«Ծիլի-ծով․ գիրք հմայության-ը» Կարեն Անտաշյանի բանաստեղծական երրորդ ժողովածուն է: 2014 թվականի փետրվարին եղել է «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» նախագծի առաջին հորիզոնականում: «Ծիլի-ծով»-ը կենաց հասուն բնազդների և խորհրդապաշտական հետազոտությունների գիրք է։ Հեղինակը սրբազանցնում է Ջուրը՝ որպես Կյանքի հիմնական հումք, և Կյանքը՝ որպես Ջրի հրաշալի հատկություն։ Ծիլի-ծովը սահմանվում է իբրև մեռելների լուծվող հիշողությունն ու ապրողների շարունակելի-ընդհատական վարքը ջրածին կենսոլորտի ամբողջության մեջ։ Կյանքի ինքնարարումը ջրից՝ նույնական է լեզվից իմաստներ խոսելուն, իսկ լեզվի բնազդին հետևելով բանաստեղծելն՝ ինքնին իրականությունը հրահրող հմայություն է:
«Բառերի լույսը» բանաստեղծությունների ժողովածուն Գրիշ Դավթյանի 16-րդ գիրքն է: Թեմատիկ բազմազանությունը, ապրումների նուրբ հոգեբանությունը, անհատի ըմբոստությունը և թախիծով պարուրված կարոտը «Բառերի լույսը» ժողովածուի հատկանշական կողմերն են: Գրքում ընդգրկված է նաև Գրիշ Դավթյանի «Դերանունների գործածությունը կապական բառերի հետ» հոդվածը:
«Շեր ու շահիր» բանաստեղծությունների ժողովածուն հեղինակի տասներկուերորդ գիրքն է, որ ամփոփում է Թեհրանում կատարած, և նրան աղերսվող ստեղծագործությունները: Ներառված են «ԵՐԱԶՈՒՆԱԿ» և «ՆՈՐՋՈՒՂԱՅԱԿԱՆ» շարքերը:
«Նորջուղայական» ժողովածուն բանաստեղծի իններորդ գիրքն է, ուր տեղ են գտել սիրո, կարոտի ու նվիրման զգացումները, հեղինակի ստեղծագործական ամենավաղ շրջանից, Նոր Ջուղայում նաև հետագա տարիների ստեղծագործություններ, որ յուրովի արտացոլում են նորջուղայական երանգներ:
«Մագմա»-ն Լուսինե Եղյանի բանաստեղծական առաջին ժողովածուն է: Գիրքը խմբագրել է Հասմիկ Սիմոնյանը, ձևավորելը՝ Վիտալի Ասրիևը: Այն կազմված է հինգ մասից՝ Անչափահասը, Չվելու ժամանակը, Մահ համար երկու, Կիսատ ստվեր, ասում ա…։
Ավիրված թեմաներ ու զգացմունքներ կան, որոնց մասին ամենաթարմ խոսքը այլևս լռությունն էր թվում, բայց ահա Արամը գտնում է բառերը՝ մենակության թաքուն նշաններ ու պատկերների փոթորիկ, լայն թոքեր ու անչափ նուրբ շնչառություն: Բանաստեղծության այս տեսակն անպատրաստ լողորդից խիզախումի կամք է պահանջում՝ կտրել- անցնելու զգացմունքային ծանր ալիքները, որ ամեն վայրկյան կարող են քշել ու խորտակել ամենահմուտ լողորդին իսկ:
Մարիամ Կարապետյանի «Պաստառներ խաղաղ օրերի համար» ժողովածուն հատկանշվում է շարքից շարք զարգացող նյութով ու պոետական լուծումներով և յուրատեսակ բանաստեղծական պատում է՝ բազմաչափ ընթերցումների ու ետընթեցումների հնարավորությամբ: Թարմությունը ոչ միայն և ոչ այնքան նյութն է, որքան այն պատկերի վերածելու եղանակը: Իրականության դրվագները վերաճում են առհասարակ լինելու, շարժման ու ընթացքի: Հոգեվիճակները ներկայացվում են իբրև ինքնաընթերցումներ. պատկերվում են ոչ միայն ներսից, այլև կողմնակիորեն: Աշխարհզգացողությունից պատկեր անցումն անմիջական է և հետևողական միաժամանակ: Ընթերցանության պարգևած գեղագիտական հաճույքը հուզական է և մտավոր:
Երիտասարդ բանաստեղծուհու նոր՝ «Ցուրտ կին» ժողովածուն հատկանշվում է անկանոն ռիթմերի, անսովոր զգայական ապրումների հերթագայությամբ, որոնք մի կողմից առարկայանում են որպես ինքնացող գրողական ձեռագիր, մյուս կողմից՝ բացահայտում են ուրիշ հայացքով դիտված կյանք, որտեղ մարդու ներաշխարհը երևակվում է անսպասելի կողմերով:
Անահիտ Հայրապետյանի նոր «Սիրուն» ժողովածուն ներառում է նրա՝ վերջին տասը տարիներին գրած բանաստեղծությունները, որոնք հատկանշվում են արտաքին թեթևության ու անհոգության խորքում թաքնված դրամատիզմով և հուզականությամբ:
«ARS-մետա» ժողովածուն տարասեռ ժանրերով, տարբեր կառույցներով ու պատումի տարաբնույթ խաղարկում ներովամբողջացող կենսա տարածք է: Ավելի քան 10 տարիտևած գրողական իր լռությունը Գևորգ Գիլանցը փոխհատուցում է բոլորովին նոր հուն մտած և ինքնատիպմտածողության որակով՝ թե՛ բանաստեղծականտեքստերում, թե՛ արձակ պատումներում:
«Արարման ութերորդ եղանակը» ժողովածուն հոգու պատմություն է՝ շարականային կշռույթով: Պոետական պատկերները ստեղծվում են ոչ թե իրադարձություններով ու իրավիճակներով, այլ դրանց մասին մտածելու բառերով ու իմաստներով: Արդյունքում՝ պոեզիա, որ չի արձանագրում սոսկ, այլ մասնակցումի և ստեղծագործության ծիրում ներկայացնում է ապրումը: Պոեզիա, որտեղ գերակշռող են խոհականությունն ու բանականությունը՝ լծորդված պատկերին, պատկերավորման խորհրդանշականությանն ու այլաբանությանը: Կիզակետ, որտեղ հատվում են Բացակայության ուղղահայացն ու Լռության հորիզոնականը:
Էդուարդ Հարենցի «Մենակի ծնուշ» ժողովածուն տաղանդավոր բանաստեղծի ստեղծագործական ինքնատիպ կարելիությունների նոր արտահայտությունն է: Ձայնիդ խորքում մի բուրմունք կա, որ չես երբեք հնչի։ Ձեռք- երիցս թարսպար- ելով հակինթարդ։ Սուբյեկտիվ գոյն՝ առ օբյեկտիվ կեղև։ *** Ցավերդ չեմ տանում ինձնից, ցավերս չես բերում քեզնից:- Մի խաչմերուկ, ուր մարմինս և հոգիդ են տարուբերվում…
«Խազագրումներ ըստ Ծնեբեկի» ժողովածուն հայոց լեզվի անսպառ հնարավորություններն ի ցույց դնող, միևնույն ժամանակ՝ լեզվական որոշ տաբուներ հաղթահարող Էդուարդ Հարենցի պոետական համարձակությունն է, որին ի պարգև՝ նրա բանաստեղծություններն ուղղակի պոռթկում են անսովոր ներդաշնակության իրենց մեղեդին:
«Ելման Կոյնե» բանաստեղծությունների ժողովածուն Էդուարդ Հարենցի՝ լեզվին վերաբերմունքի ու նրա հանդեպ պատկառանքի, սիրո ու ընդդիմության, կասկածի ու խոր հավատի հերթական դրսևորումն է: Յուրաքանչյուր բանաստեղծություն Հարենցը ձգտում է է՛լ ավելի խորքով ճանաչել լեզուն, և յուրաքանչյուր բանաստեղծությամբ՝ լեզուն ինքն էլ բացահայտում է իր թաքնված կարելիությունները:
Էդուարդ Հարենցի «Լեթարգիական Արթնություն» ժողովածուն նրա արդեն հինգերորդ գիրքն է, որն ամփոփում է հեղինակի վերջին տարիների լավագույն բանաստեղծությունները։ Ինքնատիպ ոճը, տաղաչափական բարձր կուլտուրան, դիպուկ պատկերները վստահաբար ապահովում են ընթերցողի հանդիպումը բարձրարժեք պոեզիայի հետ։
«Բանաստեղծության փոխարեն» ժողովածուն մերձբանաստեղծական տեքստերի հավաքածու է, որտեղ նախնական է բառը, միտքը, զգացումը և նույնիսկ կետադրական նշանը: Հեղինակը տեքստը որսացել է նույնքան անավարտ, որքան՝ ամբողջ կյանքը: Բայց նույնքան ամփոփ, որքան՝ սերը:
Ավագ Եփրեմյանի նոր՝ «Վարք. Սևագրություն» ժողովածուն ներառում է նրա լավագույն բանաստեղծությունները, որոնք ի մի բերվելով մեկ ընդհանուր համատեքստի մեջ՝ վկայագրում են անհատի ու բանաստեղծության վարքը, որ սևագիր լինելով միայն՝ կարող են փաստել կատարելության հեռանկարի առկայությունը:
«Տան դուռը» Հուսիկ Արայի բանաստեղծությունների, պոեմների և էսսեի ժողովածուն է, որն ամփոփում է հեղինակի 2011-2014թթ. չափածո ստեղծագործությունները։ Նորանկախ պետականության արժևորումն է, Նոր Հայաստանի շոշափվող իրականությունը, նաև հեղափոխության ու պատերազմի արանքում կորած սերնդի ողբերգությունն ու արժեքների անկումը։ Գրքում առանձին շարքերով ընդգրկված են նաև սիրային բանաստեղծություններ և սաղմոսներ: Հեղինակն իր գրքի մասին ասել է. «Իմ սերունդը ձևավորվել է 1988-ին Ազատության հրապարակում, և ես մշտապես քաղաքացիական իմ դիրքորոշումն ունեմ թե´ որպես մարդ, թե´ որպես գրող։ Այս գրքում այն երևում է հատկապես «Նոր Հայաստան» շարքում՝ անհատի և երկրի բախման մեջ, երևում է նաև «Ազատության հրապարակը» շարքում. որ ազատությանն ու անկախությանը մենք կարծես դեռ պատրաստ...
«Ազատության հրապարակ»-ը Հուսիկ Արայի ժողովածուն է, որն ընդգրկում է բանաստեղծություններ, պոեմներ, էսսե։ Գիրքը նվիրված է Արցախյան շարժման 25-ամյակին։ Անկախության պարգևած ոգևորությունն ու Արցախյան պատերազմում տարած հաղթանակի բերկրանքը, բայց և՝ հիասթափություններն ու ցավը Հուսիկ Արայի նոր ժողովածուում թեպետ պարբերաբար հերթագայվում են, այնուամենայնիվ, գերական մեր երազի Հայաստանի տեսլականն է, նրա համար ապրելու, արարելու և պայքարելու հավատամքը: Բովանդակությունը Նոր Հայաստան Ազատության հրապարակ Տեսա, երկիր Այլևս բառ չես Հանուն քեզ էր Քեզ ունեմ իրականում Արա Գեղեցիկի օրինակով Մեր վրայով չես Քեզ այսպես չէինք երազել Առավոտ (պոեմ) Մարդու որդիները Ծննդյան տոներ Շարժում Կանչ Սկիզբը Արևադարձի օրեր Մենք Մեր ժամանակը Դժվար երթ Գիշերահավասար Ամենաերկար գիշեր Սահման...