Պահը և հավերժությունը, անցյալի քայլն ու ապագայի հետևանքը, մեկ մարդու արարքն ու քաղաքակրթության ճակատագիրը. հակադիր բևեռները «Դադարի պահին» ժողովածուի յուրօրինակ պատմվածք-առակներում մոտենում ու սեղմվում են, քանի որ գնալով փոքրացող մոլորակում, ժամանակն ու նրա շերտերը նշանակություն չունեն: Մարդն է դառնում ժամանակի չափման միակ միավորը, և արարքը՝ ժամանակի ընթացքի ցուցիչը: Ինքնատիպ դիպաշարերով, անակնկալ լուծումներով և խորը ընդհանրացումներով այս գործերն ընթերցվում են մեկ շնչով, սակայն ընթերցողին մտածել տալիս շատ երկար:
«Հաուլի քայլող ամրոցը» բրիտանացի գրող Դիանա Ուին Ջոնսի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է: Առաջին անգամ հրապարակվել է 1986 թվականին: 2004 թվականին «Ghibli» ընկերություն գրքի հիման վրա նկարահանել է անիմացիոն ֆիլմ, որի ռեժիսորը հանրահայտ ճապոնացի ռեժիսոր Հայաո Միյաձակին է: Սոֆի անունով երետասարդ աղջիկն ապրում է Ինգարիա թագավորությունում, որտեղ մոգությունը սովորական երևույթ է: Նա կարում է գլխարկնել և արդեն վաղուց համակերպվել է իր ճակատագրի հետ, որն իր համար չի նախատեսում որևէ պայծառ ապագա: Բայց չար Ճահճային Կախարդը նրան վերածում է ծեր կնոջ: Սոֆին լքում է իր գլխարկների խանութն ու ճանապարհ ընկնում: Եվ սկսում են նրան անհավանական արկածները: Goodreads
«Արցունքներ դրախտում» сիրքը դաղստանցի հեղինակ Գամիդ Ամիրովի տպավորիչ պատմությունն է 44-օրյա պատերազմի մասին: Մարդիկ ապրում են ամենօրյա կյանքով, ուշադրություն չդարձնելով բազմաթիվ կարևոր իրողությունների վրա: Բայց պատերազմը ամբողջովին փոխում է գլխավոր հերոսի կյանքը: Քաջությունն ու ազգային ինքնագիտակցումը գլուխ են բարձրացնում հենց այն պահին, երբ նա հայտնվում է կռվի դաշտում։ Այս գիրքը նվիրվում է այն տղաների հիշատակին, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին 2020 թվականի պատերազմում։ Գրքում ներկայացված զոհվածների անունների ցանկը ամբողջական չէ, այլ լոկ մի մասն է, որ կարողացել եմ գտնել: Այստեղ հիշատակվող յուրաքանչյուր անուն այն Մարդն է, որը կարող էր ապրել, դաստիարակել իր երեխաներին ու թոռներին, սերունդներ թողնել իր ետևից: Այդ պատերազմում...
Այն ամենը, ինչը ընթերցողը կկարդա այս գրքում, շուրջ 60 տարի ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեի արխիվներում ու հետախուզության փակ թանգարանում խնամքով ու ամենայան խստությամբ պահպանվում էր «հույժ գաղտնի», «պահպանել հավերժ», «վտանգի դեպքում այրել» մակագրություններով։ Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» փաստագրական վեպը առաջին անգամ հասարակությանն է ներկայացնում մի հայորդու, հզոր անհատականության, պրոֆեսիոնալ հետախույզի հերոսական ոդիսականը։ Ընթերցողը առաջին անգամ կծանոթանա հայ ժողովրդի արժանավոր զավակի՝ պետանվտանգության գեներալ-մայոր, քիմիական գիտությունների դոկտոր, 1938-1941 թթ․ԱՄՆ-ում ԽՍՀՄ ռեզիդենտ (հետախուզական ցանցի ղեկավար), 1942-1947 թթ․ ԽՍՀՄ ՆԳԺԿ արտաքին հետախուզության պետի տեղակալ, «Էնորմոզի»՝ ԽՍՀՄ «ատոմային» հետախուզության ղեկավար Հայկ Բադալի Հովակիմյանի խորհրդավոր ու դրամատիզմով հարուստ պատմությանը։ Վեպում բոլոր իրադարձությունները, դեպքերը ճշմարտություններ են՝ հիմնավորված արխիվային նյութերով...
Այս գիրքը ուսուցանում է ծրագրավորման հիմունքները՝ օգտագործելով java լեզվի լայն ու համապարփակ հնարավորությունները, այդ լեզվի քերականությունը և լեզուն, ինչպես նաև ծրագրավորման մտածելակերպը, տրամաբանությունը, մեթոդիկան։ Ուստի այն օգտակար է նաև նրանց համար, ովքեր ծրագրավորում կամ ցանկանում են ծրագրավորել մեկ այլ լեզվով։ Գիրքը նախատեսված է ուսանողների, ավագ դպրոցի և կրթական այլ համակարգերի աշակերտության, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել ինքնուրույն՝ առանց հավելյալ օժանդակության։ Գրքի հեղինակը՝ Կարո Հակոբյանը, տարիներ շարունակ փորձ է կուտակել շվեդական կրթական համակարգում որպես համակարգչային գիտությունների և ծրագրավորման մասնագետ, իր գիտելիքներն այժմ ներկայացնում է հայ հանրությանը։
Եգիպտոս, Արքաների հովիտ: Հնէաբանների խումբը պատրաստվում է բացահայտելու մի առեղծվածային փարավոնի շիրիմը: Սա կարող է հեղափոխական հայտնագործություն լինել… Ցավոք, շիրիմը գտնելու ցուցումներով խիստ արժեքավոր տախտակը գողացել են: Այս գլուխկոտրուկը ի զորու են լուծելու միայն նորաթուխ դետեկտիվներ Ագաթա և Լարի Միստերիները: Իհարկե, մեր հերոսները դետեկտիվ պատմությունների սիրահար են: Արկածախնդիր ճամփորդությունների ժամանակ նրանց ուղեկցում են ծառայապետ միստր Քենթը և սիբիրյան կատու Ուոթսոնը: Goodreads
Այս նոր ժողովածուի հերոսները հոգով, կենցաղով, բնավորությամբ անցյալում մնացած մեր ժամանակակիցներն են։ «Անտառի մեղավոր անցյալը» պարզ, բայց հյութեղ ոճով, հեղինակին բնորոշ ու գրաքննությունն արհամարհող հումորով, երբեմն նաև դրամատիզմով հագեցած 19 պատմությունների փունջ է։ Ընթերցողը մտնում է արժեհամակարգային տատանումները մերժող մարդկանց աշխարհ, որտեղ կյանքը համահունչ է բնության ռիթմին, հեղինակն էլ իր «կարմիր գծերը» սահմանում է անվերջ տեղաշարժվող, նույնիսկ երբեմն անհետացող բարոյական նշաձողերի համակարգում։
Էլզան յոթ տարեկան է և տարբերվում է շրջապատի մյուս երեխաներից: Օրինակ՝ փեյնթբոլի հրացանով պատշգամբից կրակում է անծանոթ մարդկանց ուղղությամբ: Ու դա անում է իր տարեց ու մի քիչ էլ ցնդած տատիկի հետ, որն Էլզայի միակ ու լավագույն ընկերն է: Էլզան գիշերը ապաստան է գտնում իր տատիկի պատմություններում, որտեղ բոլորն իրարից տարբերվում են, և ոչ ոք ստիպված չէ նորմալ լինել: Տատիկի մահից հետո նրանից մնում է նամակների մի հաստ տրցակ, որոնցում նա ներողություն է խնդրում բոլորից, որոնց վնասել է կամ վիրավորել: Այդ պահից էլ սկսվում է Էլզայի ամենամեծ արկածը: Տատիկի նամակների միջոցով աղջիկը ծանոթանում է հարբեցողներով, հրեշներով, կատաղած շներով և ծերունիներով...
Ուժեղ, բայց խոցելի կանանց թեման, որ Նարինե Կռոյանը վարպետորեն նկարագրում է իր նախորդ վեպերում, շարունակում է նաև այս գործում։ Վեպի իրադարձությունները զարգանում են 44 օր՝ պատերազմի ընթացքում։ Գլխավոր հերոսուհի Սոնան ամուսնու հետ տեղափոխվել է Ստեփանակերտ՝ որդու ծառայության վայրին մոտ գտնվելու համար։ Պատերազմի առաջին օրը՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ի առավոտը, Սոնայի ու մյուսների համար սկսվում է հրթիռակոծությամբ ու ռմբակոծությամբ: Ամուսինը շտապում է ռազմի դաշտ` որդուն գտնելու: Չդիմանալով սպասմանը՝ ամուսնու և որդու հետևից ճամփա է ընկնում նաև Սոնան։ Նա տեսնում է մահ, ավերածություններ ու դաժանություններ, բարդ ընտրության առջև է կանգնում, մտածում ոչ միայն իր ծառայող որդու, այլև գերի ընկած ամուսնու մասին։ Ընտանեկան...
Գերմանական ռոմանտիզմի նշանավոր ներկայացուցիչ Վիլհելմ Հաուֆն (1802-1827) իր կարճատև կյանքի ընթացքում ստեղծել Է նշանակալից գրական ժառանգություն. մի պատկառելի մասը կազմում են գեղարվեստական հեքիաթները, որոնք նրան համաշխարհային ճանաչում են բերել: Այս ժողովածուն ընդգրկում Է «Շպեսարտի պանդոկը» հեքիաթաշարը և մի քանի պատմվածք:
«Վասիլ Մեծ, հայ կայսր Բյուզանդիայի կամ Կճուճների թագավորը» վեպը նվիրված Է բյուզանդական ամենանշանավոր կայսրերից մեկի՝ հայկական արքայական դինաստիայի հիմնադիր Վասիլ Առաջին, Երանելի հորջորջված կայսեր բուռն արկածներով հարուստ կենսագրությանը, նրա անհավատալի վերելքին՝ հասարակ շինականից մինչն կայսրության գահը, և նրա սիրուհի, ապա կին ու կրկին սիրուհի՝ կայսրուհի Եվդոկիա Ինգերի փոթորկուն կյանքին:
Մարի Կյուրին բոլոր ժամանակների ամենաազդեցիկ գիտնականներից մեկն է: Նա Նոբելյան մրցանակի արժանացած առաջին կինն է և կանանցից միակը, որը Նոբելյան մրցանակներ է ստացել երկու՝ ֆիզիկայի և քիմիայի բնագավառում: Մարի Կյուրին հայտնաբերել է ռադիոակտիվությունը և մեկընդմիշտ փոխել բժշկության ընթացքը:
Վաղուց, շատ վաղուց, աշխարհը երկու կես էր արված: Մի կեսի տիրակալն Արևն էր, մյուսինը՝ Լուսինը: Նրանց մեջ վեճ էր ծագել, և օրեր, տարիներ շարունակ միմյանց դեմ կռիվ էին տալիս: Նվագախմբի հետ ուղևորվիր Մեղեդու հեքիաթային աշխարհ և տես, ինչպես է Տամինոյին և Պամինային հաջողվում վերջ դնել կռվին և իրենց թագավորություններում խաղաղություն հաստատել: Ամեն էջին սեղմի՛ր երաժշտական կոճակը, որ կյանքի կոչես «Կախարդական սրինգը» հեքիաթն ու Մոցարտի սքանչելի մեղեդին:
Ի՞նչ է ճգնաժամը: Ինչու են որոշ երկրներ հաջողությամբ հաղթահարում դրա հետևանքները, իսկ մյուսները՝ ոչ: Եվ որն է հաղթահարման մեխանիզմը: Ինչպես են վեց երկիր՝ Ճապոնիան, Ֆինլանդիան, Չիլին, Ինդոնեզիան, Գերմանիան և Ավստրալիան, հայտնվել ճգնաժամային իրավիճակում, և ինչպես են ելք գտել դրանից: Ճգնաժամեր եղել են և կլինեն միշտ… Ո՞ր երկիրն Է հաջորդը. կրկին Ճապո՞նիա, թե՞ ԱՄՆ: Կամ գուցե ամբողջ աշխա՞րհը: Goodreads
17-րդ դար, Պարսկաստան: Հոր մահը գլխիվայր շուռ է տալիս «Ծաղիկների արյունը» պատմագեղարվեստական վեպի տասնչորսամյա գորգագործ հերոսուհու կյանքն ու նետում մեծ իրադարձությունների հորձանուտը: Մայրաքաղաք Սպահան, որտեղ ծաղկում Է գորգագործությունը: Գորգի բարդագույն նախշերը, քմահաճ գույներն ու հերոսուհու ճակատագիրը միահյուսված են իրար` ստեղծելով մի ամբողջություն՝ արևելյան պերճությամբ, նորանոր փորձություններով, իմաստուն լեգենդներով: Ընկերություն, դավաճանություն, արքունական խարդավանքներ, որ պիտի կործանեն կամ կոփեն գրքի հերոսուհուն: Goodreads
«Կհանդիպենք օգոստոսին» վիպակը աշխարհահռչակ գրողի վերջին գործն է, որը նա գրել է կյանքի ուշ շրջանում, երբ արդեն մասամբ կորցրել էր հիշողությունը: Մարկեսն ինքը վիպակն արժանի չի համարել հրատարակելու, նույնիսկ ոչնչացնելու դատավճիռ է կայացրել: Սակայն որդիները հեղինակի մահից մոտ տասը տարի անց վերընթերցելով վիպակը՝ հայտնաբերել են, որ չնայած որոշ հակասություններին՝ բազմաթիվ արժանիքներ ունի, և ոչ մի այնպիսի բան չկա, որն ընթերցողին թույլ չտա վայելելու մարկեսյան ոգին. նրանք որոշել են ընթերցողի հաճույքը վեր դասել հոր դատավճռից: Վիպակի հերոսուհին ամեն տարի օգոստոսին այցելում է կղզի՝ մոր մահվան տարելիցի օրը ծաղիկներ դնելոու նրա գերեզմանին: Կղզում հայտնաբերում է մոր՝ այնտեղ թաղված լինելու գաղտնիքը և հասկանալով,...
Ագաթա Օդլին նոր գործ է ստանձնել։ Ազգային պատկերասրահի մի աշխատակից ասես գետնի տակն անցած լինի։ Խուզարկության ընթացքը պարզում է, որ գործը շատ ավելի մութ է, քան Ագաթան կպատկերացներ։ Ագաթայի հետ ճամփորդե՛ք անտեսանելի Լոնդոնի զարտուղի կածաններով, որ ձեզ ուղիղ մութ գաղտնիքների խառնարանը կհասցնեն։ Goodreads
Զարգացնող և միևնույն ժամանակ ժամանցային խաղ, որը վստահաբար դառնալու է ձեր փոքրիկի սիրելի խաղը: Տուփում առկա է. Խաղադաշտ – 48 հատ Մարկեր – 2 հատ Խաղում առկա է 2 տեսակի խաղաքարտ. * 44 <Մարտադաշտ> (նավերի պատկերներով) * 4 <Վանդակավոր խաղադաշտ> Մարտադաշտերում պատկերված են հետևյալ նավերը. 1 հատ – քառավանդակ մարտանավ 2 հատ- եռավանդակ մարտանավ 3 հատ- երկվանդականի մարտանավ 4 հատ – մեկվանդականի մարտանավ Խաղացողների խնդիրն է կրակել թշնամու դաշտի վրա՝ նշելով կոորդինատները, օրինակ՝ «Ա-10», «Թ-7» կամ ցանկացած կոորդինատ, որտեղ հավանական է նավի առկայությունը: Խաղացողները հերթով հարձակվում են. սկզբում կրակում է մեկը, այնուհետև՝ մյուսը: Թշնամու նավի վրա հարձակվելիս, եթե հարվածը դիպուկ...
Խաղի միջոցով սովորում ենք բառակազմություն և զարգացնում միտքը, բառապաշարը, ուշադրությունը, տրամաբանությունը: Տուփում առկա են 3 խումբ 108 խաղաքարտեր: 1-ին խմբի խաղաքարտերից պետք է ընտրել պարզ բառը, դրան գումարել 2-րդ խումբ խաղաքարտերից ընտրված պարզ բառը և ստանալ 3-րդ խումբ խաղաքարտերում թաքնված բարդ բառը: Խաղաքարտերը պատրաստված են նույն օրինակով, ինչի շնորհիվ կարող եք խառնել մյուս Բառակազմիկի հետ և ունենալ ավելի շատ բառեր:
Մանկական, կրթական, ուսուցողական, ժամանցային, զարգացնող խաղ: Խաղում առկա են 72 բառ և 122 նկար: Ինչպե՞ս խաղալ Բառեր պարունակող խաղաքարտերը շրջված դրվում են սեղանին: Մասնակիցներից մեկը վերցնում է վրայի խաղաքարտը, մտքում կարդում բառը, այնուհետև նկարներ պարունակող խաղաքարտերի միջից գտնում և հերթականությամբ սեղանին է դնում այդ բառի բոլոր տառերով սկսվող նկարներ:
Կատարի՛ր գործողությունը, ստացի՛ր պատկերը: Տուփում առկա է. Խաղաքարտ – 20 հատ (40 վարժություն) Մատիտ, ռետին, պատասխանների թերթիկ։ Ինչպե՞ս խաղալ․ Խաղաքարտի ձախ կողմում թվաբանական գործողություններ են՝ գումարում, հանում, բաժանում, բազմապատկում, աջ կողմում ՝ դատարկ վանդակներ։ Դեղին գույնով առանձնացված են հանման և բազմապատկման գործողությունները, որոնց արդյունքի քանակով վանդակներում դնում ենք կետ, կապույտ գույնով ՝ գումարման և բաժանման գործողութոյւններ, որոնց արդյունքի քանակով վանդակներն ամբողջությամբ ներկում ենք։ Երեխան հերթականությամբ կատարում է գործողությունները և լրացնում կողքի վանդակներն այնպես, ինչպես նշված է վերևում․ վերջում ստացվում է պատկեր։ Խաղում առկա է ճիշտ պատասխանների թերթիկ, որի օգնությամբ երեխան ինքնուրույն կարող է ստուգել իր լուծած խաղաքարտը։ Խաղաքարտերը նախատեսված են...
Տուփում կգտնեք 2 խաղ. Խաղ N 1 «Հարց և պատասխան» Խաղաքարտերի մի կողմում ներկայացված է կազմակերպության լոգոն, իսկ մյուս կողմում` 3 տարբեր հարցեր տվյալ կազմակերպության վերաբերյալ: Խաղ N 2 «Գուշակի՛ր լոգոն» Խաղաքարտերի մի կողմում լոգոները ներկայացված են` որոշ դետալներ փակված, իսկ մյուս կողմում` ամբողջական տեսքով:
Խաղը պարունակում է 3 տեսակ բույս՝ ծաղիկ, վարունգ, լոլիկ, և տնկման համար նախատեսված բոլոր դետալները: Երեխան ինքնուրույն կարող է տնկել իր առաջին բույսը: Տնկման և աճեցման փուլերը մանրամասն ներկայացված են ուղեցույցում: Համոզված ենք, որ այս խաղը կդառնա երեխայի սիրելին: Խաղում առկա է․ Ծաղկաման – 3հատ Հող – 3 ծաղկամանի համար Սերմ – 3 տեսակ (ծաղիկ, վարունգ, լոլիկ) Ստիկեր – 3 տեսակ Դրոշակ – 3 հատ Ուղեցույց – աճման ընթացքը նկարագրող Փոքր տարիքից ձևավորենք սեր բնության հանդեպ:
Խաղը զարգացնում է ուշադրությունը, տրամաբանությունը, հիշողությունը, արագ կողմնորոշվելու հմտությունը, երևակայությունը, կենտրոնանալու և մտածելու կարողությունը, ճանաչողական ունակությունը: Խաղաքարտերը խմբավորված են ըստ գույների (6 տարբեր թեմաներ): Վերցնել խաղաքարտը, որի վրա պատկերված է նկար: Ներքևի հատվածի փոքրիկ պատկերներից ընտրել այն պատկերը, որը համապատասխանում է նկարին: Մատը դնել նկարի տակ գտնվող անցքի մեջ և առանց այն հանելու շրջել խաղաքարտը: Պատասխանը ճիշտ է, եթե անցքը շրջագծված է կարմիր գույնով: