Հարմա՛ր տեղավորվեք. տեսեք, թե մեր սիրուն գիրքը ձեզ Արիելի մասին երկու ի՜նչ գրավիչ պատմություն է առաջարկում, դրանց հետ՝ գեղեցիկ ակնազարդ վզնոց: Չենք կասկածում. գրքույկը բոլոր փոքրիկ արքայադուստրերի գանձը կդառնա, որ կփայփայեք ողջ կյանքի ընթացքում:
Երեխաների քանի՜ սերունդ է հիացել Դիսնեյի ֆիլմերով։ Դրանց հիման վրա ստեղծված այս հեքիաթաշարը հնարավորություն է տալիս հրաշալի հավաքածու ստեղծելու ու հետո ամբողջ կյանքի ընթացքում փայփայելու համար։ Չար հորեղբայր Սպին Սիմբային վռնդում է առյուծների երկրից, որ էլ երբեք հետ չգա: Բայց հին ընկերները գտնում են նրան: Ժամանակն է, որ Սիմբան իր հասանլեիքը հետ բերի:
Հենց որ Զանգակը հատում է խորհրդավոր Ձմռան անտառի սահմանը, թևիկները սկսում են տարօրինակ կայծկլտալ։ Պատճառը պարզելու համար նա անտառի խորքն է գնում։ Հանկարծ նրա հետաքրքրասիրությունը Պարիկների խորշի համար փորձանք չդառնա՞…
Ֆլին Ռայդերի հետ ծանոթանալով՝ Ռապունցելը մտածում է, որ վերջապես իր երազանքը կիրականանա, և կկարողանա տեսնել գիշերվա երկնքում լողացող լուսավառ լապտերները։ Տեսնես՝ ի՞նչ լապտերներ են, ինչու՞ են հայտնվում տարին միայն մեկ անգամ՝ իր ծննդյան օրը։
Alice’s Adventures in Wonderland (commonly Alice in Wonderland) is an 1865 English children’s novel by Lewis Carroll, a mathematics don at Oxford University. It details the story of a young girl named Alice who falls through a rabbit hole into a fantasy world of anthropomorphic creatures. It is seen as an example of the literary nonsense genre. The artist John Tenniel provided 42 wood-engraved illustrations for the book. It received positive reviews upon release and is now one of the best-known works of Victorian literature; its narrative, structure, characters and imagery have had a widespread influence on popular culture and...
«Корпорация гениев». Ինչպե՞ս միավորել ստեղծագործությունը և ղեկավար աշխատանքը: Ինչպե՞ս ապահովել ստեղծագործական մարդկանց թիմի համար ազատության և ոգեշնչման մթնոլորտ, և միաժամանակ նրանց պահել բյուջեի և ժամկետների սահմանում, ստեղծել ոլորտում լավագույն արտադրանքը և եկամուտ բերել ընկերությանը: Էդ Կատմուլը, աշխարհի ամենահաջողակ անիմացիոն սթարթափի նախագահը, ով փոխել է աշխարհի պատկերացումները մուլտպլիկացիայի և համակարգչային գրաֆիկայի մասին, կիսվում է իր փորձով ղեկավարման և Pixar-ի կազմավորման ընթացքում այնպիսի հանճարների համագործակցությամբ, ինչպիսիք են Սթիվ Ջոբսը և Ջոն Լասետերը: Նա անկեղծ պատմում է ընկերության բոլոր անհաջողությունների, սխալների, վերելքների և վայրէջքների մասին: Героями детства Эда Кэтмелла были Альберт Эйнштейн и Уолт Дисней. Притягательные образы знатока законов земного мира и создателя неисследованного мира...
Ահա Մարչ քույրերը՝ Մեգը, Ջոն, Բեթը և Էյմին: Աղջիկները հեշտ չեն ապրում: Հայրը բանակում է: Մայրն օրնիբուն տքնում է ծայրը ծայրին հասցնելու համար: Բայց ծիծաղով թե արցունքով չորս քույրերը միասին հաղթահարում են ամեն խոչընդոտ և նեղություն:
15-ամյա Նոլա Կելերգանը 1975-ի օգոստոսի 30-ին մտնում է անտառ ու անհետանում։ Այդ օրը Նյու Հեմփշիր նահանգի Ավրորա քաղաքը զրկվում է հանգստից: 33 տարի անց երիտասարդ գրող Մարկուս Գոլդմանն այցելում է Ավրորա, որպեսզի գրական ոգեշնչում ձեռք բերի ու հետ չընկնի իր հրատարակչի սահմանած վերջնաժամկետից։ Նաև ցանկանում է հանդիպել Ամերիկայի ամենահեղինակավոր գրողներից մեկին՝ իր ուսուցիչ Հարի Քվեբերտին։ Սակայն սենսացիոն իրադարձությունը տապալում է Մարկուսի ծրագրերը։ Հարիին ներկայացվում է Նոլա Կելերգանին սպանելու մեղադրանք, քանի որ նրանց միջև սիրավեպ էր եղել: Մեդիան մեղադրում է Հարիին, և Մարկուսը սկսում է իր քննությունը: Հարիի գրական կարիերան ու նույնիսկ կյանքը փրկելու համար Մարկուսը պետք է պատասխանի երեք հարցի՝...
Նվեր-քարտ, որի դիզայնն ու արժեքը կարող ես ընտրել ինքդ: Պարզապես ընտրիր առաջարկված արժեքներից մեկն ու այն դիզայնը, որն ավելի շատ ես հավանում կամ որն ավելի շատ է բնութագրում այն մարդուն, ում նվիրելու ես: Նվեր քարտը գնելուց հետո այն կառաքվի նշված հասցեով: Կարող եք պատվիրել ինչպես Ձեր հասցեով, այնպես էլ միանգամից այն մարդու, ում համար այն նախատեսված է: Քարտը առաքվում է բրենդային քրաֆթ ծրարով: Փաթեթի պարունակություն Բրենդավորված ծրար Նվեր-քարտ Օգտագործման ձեռնարկ Նվեր-քարտը ակտիվացնելու համար հարկավոր է պարզապես կայքում ձևակերպել պատվեր և ձևակերպման էջում «Պրոմո-կոդ» դաշտում լրացնել քարտի ետևի մասում նշված կոդը:
Դե գործի անցեք: Գրքույկը բացեք, միացե՛ք Սարդ Մարդու և մյուս խիզախ հերոսների ոստայնապանծ- փառապանծ արկածներին: Սարսռացե՜ք, փշաքաղվե՜ք, տեսեք, թե ոնց են աշխարհը չարագործներից փրկելու…
«Երեւան հյուրանոցը» բանաստեղծությունների ժողովածու է՝ նվիրված բանաստեղծի ծննդյան 70-ամյակին։ Գիրքը 2003 թվականի համանուն ժողովածուի թեթեւակիորեն խմբագրված վերահրատարակումն է՝ համալրված ձեռագիր եւ մինչ օրս անտիպ բանաստեղծությունների ընտրանիով: Անտիպները վերցված են երկու կարմիր գրքույկներից, որոնցում հեղինակն առանց հատուկ հաճախականության եւ ընդմիջումներով գրել է դեռեւս 1980-ականներից։ Գրքի կազմողը եւ խմբագիրը, ինչպես նաեւ առաջաբանի հեղինակը Սեդա Շեկոյանն է՝ բանաստեղծի դուստրը:
««Գաղտնիքը» ստեղծելիս ցանկանում էի և այժմ էլ ցանկանում եմ, որ այն ուրախություն պարգևի աշխարհի միլիարդավոր մարդկանց… Չկա մի բան, որ չկարողանանք անել այս գիտելիքով: Էական չէ՝ ով եք դուք կամ որտեղ եք գտնվում, Գաղտնիքը կարող է ձեզ տալ այն ամենը, ինչ ցանկանում եք»: Ահա այսպիսի խոսքեր է գրում Ռոնդա Բեռնը իր «Գաղտնիքը» գրքի նախաբանում: Գիրքը կարդալիս և Գաղտնիքը բացահայտելիս դուք կպարզեք, թե ինչպես կարող եք ունենալ, լինել և անել այն ամենը, ինչ ցանկանում եք: Դուք կհասկանաք, թե ով եք իրականում, կգիտակցեք ձեր իրական վեհությունը: Գաղտնիքը շատերի համար է դարձել ոգեշնչման աղբյուր, օգնել վերականգնել ներքին ներդաշնակությունը, հասնել բազմաթիվ հաջողությունների… Գաղտնիքի հետքերը...
Treasure Island was originally serialised from 1881 to 1882 in the children’s magazine Young Folks, under the title Treasure Island or the Mutiny of the Hispaniola, credited to the pseudonym “Captain George North”. It was first published as a book on 14 November 1883 by Cassell & Co. It has since become one of the most often dramatized and adapted of all novels, in numerous media. Since its publication, Treasure Island has had significant influence on depictions of pirates in popular culture, including elements such as deserted tropical islands, treasure maps marked with an “X”, and one-legged seamen with parrots...
Միացի՛ր հայտնի գիտնական Պիեռ Արոնաքսին սարսափազդու ծովահրեշի որոնումներում։ Խելագար նավապետ Նեմոն Արոնաքսին գերի է վերցնում և տանում մութ ու խորհրդավոր ծովային ճամփորդության անծայրածիր օվկիանոսում, որի ընթացքում գիտնականը վախենում է իր կյանքի համար։ Մի՞թե նրան վիճակված է կյանքի վերջին օրերը ապրել Նեմոյի տարօրինակ սուզանավում՝ Նաուտիլիուսում։ Goodreads
«Պարսկերեն-հայերեն եւ հայերեն-պարսկերեն» բառարանը պարունակում է շուրջ 14 հազար առօրյա գործածվող կարեւորագույն բառեր։ Այն նախատեսված է երկու ժողովուրդների լեզուներն ու մշակույթն ուսումնասիրող ուսանողների եւ գործարարների համար: Աշխատության նպատակը բառարանից օգտվելու մատչելիությունն է։ Այստեղ տեղ են գտել երկու լեզուներում ամեն օր օգտագործվող բառերը, որոնց իմաստը բացատրվում է կարճ ու կոնկրետ։
Մի տարօրինակ ձայն կանչում է Էլսային, և նա Աննայի, Քրիսթոֆի, Օլաֆի ու Սվենի հետ գնում է ձայնի հետևից։ Կախարդված անտառում նրանք իրենց սպասածից շատ ավելին են գտնում։
«Հացի փորձություն» ժողովածուն Վազգեն Սարգսյանի պատմվածքների ընտրանի է: Նրա գրականությունը սկիզբ ու սնունդ է առնում արարատյան ֆոլկլորից: Ազգային հյուսվածքով ստեղծագործությունները մարդու մասին են, նրա առօրյա հոգսի ու փոքր պատմությունների: Հայրենի գույների և բնության մեջ մարմնեղացող տեքստերում մանրուքներն ու շարժումները ճշգրիտ տեղ ու նշանակություն ունեն: Սարգսյանի արձակին բնորորշ են զինվորականին վայել կառուցիկությունը, կենսահյութը և դառնածիծաղ հումորը: «Վազգենի ամբողջ գրականությունը կոչ է. մի՛ ոչնչացրեք այն, ինչն այլևս չի վերականգնվի»,- գրել է Հովիկ Չարխչյանը:
«Փիսոն» մանկական գունագեղ նկարազարդումներով դաստիարակչական գրքերի շարք է, որոնցից յուրաքանչյուրում ներկայացված են հետաքրքիր իրադրություններ, որոնցում հայտնվում է գրքի հերոսը՝ Փիսոն։ Գրքերը երեխաներին սովորեցնում են այնպիսի տարրական հմտություններ, ինչպիսիք են ինքնուրույն հագնվելը, վատ երազ տեսնելիս չվախենալը, ընկերներ ձեռքբերելը, գիշերանոթից օգտվելը, առանց լաց լինելու մանկապարտեզ հաճախելը և այլն։ Աննա Իսաբեկյանը ստեղծել էր Փիսոյի կերպարը և պատմություններն իր երեխաների համար, սակայն հրատարակվելուց հետո, Փիսոն կարճ ժամանակում դարձավ բազմաթիվ փոքրիկների սիրված կերպարը:
«Գրողը տանի» խաղի նպատակն է ճիշտ հարցադրումների միջոցով գուշակել թե որ գրքի հեղինակն ու որ ստեղծագործությունն է նշված տվյալ խաղաքարտի վրա: Խաղը սկսում են ժամսլաքի ուղղությամբ: Խաղաքարտը տեսնում են բոլորը ՝ բացի տվյալ քաղաքարտը կրողից: Խաղացողն ունի մեկ րոպե ժամանակ գուշակելու համար, թե որ ստեղծագործությունն ու որ հեղինակն է նշված տվյալ խաղաքարտին, եթե խաղացողը կարողանում է գուշակել միայն ստեղծագործությունը, ապա նա ստանում է 1 միավոր, իսկ եթե կարողանում է գուշակել նաև հեղինակին ապա ստանում է 2 միավոր: Խաղացողներն իրավունք ունեն հարցերին պատասխանել միայն ԱՅՈ և ՈՉ տարբերակով, եթե տրված հարցին պատասխանում են ԱՅՈ, ապա խաղացողը իրավունք ունի ևս մեկ անգամ...
Սև գեղեցկաբաշի մանկությունն անցնում է սիրով լի տանը՝ տերերի հոգածության ներքո և ընկերներով շրջապատված։ Սակայն երբ հանգամանքները փոխվում են, նա հասկանում է, որ ոչ բոլոր մարդիկ են այդքան բարի։ Մի տիրոջից մյուսի մոտ տեղափոխվելով՝ Սև գեղեցկաբաշը վերապրում է սեր և դաժանություն, հարստություն և աղքատություն, ընկերություն ու զրկանքներ․․․ Բարետես ձին ջերմ ու մշտական տուն կգտնի՞ արդյոք։ Goodreads
Սիբիր, 1970-ականների սկիզբ: Պատմությունը պատմող 13-ամյա որբ տղան խուլիգանների հաշվեհարդարից փրկում է Վարդան անունով մի տղայի, ինչի պատճառով ենթարկվում է իր հայրենակիցների հարձակմանը: Դեպքը տեղի է ունենում դպրոցի բակում: Այդպես ծնվում է ընկերությունը: Նրանք գնում են Վարդանի տուն, եւ որբ տղան հայտնվում է հայկական ընտանիքների աշխարհում: Այդ ընտանիքներն ապրում էին մի բանտի մոտ, որտեղ պահվում են նրանց ամուսինները, որդիներն ու հայրերը: Հենց այստեղ է որբ պատանին առնչվում խիզախության, սիրո, արժանապատվության հետ. երեւույթներ, որոնք խորը հետք են թողնում նրա ամբողջ կյանքի վրա: «Իմ հայ ընկերը» կախարդում է իր բազմաշերտ նոստալգիայով. մեկուսացված հայկական համայնքի՝ հայրենի երկրի մասին հուշերը միահյուսվում են երիտասարդ տղայի՝...
Փոքրիկ Բոնին Եղանիկ անունով խաղալիք է սարքում, ու սա Վուդիի և ընկերների համար իսկական փորձանք է դառնում։ Դեռ ինչքա՞ն պիտի անցնի, որ պստիկ գդալաքաղը սովորի խաղալիք լինել։
Եթե չգիտես՝ ինչ նվիրել, ՆՎԵՐ-ՔԱՐՏԸ լավագույն ընտրությունն է: Այն հնարավորություն է տալիս գնել ցանկացած ապրանք Bookmark.am կայքից նշված գնի սահմաններում: Թվային նվեր-քարտի առավելությունները. թվային քարտը ուղարկվում է Ձեր էլ. հասցեին շատ ավելի արագ, քան կառաքվի սովորական քարտը, թվային քարտի պրոմո-կոդը միանգամից նստում է Bookmark.am-ի Ձեր հաշվին, կամ այն մարդու հաշվին, ում ցանկանում եք նվիրել այն, կիրառելը շատ ավելի պարզ է, քանի որ ի տարբերություն սովորական քարտի՝ պրոմո-կոդ լրացնեը պարտադիր չէ, թվային նվեր-քարտը կարելի է նվիրել Ձեզանից հեռու գտնվող հարազատին: Նվեր-քարտը ակտիվացնելու համար հարկավոր է պարզապես կայքում ձևակերպել պատվեր և ձևակերպման էջում «Պրոմո-կոդ» դաշտում լրացնել էլ. նամակով ուղարկված պրոմո-կոդը: Եթե պատվերը...
Եթե չգիտես՝ ինչ նվիրել, ՆՎԵՐ-ՔԱՐՏԸ լավագույն ընտրությունն է: Այն հնարավորություն է տալիս գնել ցանկացած ապրանք Bookmark.am կայքից նշված գնի սահմաններում: Թվային նվեր-քարտի առավելությունները. թվային քարտը ուղարկվում է Ձեր էլ. հասցեին շատ ավելի արագ, քան կառաքվի սովորական քարտը, թվային քարտի պրոմո-կոդը միանգամից նստում է Bookmark.am-ի Ձեր հաշվին, կամ այն մարդու հաշվին, ում ցանկանում եք նվիրել այն, կիրառելը շատ ավելի պարզ է, քանի որ ի տարբերություն սովորական քարտի՝ պրոմո-կոդ լրացնեը պարտադիր չէ, թվային նվեր-քարտը կարելի է նվիրել Ձեզանից հեռու գտնվող հարազատին: Նվեր-քարտը ակտիվացնելու համար հարկավոր է պարզապես կայքում ձևակերպել պատվեր և ձևակերպման էջում «Պրոմո-կոդ» դաշտում լրացնել էլ. նամակով ուղարկված պրոմո-կոդը: Եթե պատվերը...