Ալեն Ֆրերժանն այս գրքում նվաճողի և մահվան հարաբերությունների լիակատար պատկերն է տալիս՝ երիտասարդ տարիքում ինքնասպանության հակումից մինչն Սուրբ Հեղինեում դանդաղ հոգեվարքի վերջին օրերը: Ավելի քան երեսուն անգամ նա մազապուրծ Է եղել թշնամու արկերից ու գնդակներից, մարդասպանների դաշույններից, դավադիրների դժոխային սարքերից, ջրահեղձումից, անդունդ գահավիժելուց, հետապնդումից, թունավորումից, երիտասարդ տարիների մենամարտերից: Ի՞նչն է նրան փրկել. թերևս նախախնամությունն է խառնվել այդ ամենին, իսկ կայսրն Աստծու՞ն, թե՞ իր աստղին էր հավատում: Ակնհայտ է, որ Նապոլեոնն անվախ ասպետ էր, սակայն քանի՞ միլիոն մարդու մահվան տեղիք է տվել, ի՞նչ էր զգում նա ռազմադաշտում մեռնողների «Կեցցե՛ կայսրը» կանչը լսելիս: Իսկ ինչպե՞ս բացատրել, որ տարբեր ռազմաճակատներում մահ փնտրելով՝ Սուրբ...
Սթիվեն Լևին վավերագրել Է ժամանակակից աշխարհի ամենահայտնի գործիչներից մեկի՝ Մարկ Յուքերբերգի կյանքի և գործունեության պատմությունը. ինչպես է ստեղծարար միտքը նվաճում աշխարհը, միավորում մոլորակի տարբեր ծայրերում ապրող մարդկանց, մշակույթներ և ստեղծում բոլորովին նոր մի հասարակություն՝ ֆեյսբուքյան: Բացահայտելով Ցուքերբերգի հաջողության բանաձևը՝ հեղինակը միաժամանակ ներկայացնում է նվաճումների և ձեռքբերումների հակասականությունը, վտանգների ու առավելությունների համատեղ գոյությունը: Goodreads
Գրքում ներկայացված է թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի կենսագրությունը, որը գրվել է որպես բանավոր պատմություն։ Այն խճանկար է՝ կազմված Դինքի ընտանիքի, ընկերների և գործընկերների հիշողություններից, ինչպես նաև հենց Հրանտի «ձայնից», որը հնչում է նրա հոդվածներից։ Հրանտ Դինքի մասին առաջին կենսագրական գիրքն է, որը պարզապես դասական հուշագրություն չէ։ Այն հերոսի հետ նույնանալով՝ «առաջին ձեռքից» հաղորդում է բացառիկ տեղեկություններ։ Թուրքիայում գիրքը դարձել է բեսթսելլեր: Այն գրելու համար հեղինակը հարցազրույց է վերցրել 125 հոգուց: Իսկ Դինքն իր հոդվածներում ու ելույթներում պատմում էր Թուրքիայի բոլոր քաղաքացիների ժողովրդավարական իրավունքների, այդ թվում՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին ազատ խոսելու իրավունքի մասին։ Goodreads
Վերածննդի ամենաինքնօրինակ ստեղծագործող Լեոնարդո դա Վինչիի կենսագրությունն ու արարումները չեն դադարում զարմացնել անգամ 21–րդ դարում։ Այս գիրքը հրաշալի սկիզբ է ծանոթանալու Դա Վինչիի կյանքի և ստեղծագործության հայտնի և ոչ այնքան հայտնի դրվագներին՝ բացահայտելով նրան ոչ միայն որպես տաղանդավոր նկարչի և արտասովոր անհատականության, այլև արժևորելու նրան որպես երաժիշտ, գիտնական, գյուտարար, կենսաբան, մաթեմատիկոս և այլն։ Փոխանցելով Վերածննդի Իտալիայի արվեստի շունչը՝ գիրքը ոգեշնչում է ընթերցողին հետևելու Դա Վինչիի օրինակին՝ անվերջ սովորել, հետաքրքրվել ամենատարբեր բնագավառներով, չվախենալ փորձարկելուց և, ի վերջո, արարել նորը, լինել բացառիկ։ Goodreads
Ընթերցողին ենք ներկայացնում հայտնի կենսագիր և պատմաբան Ուոլթեր Այզեքսոնի՝ մտորելու տեղիք տվող էսսեների և մանրապատումների ժողովածուն: Հեղինակը նոր լույսի տակ է ներկայացնում ամերիկյան (և ոչ միայն) հանրաճանաչ գործիչների կյանքը՝ Բենջամին Ֆրանքլինից մինչն Սթիվ Ջոբս: Այզեքսոնը գրավիչ պատմություններով և խորաթափանց դիտարկումներով լուսաբանում Է ամերիկյան նորարարության, ստեղծագործականության և առաջնորդության էությունը: Գիրքն ընթերցողներին հրավիրում Է խորհելու ամերիկյան պատմության բազմաշերտության և աշխարհի վրա նրա թողած անջնջելի հետքի շուրջ. այն հավակնում Է դառնալ ամերիկյան ժողովրդի մտավոր և մշակութային ժառանգությամբ հետաքրքրվողների սեղանի գրրքը: Goodreads
«Նորարարները» խորքային և գրավիչ հետազոտություն է մարդկանց և գաղափարների, որոնք ստեղծել ու զարգացրել են թվային հեղափոխությունը: Կարևորելով նորարարության համագործակցային բնույթը, արվեստի ու գիտության խաչաձևումը, բարեբախտությունն ու ձախողումը, տեխնոլոգիական առաջընթացի էթիկական նկատառումները՝ Այզեքսոնը համապարփակ պատկերացում է տալիս առաջընթացը խթանող բարդ ուժերի մասին: Գիրքը արժեքավոր ռեսուրս է բոլորի համար, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիայի, նորարարության պատմությամբ և դարակազմիկ փոփոխությունների հասարակական ազդեցությամբ: Goodreads
Գիրքն ամբողջովին նվիրված չէ Պողոս Նուպարին: Հեղինակը նպատակ է դրել ներկայացնել 20-րդ դարասկզբի հայ հասարակության քաղաքական կյանքի առաջին տասնամյանկները, որտեղ առանցքային գործիչներից մեկն էլ մեծանուն քաղաքական գործիչ, գործարար, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադիր Պողոս Նուպար փաշան է:
Գրքում ներկայացված են Մկրտիչ Խրիմյանի (Խրիմյան Հայրիկ) հագեցած կենսագրության 6 տարիները (1879-1885), երբ նա Վասպուրականի հոգևոր առաջնորդ էր: Փաստագրական հարուստ նյութի՝ ժամանակակիցների վկայությունների և սեփական հիշողությունների հիման վրա Թերզիպաշյանը որպես իրավապատում վեպ վերարտադրում է Վան-Վասպուրականի պատմության մի կարևորագույն հատվածը՝ անվանի գործիչներով ու հիշարժան իրադարձություններով:
«Դարձյալ սիրո մասին» վեպը հանճարեղ բանաստեղծ, բժիշկ Ռուբեն Սևակի և Յաննի Ապպելի անմահ սիրո պատմությունն է: Ազգակործան դաժան եղեռնի ծանր օրերին Սևակին փրկություն առաջարկող թուրք պաշտոնյային սառնասրտորեն մերժած Ռուբեն Սևակը գերադասում է դաժան մահը, քան հավատուրացության միջոցով իր կյանքը փրկելը… Որպես սիրո առանձին հուշարձան ներկայացվող «Դարձյալ սիրո մասին» գրքի յուրաքանչյուր էջ լի է հավերժական սիրով ու սիրո իմաստնությամբ…
Ո՞վ է իրականում Իլոն Մասքը. քմահաճ ինքնո՞ւս, Սիլիկոնյան հովտի նոր ա՞ստղ, թե՞ խելագար գյուտարար: Այս գիրքը վերծանում է Իլոն Մասքի առասպելը: PayPal, Tesla, Starship, Model X, Neuralink, OpenAI, Hyperloop… Այնքա՜ն շատ անուններ տեխնոլոգիայի առաջնագծում. բազմակի օգտագործման հրթիռ, որը սովորական բան կդարձնի ուղևորությունը Մարս, շքեղ էլեկտրական ավտոմեքենա և գնացք-մետրո, որն ինքնաթիռից արագ կսլանա…
Հիմնվելով Լեոնարդո դա Վինչիի նոթատետրերի հազարավոր էջերի և նրա կյանքի ու գործերի մասին նոր բացահայտումների վրա՝ Ուոլթեր Այզեքսոնը հմտորեն երևան է հանում Լեոնարդոյի նկարագիրը՝ նրա արվեստն ու գիտությունը միաձուլող այս գրքում: Դա Վինչիի հանճարը, ինչպես ցույց է տալիս հեղինակը, հենված էր այնպիսի հատկանիշների վրա, ինչպիսիք են բուռն հետաքրքրասիրությունը, մանրակրկիտ ուսումնասիրության տենչը, ինքնակատարելագործման տանող վառ երևակայությունը:
«Զանգակ» հրատարակչությունը, շարունակելով իր «Ոչ մի շաբաթ առանց գրականության» նախագիծը, ընթերցողի սեղանին է դնում շարքի արդեն յոթերորդ գիրքը՝ «Ոչ մի շաբաթ առանց Վահան Տերյանի» ընտրանին։ Այս անգամ ևս բանաստեղծի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացվում են տարվա շաբաթներին համապատասխան 52 անդրադարձ–դրվագներով։ Նուրբ, քնարական տրամադրություններ, որոնցով հայտնի ու սիրված է բանաստեղծը, նաև հեղափոխական ու քաղաքական թեմաներ, աշնանային թախծոտ պատկերներ, գարնան ու վերածննդի մոտիվներ, անձնական ապրումների բազմերանգ ներկապնակ, ազգային ճանապարհի ու ճակատագրի խորախորհուրդ անդրադարձներ… Ընթերցե՛ք, վայելե՛ք եւ բացահայտե՛ք բանաստեղծի պոեզիան եւ նրա կյանքի անհայտ դրվագները:
Լևոն Հախվերդյանի «Պարույրը» հուշագրությունը մեծ բանաստեղծի ստեղծագործության ու գործունեության յուրօրինակ գնահատականն է նաև: Պատմելով Սևակի մասին՝ Հախվերդյանը միևնույն ժամանակ շատ կարևոր շեշտադրումներով վեր է հանում նրա ապրած ժամանակաշրջանի պատկերը՝ դեմքերով, դեպքերով ու իրադարձություններով:
Գաբրիել Գարսիա Մարկեսի ավագ որդու՝ կինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր և պրոդյուսեր Ռոդրիգո Գարսիայի հուշագրությունը (2021) ուշագրավ մանրամասներով լի անդրադարձ է մեծ գրողի կյանքի վերջին շրջանին և նրա, կնոջ ու զավակների փոխհարաբերություններին: Հետաքրքիր կենսագրական դրվագները համալրված են Գարսիա Մարկեսի ստեղծագործությանն ու անձին վերաբերող նուրբ դիտարկումներով:
Ի՞նչ կապ կարող են ունենալ Մոնթե Մելքոնյանը, հայկական ջութակագործության դպրոցի առաջին գործիքը, Աֆղանստանում իրականացված հատուկ օպերացիաները, Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապը եւ Հայաստանի դեսպանը, որը Կոմիտասի ստեղծագործություններն անձամբ էր կատարում՝ նվագախմբի հետ ներկայացնելով օտարերկրյա լսարաններին: Մոնթե Մելքոնյանին Հայաստան տեղափոխելու օպերացիայի հեղինակը, Աֆղանստանում հատուկ օպերացիաներ մշակողը, Հռոմի պապի հետ անձնական նախաձեռնությամբ հանդիպած պաշտոնյան եւ պրոֆեսիոնալ ջութակահարը, որը Շահեն Երիցյանի առաջին գործիքով Հայաստանը ներկայացնում էր եվրոպական լսարաններին, նույն մարդն էր: Այս գիրքը երաժիշտ, հետախույզ, գնդապետ եւ դեսպան Արմեն Սարգսյանի կյանքի եւ գործունեության մասին է։ Այն դրվագների, որոնք տարիներ շարունակ անհայտ էին նույնիսկ նրան ճանաչողներին։
«Բոլորիս Ալենը» գիրքը պատմում է Արցախյան վերջին պատերազմում զոհված Ալեն Մարգարյանի մասին: Ալենը խորը և բազմակողմանի գիտելիքների տեր երիտասարդ էր, մեծ գրքասեր և մարդասեր: Գրքում հավաքված են Ալենի ընկերների, բարեկամների և ուսանողների գեղեցիկ հուշերը, որոնց միջոցով ներկայացվում են նրա գաղափարները, ձգտումներն ու երազանքները: Գրքի հեղինակները հույս ունեն, որ իրենց ընկերոջ անձնուրաց և նվիրված կերպարը օրինակ կդառնա շատերի համար:
Զապէլ եւ Հրանտ Ասատուրների նամակագրութիւնը 1890- ական թուականների հայոց դասական գրականութեան հանգուցային հուշարձաններից է: Այն կարելի է դիտարկել իբրև համահեղինակութեամբ գրուած ստեղծագործութիւն, որի համանունը հայոց նոր գրականութեան համապատկերում չունենք: Այս նամակագրութիունը կազմաբանական- կառուցուածքային, կոմպոզիցիոն միասնութիւն ունի եւ այս առումով նոյնպէս միակն է նոր գրականութեան պատմութեան մէջ:
«Քիմ․ Մերկ ճշմարտություն» գրքում հեղինակն անդրադառնում է Քիմ Քարդաշյանի կյանքի բոլոր դրվագներին՝ անկեղծ ու մանրամասն ներկայացնելով աշխարհի ամենահայտնի հայուհու կենսագրությունը, նրա հաղթահարած դժվարություններն ու հաջողության պատմությունը։ Գրքում կան քիչ հայտնի փաստեր։ Հեղինակը պատմում է Քիմի մանկության, պատանեկության, սիրային կյանքի, սկանդալների, ամուսնությունների, շոու բիզնեսի բարձունքները նվաճելու մասին։ Մանրակրկիտ անդրադարձ կա նաեւ Քիմի հայաստանյան այցին։
Չորս օր ամբողջ աշխարհը շունչը պահած սպասում էր ընտրությունների ելքին, որի արդյունքում դեմոկրատ Ջո Բայդենը հաղթում է՝ դիմակայելով որոտաձայն Դոնալդ Թրամփին։ Ժան–Բեռնար Կադյեն հետևում է ԱՄՆ 46–րդ նախագահի քարոզարշավին՝ իր հայրենի Սքրենթոնից մինչև Սպիտակ տուն: Նոյեմբերի 7, 2020, ժամը 11:25. անհամբեր սպասումներից հետո Բայդենը հայտարարվում է ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթող։ Հաղթանակը նա նվիրեց 2015թ. քաղցկեղից մահացած որդուն՝ Բոյին:
Սարգիս Վահագնի (Փաթափության) «Արշիլ Գորկի» վեպը ներկայացնում է ամերիկահայ նկարչի՝ վերացական էքսպրեսիոնիզմի ազդեցիկ դեմքերից մեկի՝ Ոստանիկ Ադոյանի կյանքը: Գաղթ, անձնական սեր, բաժանումներ, աղքատություն, ամուս նություն, հռչակ, հիվանդություն, ողբերգական ինքնասպանություն… Ամեն ինչ ապրել է Գորկին՝ այդ ըմբոստ ճակատագրապաշտը։ Կենսագրավեպը, որ գեղարվեստականությամբ հանդերձ՝ հենված է փաստական տվյալների վրա, ունի ընդգծված համոզչականություն։ Հեղինակի ձեռագիրն այնքան վարպետորեն է միաձուլված նկարչի կյանքին, որ պատումն ընթերցողի աչքին երևում է լիարյունությամբ: Սա ինտելեկտուալ վեպ է, որում Գորկու կյանքով և ստեղծա գործությամբ բնորոշվում է ժամանակի ամերիկյան արվեստը։ Գրքի էջերում հայտնվում և անհետանում են կերպարվեստի, գրականության, փիլիսոփայության, արվեստաբանության այնպիսի տիտաններ, որոնք նկարչի բոհեմական շրջապատի մասն էին: Այնքան բուռն է...
Մորուս Հասրաթյանը եղել է Չարենցի ընկերը, կալանավորվել Չարենցի պես, նույն մեղադրանքով, ապրել հենց այն բանտախցում, որտեղ եղել է Չարենցը։ Նրան ստալինյան ռեպրեսիաների ժամանակ բանտից ազատ են արձակում, որովհետև վստահ էին, որ չի ապրի։ Հնարավո՞ր է կյանքը նորից սկսել 40 տարեկանում, երբ կան դատվածություն ու հին աշխատանքին վերադառնալու արգելք։ Այս գիրքը պատմում է ականավոր պատմաբան և բանասեր Մորուս Հասրաթյանի դժվարին ու հետաքրքիր կյանքի մասին։ Չարենցի և Բակունցի հետ մտերիմ Հասրաթյանը համարձակվեց ընկերներին պաշտպանել ստալինյան ռեպրեսիաներից՝ չվախեցավ մասնակցել Կոմիտասի հուղարկավորությանը, փակ դիտման ժամանակ գովեց Սերգեյ Փարաջանովի ֆիլմը, բրիտանական թանգարանին ստիպեց փոխել «Անահիտ» արձանի գրությունը և պայքարեց հայկական եզակի նմուշների սոթբիսյան աճուրդի դեմ։...
«Հրանտ» հուշապատում-վիպակի առաջին տարբերակը գրվել է 2007 թ. ռուսերեն, հրապարակվել է համացանցում: Վերաշարադրվել է հայերեն և խմբագրվել է 2016-2017 թթ., Հերիքնազ Հարությունյանի հատուկ օգնությամբ: Վեպը հիմնված է հեղնակի հուշերի վրա՝ Հրանտ Մաթևոսյանի հետ հանդիպումներից ու շփումներից, սակայն իրենից ներկայացնում է ազատ ստեղծագործություն և չի հավակնում փաստագրական լինել: Այն ընդգրկում է մտորումներ Հայաստանի 1960-1980 – ականների մասին, և, իր այս հայերեն տարբերակում, հեղինակի փոփոխվող կարծիքների հյուսվածքն է աշխարհի ու Հրանտի մասին՝ 1980- ականների, 2007-ի և 2017-ի տեսանկյուններից: Ցիտատների ու ուղղակի խոսքի գերագույն մեծամասնությունը հիշողությամբ է մեջբերվում, հաճախ պարաֆրազ է, անկախ նրանից, հարմարության համար չակերտի մեջ է ընդգրկված, թե ոչ:
«Հրետանավորի օրագիրը» գիրքը լույս է տեսել «Մարտական եղբայրություն» միաբանության օգնությամբ և հանրային աջակցությամբ: Շնորհակալ ենք հարյուրավոր այն մարդկանց, որոնք արձագանքեցին գրքի հրատարակման գումարը հայթայթելու դիմումին՝ մեկ օրվա մեջ հավաքելով անհրաժեշտ գումարը, որով հաստատեցին, որ գիրքը հրատարակվում է հանրային պատվերով:
«Alibaba. Տունը, որը կառուցեց Ջեք Ման». Պարտադիր ընթերցանության գիրք բոլոր նրանց համար, ովքեր ունեն Չինաստանի ներկայիս տնտեսությունում նավարկելու ակնկալիք: Financial Times Ընդամենը 1,5 տասնամյակում Ջեք Ման՝ համեստ ծագումով մի մարդ, սկսելով անգլերենի ուսուցչի աշխատանքից, հիմնեց Alibaba-ն և դարձրեց աշխարհի խոշորագույն ընկերություններից, էլեկտրոնային առևտրի կայսրություն, որից կախված են հարյուրմիլիոնավոր չինացի սպառողներ: Դունկան Կլարկն առաջին անգամ հանդիպել է Ջեքին 1999 թվականին մի փոքր բնակարանում, որտեղ նա հիմնադրել էր Alibaba-ն: Ստանալով նոր տեղեկությունների շտեմարանի, այդ թվում՝ բացառիկ հարցազրույցների աննախադեպ հասանելիություն՝ Կլարկը, հենվելով Alibaba-ի վաղ շրջանի խորհրդատուի և երկու տասնամյակ Չինաստանում ապրելու անձնական փորձի վրա, որը համընկնում է երկրում համացանցի ազդեցության տարածման ժամանակաշրջանին, ստեղծում...