Ի՞նչ է պատերազմը, կա՞ արդյոք խաղաղություն, և ամենակարևորը` ի՞նչ անել հիմա: Friedensdorf-ը ինքնակենսագրական, վավերագրական, քաղաքական, միստիկ վեպ է: Զուգահեռ ծավալվող պատումների կենտրոնում պատերազմն է առհասարակ և քառօրյա ու 44-օրյա պատերազմները մասնավորապես: Դրանց հատման կետում պատմողն է՝ պատերազմ չգնացած մարդը, որը, այլ մարդկանց կոշիկների քուղերն օգտագործելով, տեսնում է վերջիններիս երազները: Վեպը խաղաղության փնտրտուքի, պատերազմի տեսանելի և չերևացող հետևանքների, մեծ ողբերգության, փոքր ուրախությունների մասին է:
Երկը ինքնատիպ և ընդգրկուն մի խորհրդածություն է անցնող ժամանակի և նրա անդավաճան վկայախոսի՝ Հիշողության մասին: Հետամուտ անանձնական ինքնակենսագրության իր վաղեմի ծրագրին՝ 2008 թ. հրատարակված իր այս վեպում, որն ընդգրկում է 1940-2008 թթ. միջև ընկած ժամանակահատվածը, Աննի Էռնոն ներկայացնում է իր ապրած «Տարիների» դիմանկարը: Քողազերծելով ժամանակակից աշխարհում հաղթարշավող հիշողության սրբագրման և մոռացության աներևույթ մեխանիզմները՝ հեղինակը դրան հակադրում է ժամանակի բազմանվագ մի արձանագրություն, որ զարմացնում է իր անողոք հետևողականությամբ: Դարաշրջանը որսացող պատկերների սրաթռիչ շրջապտույտը պարբերաբար ընդհատվում է անձնական լուսանկարների և տեսաժապավենների նկարագրությամբ: Անանուն աղբյուրից բխող հանրային հիշողության հարահոս ընթացքում աստիճանաբար ամբողջանում է անհատի ճակատագիրը: Goodreads
Ինքնակենսագրական բնույթի այս վեպի (2002) հերոսուհին բաժանվում է տղամարդուց վեց տարի տևած հարաբերություններից հետո: Դժվար է դիմանալ բաժանմանը, բայց նրան տանջում է ոչ թե կարոտը տղամարդու հանդեպ, այլ ամենակուլ խանդը սրա կողակցի նկատմամբ: Եվ առաջանում է գրեթե կենսական անհրաժեշտություն ամեն գնով բացահայտելու մրցակցի ինքնությունը նույնիսկ սեփական բարոյական արժեքների ոչնչացման գնով: Նա բառի բուն իմաստով անծանոթուհու տիրապետության տակ է:
«Պարզապես կիրքը» (1992) ինքնակենսագրական բնույթի վեպ է ոչ այնքան սիրո, որքան սևեռվածության ու հիվանդագին սպասման մասին: Հեղինակը օտարերկրացի ամուսնացած տղամարդու հետ ունեցած իր սիրային հարաբերության պատմությունն է անում: Նրա կյանքն ու էությունը պտտվում են այդ տղամարդու շուրջ, իսկ մնացած ամեն ինչ երկրորդ պլան է մղվում: Միայն իրեն հատուկ ոճով, խիզախությամբ ու ճշգրտությամբ գրողը փաստագրում է կնոջը բնորոշ ապրումները, մտքերն ու ցանկությունները:
Սա Կոմիտասի կյանքին ու գործունեությանը նվիրված գեղարվեստական արձակ է՝ Սերժ Մոմջյանի մեկնաբանությունը: Կոմիտասի մասին տարբեր փաստական տվյալներն այստեղ համադրված են հեղինակի պատկերացրած տեսարանների ու երկխոսությունների հետ: Այս ամբողջ գիրքն արտացոլում է Կոմիտասի անհատականության երկու կողմերը՝ արվեստագետին և նահատակին, որոնց մեջ զարմանալիորեն միավորվում են արվեստն ու տառապանքը, ինչի արդյունքում Կոմիտասը դառնում է մեկ ամբողջություն իր ժողովրդի հետ: «Այս գիրքը գրելու միտքը ծագեց, երբ հասկացա, որ մինչ այսօր Կոմիտասին նվիրված գեղարվեստական արձակ չի ստեղծվել: Պատմությունների մեծ մասը հիմնված է իրական փաստերի վրա: Իսկ գեղարվեստական պատկերները զգուշորեն եմ հավելել դրանց՝ պատմությունն ավելի գրավիչ և սյուժեի կոնֆլիկտն ավելի սուր ներկայացնելու համար: Հույս ունեմ, որ...
Սարգիս Վահագնի (Փաթափության) «Արշիլ Գորկի» վեպը ներկայացնում է ամերիկահայ նկարչի՝ վերացական էքսպրեսիոնիզմի ազդեցիկ դեմքերից մեկի՝ Ոստանիկ Ադոյանի կյանքը: Գաղթ, անձնական սեր, բաժանումներ, աղքատություն, ամուս նություն, հռչակ, հիվանդություն, ողբերգական ինքնասպանություն… Ամեն ինչ ապրել է Գորկին՝ այդ ըմբոստ ճակատագրապաշտը։ Կենսագրավեպը, որ գեղարվեստականությամբ հանդերձ՝ հենված է փաստական տվյալների վրա, ունի ընդգծված համոզչականություն։ Հեղինակի ձեռագիրն այնքան վարպետորեն է միաձուլված նկարչի կյանքին, որ պատումն ընթերցողի աչքին երևում է լիարյունությամբ: Սա ինտելեկտուալ վեպ է, որում Գորկու կյանքով և ստեղծա գործությամբ բնորոշվում է ժամանակի ամերիկյան արվեստը։ Գրքի էջերում հայտնվում և անհետանում են կերպարվեստի, գրականության, փիլիսոփայության, արվեստաբանության այնպիսի տիտաններ, որոնք նկարչի բոհեմական շրջապատի մասն էին: Այնքան բուռն է...
«Հրանտ» հուշապատում-վիպակի առաջին տարբերակը գրվել է 2007 թ. ռուսերեն, հրապարակվել է համացանցում: Վերաշարադրվել է հայերեն և խմբագրվել է 2016-2017 թթ., Հերիքնազ Հարությունյանի հատուկ օգնությամբ: Վեպը հիմնված է հեղնակի հուշերի վրա՝ Հրանտ Մաթևոսյանի հետ հանդիպումներից ու շփումներից, սակայն իրենից ներկայացնում է ազատ ստեղծագործություն և չի հավակնում փաստագրական լինել: Այն ընդգրկում է մտորումներ Հայաստանի 1960-1980 – ականների մասին, և, իր այս հայերեն տարբերակում, հեղինակի փոփոխվող կարծիքների հյուսվածքն է աշխարհի ու Հրանտի մասին՝ 1980- ականների, 2007-ի և 2017-ի տեսանկյուններից: Ցիտատների ու ուղղակի խոսքի գերագույն մեծամասնությունը հիշողությամբ է մեջբերվում, հաճախ պարաֆրազ է, անկախ նրանից, հարմարության համար չակերտի մեջ է ընդգրկված, թե ոչ:
Մակեդոնացի արձակագիր Գոցե Սմիլևսկու «Զիգմունդ Ֆրոյդի քույրը» ցնցող, հուզիչ և վարպետորեն գրված վեպ է, որը նոր լույս է սփռում հոգեվերլուծության ոլորտի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկի՝ Զիգմունդ Ֆրոյդի կենսագրության անհայտ փաստերի վրա։ 2010-ին այս վեպն արժանացել է Եվրոպական միության գրականության մրցանակի:
Ֆրանսահայ հայտնի կինոռեժիսորի ինքնակենսագրական «Մայրիկ» գիրքը հուզիչ պատում է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին: Անծանոթ աշխարհի անտարբերության ու սառնության օղակում մի բուռ մարդիկ ապավինում են իրենց անսահման աշխատասիրությանը և բարությանը, դրանով իսկ նվաճում վերապրելու իրենց իրավունքը:
Օրհան Փամուքի «Ստամբուլ. հուշերի քաղաք» յուրահատուկ վեպ-հուշագրությունը գրողի, նրա մանկության և սիրելի քաղաքի՝ Ստամբուլի պատմությունների միահյուսումն է։ Այս գրքում հեղինակը հավաքել է երեք հարյուրից ավելի նկարներ, արխիվային նյութեր տարբեր լուսանկարիչներից, իրենց ընտանեկան ալբոմից, գծագրեր ու փորագրանկարներ տարբեր ժամանակաշրջաններից։ Այդ նկարների շնորհիվ գիրքը նմանվել է արխիվի, որը ներառում է թե՛ գրավոր, թե՛ վիզուալ վկայություններ։ Ինքնակենսագրական դետալների շնորհիվ ընթերցողը ավելի մոտիկից է ծանոթանում Օրհան Փամուք գրողի կյանքին, ավելի լավ հասկանում նրա ոճը։ Բացի դրանից՝ Փամուքը ներառում է այնպիսի անձնական, գրական, գրողական մանրամասներ, որ ընթերցողը այս գրքի շնորհիվ կարող է ավելի հեշտությամբ վերծանել նրա մեծ գրական ստեղծագործությունները («Սև գիրքը», «Լուռ տունը», «Անմեղության թանգարանը»...
«Կատաղած խաղալիք» ինքնակենսագրական վեպը քսաներորդ դարասկզբի Բուենոս Այրեսում տիրող քաոսի արտացոլանք է: Վեպի հերոսը՝ Սիլվիո Աստիերը, դպրոցից հեռացված, սակայն խելացի, ընթերցասեր պատանի է, որը նվաստացման խոր զգացում է ապրում իր աղքատությունից եւ ամեն գնով փորձում դուրս պրծնել նրա ճիրաններից: Բայց ամեն անգամ ապարդյուն ջանքերից հետո, երբ մեկ առ մեկ ձախողվում են նրա ծրագրերը, է՛լ ավելի մռայլ հոռետեսության գիրկն է ընկնում եւ հասկանալով, որ չի կարողանում պոկվել իրեն ճնշող հասարակությունից՝ բախտի կատաղած խաղալիք է զգում իրեն:
«Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» ինքնակենսագրական վեպը իրավամբ համարվում է Վահան Թոթովենցի գլուխգործոցը: Նուրբ քնարականությամբ ու ինքնատիպ պատումով, գրավիչ հուզականությամբ ու թախծի և տխրության շնչով է գրողը նկարագրում Եղեռնով դաժանորեն սահմանագծվող իր մանկության ու պատանեկության օրերը հայրենի Մեզիրե քաղաքում`հուշերի «ոսկե մակույկից» փրկելով անհետացած ևս մեկ հայկական բնակավայր`իր կոլորիտային ու ինքնատիպ մարդկանցով… Տեքստը հրատարակվում է ըստ Թոթովենցի «Երկերի ժողովածուի» առաջին հատորի (Երևան, 1988):
Բիլլին արթնանում է և տեսնում է, որ գտնվում է բանտախցում: Նրան հայտնում ենք, որ նա մեղադրվում է բռնաբարության և թալանի մեջ: Բիլլին ցնցված է. նա նման բան չի արել: Վերջինը բանը, որ հիշում է, դա այն է, թե ինչպես էր պատրաստվում ցած նետվել դպրոցի տանիքից: Նրան ասում են, որ այդ դեպքից անցել է յոթ տարի: Բիլլին սարսափած է. նրանից կրկին գողացել են կյանքի մի մասը: Նրան հարցնում են՝ ի՞նչ է նշանակում «կյանքի մի մաս»: Եվ ինչու՞ «կրկին»: Ստացվում է՝ սա նրա հետ առաջին անգա՞մ չի պատահել: Բայց Բիլլին չի կարող պատասխանել, որովհետև Բիլլին գնացել է…
Իրադարձությունները կատարվում են 1915 թվականին։ Հարազատ եղբայրները չէին տեսնվել ավելի քան 37 տարի։ Նրանցից մեկը՝ Երվանդը տասներեք տարեկանում ուղարկվել էր Վենետիկ՝ ուսման համար։ Նրանք չեն ճանաչում միմյանց կանանց և երեխաներին։ Եվ ահա Երվանդը որոշում է վերադառնալ հայրենիք կնոջ և տղաների հետ, որպեսզի միավորվեր մեծ ընտանիքը, որպեսզի իր տղաները տեսնեին իրենց նախնիների հողը, լսեին, թե ինչպես է հնչում հայկական խոսքը։ Սմբատն իրեն կորցրել էր երջանկությունից, նա պատրաստվում էր եղբոր գալուստին։ Արտույտների ագարակը քաղաքից դուրս, բլրերի վրա, ջրվեժի մոտ Արսլանների հին, ամառային ոստանը, կառուցել էր դեռ նրանց հայրը։ Հիմա Սմբատը վերանորոգում ու զարդարում է այն, որպեսզի դիմավորեր եղբոր ընտանիքին։ Հայրենիք ճանապարհվելով Երվանդը...