«Հայերենի բացատրական բառարան»-ում բացատրված է շուրջ 1000 բառ: Բառերի բացատրությունից բացի հաճախ տրվում են գործածության նմուշներ: Բառարանը մասամբ պատկերազարդ է: Այն օգտակար կլինի տարրական դպրոցի և միջին դասարանների աշակերտներին, ուսուցիչներին, հայերեն խոսող բոլորին առհասարակ:
Գրքում ներկայացված են այնպիսի պատմական անուններ, ինչպիսիք են Ալեքսանդր Մակեդոնացին, Արիստոտելը, Գրիգոր Տաթևացին, Հուլիոս Կեսարը… Նախատեսված է ընթերցող լայն շրջանակի համար:
Բառարանը պարունակում է արդի բժշկագիտության մեջ հաճախ գործածվող ավելի քան 11000 տերմինների, բառերի և բառակապակցությունների երկլեզվյան թարգմանությունը, տրվում է դրանց բացատրությունը, անհրաժեշտության դեպքում նաև մեկնաբանությունը: Նախատեսված է բժիշկների, բժշկությամբ զբաղվողների, ինչպես նաև ընթերցող լայն շրջանների համար:
«Հայերեն դպրոցական բացատրական բառարանը» հասցեագրված է դպրոցականներին, հայոց լեզվի ուսուցիչներին և ընդհանրապես լայն հասարակայնությանը: Այն տարբերվում է հրապարակում եղած նմանատիպ դպրոցական բառարաններից: Այստեղ տրվում են ոչ միայն բառերի բացատրությունները` նրանց արտահայտած այլևայլ իմաստներով, այլև, որ ամենակարևորն է, յուրաքանչյուր բառ տրված է լեզվական իրողության մեջ գեղարվեստական գրականությունից վերցված համապատասխան օրինակներով, որոնք հեշտացնում են հատկապես բազմիմաստ բառերի ճիշտ ընկալումը: Ունենալով լեզվի դասավանդման տասնյակ տարիների փորձառություն, լավ ճանաչելով դպրոցն ու երեխային՝ հեղինակներն ընտրել են այն բառերը, որոնք բարդ են իրենց տարբեր դրսևորումներով և հանդիպում են դպրոցական դասընթացում, բուհական քննությունների ժամանակ և առհասարակ կյանքում ու կենցաղում:
1993 թվականին լույս տեսած «Մայրենին բոլորի համար» գրքում հեղինակն առաջին անգամ տվեց բառապատկերների շարքեր, որոնք սիրով ընդունվեցին հայոց լեզվի մասնագետների և աշակերտության կողմից: Սկսած այդ ժամանակներից՝ ծագեց բառապատկերների բառարան գրելու միտքը, որը ձգվեց շուրջ 25 տարի: Քաջ գիտակցելով նման բարդ աշխատանքի հետ կապված դժվարությունները՝ հինգ տարի առաջ այդ գործին ձեռնամուխ եղավ հանրությանը հայտնի հմուտ մանկավարժների վերոնշյալ խումբը: Այսօր ձեր սեղանին է նրանց երկարամյա տքնաջան աշխատանքի արդյունքը, որը հասցեագրված է նախ՝ հայոց լեզվի ուսուցիչներին, ապա միջին և բարձր դասարանների աշակերտներին, ինչպես նաև մայրենիով հետաքրքրվող յուրաքանչյուր մարդու: Սույն բառարանը կհեշտացնի ուղղագրության ուսուցման գործընթացը, կզարգացնի սովորողների լեզվական մտածողությունն ու տրամաբանությունը, բառը տեսնելու և...
Առձեռն բառարանահավաքը կազմված է հանրակրթական դպրոցների մանկավարժների և նրանց սաների համար: Նրանք գրքում կգտնեն իրենց հետաքրքրող բառերի իմաստները, բառարմատները, կիմանան առօրյա խոսակցական լեզվում և գրականության մեջ օգտագործվող շատ դարձվածքների իմաստները, ինչպես նաև անձնանունների ծագումն ու իմաստը և բառերի ուղղագրությունը: