Սամը ծնվել է մարտի ութին: Նրան թվում էր, թե «իսկական տղաները» այդ օրը չեն ծնվում, իսկ ինքը… Բանն այն է, որ Սուրն էլ մի նորմալ օր չէր աշխարհ եկել: Նա ծնվել էր նահանջ տարի՝ փետրվարի 29-ին, և այդ նշանակալից օրը հազիվ չորս տարին մեկ էր օրացույցին հայտնվում: Փաստորեն Սուրն ու Սամը բախտակից ընկերներ էին: Աշխարհում թե մի բան կար, որ ընկերներին լուրջ մտահոգություն էր պատճառում՝ հռչակավոր դառնալու երազանքն էր: Նրանք շարունակ մտածում էին, թե ի՜նչ մի արտակարգ գործ կատարեն, որ բոլորը զարմանքից ապշեն, բայց… Ահա այս երկու տղաների անհավատալի արկածների մասին է պատմում նուրբ հումորով ու զավեշտական իրավիճակներով հագեցած այս...
Գնդապետ Շաբեր»-ը վիպակ է, և այն ամենը, ինչ կատարվում է այնտեղ, նշանակություն չունի, վերջին էջն ավարտվելուն պես մոռանում ես դրա մասին: Ամենահետաքրքիրը հնարավորություններն ու գաղափարներն են, որոնք գրավում են մեզ և տանում իրենց երևակայական ճամփաներով, դրանք ավելի շատ են սնում մեզ, քան ռեալ իրողությունները, և մենք դրանց ավելի շատ տեղ ենք տալիս»: Խավիեր Մարիաս, իսպանացի գրող
Արգենտինացի գրող Խուլիո Կորտասարը մոգական ռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից է, որի արձակի կարևոր տարրերից են իրականության և ֆանտաստիկայի փոխներթափանցումը, մարդու և տիեզերքի ներդաշնակության ձգտումը: Նա միշտ անսպասելի է և արտասովոր:
Վեպի գործողությունները ծավալվում են նավի վրա, ուր հավաքված մարդիկ վիճակախաղով շահել են հեռավոր ճանապարհորդության իրավունք: Ուղևորներին ինչ-ինչ պատճառներով չեն հայտնում, թե ուր են ուղևորվում, և յուրաքանչյուրի առջև հարց է ծառանում ՝ ենթարկվել նավի հրամանատարությանը, թե պարզել խորհրդավոր արգելքի պատճառները:
1909 թվականին լույս տեսած «Մարտին Իդեն» վեպը Ջեք Լոնդոնի լավագույն ստեղծագործություններից է: Ինքնակենսագրական հենքով գրված այս վեպը տաղանդավոր մարդու պատմություն է, որն անցնում է գրական անմահության տանող երկար ու դժվար մի մի ճանապարհ՝ դրսևորելով համառություն, նպատակասլացություն և աշխատասիրություն:
«Ապուշը» վեպում Դոստոևսկու գեղագիտական սկզբունքներըառավել ամբողջականորեն, իսկ վիպական զարգացումների զարմանալի բազմազանությունն ապահովում է արտակարգ կենսական համապատկեր:Պայծառ ու, միևնույն ժամանակ, ողբերգական իշխան Միշկինի, բռնի Ռոգոժինի ու հուսահատ Նաստասյա Ֆիլիպովնայի պատմությունը մարդկային վարքի ու հոգեբանության ուսումնասիրման իսկական հանրագիտարան է:
Լեհ գրող Ստանիսլավ Լեմի «Սոլարիս» վեպը համաշխարհային գիտաֆանտաստիկայի գլուխգործոցներից է, որտեղ հեղինակը կանխագուշակել է մեր քաղաքակրթության գլխավոր խնդիրը՝ գիտական և տեխնիկական մեծ առաջընթացի և մարդու հոգևոր-բարոյական անկման խոր հակասությունը՝ իր բոլոր աղետալի հետևանքներով:
Ռ. Մուզիլի սիրային այս պատմվածաշարում ամփոփված են հեղինակի «Միացումներ» և «Երեք կին» ժողովածուներում ընդգրկված բոլոր հինգ ստեղծագործությունները, որոնցում թեև ընդգծվում է կանացի կերպարների առաջնահերթ կորևորությունը, բայց գրողի ուշադրությունն էապես բևեռված է տղամարդու հոգեմտավոր կարողությունների, այրամարդու ներաշխարհի բացահայտմանը: Մուզիլը փորձում է ցույց տալ, թե ինչպես ձգտումը դեպի հզորությունն ու ինքնիշխանությունը տղամարդուն դարձնում են սիրելուն անընդունակ: Հանդիպումը կնոջ հետ փորձություն է դառնում նովելների տղամարդ հերոսների համար:
Պատերազմները փոխում են ամեն ինչ: Նույնիսկ նկարիչների սիրած գույնը կամ պարուհիների նախընտրած շարժումը: Անփոփոխ են մնում միայն մարդիկ, որոնք պատերազմում են կամ էլ խաղաղություն են որոնում՝ ամեն օր ավելի ու ավելի հեռանալով դրանից: Տարբեր ժամանակների, պատերազմների, երազանքների ու ցավերի մասին այս պատմությունը մարդկանց մասին է, որոնք սիրում կամ կռվում են ամեն մեկն իր ներսում, իր տանը, իր քաղաքում, իր երկրի սահմանին: Եվ այդ սերն ու կռիվը երեբեք չեն ավարտվում:
«Любовная лирика Армении» անթոլոգիայի չորրորդ գիրքը լույս է ընծայվել 2020 թ.-ին: Այն նախորդ երեք գրքերի շարունակությունն է, ՝ ընդգրկել էնոր հեղինակների ստեղծագործություններ: Նախագծի հեղինակը, կազմողն ու թարգմանիչը Արա Գևորգյանն է՝ Դոնի Ռոստովից: Բոլոր թարգմանությունները թարմ են: Գրքում տեղ են գտել ինչպես հայ դասականների՝ Դանիել Վարուժան, Գեղամ Սարյան, Սոկրատ Խանյան, այնպես էլ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող ժամանակակից հայ գրողների թարգմանություններ. Նելլի Ավակովա և Ամլի Սայան (ԱՄՆ), Լյուբով Չերնովա (Մարտիրոս Սարյանի զարմուհին՝ թոռնուհու կողմից) Դոնի Ռոստով, Յուրի Հարությունյան (Գյումրի): Տեղ են գտել նաև նախագծի կայացմանը մեծապես նպաստած յարոսլավցի բանաստեղծուհի Լյուդմիլա Կանատյեվայի գործերը: Գրքում առաջին անգամ ներառվել է հյուրերի պատկերասրահ, որտեղ տեղ են...
«Любовная лирика Армении» անթոլոգիայի երրորդ գիրքը լույս է ընծայվել 2020 թ.-ին: Այն ըստ էության առաջին և երկրորդ գրքերի շարունակությունն է՝ ընդգրկելով նոր գրողների ստեղծագործություններ: Նախագծի հեղինակը, կազմողն ու թարգմանիչը Արա Գևորգյանն է՝ Դոնի Ռոստովից: Գրքի բոլոր թարգմանությունները թարմ են, ներառում են ինչպես հայ դասականներին՝ Մետաքսե, Լևոն Թորոսյան, Ալիսիա Կիրակոսյան, Շիրակ Մանուկյան, Աշոտ Ավդալյան (Սուրբ), Շանթ Մկրտչյան, Ղուկաս Սիրունյան, Սարո Գյումրեցի (Գյոդակյան), այնպես էլ ժամանակակից պոետներ՝ Արմեն Հովհաննիսյան, Նելլի Ավակովա, Ժաննա Բեգլարյան, Նարինե Ավագյան և ուրիշներ: Գրքում տեղ են գտել նաև արցախցի հեղինակների, բացի այդ՝ ՌԴ –ում և ԱՄՆ-ում բնակվող պոետների ստեղծագործություններ: Մեծ տեղ է հատկացված վերջին տարիներին կյանքից հեռացած հայ...
«Любовная лирика Армении» անթոլոգիայի առաջին գիրքը լույս է ընծայվել 2019 թ.-ին: Անթոլոգիայի նպատակը ՀՀ և ՌԴ ռուսախոս ազգաբնակչությանը նաիրյան հին ժողովրդի սիրային քնարերգությանը ծանոթացնելն է: Նախագծի հեղինակը, կազմողն ու թարգմանիչը Արա Գևորգյանն է՝ Դոնի Ռոստովից: Գրքի բոլոր թարգմանությունները թարմ են, թարգմանված են ինչպես Արա Գևորգյանի, այնպես էլ յարոսլավցի թարգմանչուհի Լյուդմիլա Կանատյեվայի կողմից: Գրքում զետեղվել են ինչպես հայ դասական պոեզիայի՝ Նահապետ Քուչակ, Ավետիք Իսահակյան, Շուշանիկ Կուրղինյան, Մարո Մարգարյան, Սիլվա Կապուտիկյան, Պարույր Սևակ, Վահագն Դավթյան, Արամայիս Սահակյան, այնպես էլ ժամանակակից հայ գրողների թարգմանությունները: Հեղինակները 23-ն են: Գիրքը տպագրվել է պոետիկ հատուկ դեղին թղթով և հիմնականում տարածվում է ՌԴ-ում:
Զվարճալի և հումորային պատմությունների «Рассказы из исчезнувшего города» գիրքը լույս է ընծայվել 2017 թվականին. Գրքի հեղինակը ռոստովցի պոետ, դրամատուրգ, թարգմանիչ, ծնունդով գյումրեցի Արա Գևորգյանն է: Գրքում ներկայացված է Լենինականի (Գյումրի) կյանքն ու բարքերը երկրաշարժից առաջ: Տեղ են գտել իրար հետ կապված, գյումրվա մենտալիտետով ու յուրահատուկ հումորով հագեցած 30 պատմվածքներ: Հեղինակը դրանք համն ու հոտը հիանալի փոխանցել է նաև ռուսերենով: Կան նաև պատմություններ մարդու իրական կյանքից, ով ապրել է ծանր, բայց վառ կյանք, սակայն երկրաշարժին կորցրել է յոթնամյա գեղեցկուհի դստերը՝ առաջին դասարանցի Անուշիկին: Պատմվածքներում գերակշռում է հումորը, միայն 4 պատմվածք է, որ գրված է հոգետանջ թախիծով: Դրանք հեղինակի սիրելի դստեր հիշատակին...
«Поэзия земли Ширак» անթոլոգիայի առաջին գիրքը լույս է ընծայվել 2015 թ.: Նախագծի հեղինակը, կազմողն ու թարգմանիչը Արա Գևորգյանն է՝ Դոնի Ռոստովից: Հրատարակության նպատակը ռուսալեզու ընթերցողին Շիրակի երկրամասի (Գյումրի կենտրոնով) պոեզիային ծանոթացնելն է: Գրքի բոլոր թարգմանությունները թարմ են: Ներկայացված են ինչպես հայ դասականները՝Հովհաննես Շիրազ, Մետաքսե, Հովհաննես Գրիգորյան, Շմավոն Թորոսյան, Քաջիկ Գրիգորյան, Լևոն Թորոսյան, այնպես էլ շիրակցի ժամանակակից գրողները՝ Վռամ Հովհաննիսյան, , Կարապետ Հովսեփյան, Աշոտ Ավդալյան, Սամվել Մարգարյան և այլք: Թարգմանվել են 26 հեղինակների գործեր: Առաջին անգամ հատուկ ուշադրություն է դարձվել 1988թ. Երկրաշարժի ժամանակ զոհված հեղինակների թարգմանություններին՝ Տանյա Հովհաննիսյան, Արարատ Մկրտումյան, Հայկանի Տոնայան… Գիրքը մեծ տարածում ունի ՀՀ-ում և ՌԴ-ում:
«Женская лирика Армении» անթոլագիան լույս է ընծայվել 2018 թ-ին՝ Հայաստանի գրողների միության աջակցությամբ: Հեղինակը, կազմողն ու թարգմանիչը Արա Գևորգյանն է՝ Դոնի Ռոստովից: Գրքում տեղ են գտել յարոսլավցի թարգմանչուհի Լյուդմիլա Կանատյեվայի և Արա Գևորգյանի թարգմանությունները: Գրքում ներառվել են ինչպես հայ պոեզիայի կին դասականները՝ Շուշանիկ Կուրղինյան, Մարո Մարգարյան, Արմենուհի Տիգրանյան- Ահարոնյան, Սիլվա Կապուտիկյան, Մետքսե, Ալիսիա Կիրակոսյան, Մարիա Հակոբյան, Տանյա Հովհաննիսյան, այնպես էլ ժամանակակից կին գրողների ստեղծագործությունները՝ Հայաստանի տարբեր տարածաշրջաններից: Հեղինակի թիվը 36-ն է, որպես հայոց այբուբենի տառերի քանակի յուրահատուկ խորհրդանիշ: Հրատարակությունը բուկինիստական է և եզակի: Տարածում է գտել հիմնականում ՌԴ-ում: Բոլոր հեղինակները ներկայացված են անոտացիայով և լուսանկարով՝ տարեգրության կարգով:
2004 թ. գրքի հրատարակման 15-րդ տարեդարձին արդեն 15 միլիոն օրինակ էր վաճառվել աշխարհի 38 լեզուներով։ Քովին նպատակին հասնելու արդյունավետ մոտեցում է առաջարկում։ Մոտեցման հիմքում ընկած է մարդու բարոյաէթիկական նորմերին հավատարիմ մնալու սկզբունքը, որը Քովին «հավերժական ճշմարտություն» է անվանում 2011 թ. օգոստոսին Time ամսագիրը Յոթ սովորույթները ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքերի» ցանկում: Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները գիրքը հավակնում է նկարագրել հաջողության հասնելու համար անհրաժեշտ մարդկային հատկանիշները, ցույց տալ ներդաշնակ (ինքնա)զարգացման, կյանքի իմաստի փնտրտուքի և հանգամանքներին դիմագրավելու լավագույն ուղին։ Սթիվեն Քովին մեծ քանակությամբ գրականություն է ուսումնասիրել առաջնորդ և հաջողակ լինելու վերաբերյալ, ծանոթացել է բազմաթիվ մեծ մարդկանց կյանքին...
Ֆրիդրիխ Նիցշեի (1864-1900) երկերի առաջին հատորն ընդգրկում է «Ողբերգության ծնունդը» (1872), «Անժամանակյա դիտարկումներ»-ի «Կյանքի համար պատմության օգուտի ու վնասի մասին» (1874) հոդվածը և հատվածներ «Մարդկային, չափազանց մարդկային» (1878) գրքից:
«Ավելի մուգ հիսուն երանգները». Սիրունատես, ներքին տվայտանքներով լի երիտասարդ գործարար Քրիստիան Գրեյի բացառիկ ցանկություններից և մռայլ գաղտնիքներից ցնցված՝ Անասթեյշա Սթիլը դադարեցնում է իրենց հարաբերությունները, որպեսզի նոր կարիերա սկսի սիեթլյան մի հրատարակչությունում: Բայց Քրիստիանի մասին մտքերը նրան հանգիտ չեն տալիս, և երբ նա առաջարկում է հանդիպել, Անասթեյշան չի կարողանում մերժել:
«Անասնաֆերմա» վիպակը հրատարակվել է է 1945 թվականին: Այն կարելի է համարել երգիծական առակ-այլաբանություն, որտեղ Ջորջ Օրուելը պատկերել է 1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղաշրջման հեղափոխական սկզբունքների, գաղափարների ու ծրագրերի հետագա այլասերման ընթացքը, որն ի վերջո հանգեցրեց բռնապետության և տոտալիտարիզմի:
«Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթի հեղինակն անգլիացի մաթեմատիկոս Չարլզ Լութվիջ Դոջսոնն է (Լուիս Քերոլը նրա գրական կեղծանունն է): Սա մի պատմություն է Ալիս անունով փոքրիկ աղջկա մասին, որը , ճագարահորն ընկնելով, հայտնվում է տարօրինակ արարածներով բնակեցված երևակայական աշխարհում և զարմանալի արկածների է հանդիպում: Հեքիաթն արդեն վաղուց սիրելի է դարձել թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար: Այն լի է մաթեմատիկական, լեզվաբանական ու փիլիսոփայական ակնարկներով, կատակներով ու բառախաղերով և համարվում է աբսուրդի գրական ժանրի լավագույն նմուշներից մեկը: Հեքիաթը հատկապես մեծ ազդեցություն է ունեցել ֆենթեզի ժանրի վրա:
Այս գրքում Դուք կծանոթանանք ագարակի կենդանիների հետ և շատ հետաքրքիր բաներ կբացահայտեք օրինակ՝ ինչ են ուտում կենդանիները, ինչպես հոգ տանում իրենց փոքրիկների մասին, ինչ տեսք ունեն նրանց տները: Սեղմելով կոճակը՝ կլսեք ագարակի բնակիչների ձայները:
Մանուկ ընթերցողների համար նախատեսված հրաշալի նկարազարդումներով այս գիրքը ներառում է Հին և Նոր Կտակարանների ամենահայտնի պատմությունները: Վառ երևակայությամբ վերապատմված պատմությունները մանուկներին կծանոթացնեն աստվածաշնչյան հիմնական իրադարձություններին:
Դասական և նոր հեքիաթների այս հրաշք զարդատուփը քեզ կտանի զարմանահրաշ արքայադուստրերի աշխարհ, ուր գունագեղ նկարազարդումները կկենդանացնեն չքնաղ դշխուհիներին և նրանց սիրելիներին:
Կախարդների, հրաշագործների, արքայազների, արքայադուստրերի և հեքիաթային գազանների պատմությունները մանուկներին կգերեն: Աշխարհի բոլոր կողմերից են այդ պատմությունները և ներառում են ինչպես դասական, այնպես էլ մի քանի պակաս հայտնի գրական գոհարներ: Գրքի վեց թեմատիկ բաժիններն ընտրության մեծ հնարավորություն են ընձեռում, յուրաքանչյուր հեքիաթի համար էլ նշված է կարդալու տևողությունը: Գիրքը ծայրեծայր պատկերազարդված է: