Մարի Կյուրին բոլոր ժամանակների ամենաազդեցիկ գիտնականներից մեկն է: Նա Նոբելյան մրցանակի արժանացած առաջին կինն է և կանանցից միակը, որը Նոբելյան մրցանակներ է ստացել երկու՝ ֆիզիկայի և քիմիայի բնագավառում: Մարի Կյուրին հայտնաբերել է ռադիոակտիվությունը և մեկընդմիշտ փոխել բժշկության ընթացքը:
Հանելուկների այս մանկական ժողովածուում պատասխանները սկսվում են անգլերեն այբուբենի տառերի հերթականությամբ՝ A-ից Z: Այս հանելուկները լուծելով՝ երեխաները կզարգացնեն իրենց ստեղծագործական միտքը, տրամաբանությունը, քննադատական մտածողությունը և կկիրառեն անգլերենի բառապաշարը:
Քրիստ Մանարյանի «Մուլտի Պուլտի Այբուբեն» գիրքը նախատեսված է նախադպրոցական և դպրոցական կրտսեր տարիքի երեխաների համար։ Ժողովածուում յուրաքանչյուր տառի համար ներկայացված է մեկ բանաստեղծություն, և կցված է QR կոդ, որի միջոցով գրքի հերոսները կկենդանանան և երաժշտական մուլտֆիլմերով հանգավոր պատմություններ կպատմեն ամեն տառի խորհրդանշական կիրառմամբ։ Այս ժողովածուն կնպաստի այբուբենի յուրացմանը հատկապես այն երեխաների շրջանում, որոնք սիրում են դիտել մուլտֆիլմեր և լսել զվարճալի երգեր, իսկ գրքի գունագեղ ժամանակակից նկարազարդումները առավել հաճելի են դարձնում ընթերցումը և ուսուցումը։
«Մարդկանց ամենաարդյունավետ 7 սովորությունները» և «Դեռահասների ամենաարդյունավետ 7 սովորությունները» գրքերում ներառված համամարդկային, հարատև արժեքներն ու սկզբունքները` արդեն նաև երեխաներին մատչելի լեզվով: Գեղեցիկ նկարազարդումներով յոթ պատմություն, համակրելի հերոսներ և զվարճալի արկածներ, որոնք երեխաներին սովորեցնում են՝ ինչպես լինել նախաձեռնող, նպատակասլաց, մյուսների հանդեպ հարգալից, հավասարակշռված և․․․ երջանիկ։ Յոթ Կաղնի կոչվող գյուղում ձանձրալի պահեր չեն լինում: Ջամփեր անունով ճագարի հետ ֆուտբոլ խաղալը լինի, թե Ժանտաքիս Լիլիի հետ բանջարանոց մշակելը, բոլոր ընկերները միշտ էլ հաճելի զբաղմունք են ունենում՝ շարունակ նոր բաներ սովորելով։ Դե ուրեմն՝ հետևենք Յոթ Կաղնիի ընկերների արկածներին և բացահայտենք, թե ինչպես յուրաքանչյուր երեխա կարող է լինել երջանիկ երեխա: Նախատեսված է 5-10 տարեկան երեխաների...
Հեքիաթ ջրարջուկի մասին, ով երազում է թևեր ունենալ և ճախրել ինչպես թռչունը։ Հեքիաթում հերոսը առաջին անգամ տեսնում է ինքնաթիռ, խանդավառվում է այն մտքից, որ մի օր ինքն էլ կկարողանա այդպիսի թևերի օգնությամբ թռչել։ Հեքիաթը կօգնի երեխաներին հասկանալ, որ իրենց իրական ցանկությունների և երազանքների իրականացումը կախված է հենց իրենց ձեռնարկած քայլերից և ներդրած ջանքերից։ Գիրքը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների համար։
«Չեմպիոնը» պատմում է Գրետա Վարդանյանի պատմությունը, ով թեև երկրաշարժի ժամանակ կորցնում է երկու ոտքը, այնուամենայնիվ իր մեջ ուժ է գտնում և զբաղվում իր սիրելի սպորտձևով՝ ծանրամարտով և Բրազիլիայի պարալիպիական խաղերում զբաղեցնում 5-րդ տեղը, իսկ 2022-ի Դուբայում անցկացվող աշխարհի խաղերի ժամանակ գրավում առաջին տեղը։
«Ես խոսում եմ պարելով»-ը 5+ տարիքային խմբի համար նախատեսված ներառական գիրք է: Այն Հայկ Հոբոսյանի մասին է, ով բացարձակ զուրկ լինելով լսողությունից՝ բազմաթիվ պարային մրցույթների՝ այդ թվում «Պարի՛ր, թե կարող ես» պարային մրցույթի հաղթող է, ունի իր դպրոցը և պարի դասեր է տալիս լսողության խնդիրներ ունեցող երեխաներին։
3-ից 6 տարեկան երեխաների համար նախատեսված գրքում հեղինակը նաև նկարազարդումների միջոցով ներկայացնում է փոքրիկ աղջնակի առօրյան. ինչ է երազում, ինչ նախասիրություններ ունի, երբ է ուրախ։ Գրքի յուրաքանչյուր էջից, պատկերից ու խոսքից երևում է՝ այդ տարիքի երեխաների համար ընտանեկան ջերմությունն ու ներդաշնակությունը որքան կարևոր են։ Նա ուրախ է, երբ հայրիկը, մայրիկը, տատիկը, պապիկը կողքին են, երբ բնության գրկում է, խաղում է ընկերների ու փոքրիկ շնիկի հետ, ում մասին հոգ է տանում հենց գրքի հերոսուհին։ Գիրք՝ երջանկության, ընտանիքի, բնության և ընկերների մասին։
Նրանք հինգն են՝ Պուկը, Տիպուկը, Արջուլինոն, Թիթին ու նույնիսկ Չարուկը կախարդական այս գրքի ծիծաղաշարժ հերոսներն են։ Պուկը մի քիչ վախկոտ, մի քիչ ամաչկոտ ու միշտ հայտնվում է ինչ-որ պատմությունների մեջ: Տիպուկն էլ խորամանակ, ինքնահավան, բայց բարի աղվես է: Անբաժան ընկերներ Պուկն ու Տիպուկը պատմում են ընկերության, անտառի կյանքի մասին, օգնում են փոքրիկներին տարբերել չարն ու բարին, սիրել ու հոգ տանել հարազատների մասին: Մանկական ուսուցողական զվարճապատում՝ անտառի բնակիչների արկածների մասին:
Բացահայտի՛ր ամենահետաքրքիրը տիեզերքում՝ ինքդ քեզ: Մարդու մարմինը համարվում է ինժեներական մտքի հրաշալիք: Արդյոք գիտե՞ս, որ այն ստեղծում է արյան 4 մլն նոր բջիջներ, քանի դեռ դու կարդում ես այս նախադասությունը: Կամ գիտե՞ս, որ մարդու ԴՆԹ-ն 20 անգամ կարող է ձգվել մինչև արեգակ և ետ ուղղությամբ: Ապշեցրու քո ընկերներին և ընտանիքին ամեն ինչի մասին ցնցող փաստերի այս խելացնոր հավաքածուով՝ ամենաարագ նյարդից մինչև ամենաուժեղ մկանը:
«Այբուբենը՝ հանելուկներով» գիրքը, որում այբբենական կարգով, գեղեցիկ ոտանավորների տեսքով ներկայացված են հանելուկներ, նախատեսված է կրտսեր տարիքի դպրոցականների համար, սակայն այն կհետաքրքրի նաև ընթերցողների լայն շրջանակին, քանի որ ճանաչողական մեծ արժեք ունի. այդ գողտրիկ հանելուկ-ոտանավորներից կարելի է հեշտությամբ կռահել և իմանալ մարդկանց, թռչունների ու կենդանիների, բնության բազմազան երևույթների և շատ ու շատ այլ բաների մասին: Գրքի գրավչությունը ստեղծագործությունների պարզ, մատչելի լինելու մեջ է:
«Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը» Յուվալ Նոյ Հարարիի գրքի պատկերավոր ադապտացիան է: 100,000 տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ: Պատկերազարդ գրքի 1-ին հատորը պատմում է մարդկության ստեղծման և զարգացման մասին։ Ինչպե՞ս են կենսաբանությունն ու պատմությունը ձևավորել մեզ, և ի՞նչ է նշանակում լինել «մարդ»: Գլոբալ էկոհամակարգում մարդկանց դերից մինչև կայսրությունների վերելք սապիենսը մեզ մղում է վերանայել մեր համոզմունքները, անցյալի զարգացումները կապել ժամանակակից մտահոգությունների հետ և իրադարձություններին նայել ավելի մեծ գաղափարների համատեքստում: Գունավոր նկարազարդումներն ուղեկցվում ենդյուրըմբռնելի տեքստերով:
«Մանուկների մոլորակ» մանկական երգարանն ընդգրկում է Զ․ Սարիբեկյանի մանկական բազմաբնույթ երգերը, որոնց և՛ բառերը, և՛ երաժշտությունը ուսուցչուհին ստեղծել և փորձարկել է իր բազմամյա մանկավարժական գործունեության ընթացքում։ Ժողովածուն կազմված է՝ հաշվի առնելով կրտսեր դպրոցականի տարիքային առանձնահատկությունները, տարրական դպրոցում դասավանդվող առարկաների բովանդակությունն ու ծրագրային պահանջները։ Երգերը կարող են գործածվել նաև նախադպրոցական հաստատություններում, ընդգրկվել մանկական երգչախմբերի երգացանկերում։ Երգերի ձայնագրությունները կարող եք գտնել գրքի էջերում տեղադրված QR կոդերի միջոցով:
«Նազանի» ստեղծարարության գիրքը նախատեսված է 6+ տարեկան երեխաների համար։ Այստեղ համառոտ ներկայացված են Արեւմտյան Հայաստանի Վասպուրական նահանգի տարազները՝ երեք տարբեր գույներով ու զարդանախշերով։ Գիրք-ալբոմի նպատակն է երեխաներին ծանոթացնել պատմական Հայաստանի տվյալ տարածքի տարազի պատմությանը, զարդանախշերին ու կիրառությանը՝ նպաստելով նրանց երեւակայության ու նկարչական ունակությունների զարգացմանը։ Ի՞նչ կարող եք գտնել այս գրքում։ · Բազմակի օգտագործման պիտակներ · Տրաֆարետներ · Տարատեսակ էսքիզներ · Կտրվող պատկերներ · Գունավորվող էջեր · Հայկական զարդանախշերի օրինակներ
«Պահմտոցի անտառում». Պրպտիչով լուսավորիր էջերը, որ գտնես պահ մտած զանազան կենդաիներին: Ուշադրություն. Պարունակում է մանր մասնիկներ: Նախատեսված է 3-ից բարձր տարիքի երեխաների համար:
«Ալքիմիկոսի «ոսկե» ափսեն». Մենք սովոր ենք հարվածային գործիքների մեջ ծնծղաներ տեսնել, լսել դրանց ձայնը երաժշության կատարման ընթացքում: Իսկ ինչպե՞ս են դրանք ստեղծվել: Ո՞վ է եղել ծնծղա ստեղծող այդ հմուտ վարպետը: Վաղուց, շատ վաղուց, մի քանի հարյուր տարի առաջ՝ 17-րդ դարում, Թուրքիայում Ավետիս անունով մի մարդ էր ապրում…
«Պրպտուն խելքը կգտնի ելքը». Այսօր դժվար է պատկերացնել, բայց ժամանակին մարդիկ տներում հոսող ջուր չունեին ու աշխատում էին քիչ սպասքով բավարարվել: Ախր աման լվանալը մեծ պատմություն էր. պետք էր գետից կամ լճից, կամ լավագույն դեպքում ջրհորից դույլերով ջուր կրել…
«Փոքրիկների խնդրագիրք»-ը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների և դպրոցի առաջին դասարանցիների համար: Այն միաժամանակ և՛ դասագիրք է, և խաղ: Խնդրագիրքը երեխաներին ոչ միայն կսովորեցնի լուծել խնդիրներն ու գրել դրանց լուծումները, այլև կընձեռի բովանդակալից ժամանակ անցկացնելու հնարավորություն:
«Պուանտներ Աննայի համար». Աննան մի մեծ երազանք ունի. ամենից շատ ուզում է բալետի իսկական պարուհի դառնալ: Այն օրից, որ թատրոնի բեմում երեսուներկու կախարդական ֆուետե տեսավ, ամեն ինչ անում է, որ երազանքն իրականանա, անընդհատ կոփում է մարմինն ու բնավարությունը: Բայց մի՞թե հեշտ է պարուհի դառնալը: Բեմում բալետն ասես հեքիաթ լինի, բայց հետնաբեմում մեկ – մեկ դպրոցի ֆիզկուլտուրայի դասից էլ ձանձրալի է: Մեր ընթերցողներն Աննայի հետ միասին կիմանան՝ ինչ է ռելևեն, ռևերանսը, էքզերսիսը, պլիեն, և կբացահայտեն բալետի մյուս գաղտնիքները: Սա մի բարի ու իմաստուն պատմություն է սիրո և ընտանեկան ջերմության մասին:
«Քայլե՞նք դինոզավրերի հետքերով». Աստղիկը, Արեգն ու նրանց շնիկը`Մաքսը, ուղևորվում են նախապատմական ժամանակաշրջան, երբ աշխարհի տերը դինոզավրերն էին: Միացիր նրանց ր ամեն ինչ իմացիր Երկիրը բնակեցրած զարմանալի արարածների մասին: Ինչպե՞ս են դինոզավրերը խնամել ձագերին Ե՞րբ է ահեղ Թի- ռեքսը իշխել Երկիրը Ինչի՞ց ենք իմանում դինոզավրերի կյանքի մասին Գնանք նախապատմական ժամանակներն ու պարզենք
«Մեծ պահմտոցի. փնտրիր և գտիր». Հսկա գիրք, որն իր ԲԱԶՄԱԶԱՆ պատկերներով կզբաղեցնի ձեր երեխային երկար ժամանակ: (9 բացվածք, 50 թաքնված առարկա յուրաքանչյուր բացվածքում, 10 կրկնվող հերոս):