Շերլոք Հոլմսի՝ մասնավոր խուզարկուի մասին պատմությունների հեղինակն անգլիացի գրող սըր Արթուր Քոնան Դոյլն է:Հոլմսի կերպարը գրական ամենավառ կերպարներից է, այնքան, որ շատերը նրան իրական են համարել: Ըստ հարցման՝ միջինում ամեն հինգերորդ բրիտանացի համարում է, որ Հոլմսն իրականում գոյություն է ունեցել, իսկ Լոնդոնում մինչև իսկ նրա «տուն- թանգարանը» կա, ուր չի դադարում երկրպագուների հոսքը:Անգամ Քոնան Դոյլի կյանքի ընթացքում այլ հեղինակներ պատմվածքներ էին գրում խուզարկուի արկածների մասին: Հոլմսի մասին գրել են Քոնան Դոյլի որդի Ադրիանը, մի շարք նշանավոր հեղինակներ՝ Ջոն Դիքսոն Քարրը, Էլլերի Քուինը, Մորիս Լեբլանը, Սթիվեն Քինգը, Ռեքս Սթաութը, Մարկ Տվենը, Բորիս Ակունինը, և նույնիսկ ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը:
Բոլոր խնդիրները, տանջանքներն ու ցավերը ծնվում են մեր եսասեր ուղեղից և կառչում են սեփական խաբուսիկ «ես»-ին: Այդ գերությունից հնարավոր է դուրս գալ միայն «Ներկայի» ամբողջական առկայությամբ, որը կյանքի միակ իրական պահն է: Հենց Ներկայում ենք մենք այն, ինչ կանք իրականում, և Ներկայում ենք մենք հասկանում, որ նպատակը այն է, ինչին մենք արդեն հասել ենք:
1930 թվական. Իոսիֆ Ստալինի կուլակաթափման ծրագիրը մեծ թափ է հավաքում Խորհրդային Միությունում: Զոհերի մեջ է թաթարների երիտասարդ մի ընտանիք: Ամուսինը սպանվում է, կինն աքսորվում է Սիբիր: Գյուղաբնակ Զուլեյխային հարյուրավոր աքսորյալների հետ բեռնավագոնով քշում են Սիբիր: Անուս գյուղացիները, մտավորականներն ու հանցագործները, մուսուլմաններն ու քրիստոնյաները, հեթանոսներն ու աթեիստները, ռուսները, թաթարները, գերմանացիները, չուվաշները՝ բոլորը հանդիպում են Անգար գետի ափին։ Նրանք անծայրածիր տայգայում ամեն օր պայքարում են խստաշունչ բնության ու անողոք պետության դեմ՝ պաշտպանելով ապրելու իրենց իրավունքը:
Ալիսիա Բերենսոնի կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր, ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում: Ալիսիան հրաժարվում է խոսել կամ որևէ կերպ բացատրել եղելությունը, ինչի պատճառով ընտանեկան ողբերգությունը վերածվում է մեծ առեղծվածի, որը բորբոքում է հանրության երևակայությունը։ Ալիսիան անմիջապես հայտնի է դառնում, իսկ նա՝ լռակյաց հիվանդը, գովազդային վահանակներից ու հանրության ուշադրությունից թաքնվում է հոգեբուժարանում: Թեո Ֆաբերը քրեական հոգեթերապևտ է. նա երկար է սպասել Ալիսիայի հետ աշխատելու հնարավորությանը: Որոշել է...
«Մյունխեն. վերջին կայարան» հուշապատումը վերջին հանգրվան հասնող մի կյանքի պատմություն է՝ հիմնված իրական դեպքերի ու ժամանակի նշանակալի իրադարձությունների վրա։ Այն արտացոլում է հայաստանցու կենցաղն ու մտորումներն անցած դարի երկրորդ կեսին և վերջին երկու տասնամյակում։ Ամբողջությամբ հագեցած է աշխատավոր մարդու հոգեբանությամբ ու իմաստնությամբ։ Գործող անձինք միմյանցից տարբերվում են բնավորությամբ, խառնվածքով, աշխարհայացքով, իրականության նկատմամբ վերաբերմունքով։ Գրքում տեղ են գտել նաև մտացածին մոտիվներ ու միջադեպեր, հավաքական կերպարներ, որոնք, սակայն, էապես չեն ազդում պատումի ընթացքի վրա և ենթակա են ընդհանուր իրապատում տրամաբանությանը։
Covid-19-ի համավարակն ամենակարեւոր առողջապահական արտակարգ վիճակն է: Իտալացի ֆիզիկոս եւ գրող Պաոլո Ջորդանոն մեկ գրքում համառոտ ներկայացնում է մերօրյա գերկապակցված աշխարհում վիրուսի տարածումը՝ ինչու է այն կարեւոր, ինչպես է ազդում մեզ վրա ու ինչպես պետք է արձագանքել: Ջորդանոն վիրուսի տարածումը կապում է կեղծ լուրերի, բնապահպանական ճգնաժամի, ազգայնականության ու քսենոֆոբիայի հետ, երբ մարդիկ պատկերացում չունեն նոր տեսակի գլոբալ համայնքի մասին: Իրատեսական, խիստ ու ոգեշնչող այս գիրքը բոլոր նրանց համար է, ովքեր ուզում են հասկանալ, թե ինչպես հայտնվեցինք այնտեղ, որտեղ հիմա ենք, եւ ուր ենք գնալու: Գրքում ներառված են հրեա պատմաբան եւ փիլիսոփա Յուվալ Նոյ Հարարիի՝ կորոնավիրուսի մասին երկու հոդվածները:
Վալերի Մանտոն սիրահարված է Ստամբուլին ու դրա բնակիչներին, սակայն նրան վրդովեցնում է այդտեղ տիրող քաղաքական ու հանրային մթնոլորտը՝ համատարած սարսափ, ատելություն ու կասկած։ Հենց այս ցածր բնազդներն է Ռեջեփ Էրդողանը բորբոքում «քաոսի եզրին հայտնված այս երկրում, որը դեգերում է արմատականության և բռնապետության միջեւ»։ Բոսֆորի ասիական ափին ապրելով՝ գլխավոր հերոսուհին 1.5 տարի հետաքննում է Հրանտ Դինքի կյանքը։ Նա նեղուցի մի ափից մյուսն է անցնում, էժան ճաշարաններում քաբաբ ուտում, տրվում յոգային, քայլում այն բանտերի մոտով, որոնցում իրենց հայացքների համար տառապում են 150 լրագրողներ, հետևում Հրանտ Դինքի ուրվականին, որը մի ժամանակ խոստացել էր «դրախտի վերածել այս դժոխքը, որում ապրում ենք»:
Անցյալ դարի ընթացքում մարդկությունն արել է անհնարինը՝ զսպելով սովը, ժանտախտը և պատերազմը: Սա կարծես դժվար է ընդունել, բայց Հարարին միայն իրեն հատուկ ոճով բացատրում է, որ սովը, ժանտախտը և պատերազմը բնության անհասկանալի և անվերահսկելի ուժերից վերածվել են կառավարելի մարտահրավերների: Պատմության մեջ առաջին անգամ մարդիկ ավելի շատ մահանումեն ոչ թե թերսնումից, այլ շատ ուտելուց, ավելի հաճախ՝ ծերությունից, քան վարակիչ հիվանդություններից, և ինքնասպան են լինում ավելի շատ, քան սպանվում են զինվորների, ահաբեկիչների և հանցագործների ձեռքով: Շատ ավելի հավանական է, որ շարքային ամերիկացին մահանա Մաքդոնալդս խժռելու պատճառով, քան Ալ-Կաիդայի կազմակերպած պայթյունից: Մարդկության կարևորագույն հարցերի օրակարգում ի՞նչն է փոխարինելու սովին, ժանտախտին և պատերազմին: Որպես...
Ջոնաթան Քոուն արդեն վաղուց ամենահայտնի անգլիացի գրողների շարքում է: Նա վարպետորեն անում է մի բան, ինչը քչերին է հաջովում. հոգատարությամբ սերմանում է գաղափարներ և զգացմունքներ սյուժեի բերքատու հողում: Ունի՞ արդյոք մարդն ընտրություն, թե՞ ամեն ինչ որոշում է ճակատագիրը: Այս անպատասխան հարցը արծարծվում է հեղինակի դեբյուտային «Պատահական կինը» վեպում: Այստեղ հետաքրքիր կերպով ուսումնասիրվում է մեր կյանքի պատահականության և կանոնակարգվածության հարաբերակցությունը: Թվում է՝ հեղինակն ամեն ինչ գիտի իր հերոսուհու մասին՝ սկսած նրա ընկերներից ու թշնամիներից մինչև հոգու նրբագույն թրթիռներն ու ամենաթաքուն ցանկությունները: Բայցևայնպես, Մարիան, որի նման շատ կանայք կան, անլուծելի գաղտնիկ է հեղինակի և ընթերցողի համար: Մարիան չունի նպատակներ, նրա ցանկությունները շատ...
Դանիել Դեֆոյի հանրահայտ վեպի հերթական տարբերա՞կ: Այո, բայց Կուտզեի վեպում համաշխարհային ծովը կյանքի անապատն է, որի հեռավոր և Աստծու կողմից լքված մի կղզյակում փնտրում են և չեն կարողանում իրենց գտնել երեք մարդ, երեք միայնություն, երեք սիրտ՝ լցված սիրով և հույսով: Նոբելյան մրցականի դափնեկիր Ջ.Մ. Կուտզեն մնում է հավատարիմ իր ոճին՝ ընթերցողի հետ միասին ներթափանցելով «մարդ» կոչվող աշխարհի սիրտ:
Իսաբել Ալյենդեն ամենահայտնի լատինամերիկուհի գրողն է: Արժանացել է բազմաթիվ գրական մրցանակների աշխարհի տարբեր երկրներում: Քննադատները նրան անվանում են լատինաամերիկյան շոգական ռեալիզմի սուպերաստղ: Նրա գրքերը հրատարակվել է 30-ից ավել լեզուներով ավելի քան 40 միլիոն տպաքանակով: «Ոգիների տունը» հուզիչ պատմություն է Թրուեբ ընտանիքի պատմության մասին: Այստեղ ամեն ինչ իրական է և ամեն ինչ մոգական է՝ սկսած ապագան տեսնելու ունակությամբ օժտված կանաչ վարսերով աղջկանից…
Շատերի կողմից սիրված Խալեդ Հոսեյնի փոքրիկ լիրակական գիրքն՝ նկարազարդված աշխարհի լավագույն նկարիչներից մեկի ձեռքով: Սա վեպ չէ, ոչ էլ պատմվածք: Սա 48 էջից կազմված գիրք-ալբոմ է, որում ամեն մի էջը արվեստի գործ է: Այս գիրքը Հոսեյնը հենց նախատեսել է որպես բարեգործական: Իր ամբողջ հասույթը հեղինակը փոխանցում է ՄԱԿ-ի փախստականների օգնության ֆոնդ և Խալեդ Հոսեյնի ֆոնդ, որը նույնպես զբաղվում է ամբողջ աշխարհում փախստականների խնդրով: Գրքի հիմքում երեքամյա Ալան Քուրդիի պատմությունն է, ում դին 2015 թվականին ծովի ալիքները նետել էին Թուրքիայի ափեր: Ալան մահվանից հետո մեկ տարվա ընթացքում զոհվել կամ անհետ կորել է 4176 մարդ: Տղան իր ընտանիքի հետ նավակով փախչում էր...
«Կնքահայրը» վեպը համաշխարհային ճանաչում ունի: Այն սովորական դետեկտիվ չէ: Վեպը սոցիալական լուրջ հիմնավորում ունի: Այստեղ ներկայացվում է 1920-30- ական թվականներին ԱՄՆ-ում կազմակերպված հանցագործության առաջացումը, որը հեղինակը դիտում է որպես օրինաչափ երևույթ, ինչու՞ և ինչպե՞ս են կազմակերպվել մաֆիաները, ինչպե՞ս են առաջացել նրանց կապը քաղաքական բոլոր շրջանակների հետ:
Վլադիմիր և Վերա Նաբոկովները միասին ապրեցին ավելի քան հիսուն տարի: Գրական աշխարհի համար դա երջանիկ ամուսնական կյանքի կատարյան օրինակ է: Նրանք շատ հազվադեպ էին իրարից առանձնանում: Այնուամենայնիվ ընտանեկան արխիվում գտնվել են Վլադիմիր Նաբոկովի ավելի քան 300 գրքեր՝ ուղղված կնոջը 1923-1975 թվականներին: XX դարի լավագույն արձակագիրներից մեկը՝ ծաղրանքներով ու կոպիտ արտահայտումներով լի գրող Նաբոկովն այս նամակներում բացահայտվում է որպես նուրբ և սիրող ամուսին: «Ես և դու լրիվ տարբեր ենք: Այնպիսի հրաշքներ, որպիսին մենք գիտենք, ոչ ոք չգիտի, և ոչ ոք այնպես չի սիրում, ինչպես մենք»,- գրել է Նաբոկովը 1924 թվականին: Վերա Եվսեևան Նաբոկովի մուզան էր ու առաջին ընթերցողը, նրա մեքենագրուհին ու քարտուղարուհին,...
Հավաքածուում ընդգրկված են հանրահայտ ռուս-ամերիկական գրող, XX դարի դասարական Վլադիմիր Նաբոկովի երկու ստեղծագործություն: Երկուսում էլ գործողույունները տեղի են ունենում Գերմանիայում 1920-ական թվականներին երկրորդ կեսին: Հետաքրքիր սիրային-քրեական սյուժեներ, որոնք կստիպեն Ձեզ սրտի դողով կարդալ մինչև վերջին տողը:
Քաղաքական աշխարհի մասին յուրահատու երգիծանք Բուքերյան մրցանակակրի կողմից: Պոլ Բիտտին ներկայացնում է Հարլեմի փողոցները խնդրահարույց գույներով: Ուինսթոն Ֆոշեյը բարեհոգի մարդ-լեռ է, ով հանգիստ կարող է հակառակորդի ծնոտը ջարդել: Եվ ահա նա հայտնվում է բարդ ընտրության առաջ՝ բանկ թալանե՞լ, թե՞ դառնալ քաղաքի ավագանու թեկնածու:
Բիլլին արթնանում է և տեսնում է, որ գտնվում է բանտախցում: Նրան հայտնում ենք, որ նա մեղադրվում է բռնաբարության և թալանի մեջ: Բիլլին ցնցված է. նա նման բան չի արել: Վերջինը բանը, որ հիշում է, դա այն է, թե ինչպես էր պատրաստվում ցած նետվել դպրոցի տանիքից: Նրան ասում են, որ այդ դեպքից անցել է յոթ տարի: Բիլլին սարսափած է. նրանից կրկին գողացել են կյանքի մի մասը: Նրան հարցնում են՝ ի՞նչ է նշանակում «կյանքի մի մաս»: Եվ ինչու՞ «կրկին»: Ստացվում է՝ սա նրա հետ առաջին անգա՞մ չի պատահել: Բայց Բիլլին չի կարող պատասխանել, որովհետև Բիլլին գնացել է…
Կանտը հռչակավոր գերմանացի փիլիսոփա է, գերմանական դասական փիլիսոփայության հիմնադիրներից: Այս գրքում ներկայացված են նրա ամենահայտնի աշխատանքներից ծաղկաքաղեր, որոնք ընդհանուր պատկերացում են տալիս հանրահայտ փիլիսոփայի աշխատությունների մասին:
Նա հավաքում էր թիթեռնիկներ, մինչ այն պահը, երբ իր համար ավելի խոշոր զոհ գտավ՝ Միրանդին՝ գեղարվեստական ուսումնարանի ուսանողուհուն, ով թիթեռնիկի պես անօգնական էր: Նա միայնակ տղամարդ է, ով հարստացել է ձիարշավի շնորհիվ, և նա վաղուց է հետևում աղջնակին, բայց չի խիզախում մոտենալ և զրուցել: Ծանոթությունը տեղի կունենա ավելի ուշ՝ նկուղում: Աղջիկը կլինի գերին, իսկը նա՝ գերեվարողը…
«Ես համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ «1984»-ը ապագ չունեցող, միայն և մահացող մարդու տխրության ճիչն է: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչ էր նա մտծում և ինչպես ծնվեցին այդ մտքերն իր գլխում»: Դորիան Լինսկի Բրիտանացի լրագրող և գրող Դորիան Լինսկին շատ մանրակրկտորեն քննարկում է XX դարի կարևորագույն գրքերից մեկը: «1984»-ը դարձավ Ջորջ Օրուելի ստեղծագործական գագաթնակետը: Այն վաճառվեց միլիոնավոր տպաքանակով և մինչ օր մնում է արդիական և քննարկվող: Լինսին հսկայական աշխատանք է կատարել գիրքն ավելի բացահայտելու ուղղությամբ՝ օգտվելով դրա համար այլ արխիվային նյութերից: Եթե Ձեզ իսկապես հետաքրքրում է «1984»-ի առեղծվածը, ապա այս գիրքը Ձեզ համար է: