Հավաքածուն ընդգրկում է ժամանակակից հայ երիտասարդ գրողների պոեզիան և արձակ ստեղծագործությունները: 2015 թ. «Էդիթ Պրինտ» հրատարակչությանը շնորհվեց Լևոն Անանյանի անվան հատուկ մրցանակ` «Երիտասարդ գրողների անթոլոգիա» ժողովածուի տպագրմամբ երիտասարդների ստեղծագործությունները հանրահռչակելու համար:
Էդուարդ Խաչիկյանի ժողովածուն ընդգրկում է հեղինակի վերջին շրջանի պատմվածքները և «Գրավաճառը» կիսաֆանտաստիկ-դետեկտիվ վիպակը, որն անդրադարձ է ենթադրյալ գալիքին և ապագայի կողմից առաջադրվող մարտահրավերներին: Սյուժեն ընթերցվում է մեծ հետաքրքրությամբ: Հեղինակն իր մտահոգություններն է կիսում ընթերցողի հետ՝ արժևորելով գիրքը, որ մեր օրերում մղվել է հետին պլան՝ տեղը «զիջելով» ամենակուլ համացանցին:
ՀԻՇԻՐ ԻՆՁ, ԵԹԵ ՈՉ ԱՄԵՆ ՐՈՊԵ, ապա գոնե երեք րոպեն մեկ անգամ, և իմացիր, որ մնացած երկու րոպե հիսունինը վայրկյանի ընթացքում ԴՈՒ ԻՄ ՄՏՔՈՒՄ ԵՍ «Արտագաղթած կարոտ» էսսեների և պատմվածքների ժողովածու: Կյանքում միշտ կամ մենք ենք հեռանում, կամ մեզնից են հեռու գնում: Հեռացումները միշտ ուղեկցվում են արցունքներով՝ ուրախության կամ տխրության, սակայն երբեմն էլ հոգիդ է լալիս իր անտես աչքով… Գիրքը նվիրվում է այն կարոտներին, որոնք արտագաղթել են հավերժորեն՝ անվերադարձ…z
Այս ընտրանին փորձ է` առաջին անգամ ամբողջականորեն ներկայացնելու արդի հայ պատմվածքի բազմազանությունը: Ինչպիսի՞ն է այն: Ի՞նչ գաղափարներ և խոհեր են արծածում մեր արձակագիրները: Իրականության գեղարվեստական արտացոլման ինչպիսի՞ մեթոդներ և ոճեր են դրսևորվում 21-րդ դարասկզբին:
Հավաքածուի մեջ ներկայացված են ժամանակակից հայ գրողների պատմվածքներից: Պատմվածքների հերոսները մեր ժամանակակիցներն են, որոնք աչքի են ընկնում յուրահատուկ մտածողությամբ, ժամանակակից աշխարհում հարատևելու իրենց փորձերի բազմազանությամբ և այլն՝ հավաստելով հեղինակների` իրականության խորը ընկալման և վառ ստեղծագործական անհատականություն լինելու մասին: Հավաքածուն կազմել և հրատարակության է ներկայացրել հայ արձակագիրների «Կայարան» ակումբը:
Հավաքածուի մեջ ներկայացված են ժամանակակից հայ գրողների պատմվածքներից: Պատմվածքների հերոսները մեր ժամանակակիցներն են, որոնք աչքի են ընկնում յուրահատուկ մտածողությամբ, ժամանակակից աշխարհում հարատևելու իրենց փորձերի բազմազանությամբ և այլն՝ հավաստելով հեղինակների` իրականության խորը ընկալման և վառ ստեղծագործական անհատականություն լինելու մասին: Հավաքածուն կազմել և հրատարակության է ներկայացրել հայ արձակագիրների «Կայարան» ակումբը:
Ընթերցողին ներկայացվող ժամանակակից հայ գրողների պատմվածքների ժողովածուն նպատակ ունի լրացնել այն բացը, որ առաջացել է անկախության քսան տարիներին հասարակական կյանքի արագ փոփոխությունների հետևանքով: Հանրային և մասնավոր հեռուստաալիքները, ազգային և օտարերկրյա սերիալները, միանգամից հախուռն կերպով կենցաղ ներխուժած արևմտյան բարքերը, համակարգիչը դպրոցահասակ երեխաների և երիտասարդության մեջ ներարկում են բացասական մտածողություն, ձևավորում հակաազգային, հակամարդկային հատկանիշներ: Դրանց հակազդելու համար ընտրված են գրողների այն գործերը, որոնց մեջ կարևորվում են սերը հայրենիքի, մարդու և բնության հանդեպ, գեղեցիկը, բարությունը, ազնվությունը, պատասխանատվության զգացողությունը, վեհանձնությունը և մարդկային այլ դրական գծեր: Գիրքը նախատեսված է բարձր դասարանների աշակերտների և նոր կյանք մտնող երիտասարդների համար:
«Իմ գրադարանը» մատենաշարով հրատարակվել է Վահան Թոթովենցի ստեղծագործությունների ժողովածուն: Այն ներառում է հեղինակի պատմվածքներն ու վիպակները, ինչպես նաև դիմանկարներ շարքը: Թոթովենցի գրական հարուստ ու բազմաժանր ժառանգությունն իր թեմատիկ ատաղձով և լեզվաոճական մակարդակով մի ուրույն գեղավեստական համակարգ է, որ ձևավորվել է արևմտյան, սփյուռքահայ, խորհրդահայ պայմաններում: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
«Իմ գրադարանը» մատենաշարը ներկայացնում է Վախթանգ Անանյանի պատմվածքները։ Հեղինակն անմնացորդ սիրով պատկերում է հայրենի բնաշխարհը: Նա խոր պատկերացում է տալիս Հայաստանում երբևէ ապրած և ապրող կենդանիների մասին։ Անանյանական «մարդ-բնություն» թեմատիկայում արժևորվում և կողք կողքի հանդես են գալիս մարդն ու բնությունը: Գրողի՝ բնության կերպավորման առանձնահատկություններից է անթրոպոմորֆիզմը՝ բնության շնչավորումը, բուսական ու կենդանական աշխարհի «հոգեբանության» բացահայտումը: Սակայն բնությանն ու կենդանիներին «շնչավորելով, հոգի տալով»՝ Վ. Անանյանը ոչ միայն չի մոռանում, այլև կարևորում ու գնահատում է մարդուն որպես բնության ամենաբարձր և կատարյալ ստեղծագործություն, բնության անքակտելի ու անբաժանելի մասնիկ, ընդգծում մարդու և բնության սերտ կապը, ներդաշնակությունը, փոխադարձաբար միմյանց վրա ազդելու հավերժական ընթացքը:
Իմ գրադարանը» մատենաշարով լույս է տեսնում հայ գրող, հրապարակախոս Հրաչյա Քոչարի ստեղծագործությունների ժողովածուն: Ժողովածուի մեջ զետեղված են «Մայրենի լեզու» շարքի գործերը, «Նահապետ» վիպակը և այլ վիպակներ ու պատմվածքներ: Այս ստեղծագործություններում Քոչարը վերլուծում է իր ժողովրդի կյանքի ծանր պատմությունը, ողբերգությունների, կորուստների տառապանքն ու վերագտնումների լուռ ուրախությունը: Հրաչյա Քոչարի հոգեպարար ստեղծագործությունների հիման վրանկարահանվել են հայ կինոյի լավագույն ֆիլմերից «Հյուսիսային ծիածան», «Նահապետ», «Կարոտ» կինոնկարները: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
«Իմ գրադարանը» մատենաշարը ներկայացնում է Համաստեղի «Գյուղը» և «Անձրև» ժողովածուներից ընտրված պատմվածքները։ Գրողը պատմում է իր տեսածն ու ապրածը և կարողանում է ընթերցողին ապրեցնել իր հերոսներով։ Համաստեղն ինքնատիպ հեղինակ է, ում լեզուն և ոճը պարզ ու գրավիչ են, հերոսները՝ կենդանի, իսկ հոգեբանությունը՝ հարազատ այն միջավայրին, որտեղ ապրում են։ «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
Ակսել Բակունցը հայ գեղարվեստական արձակի ամենատաղանդավոր ներկայացուցիչն է: Բակունցի ակնարկներում ու պատմվածքներում պատկերված են նրա հայրենի եզերքն ու մարդիկ: Նրա ստեղծագործությունների վրա… անհատական կնիք է դրված. այնքան թարմ են և ինքնուրույն… Ակսել Բակունցի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և
«Իմ գրադարանը» մատենաշարով լույս է տեսնում Ալեքսանդր Շիրվանզադեի 2-րդ հատորը, որում ընդգրկված են «Պատվի համար», «Մորգանի խնամին», «Արտիստը» ստեղծագործությունները: Շիրվանզադեն բացառիկ դեր է խաղացել հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ: Նա ընդլայնել է դրամատուրգիայի ժանրային սահմանները, ստեղծել է կենցաղային, սոցիալական, հոգեբանական և քաղաքական դրամաներ: «Արտիստը» վիպակում Շիրվանզադեն կերտել է մի գեղեցիկ կերպար՝ պատանի Լևոնի կերպարը և ցույց է տվել, թե ինչ ողբերգություն է ապրում գեղեցիկի տարերքով շնչող պատանին: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
Հեղինակի արձակ ստեղծագործությունների առաջին ժողովածուն է, որտեղ զետեղված են նրա պատմվածքները և մի վիպակը: Պատմվածքների թեմաները բազմազան են, սակայն դրանք բոլորն էլ նպատակ ունեն ցույց տալու, թե ինչպիսին պետք է լինի մարդը: Վիպակի թեման վերցված է ուսանողական կյանքից:
Գիրքը բաղկացած է երկու մասից՝ «Ժամանակի մարդը» և «Մարդու ժամանակը»: Գիրքը 55 պատմության մի ամբողջական ժողովածու է, որոնք հանրությանը քիչ հայտնի կամ անհայտ դեպքերի ու իրադարձությունների շարադրանք են:
Այս գիրքը լավ հնարավորություն է երեխաների լեզվամտածողությունը զարգացնելու համար: Մանկական աշխարհը գունազարդող հերոսներն այս գրքում հետաքրքիր ու տարկրինակ հանգամանքներում են ի հայտ գալիս, շատ հաճախ զարմացնում իրենց անակնկալ դրսևորումներով: Գիրքը կարող է օգտակար լինել նաև այն մեծահասակների համար, որոնք կցանկանան վերադառնալ ու վայելել մանուկների աշխարհը:
Գիրքն ընդգրկում է հեղինակի 1963 թվականին համանուն ժողովածուում ընդգրկված պատմվածքները: Թե ինչու «Անավարտ դիմանկարներ», բացատրում է հեղինակը. «… Իսկական մարդու կենսագրությունը կիսատ շենքի է նման. չիավարտվում երբեք: Դու նայում ես այդ կիսատ շենքին‚ և սիրտդ ժպտում է կյանքի գույներով‚ որը վերջ չունի և չունի տանիք: Իսկական մարդիկ չեն հասնում տանիքին‚ որովհետև նրանց տանիքը երկինքն է‚ որին անհնար է հասնել: Իսկական մարդիկ բարձրանում են‚ իսկ երբ նրանք չեն լինում‚ բարձրանում են ուրիշները‚ որոնք գալիս ենհետևից…»:
Գրքույկում ներկայացված են հայրենասիրություն և հայրենագիտություն ոգեշնչող պատմվածքներ՝ նախատեսված մանկապատանեկան տարիքի լսարանի համար: Ճուղուր Երևանցին նվիրում է գրքույկը աշխարհասփյուռ հայ պատանիներին՝ ցանկանալով բոլորին հավաքական կեցություն Արարատի ստորոտին:
Պատմվածքների հերոսները ժամանակների և տարածությունների մեջ մոլորված մարդիկ են, որոնք փորձում են հասկանալ իրենց շրջապատող իրականությունը, շերտատել, կեղևազրկել այն: Նետվելով մտածումների ու զգայությունների խավար անդունդը՝ ձգտում են պեղելու լույսը: Փորձում են հասնել ու ճանաչել կեցության խորքերը, հասկանալ իրականության ու մտածումների գաղտնի խորհուրդները, սակայն էլ ավելի են խճճվում հիվանդ բառերի ու իրականությունը նկարագրող սահմանափակ հասկացությունների մեջ: Հեղինակը նոր ու անսովոր տեսանկյուններով, փիլիսոփայական խորհրդածություններով, հաճախ հակաուտոպիական պատումներով ու հմայական-ծիսական ոճավորմամբ ձգտում է ներթափանցելու կեցության խորքերը, պատկերելու աշխարհն ու այն կազմող իրերն ու մարդկանց ընդունված պայմանականություններից անդին:
Մանկության իրականությունը կենդանացնող պատմություն, որտեղ մարդկանց հետ հավասար իրականությունն ստեղծող կենդանի մասնակիցներն են նաև կոմիքսների հերոսները: Քրիստիան Բատիկեանի պատմվածքների հերոսները պատանիներն են, որոնց «մեծերի իրականություն» անցնելու առաջին քայլն սկսվում է իրենց իդեալների՝ սուփըր հերոսների հետ բախումից: Գրքում հետաքրքիր կերպով ցույց են տրված ժամանակակից արևմտյան մշակույթի ազդեցությունը պատանու ձևավորման վրա, ինչպես նաև գաղութում մեծացող երեխայի մանկության և ինքնության խնդիրները:
Պատմվածքների այս ժողովածուն համաշխարհային «ռոբինզոնադի» ավանդույթների յուրօրինակ շարունակությունն է՝ Արամ Պաչյանի գրողական ինքնատիպության դրոշմով: Երբեք չթուլացող զգայականությամբ, կառուցվածքային նուրբ խաղարկումներով հատկանշվող այդ պատմվածքներում յուրաքանչյուր հերոս յուրովի է փնտրում ու գտնում մարդկային նախաստեղծ պարզ ու անկեղծ կեցության իր վերջին կղզին:
Խուճուճիկ շեկ մազերով Ֆրանցի մասին աշխույժ դրվագներով գիրքը մանկաշխարհը պատկերում է բացառիկ նուրբ հումորով: Ֆրանցի կերպարով հեղինակը ներկայացնում է մանկան խառնվածքի բոլոր դրսևորուﬓերը՝ անթաքույց զարմանք, ափսոսանք, կամակորություն… Մեր հերոսը շարունակ հայտնվում է մանկական խնդիրների առջև. երբեﬓ ընկճվում է, hուսահատվում: Բայց ահա օգնության են հասնում հարազատները, և հեղինակի թեթև գրչով բոլոր խնդիրները լուծվում են…
Անպետք իրերով լի իր տանը տիկին Բարտոլոտին ապրում է միայնակ և միայն շաբաթվա երկու օրն է ընկերություն անում դեղագործ պարոն Էգոնի հետ: Երբ նա պահածոյի տուփի մեջ փոստով ստանում է որդի՝ Կոնրադին, զարմանքից քիչ է մնում ուշագնաց լինի: Բայց տղան անչափ խելացի ու խելոք է, և տիկին Բարտոլոտին անմիջապես որոշում է լավ մայրիկ դառնալ: Իսկ ինչպե՞ս վարվել, երբ Կոնրադի հետևից հայտնվում են երկնագույն հագուստով տարօրինակ մարդիկ…. Քրիստինե Նյոստլինգերի՝ հումորով լի այս պատմվածքն ի հայտ է բերում ծնող-երեխա ժամանակակից հարաբերությունները:
Ալիս Մանրոյի այս պատմվածքներում կանադական գյուղաքաղաքների անորսալի կյանքն է: Գնացքում, լքված անվավոր կցասայլում, ինչ–որ մի եկեղեցու հետևորդի կամ ծեր զույգի տանը տեղի ունեցող իրադարձությունները երբևէ չեն հավակնում ստեղծելու մեկ այլ իրականության պատրանք: Նոր կյանքի խոստումով կամ անցյալի պատկերներով տարված այս մարդիկ որքան էլ անբացատրելի, կտրուկ քայլերի դիմեն, պարզապես շարունակելու են ապրել: Ալիս Մանրոն ապրում է նրանց հետ՝ նայելով առաջ՝ դեպի ավարտը, և անսպասելիորեն շրջվում է դեպի մանկություն, որպեսզի եզրափակի ժողովածուն ինքնակենսագրական պատմություններով: