Հիմնվելով Լեոնարդո դա Վինչիի նոթատետրերի հազարավոր էջերի և նրա կյանքի ու գործերի մասին նոր բացահայտումների վրա՝ Ուոլթեր Այզեքսոնը հմտորեն երևան է հանում Լեոնարդոյի նկարագիրը՝ նրա արվեստն ու գիտությունը միաձուլող այս գրքում: Դա Վինչիի հանճարը, ինչպես ցույց է տալիս հեղինակը, հենված էր այնպիսի հատկանիշների վրա, ինչպիսիք են բուռն հետաքրքրասիրությունը, մանրակրկիտ ուսումնասիրության տենչը, ինքնակատարելագործման տանող վառ երևակայությունը:
Սարգիս Վահագնի (Փաթափության) «Արշիլ Գորկի» վեպը ներկայացնում է ամերիկահայ նկարչի՝ վերացական էքսպրեսիոնիզմի ազդեցիկ դեմքերից մեկի՝ Ոստանիկ Ադոյանի կյանքը: Գաղթ, անձնական սեր, բաժանումներ, աղքատություն, ամուս նություն, հռչակ, հիվանդություն, ողբերգական ինքնասպանություն… Ամեն ինչ ապրել է Գորկին՝ այդ ըմբոստ ճակատագրապաշտը։ Կենսագրավեպը, որ գեղարվեստականությամբ հանդերձ՝ հենված է փաստական տվյալների վրա, ունի ընդգծված համոզչականություն։ Հեղինակի ձեռագիրն այնքան վարպետորեն է միաձուլված նկարչի կյանքին, որ պատումն ընթերցողի աչքին երևում է լիարյունությամբ: Սա ինտելեկտուալ վեպ է, որում Գորկու կյանքով և ստեղծա գործությամբ բնորոշվում է ժամանակի ամերիկյան արվեստը։ Գրքի էջերում հայտնվում և անհետանում են կերպարվեստի, գրականության, փիլիսոփայության, արվեստաբանության այնպիսի տիտաններ, որոնք նկարչի բոհեմական շրջապատի մասն էին: Այնքան բուռն է...
Ֆրիդա Կալո դե Ռիվերան մեքսիկացի նկարիչ է` առավել հայտնի իր բազմաթիվ դիմապատկերներով, ինքնապատկերներով և Մեքսիկայի բնությամբ, արտեֆակտներով (գտածո) ոգեշնչված աշխատանքներով։ Երկրի ժողովրդական մշակույթով ոգեշնչված` նա աշխատել է նաիվ ժողովրդական արվեստի ոճով Մեքսիկայում հասարակության ինքնության, գենդերի, դասակարգերի և ռասայի հարցերը ուսումնասիրելու համար։ Նրա նկարները հաճախ ունեցել են խիստ ինքնակենսագրական տարրեր և ռեալիզմը ֆանտազիային միաձուլումներ։ Ֆրիդան իր օրագիրը գրել է 1944 թվականից մինչև իր մահը՝ 1954 թվականը: Այստեղ գրառումներ են նրա մանկության, հիվանդության դեմ պայքարի, Դիեգոյի հանդեպ տանջալից սիրո, արվեստի և քաղաքականության մասին: Օրագիրը ներկայացնում է ոչ միայն կենսագրական, այլև գեղարվեստական արժեք:
«Սև քառակուսին» 20-րդ դարում անհնար է արվեստը հասկանալ առանց կոնտեքստի։ Այժմ գեղանկարչության յուրաքանչյուր ուղղություն ունի իր տեսությունը։ Հենց արվեստը հասկանալու մասին է այս գիրքը։ Ի վերջո ի՞նչ է նրա ամենահայտնի կտավը՝ «Սև քառակուսին»։ Ո՞րն է դրա արժեքը։ Արվեստի երկու նոր տեսակները՝ լուսանկարչությունն ու կինեմատոգրաֆը, որոնք առաջացան 19-րդ ու 20-րդ դարերի խաչմերուկին, դասական գեղանկարչությունից վերցրին դիմանկարներ և բնապատկերներ ստեղծելու գործի մեծ մասը։ Եվ գլխավորապես ֆոտոն սկսեց իրեր և ձևեր պատկերել։ Այսինքն՝ աշխարհը կտավի վրա ճշգրիտ պատկերելու կարիք այլևս չկար։ Հենց այդ ժամանակ էլ Մալեվիչն առաջարկեց գեղանկարչության նոր ձև՝ սուպրեմատիզմ։ Ըստ այդմ՝ արվեստը պետք է լինի առանց սահմանների, կանոնների, պետք է առաջադրի...
Факсимильное издание рукописи сценария «INTERMEZZO» Сергея Параджанова с рисунками, коллажами и комментариями автора – своеобразный визит в мастерскую кинорежиссера, попытка окунуться в творческий процесс одного из ярчайших художников XX века. Книга предназначена как для широкого круга читателей, так и для специалистов в области искусствоведения и психологи творчества. Սերգեյ Փարաջանովի «INTERMEZZO» սցենարի ձեռագրերը՝ համեմված հեղինակ նկարներով, կոլաժներով ու մեկնաբանություններով, յուրահատուկ այց է կինոռեժիսորի արվեստանոց, փորձ ընկղմվելու XX դարի մեծագույն նկարիչներից մեկի ստեղծագործական գործընթացի մեջ: Գիրքը նախատեսված է ինչպես ընթերցողների լայն շրջանակի համար, այնպես էլ արվեստագիտության և ստեղծագործական հոգեբանության ոլորտի մասնագետների համար:
«Այսպիսին է Ուորհոլը». Ամերիկացի նկարիչ, պատկերազարդող, կինոռեժիսոր, պրոդյուսեր, նոր վիզուալ արվեստի՝ փոփ արվեստի շարժման առաջատար Էնդի Ուորհոլի ամենահակասական ու ամենաազդեցիկ արվեստագետներից մեկն է։ Ուորհոլի պարզ, բայց և հանդուգն աշխատանքները ոչ միայն սկիզբ դրեցին արվեստի մեջ նոր ուղղության, այլև դարձան ԱՄՆ–ի ամենաճանաչելի խորհրդանիշերից։ Գրքում ներկայացվում են արվեստագետի կյանքի ամենակարևոր դրվագները, որոնք նաև կանխորոշել են նրա հայացքներն ու ճաշակը՝ մանկությունը Մեծ դեպրեսիայի տարիներին, ներգաղթյալի աղքատ կյանքը, նկարչությամբ զբաղվող մայրը, Նյու Յորք տեղափոխվելը, հանդիպումը ժամանակի հայտնի արվեստագետների հետ և այլն։ Արվեստագերի աշխատանքներին անդրադառնալով՝ գրքում փորձ է արվում հասկանալու, թե ով է Ուորհոլը, ում ստեղծագործական կյանքի հետ են կապված մեր օրերում սովորական դարձած...
«Բանաստեղծական նուրբ հոգու տեր Հռիփսիմե Մարգարյան ն իր արվեստով իրար է շաղկապում նկարչությունն ու երաժշտությունը՝ չասելու համար նաև պոեզիան: Որքան էլ վերացական է ստեղծագործելու նրա ոճը, վերացապաշտ արվեստագետ չէ նա: Ուշադիր հայացքը նրա գործերում կհայտնաբերի մայր բնությունն իր տարրալուծված մանրամասներով՝ ծովի տարերք ու տիեզերքի անհունություն, մոլորակներ՝ իերնց ուղեծրերի մեջ ներառված նռան ուրվապատկերներով, ինչպես նաև պայմանական ծաղիկներ ու աշնանային տերևներ»: Լևոն Լաճիկյան, գեղագետ, արվեստաբան
Վարուժան Սահակյան ը ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ բնանկար, նատյուրմորտ, դիմանկար: Իր հմտությունները փորձել է նաև քանդակի բնագավառում: Աշխատել է հիմնականում ջրաներկով, ունի նաև բազմաթիվ գծանկարներ: Բայց նրա ուշադրության կենտրոնում հիմանականում բնությունն է՝ իր անկրկնելի պահերով և դրսևորութմներով: Վարուժան Սահակյանի նկարչական ժառանգության մեջ գերակշռողը բնանկար աշխատանքներն են: Հիմնականում այս ժանրով է հեղինակը հասել ինքնաարտահայտման այն ձևերին, որոնց ականատեսն ենք այսօր:
«Վան Գոգ». Վինսենթ վան Գոգը (1853-1890) մարդկային ու կենսական հանճար է, ում անկեղծ ու ազնիվ ստեղծագործությունը կարողացել է գրավել բոլոր ժողովուրդներին՝ շնորհիվ իր ուժի ու ընդգծված արտահայտչականությամբ: Նա հիմնադիրը եղավ դինամիկ, դյուրազգաց և հուզական մի եզակի ոճի՝ 19-րդ դարավերջից կարողանալով միահյուսել ավանգարդիստական ու դասական գաղափարները: «Գեղանկարչության մեծ վարպետները» շարքով հրատարակվող այս ալբոմում ներկայացված են Վինսենթ վան Գոգի ստեղծագործական կյանքի հանգրվանային դրվագները կտավների ուղեկցությամբ:
«Դա Վինչի». Լեոնարդո դա Վինչին (1452-1519) աշխարհին հայտնի է ոչ միայն իր հայտնագործություններով, այլև մարդկության պատմության մեծագույն նկարիչներից մեկի համարումն ունի: Նա լավագույնս ,քան մեկ այլ պատմական դեմք ,մարմնավորում է հանճարի հարացույցը: Ամենինչ ընկալելու,ըմբռնելու երազով տոգորված՝ Լեոնարդո դա Վինչին մեզ համար բացահայտում է «հոգու կիրքը՝ թափանցելու գեղեցկության շեմից անդին գտնվող ճանաչողության սահմաններից ներս»: «Գեղանկարչության մեծ վարպետները» շարքով հրատարակվող այս ալբոմում ներկայացված են Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործական կյանքի հանգրվանային դրվագները կտավների ուղեկցությամբ:
«Сергей Параджанов. MAESTRO» ալբոմում տեղ են գտել հանրահայտ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 181 աշխատանքները: Գիրքը բաղկացած է 5 բաժնից, որոնցից յուրաքանչյուրը ներառում է ներածություն, արվեստագետի աշխատանքներն ու դրանց նկարագրությունները, որոնք կազմվել են արվեստաբանական վերլուծությամբ և պարունակում են հարազատների, ընկերների, գործընկերների հուշերը, ինչպես նաև կինոսցենարների հատվածներ:
«Армянское изобразительное искусство. XX-XXI столетия» գիրքը հայկական ստեղծագործական արվեստի հանրագիտարան է, իսկ ավելի կոնկրետ արվեստի երկու ուղղության վերաբերյալ՝ գեղանկարչություն և գրաֆիկա: «Армянское изобразительное искусство. XX-XXI столетия» հրատարակությունը բարձր գնահատանքի է արժանացել արվեստի բնագավառի առաջատար մասնագետների կողմից: Ըստ մասնագետների՝ գիրքը աննախադեպ է ժամանակակից հրատարակչական ոլորտում: «Армянское изобразительное искусство. XX-XXI столетия»-ը մեկնարկում է հայկական արվեստի հանրայնացումն աշխարհում: Նախագծի հեղինակը Արմեն Զախարյանն է: Հանրագիտարանը հնարավորություն է տալիս ավելի պարզ և գունազարդ կերպով հասկանալ հայ ժողովրդի արվեստը, ինչպես նաև հայկական ստեղծագործական արվեստի ձեռքբերումներն աշխարհում:
ԱՐՎԵՍՏԻ ՄԱՏԵՆԱՇԱՐԻ հերթական հատորն ընդգրկում է XX դարի խոշորագույն արվեստագետներից մեկի, աբստրակտ նկարչության հիմնադիր Վասիլի Կանդինսկու «Կետը և գիծը հարթության վրա» տեսական տրակտատը, ինչպես նաև «Նկարչի տեքստը. Աստիճաններ» ինքնակենսագրական էսսեն:
Գուստավ Կլիմտ ավստրիացի նկարիչ էր, ավստրիական նկարչությունում մոդեռնի հիմնադիրը։ Նրա նկարների հիմնական թեման կնոջ մարմինն է, գործերի մեծ մասն աչքի է ընկնում ակնհայտ էրոտիզմով։ Բացի կերպարային նկարներից, որոնք ընդգրկում են փոխաբերություններ և դիմանկարներ, նա նաև նկարել է բնապատկերներ: «Վիեննական սեցեսիոն» միավորման արվեստագետներից հատկապես Կլիմտն էր ոգեշնչվել ճապոնական արվեստով և դրա մեթոդներով: Ստեղծագործական կյանքի առաջին տարիներին Կլիմտը զբաղվել է ճարտարապետական դեկորացիաներով: Հետագայում, երբ Կլիմտը ձևավորում է իր անձնական ոճը, նրա գործերը խիստ քննադատության առարկա են դառնում և համարվում պոռնոգրաֆիկ: Արդյունքում նա խուսափում է հասարակության շրջանում լինելուց, սակայն «ոսկե շրջանի» նկարները նրան մեծ հռչակ են բերում: Ամբողջովին նկարազարդված այս գրքում տեղ են...
Ալբոմը ներկայացնում է նկարիչ Լեմս Ներսիսյանի գեղանկարչական ստեղծագործութունները: Լեմս Ներսիսյանի զգացմունքների ամենաբնական շարունակությունն են նրա իմպրեսիոնիստական բնանկարներն ու նատյուրմորտները:
Վինսենթ վան Գոգը գեղանկարչության պատմության թերևս ամենաողբերգական կերպարներից է, որը դարձել է կյանքի օրոք չհասկացված արվեստագետի խորհրդանիշ: Արվեստի գործեր վաճառող նախկին գործակալն ու ձախողված հոգևորականը բավականին հասուն տարիքում՝ քսանյոթ տարեկանում, առաջին անգամ սկսում է լրջորեն զբաղվել նկարչությամբ: Հաջորդող տասնամյակի ընթացքում խելահեղ արագությամբ՝ միջինը շաբաթական երկու կտավ, անդուլ աշխատանքով ու ոճային կտրուկ անցումներով ստեղծվում են ապշեցուցիչ գործեր, որոնք, սակայն, չեն նկատվում կամ մերժվում են ժամանակի արվեստասերների կողմից և սկսում կամաց-կամաց գնահատվել միայն նկարչի մահվանից հետո: Գիրքը փորձում է բացահայտել աշխարհահռչակ նկարչի ստեղծագործական ուղու նոր մանրամասներ՝ ներկայացնելով նրա խոհերն ու ապրումները, զգացմունքային մեծ լարումով ստեղծված անկրկնելի կտավները: Գրքում Վան Գոգի կյանքի ու...
Գիրքը ներկայացնում է Անրի Մատիսի կենսագրությունն ու ինքնազարգացման փուլերով հարուստ ստեղծագործական ուղին՝ բացահայտելով նաև վարպետի կյանքի՝ հանրությանը ոչ շատ հայտնի դրվագները: Նրա աշխարհահռչակ նկարների վերարտադրություններն ուղեկցվում են մասնագիտական վերլուծությամբ:
«Այսպիսին է Գոգենը» գիրքը ժամանակագրորեն ներկայացնում է պոստիմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկի՝ Պոլ Գոգենի կյանքը, նրա ստեղծագործություններն ու հայացքները: Աշխատանքային գործունեությունը սկսելով որպես բորսայի աշխատող՝ Գոգենը տարվում է ժամանակի նկարչության նոր ալիքով՝ իմպրեսիոնիզմով: Տասնամյակներ շարունակ ունենալով անհաջողություններ՝ Գոգենը համառորեն շարունակում է ուսումնասիրել գույներն ու ձևերը. պրպտումները նրան մեկ տանում են Բրետան, մեկ՝ Ֆրանսիայի հարավ՝ Առլ, մեկ էլ՝ հասցնում Խաղաղ օվկիանոսի հեռավոր ափերը՝ Թահիթի, Մարքեզյան կղզիներ: Գոգենն ամբողջ կյանքում ձգտում էր հասնելու ձևի ու գույների ամենապարզ ու հիմքային շերտերին և դառնալու «վայրի», բնական մարդ։ Նրա վերջին շրջանի քանդակները պրիմիտիվիզմի հոսանքի ակունքներից են, իսկ նրա ողջ արվեստը՝ մոդեռնիզմի հիմնասյուներից մեկը:
Իսպանիայի ծովափնյա Կադակես քաղաքի գրոտեսկային ժայռերը, իրականի ու վերիրականի սահմանը տեղ−տեղ միախառնող կամ առանձնացնող լազուր ծովը և Տրամոնտանա քամուց գրգռված պրպտուն միտքը, միջերկրածովյան համեղ արևի հետ եփվելով ֆրոյդյան երազների մեկնության ջեռոցում, մի պայթյունավտանգ կերպար ստեղծեցին՝ քսաներորդ դարի գեղանկարչությունն ուղենշող նկարչին՝ Սալվադոր Դալիին: Գրքում հետաքրքիր ու ապշեցնող մանրամասներով ներկայացված է այս եսակենտրոն, էքսցենտրիկ, պարանոյիկ−քննադատական մեթոդով արվեստի սահմաններն անվերջ փոխակերպող ու գործնականում ոչ մի նորմի չենթարկվող, անսանձ Մանուկ Արքայի ստեղծագործական ապշեցուցիչ ուղին, ում տարերքը վերջնական կերպ հաղորդեց սյուրռեալիզմին, և որը հայտարարեց ի վերջո. «Սյուրռեալիզմը ես եմ»: