Ֆրանսիացի հռչակավոր գրող Ալֆոնս Դոդեի «Նամակներ իմ հողմաղացից» պատմվածաշարը առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվել 1976 թվին: Այս ժողովածուն ծնունդ է հեղինակի՝ Պրովանսից՝ իր ծննդավայրից, ստացած տպավորություններից, որը նաև պատմական, փաստագրական հարուստ նյութ է պարունակում: Պրովանսի բնաշխարհը, բարքերը, լեգենդները ներկայացված են բանաստեղծական մեծ ներշնչանքով: Ներկա հրատարակությունը իրականացվում է թարգմանչի մանրակրկիտ վերանայմամբ, նկատի ունենալով ժամանակակից հայ ընթերցողի թե՛ լեզվամտածողությունը, թե՛ ընկալողունակությունը: Վիքիպեդիա
Ժողովածուում ընդգրկված է ռուս մեծ գրող Միխաիլ Բուլգակովի հանրահայտ եռագրությունը՝ «Դիվապատում», «Ճակատագրական ձվեր», «Շան սիրտ» վիպակները՝ նոր թարգմանությամբ, ինչպես նաև գրողի՝ 1920-ական թթ. մամուլում հրապարակված պատմվածքներն ու ֆելիետոնները՝ անհրաժեշտ ծանոթագրություններով ու հղումներով:
«Համբերություն քեզ, մա՛րդ» ժողովածուն ամփոփում է Խանջյանի գրեթե բոլոր պատմվածքները, կոլաժներն ու էսսեները, որոնք ընդգրկված են եղել նրա նախորդ հիշատակված ժողովածուներում, ինչպես նաև նույն ժանրերի`ժողովածուներում չընդգրկված և գրական մամուլում հրապարակված ստեղծագործությունները: Գուրգեն Խանջյանն այս գրքով ամփոփում- ամբողջացնում է իր փոքր արձակի նկարագիրը:
Արդի հայ արձակի տաղանդավոր ու ինքնատիպ դեմքերից մեկի՝ Վրեժ Իսրայելյանի (1949-2013) այս ժողովածուն իր բնույթով ընտրանի է, որում ընդգրկված են արձակագրի լավագույն պատմվածքները:
Ժողովածուն մեկտեղում է արդի հայ գրականության ամենաինքնատիպ արձակագիրներից մեկի՝ Ռաֆայել Նահապետյանի (1946-2010) լավագույն պատմվածքների մի փունջ և «Ուշադրություն, սկսվում է…» վիպակը:
Փոքր արձակի հայ մեծագույն վարպետներից մեկի՝ Ստեփան Զորյանի (1889-1967) երկերի միհատորյան ներառում է նրա լավագույն պատմվածքները, վիպակները, զրույցներն ու պատկերները՝ քաղված տարբեր տարիներին լույս տեսած ժողովածուներից ու պատմվածաշարերից՝ «Տխուր մարդիկ», «Ցանկապատ», «Պատերազմ», «Խնձորի այգին» և այլն: Բնագրերը հրատարակության են պատրաստվել ըստ Ստեփան Զորյանի երկերի 12 հատորյակի (1977-1990):
Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալիս Մանրոյի «Պատրանքով տարված» գրքում ընդգրկված են պատմվածքներ, որոնք վերցված են նրա տարբեր ժողովածուներից: Պարզ պատմությունները, ներքին անսպասելի հուզական բռնկումները, կերպարներից հորդող անպատնելի տխրությունները Մանրոյի անսեթևեթ ոճի տարերի մեջ են առնում յուրաքանչյուր ընթերցողի:
Գրքում ներկայացված է ռուս ինքնատիպ արձակագիր, դրամատուրգ, քննադատ և հրապարակախոս Եվգենի Զամյատինի (1884-1937) երկու ստեղծագործություն՝ «Ջհանդամում» վիպակը և «Հեղեղ» պատմվածքը: Եվգենի Զամյատինի ստեղծագործության հիմքում ռուս մարդու խառնվածքի գրական-գեղարվեստական իմաստավորման գաղափարն է: Նրա ստեղծագործություններում համադրվում են երևակայականն ու կենցաղայինը, սիմվոլիկայի սինթետիկ կերպավորումը, գեղարվեստական-փիլիսոփայական փորձը:
Առաջին համաշխարհային պատերազմ: Առաջնագծում զոհվում են հազարավոր զինվորներ: Իսկ հեռու թիկունքում ընթանում է մեկ այլ պատերազմ՝ գաղտնի, եվրոպական հետախուզությունների չհայտարարված դիմակայությունը: Այստեղ վտանգն ավելի քիչ չէ, բայց խաղը մահվան հետ ավելի նուրբ է, քանի որ գաղտնի գործակալի հիմնական զենքն իր ուղեղն ու ռեակցիայի արագությունն է:
Քենթերվիլ ամրոցը, որի վրա ընկած է հնագույն անեծք 1575 թվականին իր բարեծնունդ կնոջը՝ լեդի Էլեոնորին սպանած սըր Սիմոն դը Քենթերվիլի ուրվականի տեսքով, գնում է Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպան Հայրամ Բ. Օտիսը և իր կնոջ ու երեխաների հետ բնակություն հաստատում այնտեղ։ Անհանգստացած ուրվականը փորձում է ժամանակակից ամերիկյան քաղաքակրթության ներկայացուցիչներին վախեցնել անսպասելի հայտնված արյան հետքերով, հզոր դղրդյուններով, գիշերները ժանգոտած շղթաները զնգացնելով, բայց իզուր։ Օտիս ընտանիքի անդամների հետ ուրվականի առաջին դեմառդեմ հանդիպումն ունենում է երկու հետևանք՝ դեսպանն ուրվականին առաջարկում է ավտոմեքենայի յուղ ժանգոտ շղթաների համար, իսկ կրտսեր Օտիսները՝ երկվորյակ եղբայրները, անօգնական ուրվականի վրա բարձեր են նետում։ Զայրացած սըր Սիմոնը խոստանում է դա-ան վրեժ...
Այս գիրքն ընթերցողին ծանոթացնում է հանրահայտ ռուս սովետական գրող Վառլամ Շալամովի ստեղծագործություններին: Աշխատությունները, որոնք տեղ են գտել սույն գրքում, ամբողջական պատկերացում են տալիս հեղինակ ստեղծագործական կյանքի տարբեր փուլերի մասին:
Հոգեբանական թրիլերների «թագուհի» Դաֆնա Դյումորիեի հանրահայտ «Թռչուններ» պատմվածքների ժողովածուն առաջին անգամ հրատարակվել է 1952 թվանականին «Խնձորենի» անվան տակ, իսկ 1953 թվականին՝ «Համբուրիր ինձ կրկին, անծանոթ» անվան տակ: Բացի հիմնական 6 պամտվածքներից այս հավաքածուում տեղ է գտել նաև «Счастливого Рождества» պատմվածքը, որն առաջին անգամ է լույս տեսնում ռուսերեն: Կարելի է երկար վիճել Դաֆնա Դյումորիեի պամտվածքների շուրջ, բայց եթե ցանկանում ադրենալինի անսպառ քանակ, ապա այս գիրքը Ձեզ համար է:
Մարսյան քրոնիկոնը 1950 թվականին հրատարակված գիտաֆանտաստիկ վեպ-պատվածաշար է: Հեղինակն այն նվիրել է կնոջը՝ Մարգարետին: Վեպում ներկայացվում է, թե ինչպես են հետզհետե ոչնչացող և քայքայվող Երկիր մոլորակից մարդիկ մեկնում Մարս և գաղութացնում այն, և թե ինչպես է զարգանում բնիկ մարսեցիների և նոր գաղութատեր երկրացիների միջև հակամարտությունը: Գիրքը միջանկյալ տեղ է զբաղեցնում պատվածաշար և էպիզոդիկ վեպ ժանրերի միջև: Այստեղ զետեղված են նաև Բրեդբըրիի՝ դեռևս 1940-ականների վերջին գիտաֆանտաստիկ ամսագրերում հրատարակված պատմվածքները: Վերջիններս հեղինակի՝ նույն թեմային առնչվող նոր պատմվածքների հետ ի մի են բերվել՝ որպես մեկ ամբողջական գիրք հրատարակվելու համար: Վիքիպեդիա
Պատմությունը սկսվում է շրջիկ գործակալ Գրեգոր Զամզայի մասին պատմությամբ, ով, առավոտյան արթնանալով, պարզում է, որ կերպարանափոխվել է՝ մետամորֆոզի է ենթարկվել, և վերածվել է մեծ, հրեշային ուտիճի։ Զամզայի կերպարանափոխության պատճառը երբեք հայտի չդարձավ, Կաֆկան երբեք բացատրություն չտվեց։ Նովելի մնացած մասում ներկայացվում են Զամզայի՝ իր նոր կյանքին և տեսքին ադապտացման փորձերը, ինչպես նաև Զամզայի մոր, հոր և քրոջ զարմացած, վախեցած վերաբերմունքի արտահայտումները։ Համարվել է 20-րդ դարի ամենաօրիգինալ աշխատություններից մեկը, որն ուսումնասիրվել է Արևմտյան կիսագնդի բազմաթիվ համալսարաններում և քոլեջներում: Վիքիպեդիա
Սերգեյ Դովլաթովը 20-րդ դարի և 21-րդ դարասկզբի ամենաընթերցվող ռուս գրողներից է: Նրա պատմվածքները, վեպերը, տետրերը թարգմանվում են բազմաթիվ լեզուներով, էկրանավորվում, ուսուցանվում դպրոցներում և ԲՈՒՀ-երում: Սույն հավաքածուն ներառում է Դովլաթովի մի շարք հանրահայտ պամտվածքներ՝ ծիծաղելի, տխուր և կյանքով լցված, ինչպես վայել է մեծ գրողին:
Սույն հավաքածուում տեղ են գտել Ռայներ Մարիա Ռիլկեի «Մալտե Լաուրիդս Բրիգգե գրառումները» վեպը, «Կորնետ Քրիստոֆ Ռիլկեի սիրո և մահվան մասին երգը» ստեղծագործությունը, «Վիշապին հաղթածը» հեքիաթը, «Պիեր Դյումոն» նկարագրությունը, բանաստեղծական արձակ, ինչպես նաև էսսե Ռոդենի մասին և հանրահայտ «Սեզաննայի մասին նամակներ» ու «Նամակներ երիտասարդ բանաստեղծին» ստեղծագործությունները:
1971 թվականին սովետական մամուլը նրան անվանեց, դավաճան, ամերիկյան իմպերիալիզմի և միջազգային սիոնիզմի գործակալ: 1977 թվականին իսրայելական թերթերը նրան անվանեցին դավաճան, արաբական շեյխերի և ԱԱԾ-ի գործակալ: 1987 թվականին «ՆյուՅորքերը» նրան անվանեց սովետական բանակի փորձառու սպա, ով ներթափանցել է ԱՄՆ թիկունք: Էֆրայիմ Սեվելան սովետական կինոմատոգրաֆիստ է, ով գաղթելով ԽՍՀՄ-ից՝ Իսրայելի ճանապարհին (Փարիզում) գրեց «Հաշմանդամային փողոցի լեգենդներ» պատմվածքների ժողովածուն, որը մեծ ճանաչում ստացավ: Այդտեղից սկսեց նրա ճանապարհը ու ոճի ձևավորումը, որը, ինչպես ասում են, կարող է հումոր ստեղծել ամենաողբերգական իրավիճակներում:
Սույն հավաքածուում տեղ են գտել ռուս ամենաընթերցվող հեղինակներից մեկի՝ Սերգեյ Դովլաթովի վաղ և ուշ շրջանի ստեղծագործությունները, պատմվածքները, զգացմունքային դետեկտիվ և տեքստեր մտածված, բայց դեռ չգրված գրքերից:
արձակագիր Ջեյմս Ջոյսի 15 կարճ պատմվածքների ժողովածու, որն առաջին անգամ հրատարակվել է 1914 թվականին։ Իմպրեսիոնիստական ոճի պատմվածքներում հեղինակը ներկայացրել է 20-րդ դարի սկզբին ապրող միջին խավի դուբլինցիների կյանքը։ Այստեղ ներկայացված կերպարներից մի քանիսին հետագայում Ջոյսն ընդգրկել է իր «Ուլիսես» վեպում։ Ժողովածուի պատմվածքներից առավել հայտնի է «Մեռյալները», որտեղ ամփոփվել են մյուս ստեղծագործություններում ցրված թեմաներն ու մոտիվները։ Պատմվածքների ցանկ Քույրերը (հրապարակվել է 1904 թվականին, էականորեն փոփոխվել է 1906 թվականին) Հանդիպում (ավարտել է 1905 թվականին) Արաբի (ավարտել է 1905 թվականին) Էվելին (հրապարակվել է 1904 թվականին, վերախմբագրվել է) Մրցումից հետո (հրապարակվել է 1904 թվականին, բազմիցս խմբագրվել է) Երկու սիրեկան (1905-1906 թվականներ՝ ձմեռ) Հանրակացարան (գրվել...
Հանրահայտ ֆանտաստ գրող Կիր Բուլիչով ստեղծել է հետաքրքիր մի հերոսուհու՝ Ալիսա Սելեզնյովային: Դպրոցական Ալիսան ապրում է 21-րդ դարում, երբ տիեզերանավերը թռնում են մինչև տիեզերքի ամենահեռու անկյունները, երբ այլմոլորակային կենդանիներին կարելի է տեսնել երկրային կենդանաբանական այգիներում, և որտեղ ոսկե ձուլվածքը պարզապես հին և անպիտակն գտածո է, որը կարելի է գտնել միայն հազվագյուտ թանգարաններում: Սույն գրքում տեղ են գտել Ալիսայի, նրա հայրիկի և «Պեգաս» տիեզերանավի անձակազմի տիեզերական ճանապարհորդությունների մասին պատմվածքները: Նրանք ուղևորվում են այլ մոլորակներ մոսկովյան կենդանաբանական այգու համար հետաքրքիր կենդանիներ գտնելու համար:
«Զուլալի» գրքում երկու վեպ է և պատմվածքներ: Վեպը, որի անունով նաև գիրքն է կոչվում, ինչ-որ մոգական ռեալիզմ է: «Զուլալի» վեպը մի ընտանիք պատմության է: Գլխավոր հերոսն է մի տղա, ով ապրում է երկու կնոջ հետ, նրանցից մեկի անուն Զուլալի է: Գործողությունները տեղի են ունենում պայմանական Հայաստանում, քանի որ կենցաղն ու կերպարները հայկական են, բայց պատմությունը՝ համամարդկային: Գրքում կա մեկ այլ վեպ: Այն հայկական պատմություն է, ժամանակակից, արդիական, դատարկվող հակական գյուղերի մասին է, որտեղից տղամարդիկ գնում են Ռուսաստան աշխատելու, մնում են ծերերը, կանայք և երեխաները:
երեք պատմվածքների շարք՝ գրված Լև Տոլստոյի կողմից, հրատարակված 1855 թվականին: Պատմվածքները նկարագրում են Սևաստոպոլի պաշտպանությունը: Տոլստոյը գրում է ինչպես քաղաքի պաշտպանների հերոսության, այնպես էլ անմարդկային ու անիմաստ պատերազմի մասին։ Առաջին անգամ հայտնի գրողը գտնվում է գործող բանակում և նրա շարքերից անմիջապես հայտնում է հանրությանը իր աչքի առաջ կատարվածի մասին։ Այսպիսով կարելի է պնդել, որ Լև Տոլստոյը եղել է առաջին ռազմական թղթակիցը: Շրջապատված քաղաքի կյանքի պատկերի ճշտության ու հավաստիության ապահովումը պայմանավորված էր ոչ միայն գրողի վարպետությամբ, այլ ավելի շուտ այն բանով, որ Լև Տոլստոյը 1854 թվականի նոյեմբերից մինչև 1855 թվականի օգոստոսը գտնվում էր Սևաստոպոլում և նրա շրջակայքում։ Մեկուկես ամսվա ընթացքում կրակոցների...
Գրքում զետեղված են համաշխարհային բեսթսելլերների հեղինակ Սեսիլիա Ահերնի պատմվածքները: Սեղմ ֆորմատով հետաքրքիր ու անսպասելի հանգուցալուծումներով սյուժեներ: Մեր աշխարհ են ներթափանցում ֆանտաստիկ սյուժեներ, մոգական ուժեր: Անանուն հերոսուհիները բոլորիս են ծանոթ. նրանք սովորական կանայք են անսովոր իրավիճակներում, որոնք փոխում են իրենց կյանքն ու հենց իրենց: Նրանցից յուրաքանչյուրի խնդիրն է վերակերպվելու ուժ գտնել, թևեր առնել: Նրանք կարող են…