Երևան քաղաք… Հարազատ ու միևնույն ժամանակ` օտար, հյուրընկալ ու` վանող, գեղեցիկ ու` անդուր, բայց ամեն դեպքում` սիրելի Երևանի բանաստեղծականացումն է Հուսիկ Արայի ժողովածուն: Հոգեբանական տպավորիչ ընկալումների, սիրո և հավատարմության բաց ու անկեղծ խոստովանությունների, բայց և` քննադատող հայացքի համադրությունը օգնում է ընկալել մեր սիրելի մայրաքաղաքի` «մեր թևերի մեջ մեծացած աղջկա» կերպարն իր ամբողջության մեջ: «Երևան քաղաք» ժողովածուն ունի ընծայական՝ «Ազնվական երևանցու՝ Մհեր Դավոյանի հիշատակին»։ Գրքի բովանդակությունը Արգիշտիի կառուցած քաղաքը Քաղաքի առավոտը Սիրո խոսք քաղաքին Քաղաք՝ 782 թվով գաղտնագրված Դորիան Գրեյի դիմանկարը Էգ քաղաք Արևելյան քաղաք Մի՛ ուրացիր քաղաք Քաղաքը Մուտքագրություն 1. Աղոթք ու բաց են 2. ու հաց են կիսում 3....
«Եվ սերը ասաց» ժողովածուն մեր օրերի լավագույն սիրերգակներից մեկի՝ Հուսիկ Արայի սիրային բանաստեղծությունների մեկտեղումն է: Պարզ ու անմիջական, սրտի ճանապարհն ուղիղ գտնող բանաստեղծական տողն ամբողջանում է ավերված աշխարհում դեռ անաղարտ լույս ու մաքրությամբ, որ ուղղակի անդրադարձն է սիրած էակի, որ երբեմն հնչում է աղոթքի լեզվով: Սիրո գեղեցկությունն է՝ քաղաքի բացօթյա տարածության մեջ, Սիրո ազատությունը՝ մաքուր ու վայրի բնության մեջ: Ժողովածուն արժանացել է Գրքի երևանյան փառատոնի 2-րդ մրցանակին Պոեզիա անվանակարգում:
«Никогда не спорьте с идиотами» գիրքը Մարկ Տվենի անտիպ, բայց միաժամանակ ամենայուրահատուկ և ամենահետաքրքիր ստեղծագործություններից է: Նրա բազմաթիվ տեքստերից այս գրքում տեղ են գտել հեղինակի մտքերը, անեկդոտները, աֆորիզմները, որոնք մեծ գրողին նորովի են բացահայտում՝ որպես փիլիսոփա և տխուր հումորիստ:
«Не работайте с мудаками» փոքեթբուքը պատմում է, թե ինչպես պետք է շփվել այն մարդկանց հետ, ովքեր խանգարում են արդյունավետ աշխատանքին: Դուք կարող եք նման մարդկանց անվանեկ խուլիգաններ, վնասատուներ, էգոիստներ, տանջողներ և այլն: Ցանկացած դեպքում Դուք հաճախ հանդիպում ենք նրանց աշխատավայրում: Մարդիկ, ովքեր անհանգստություն են պատճառում գործընկերներին և բացասական ազդեցություն ունենում նրանց աշխատունակության ու աշխատանքի արդյունավետության վրա: Ռոբերտ Սաթոնն այս գրքում ոչ միայն պատմում է՝ ինչպես է դա տեղի ունենում, այլ նաև ցույց տալիս՝ ինչպես կարելի է փոխել նման գործընկերներին, ինչպես նվազեցնել նրանց կողմից հասցվող վնասն ու ինչպես առողջ հարաբերություններ ստեղծել նրանց հետ: Քաղաքակիրթ և արդյունավետ աշխատանքային կոլեկտիվներ գոյույթուն ունեն, և...
Պատերազմի պատճառով տարհանման ընթացքում բրիտանական ինքնաթիռը ընկնում է Խաղաղ օվկիանոսի հեռավոր անմարդաբնակ կղզիներից մեկի վրա։ Ողջ են մնում միայն մի քանի երեխաներ և դեռահասներ։ Տղաներից երկուսը՝ խարտյաշ Ռալֆը և գիրուկ, ակնոցավոր Խոզուկը, գտնում են մի խեցի, որը Ռալֆն օգտագործում է որպես խեցի՝ ողջ մնացածներին ժողովի հրավիրելու համար։ Մեծ մասամբ հենց տղաներին հավաքելու համար էլ Ռալֆն անմիջապես որոշակի իշխանություն է ձեռք բերում և ընտրվում որպես տղաների առաջնորդ, չնայած որ տղաների երգչախումբը, որը ղեկավարում էր կարմրամազ Ջեք Մերիդյուն,չի ընտրում նրան։ Ռալֆը երեք հիմնական հարց է առաջ քաշում․ զվարճանալ, գոյատևել և անընդհատ արձակել ծխի ազդանշան, ինչը անցնող նավերին իմաց կտար իրենց գոյության մասին...
Քեն Քիզիի «Թռիչք կկվաբնի վրայով» գործը խոր հետք է թողել արդի գրականության վրա: Գլխիվայր շրջելով խելամտության ու խելահեղության ընդունված պատկերացումները՝ այս մոլեգին վեպը հոգեբուժարանի ու դրա բնակիչների անմոռաց պատմությունն է, որտեղ առանձնանում են բռնակալ Ավագ քույրն ու Մաքմըրֆին՝ մի աղմկուն, զվարճասեր նորեկ, որն էլ վճռում է նրան դիմադրել: Պայքարը ներկայացված է կիսահնդկացի Բրոմդենի՝ թվացյալ խուլ ու համր հիվանդի աչքերով, որը հասկանում է. Մաքմըրֆին հերոսական ճիգեր է թափում՝ մաքառելով իրենց բոլորին փակի տակ պահող ուժերի դեմ: Քիզիի առաջին վեպը ողջամտության և խելագարության սահմանների գունեղ ու ծայրահեղորեն անկեղծ նկարագիրն է:
Վահունի Հովակիմյանի «Զգացմունքից այն կողմ» բանաստեղծությունների ժողովածուն պրկված զգացմունքների, զսպված խոսքերի, տենդագին ռիթմերի մի համադրություն է, որտեղ լարվածությունից պայթող բանատողը թեպետ երբեմն մեղանչում է բանաստեղծական արվեստի դեմ, բայց միշտ անկեղծ է, բաց ու մերկ, և դրանով՝ առինքնող:
Վարդան Հակոբյանի «Նշագրություն լուսնի վրա» ժողովածուն ներառում է նրա անտիպ բանաստեղծություններն ու պոեմները, որոնք հատկանշվում են ոչ միայն թեմատիկ և պոետիկական բազմազանությամբ, այլև բանաստեղծական հայացքի չխամրող թարմությամբ, կենսական հզոր ռիթմով:
«Աշխարհի նոր յոթ հրաշալիքը» գրքում խաղի ձևով ներկայացված են աշխարհի յոթ նոր հրաշալիքների լուսանկարները, որոնք հավաքելով երեխան մի կողմից կվայելի խաղի հաճույքը, մյուս կողմից նորովի կճանաչի համաշխարհային ճարտարապետության մեծագույն կոթողները:
«Փոքրիկ իշխանը» գրքի այս տարբերակը տարբերվում է սովորական գրքերից. նկարիչ-դիզայներները՝ ծավալատարածական հրաշալի լուծումներով, ասես նոր կյանք են նվիրել գրքի յուրաքանչյուր էջին, կենդանացրել պատմության ամեն մի դրվագ ու տեսարան: Այստեղ աստղերն իսկապես պտտվում են, մոլորակները՝ շարժվում… Փոքրիկ իշխանի մոլորակներն ավելի պատկերավոր դարձրեք Ձեր երեխաների համար, նվիրեք նրանց այս հրաշալի գիրքը: «Փոքրիկ իշխանը» (ֆր.՝ Le Petit Prince), ֆրանսիացի ազնվական գրող, բանաստեղծ և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի վեպն է, որը հրատարակվել է 1943 թվականին և համարվում է հեղինակի ամենահայտնի ստեղծագործությունը։ «Փոքրիկ իշխանը» հեղինակի առաջին մանկական գիրքն է։ Հեքիաթը գրվել է 1942 թվականին, Նյու-Յորքում եղած տարիների ընթացքում։ Առաջին անգամ հրատարակվել է գրողի մահից որոշ...
Սիրելի երեխաներ, «Մարդու մարմինը ոտքից գլուխ» գիրքը կարդալով, դուք կիմանաք, թե ինչպես է կառուցված ձեր օրգանիզմը, ինչպես է նա ապրում և ինչպես են աշխատում մարդու օրգանները: Գրքում շատ են զվարճալի և ճանաչողական նկարները, որոնք ձեզ թույլ կտան հասկանալ այն, թե ինչ ներդաշնակությամբ են գործում մարդու օրգանների բոլոր համակարգերը: Այդ գիտելիքները կօգնեն ձեզ լինել առողջ և ուժեղ:
Ժողավածուն ներառում է անվանի գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Գրիգոր Հակոբյանի (1958-2005)` հետանկախության շրջանի հայաստանյան և սփյուռքի գրականությանն ու գրողներին նվիրված գրախոսությունները, հոդվածներն ու ուսումնասիրությունները: Գիրքը հրատարակվում է Գրիգոր Հակոբյանի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ:
«Армянские хроники». Մեր նախնիները արժանի են մեր հիշողության մեջ մնալու, չէ՞ որ մենք նրանց հետնորդներն ենք: Եվ արդյո՞ք հետաքրքիր չէ իմանալ՝ ովքեր էին մարդուկ, ում անունները մենք այսօր կրում ենք: Այստեղ հետաքրքիր տեղեկություններ կստանա Արգիշտիի, Տիգրան, Աշոտի և այլոց մասին…
Դեյվիդ Փերիշի «Մարզաշապիկներ և կոստյումներ. գործարար ստեղծագործականության ուղեցույց» գիրքը հիմնված է նրա ստեղծարար տնտեսության ոլորտում 20 տարվա փորձի վրա: Դեյվիդը մշակութային և ստեղծարար արդյունաբերության, մարքեթինգի և գործարար ռազմավարության գիտակ է, մի քանի գրքերի հեղինակ և քոուչ: Գրքում հեղինակը պնդում է, ստեղծարար ոլորտում աշխատող մասնագետները չպետք է ընտրեն ստեղծարարության (մարզաշապիկների) և գործարարության (կոստյումներ) միջև. Փոխարենը կարող են զարգացնել իրենց յուրահատուկ գործարար ռազմավարությունը, որը կբերի եկամուտ և բարենպաստ ազդեցություն կունենա ստեղծարարության վրա: Դեյվիդ Փերիշի գիրքը գործնական առաջարկների իր սեփական փորձից և այլ բիզնես մոդելներից հաջողված օրինակների հավաքածու է: Կարդալով «Մարզաշապիկներ և կոստյումներ. գործարար ստեղծագործականության ուղեցույց» գիրքը՝ Դուք կսովորեք, թե ինչպես նախագծել մարքեթինգային...
«Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» գիրքն ամփոփում է Ղարաբաղյան շարժման՝ իր ընդգրկումով, նշանակությամբ և քաղաքական արդյունքներով աննախադեպ պատմաշրջանի առաջին երկու տարվա իրադարձությունները: Փաստական ու փաստաթղթային հիմքի վրա ուրվագծվում է նաև Հայկական ժողովրդավարական շարժման դերը՝ որպես համաշխարհային պատմության ընթացքի վրա ազդող գործոն:
«Անկախության վերականգնումը 1990-1991» գիրքը շարունակությունն է, 2-րդ հատորը «Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» վերնագրով 2018թ. հրատարակված աշխատության: Այն ամփոփում է Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման պատմության՝ կոմունիսական դարաշրջանի ավարտի և Հայաստանի անկախ պետականության հիմնարկեքի փուլերը: Հայաստանը շարունակում է իր առաջատար դերակատարությունը միջազգային նշանակություն ունեցող ժողովրդավարական գործընթացներում, որպես անկախ պետություն մուտք է գործում միջազգային հանրության ընտանիք ամենաբարձր վարկանիշով՝ ներսում ունենալով ամենածանր խնդիրներ և մարտահրավերներ:
«Տևրիկեի» հերոսները պավլիկյաններ են, բայց աշխատությունը պավլիկյանների մասին չէ, այն մեր մասին է, մեր կյանքի, մեր զգացածի, մեր սպասումների, ու մեր՝ բավարարությամբ լինելու մասին… Ո՞վ է մարդը, ո՞վ է տղամարդը, ո՞վ է կինը, ահա կերևանք մենք, կպատմենք, դուք կիմանաք ձեզ, դուք կճանաչեք ձեզ, դուք կսիրեք ձեզ, այդ մենք ենք դուք, մենք ենք բնօրինակ, մնացածը սուտ, կրկնօրինակ, մշուշ աչքերի…։ Ու պատմում էին, որ իմ մեջ չեն միայն, բոլորին էին ուզում, սեփականություն էին հայտնում բոլորի՝ յուրաքանչյուրիս նկատմամբ, ասում, որ յուրաքանչյուրիս մեջ են, ու պետք է ճանաչեն բոլորը իրենց…