Հավաքածուում տեղ են գտել հեղինակի այն ստեղծագործությունները, որոնք կրում են ինքնակենսագրական բնույթ: Գրքում է նաև «Մորֆի» պատմվածքը՝ հեղինակի անկեղծ ու դաժան խոստովանանքը:
Բազմաթիվ վեպերի հեղինակ Սթիվեն Քինգը համարվում է նաև սեղմ արձակի վարպեր: Չէ՞ որ հենց նովելի համար նա արժանացավ Օ. Հենրիի անվան մրցանակի: Քինգի պատմվածքների այս նոր հավաքածուն յուրօրինակ գիրք է: Վարպետն առաջին անգամ «բացում է իր արվեստանոցի դռներն» ընթերցողի առաջ: Զարմացնող և սարսափազդու, երևակայությունը գրգռող և ասես կանխատեսող. այս պատմվածքները փոքրիկ գլուխգործոցներ են, որոնք կարող էր գրել միայն Քինգը:
Գրքում ներառված են 20-րդ դարի մեծագույն գրողներից մեկի՝ Խորխե Լուիս Բորխեսի պատմվածքների ժողովածուներից հինգը, որոնք ներկայացնում են հեղինակի յուրատիպ փիլիսոփայական խոհերը և ընթերցողին տեղափոխում ֆանտաստիկ մի աշխարհ, որը զերծ է ամեն կարգի պայմանականություններից: Բորխեսը կարողանում է ֆանտաստիկան հասցնել փիլիսոփայության մակարդակին և մետաֆիզիկան ու աստվածաբանությունն իջեցնել ֆանտաստիկայի մակարդակին:
Խուլիո Կորտասարը մահվանից ոչ շատ առաջ անձամբ է կազմել այս շարքը՝ ներառելով տարբեր տարիներին գրված պատմվածքներ՝ ըստ թեմատիկ ընդհանրության: Մարդու իրավունքների ոտնահարման դեմ ակտիվ պայքարի ակտիվ մասնակիցը լինելով՝ Խուլիո Կորտասարը չէր կարող անտարբեր մնալ Արգենտինայում իշխող բռնատիրության և առհասարակ բռնության հանդեպ: «Այտեղ և հիմա» շարքի 9 պատմվածքը արտահայտում է հեղինակի վրդովմունքը բռնության և խորին համակրանքը դրա դեմ ընդվզող անհատների հանդեպ:
«Անունս Արամ է» պատմվածքների շարքը Սարոյանի մանկական ու պատանեկան հիշողությունների արձագանքն է՝ յոթնամյա տղայի բացահայտումներից մինչև տասնյոթամյա պատանու ներաշխարհը։ Ծայրից ծայր զուտ սարոյանական՝ զարմանալի խանդավառությամբ, խրոխտությամբ ու գաղտնախորհուրդ թախիծով շաղախված, նուրբ հումորով ներծծված պատմություններ՝ հարազատ փոքրիկ քաղաքի զավեշտալի մարդկանց և դրանց դիմակայող՝ Սարոյանների հերսոտ ու հպարտ ընտանիքի մասին։ Պատմվածքները թարգմանված են գրքի երկրորդ՝ հեղինակի լրամշակումներով հրատարակությունից։
Ռեյ Բրեդբըրիի պատմվածքների այս փոքրիկ ժողովածուն ձեզ կտանի հեղինակի զարմանալի տաղանդով, աղբյուրի պես պարզ լեզվով ու աներևակայելի երևակայությամբ ստեղծված յուրօրինակ աշխարհներ… ուր ասես՝ Մարսի անկենդան ավազներում ծվարած՝ շփոթված, անհանգիստ կայաններից մինչև մանկական չիրականացված երազների խորհրդավոր մեկնություններ:
Մարսյան քրոնիկոնը 1950 թվականին հրատարակված գիտաֆանտաստիկ վեպ-պատվածաշար է: Հեղինակն այն նվիրել է կնոջը՝ Մարգարետին: Վեպում ներկայացվում է, թե ինչպես են հետզհետե ոչնչացող և քայքայվող Երկիր մոլորակից մարդիկ մեկնում Մարս և գաղութացնում այն, և թե ինչպես է զարգանում բնիկ մարսեցիների և նոր գաղութատեր երկրացիների միջև հակամարտությունը: Գիրքը միջանկյալ տեղ է զբաղեցնում պատվածաշար և էպիզոդիկ վեպ ժանրերի միջև: Այստեղ զետեղված են նաև Բրեդբըրիի՝ դեռևս 1940-ականների վերջին գիտաֆանտաստիկ ամսագրերում հրատարակված պատմվածքները: Վերջիններս հեղինակի՝ նույն թեմային առնչվող նոր պատմվածքների հետ ի մի են բերվել՝ որպես մեկ ամբողջական գիրք հրատարակվելու համար: Կոմպոզիցիա Գրքի կոմպոզիցիայի վրա մեծ ազդեցություն են ունեցել Շերվուդ Անդերսոնի «Վայնսբուրգ, Օհայո» և Ջոն...
Հովհաննես Թումանյանի պատմվածքները, բալլադներն ու պոեմներն առաջին անգամ ամբողջությամբ լույս են տեսնում առանձին գրքերով: Գրքերը զետեղված են գեղեցիկ և կոմպակտ տուփի մեջ:
«Ընտրանին» պատրաստվել է հայ գրականության դասական Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առթիվ: Այս հրատարակության նպատակն է ներկայացնել մեծ գրողի ստեղծագործության բոլոր եզրերը, ինչպես նաև՝ հարուստ գեղարվեստական ներկապնակի բոլոր գույները: Գրքում տեղ են գտել բանաստեղծություններ, քառյակներ, պոեմներ, բալլադներ, լեգենդներ, պատմվածքներ, հեքիաթներ, թարգմանություններ, փոխադրություններ, հոդվածներ, ելույթներ, հատվածներ նամակներից: «Ընտրանին» կօգնի ամենապահանջկոտ ընթերցողին՝ իսկական գրականության գնահատողին, գտնել այն, ինչ մոտ է իր մտքին ու սրտին:
«Ընտրանին» պատրաստվել է հայ գրականության դասական Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առթիվ: Այս հրատարակության նպատակն է ներկայացնել մեծ գրողի ստեղծագործության բոլոր եզրերը, ինչպես նաև՝ հարուստ գեղարվեստական ներկապնակի բոլոր գույները: Գրքում տեղ են գտել բանաստեղծություններ, քառյակներ, պոեմներ, բալլադներ, լեգենդներ, պատմվածքներ, հեքիաթներ, թարգմանություններ, փոխադրություններ, հոդվածներ, ելույթներ, հատվածներ նամակներից: «Ընտրանին» կօգնի ամենապահանջկոտ ընթերցողին՝ իսկական գրականության գնահատողին, գտնել այն, ինչ մոտ է իր մտքին ու սրտին:
-ԵԹԵ ՄԱՐԴՈՒՆ ԱՄԵՆ ՕՐ ՀԻՇՈՒՄ ԵՍ, ներկա՞ է, թե՞ անցյալ կամ ուղղակի հիշողություն: -ԱՊԱԳԱ… «Ռոդենի ձմեռը» Դավիթ Սամվելյանի չորրորդ գիրքն է «Լուսե Երազ», «Նա և նրա», «Արտագաղթած կարոտ» ժողովածուներից հետո: Գիրքը ներառում է պատմվածքներ ու էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, «մութ ու ցուրտ տարիները», այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում:
Գրքում ներկայացված է չինական ժամանակակից պատմվածքների մի ամբողջական ներկապնակ, որոնց հեղինակները երկրի գրեթե բոլոր տարածաշրջաններից են և տարբեր տարիքային խմբերից՝ երիտասարդներից մինչև ավագ սերնդի արձակագիրներ: Նրանք իրենց ստեղծագործություններում ներկայացնում են վերջին 3 տասնամյակների ընթացքում չինական իրականության գեղարվեստական անդրադարձները՝ կուռ և ամբողջական նկարագրով, խոհափիլիսոփայական ընդհանրացումներով և համամարդկային մոտեցումներով: Գիրքը նախատեսված է ընթեցողական լայն շրջանակների համար:
«Հրաժեշտի խոնարհումը» ժողովածուն լույս է տեսել 1917 թ.-ին և ընդգրկում է ութ պատմվածքներ: Վերջին պատմվածքը կրում է ժողովածուի վերնագիրն ու պատմում է Հոլմսի վերջին գործի մասին՝ սերտորեն կապված Առաջին համաշխարհային պատերազմի հետ:
«Շերլոք Հոլմսի վերադարձը» սըր Արթուր Քոնան Դոյլի` Շերլոք Հոլմսի մասին հերթական ժողովածուն է՝ բաղկացած տասներեք պատմվածքից։ Գիրքն առաջին անգամ տպագրվել է 1905 թվականին: «Վերջին գործը» պատմվածքում իր ենթադրյալ մահից հետո լեգենդար խուզարկուն հաղթական վերադարձ է ունենում այս գրքի առաջին գործում: Ժողովածուի մյուս հրաշալի և առեղծվածային պատմությունների շարքում Հոլմսը գաղտնազերծում է պարող մարդուկների ծածկագիրը, ինչպես նաև հետաքննում «Վեց Նապոլեոնների» գործը:
«Շերլոք Հոլմսի արկածները» սըր Արթուր Քոնան Դոյլի հեղինակած պատմվածքների ժողովածուներից է՝ բաղկացած 12 ստեղծագործությունից: Առաջին՝ «Սկանդալը Բոհեմիայում» պատմվածքը, տպագրվել է «Ստրենդ» ամսագրում 1891 թվականին: Գիրքը հրատարակվել է 1892 թվականին և համարվում է Հոլմսի մասին պատմվածքների առաջին հավաքածուն: Բոլոր պատմվածքներում դրսևորվում է Հոլմսի հանճարը, որ օգնում է մարդկանց հասնել արդարության, հատկապես այն դեպքերում, երբ խնդիրներն առաջին հայացքից թվում են բարդ կամ գրեթե անլուծելի:
Սըր Արթուր Քոնան Դոյլը նախատեսել էր, որ «Հոլմսի հուշերը» պատմվածաշարը (առաջին անգամ տպագրվել է 1893թ․) հանրահայտ խուզարկուին նվիրված վերջին ժողովածուն կլինի։ Այդ իսկ պատճառով գիրքը եզրափակող «Վերջին գործը» ստեղծագործության մեջ կարդում ենք Հոլմսի մահվան մասին, որ պրոֆեսոր Մորիարտիի հետ ունեցած կռվի արդյունքում ցած է ընկնում ժայռից: Սակայն հետագայում հեղինակը «վերակենդանացնում» է նրան՝ շարունակություն տալով պատմվածքներին հաջորդ հատորներում։
«Նույնիսկ երբ ծիծաղում ենք» պատմվածքների ժողովածուն, որ անուն ու մեծ ճանաչում է բերել հեղինակին, տպագրվել է 1999 թվականին և մինչ օրս չորս տասնյակից ավելի վերահրատարակություններ է ունեցել։ Թարգմանվել է մի շարք լեզուներով։ Հերոսները սովորույթների և ժամանակակից կյանքի բավիղներում հայտնված և ինքնաճանաչման ձգտող կանայք են։
«Մարդկանց երկիր» գրքում տեղ են գտել հեղինակի՝ տարիների ընթացքում գրված պատմվածքները, խոհագրությունները, հուշերը, որ այստեղ հանդես են գալիս որպես առանձին գլուխներ: Օդաչուի՝ իր կենսագրության, օդագնացության խնդիրների, թանկագին ընկերների, անապատի, օազիսի, անապատի թափառական ցեղերի կենսակերպի մասին պատմող այդ դրվագներն ամբողջացնում է ընդգրկուն խորհրդածությունը մարդկային ճակատագրի, երկրի վրա մարդու առաքելության շուրջ: Ըստ Էքզյուպերիի՝ յուրաքանչյուր մարդու ճակատագիրը բացահայտվում է միայն և միայն անվերջանալի ինքնահաղթահարման ճանապարհին: Ավարտուն պատմվածքները փոխկապակցված են ներդաշնակ, շարունակական հյուսվածքով, որ աչքի է ընկնում իր բովանդակային և կառուցվածքային ամբողջականությամբ: Տարբեր գլուխներում հանդիպում ենք նույն հարցադրումներին, նույն լեյտմոտիվներին՝ քաղքենին և հոգսերի բեռի տակ կքած մարդու կենսագրությունը, մենության զնդանն ու սիրելի ընկերը, որ...
Ժողովածուի հիմնական թեման պատերազմի երեխաների պատանեկության շրջանի դժվար կյանքն է: Սակայն հեղինակը կարողանում է ընթերցողին փարատել լավատեսությամբ, բարությամբ, գեղեցիկի զգացողությամբ ու սիրով: Պատմվածքների հիմքում իրական դեպքեր ու դեմքեր են, իրական պատմություններ հեղինակի ու նրա հարազատների կյանքից, դպրոցական տարիների արկածներից, հանդիպած հետաքրքիր մարդկանց կյանքի էջերից, հետպատերազմյան շրջանի ծանր կացության մանրամասներ, որոնք, սակայն, լուսավոր, դաստիարակչական նշանակություն ունեն նաև այսօրվա սերնդի համար. արդիական են և ուսուցողական:
«Համաշխարհային գրականություն» մատենաշարով լույս են տեսնում ռուս հանճարեղ գրող Ա. Չեխովի ստեղծագործությունները: Գրքում զետեղված են մեծ գրողի մի շարք պատմվածքներ, ինչպես նաև «Երեք քույր» դրաման: Ռուսաստանի հայաբնակ վայրերում Չեխովն առնչվել է հայերի հետ, ծանոթացել նրանց սովորույթներին, տպավորությունները գրել ճամփորդական նոթերում ու նամակներում: Նրա «Գեղեցկուհիներ» պատմվածքը (1889թ), որն ընդգրկված է այս գրքում, մի հայ ընտանիքի պատմություն է:
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը պատանիների համար նախատեսված գրականության հերթական գիրքն է հրատարակել: Այս անգամ ընթերցման է ներկայացվում Արմենուհի Սիսյանի «Ծաղկող արահետներ» պատմվածքների ժողովածուն: «Ծաղկող արահետները» հեղինակի 4-րդ գիրքն է: Այստեղ տեղ են գտել 16 պատմվածքներ և կարճ ստեղծագործություններ, որոնք պատանի ընթերցողին կմղեն խորհրդածելու, երազելու և տխրելու, հիանալու և թախծելու, կօգնեն պատուհան բացելու դեպի իր անձնական աշխարհը, իր տիեզերք-հոգին: