կյանքի մասին, օգնում են փոքրիկներին տարբերել չարն ու բարին, սիրել ու հոգ տանել հարազատների մասին: Մանկական ուսուցողական զվարճապատում՝ անտառի բնակիչների արկածների մասին:
Հեքիաթ-վիպակ երկու չար, բայց չարությունը կորցրած ծեր կախարդների՝ Ծիպիլիի ու Տիմբակայի մասին: Նրանք կորցնում են չարություն անելու ուժը, չեն հանձնվում ու որոշում են վնասել երեք ընկերների ու ապացուցել՝ դեռ չար կախարդներ են: Բայց դա չի հաջողվում։ Երեխաները փրկվում են, վհուկներն էլ դառնում են Ամանորին նվերներ բաժանող բարի կախարդներ։ Գիրքը սկսվում եւ ավարտվում է զարմանահրաշ արկածներով։
ԽՍՀՄ ֆուտբոլային ուժեղ թիմերի կողքին «միջակի» համբավ ունեցող «Արարատը» 1973-ին դարձավ երկրի չեմպիոն եւ գավաթակիր։ «Արարատ 73»-ին սկսեցին սիրել ոչ միայն գրանցած արդյունքների, այլեւ ցուցադրած կախարդական ֆուտբոլի համար։ «Արարատի» «Ոսկե 1973-ի» հանդիպումների ռեպորտաժները հայկական հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հաղորդել է Սուրեն Բաղդասարյանը։ Անվանի մեկնաբանը հուշերն ու պատմությունները շարադրել է գրքում, որում մանրամասն ներկայացված է հաղթանակ տանող ճանապարհը։ Ականատեսի բծախնդրությամբ նկարագրված է, թե ինչ դժվարություններով ու զրկանքներով է անցել «Արարատն» ու հասել այս աննախադեպ հաջողությանը։
Այս պատմությունն անտարբեր չի թողնի սիրային դրամայի սիրահարներին: 30-ամյա Դիանան դժբախտ պատահարի հետեւանքով կորցնում է ամուսնուն և 5-ամյա դստերը: «Երջանիկները ընթերցում են եւ սրճում» անունով գրական սրճարան ունեցող կնոջ համար կյանքը նույն պահին վերջանում է: Ինչպե՞ս ամոքել վիշտը, երբ ապրելու փոխարեն երազում ես մեռնել: Հոգեբան Անյես Մարտեն-Լյուգանը, այս վեպը գրելիս, գործի է դրել իր մասնագիտական հմտություններն ու ներթափանցել իր ստեղծած կերպարի հոգեվիճակի մեջ՝ ներկայացնելով փխրուն կնոջ ապրումների բոլոր երանգները: Goodreads
Հարմա՛ր տեղավորվեք. տեսեք, թե մեր սիրուն գիրքը ձեզ Բելի մասին երկու ի՜նչ գրավիչ պատմություն է առաջարկում, դրանց հետ՝ գեղեցիկ ակնազարդ վզնոց: Չենք կասկածում. գրքույկը բոլոր փոքրիկ արքայադուստրերի գանձը կդառնա, որ կփայփայեք ողջ կյանքի ընթացքում: