«Պատմություններ 4 տարեկան փոքրիկների համար». 5 զվարճալի պատմությունների այս աննման հավաքածուն հատուկ 4 տարեկան փոքրիկների համար է գրված: Սրանից լավը չեք գտնի: Է՛լ գիշերային խորհրդավոր արկածներ, է՛լ անձրև օրով՝ զվարճություններ, նոր ընկերներ ու անկրկնելի հանդիպումներ, որ անտարբեր չեն թողնի ո՛չ երեխաներին, ո՛չ նրանց ծնողներին: Շատ ավելին իմանալու համար լավ- լավ գրքեր կարդացեք:
«Ձմեռ Պապի կախարդական գունդը». Ձմեռ Պապը ոտքը ցավեցրել է ու չի կարող գնալ նվերներ բաժանելու: Ընկերներն օգնության կհասնե՞ն: Կախարդական նվերի օգնությամբ կկարողանա՞ն Ամանորը փրկել: Կարդացեք այս ձմեռային պատմությունն ու կպարզեք:
«Օքսֆորդի մանկական հայերեն-անգլերեն պատկերազարդ բառարանը» օտար լեզու սովորելիս բառապաշարը հարստացնելու և գիտելիքներն ընդլայնելու հիանալի միջոց մանուկների համար: ▲ Ավելի քան հազար բառ՝ հայերեն և անգլերեն ▲ Նկար յուրաքանչյուր բառի համար ▲ Բառեր՝ մարդկանց, սպորտի, ժամանցի և կենդանիների մասին ընդգրկուն թեմաներից մինչև շրջակա միջավայր և տիեզերք
«Նամակ Ձմեռ Պապիկին». Մի բուռ ձյուն կլցնենք, ուրախ հուշեր ու մի պտղունց ԱՄԱՆՈՐՅԱ կախարդանք… Ամանորի կախարդական գիշերը Ձմեռ պապին Արամի պես նամակ գրիր: Առավոտյան լավ նվերդ նրա նման կգտնե՞ս:
«Փաթիլ-փաթիլ հեքիաթներ». Հարմար տեղավորվեք ու կարդացեք մեր տաքուկ- փափուկ ձյունոտ հեքիաթները. Միացեք խլուրդի, Թավիշիկի, Ոստոստիկի ու բոլոր- բոլորի ուրախ արկածներին:
«Ձյունիկ-ձյունիկ հեքիաթներ». Հարմար տեղավորվեք ու կարդացեք մեր տաքուկ-փափուկ հեքիաթները. Սկյուռիկի հետ զմայլվեք ձմեռվա կախարդական պատկերներով՝ Զոլիկի հետ գտեք թաքցրած գանձը… ու միացեք մյուս հերոսների ուրախ արկածներին:
Բադիկ Կարմիր թաթիկը շատ է սիրում լճակում խաղալ: Գրքույկն էլ սիրում է լողալ: Թե գնում ես լողանալու, մեր գրքույկը հետդ վերցրու. հա՛մ լողացեք, հա՛մ խաղացեք: ► Տարիքը՝ + 0 ►Զգուշացե՛ք, երեխային ջրի մեջ մենակ մի թողեք:
Ձկնիկ Չոփչոփիկը շատ է սիրում ծովում խաղալ: Գրքույկն էլ լողալ է սիրում: Թե գնում ես լողանալու, մեր գրքույկը հետդ վերցրու. հա՛մ լողացեք, հա՛մ խաղացեք: ► Տարիքը՝ + 0 ►Զգուշացե՛ք, երեխային ջրի մեջ մենակ մի թողեք:
Վայելիր «Հրաշք ճամպրուկ»-ի հինգ զարմանալի պատմությունները, ներկիր նկարներն ու կռահիր հանելուկները: 100-ից ավելի կպչուկները DISNEY PIXAR-ի բարեկամներին կօգնեն Վուդիի, Զարհուրի, Նեմոյի և մյուսների հետ հավես ժամանակ անցկացնել: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ- պարունակում է մանր մասնիկներ , որ կարող են վտանգավոր լինել: Մեծահասակների զգոնությունը պարտադիր է:
«Բարի կոկորդիլոսը». Հազարից ավելի սուր- սուր ատամներով երախը լիքը զարհուրելի կոկորդիլոսն ամեն գիշեր գրքի էջերից տուն է սողոսկում: Հայրիկն ու մայրիկը սարսափած՝ հրշեջներին են օգնության կանչում: Բայց երեխաները գլխի են ընկնում, որ կոկորդիլոսը բարի է: Պարզապես սիրո ու ջերմության կարիք ունի: Տեսնես՝ վերջն ի՞նչ կլինի: Գիրքը սովորեցնում է տեսքից չդատել. բարությունը սրտից է գալիս:
«Պուանտներ Աննայի համար». Աննան մի մեծ երազանք ունի. ամենից շատ ուզում է բալետի իսկական պարուհի դառնալ: Այն օրից, որ թատրոնի բեմում երեսուներկու կախարդական ֆուետե տեսավ, ամեն ինչ անում է, որ երազանքն իրականանա, անընդհատ կոփում է մարմինն ու բնավարությունը: Բայց մի՞թե հեշտ է պարուհի դառնալը: Բեմում բալետն ասես հեքիաթ լինի, բայց հետնաբեմում մեկ – մեկ դպրոցի ֆիզկուլտուրայի դասից էլ ձանձրալի է: Մեր ընթերցողներն Աննայի հետ միասին կիմանան՝ ինչ է ռելևեն, ռևերանսը, էքզերսիսը, պլիեն, և կբացահայտեն բալետի մյուս գաղտնիքները: Սա մի բարի ու իմաստուն պատմություն է սիրո և ընտանեկան ջերմության մասին:
«Միլիոնանոոոոոոց գաղափարը». Սիրելի երեխաներ, իսկ ի՞նչ գիտեք բադերի երամի կյանքի մասին: Կարծում եք՝ նրանց կյանքն անհոգ է, ինչպես ձե՞զ է թվում: Կարդացեք այն մասին, թե ինչպես համառ կրթությունը դարձավ սկիզբ նոր ստարտափի համար: Նկարազարդ հեքիաթ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար:
«Փոքրիկ Մուքը». Գերմանացի ճանաչված գրող Վիլհելմ Հաուֆը քանի՜- քանի հետաքրքիր, կախարդական հեքիաթների հեղինակ է, որ ի սկզբանե գրել է իր գործատու բարոն ֆոն Հյոգելի երեխաների համար: Այս հեքիաթներից մեկը «Փոքրիկ Մուքի» մասին հեքիաթն է: Ժամանակով Նիկեա քաղաքում մի ծեր թզուկ էր ապրում: Երեխաները շարունակ ծաղրում էին ծերուկ Մուքին՝ տարօրինակ արտաքինի համար: Մի օր նրանցից մեկի հայրը որոշում է տղային հասկացնել, որ ճիշտ չէ մարդու արտաքինից դատել և որդուն պատմում է Մուքի կյանքի զարմանալի պատմությունը… Մուքի հայրը աղքատ, բայց հարգարժան մարդ էր եղել: Նա ապրում էր ինքնամփոփ ու որդուն չէր սիրում, որովհետև ամաչում էր նրա կարճ հասակից: Բայց հոր մահից հետո...
«Փոքրիկ իշխանը» (ֆր.՝ Le Petit Prince), ֆրանսիացի ազնվական գրող, բանաստեղծ և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի վեպն է, որը հրատարակվել է 1943 թվականին և համարվում է հեղինակի ամենահայտնի ստեղծագործությունը։ «Փոքրիկ իշխանը» հեղինակի առաջին մանկական գիրքն է։ Հեքիաթը գրվել է 1942 թվականին, Նյու-Յորքում եղած տարիների ընթացքում։ Առաջին անգամ հրատարակվել է գրողի մահից որոշ ժամանակ առաջ՝ 1943 թվականի ապրիլի 6-ին Նյու-Յորքի «Reynal & Hitchcock» հրատարակչությունում։ Սկզբում լույս է տեսել վեպի անգլերեն թարգմանությունը՝ «The Little Prince» անունով, իսկ ֆրանսերեն հրատարակվել է արդեն 1946 թվականին՝ Editions Gallimard հրատարակչության կողմից։ «Փոքրիկ իշխանը» առաջին անգամ հրապարակվել է ռուսերեն 1958 թվականին «Մոսկվա» ամսագրում Նորա Գալի կողմից։ Համարվում է...

«Սառցե սիրտը». Երեխաների քանի՜ սերունդ է հիացել Դիսնեյի ֆիլմերով: Դրանց հիման վրա ստեղծված այս հեքիաթաշարը հնարավորություն է տալիս հրաշալի հավաքածու ստեղծելու ու հետո ձեր կյանքի ընթացքում փայփայելու համար: Արենդելի երջանիկ թագավորությանը հավերժական ձմեռ է տիրել: Կհաջողվի՞ արդյոք արքայադուստր Աննային քրոջը գտնել և Արենդելը փրկել դաժան ձմեռվա ճիրաններից:
«Մոխրոտը». Երեխաների քանի՜ սերունդ է հիացել Դիսնեյի ֆիլմերով: Դրանց հիման վրա ստեղծված այս հեքիաթաշարը հնարավորություն է տալիս հրաշալի հավաքածու ստեղծելու ու հետո ձեր կյանքի ընթացքում փայփայելու համար: Խորթ մայրն ու քույրերը Մոխրոտիկին իրենց աղախինն են դարձրել, բայց նա երազում է, որ երջանիկ կլինի: Մի օր թագավորի սուրհանդակը պարահանդեսի հրավեր է բերում: Հրավերն ինչպե՞ս կփոխի նրա կյանքը: Մոխրոտը կհասնի՞ իր երազին: