Սա պատմություն է այն մարդկանց մասին, որոնց սերն ու ատելությունը, թվում է, ընդմիշտ փոխկապակցված են ազգային պատկանելության հետ այս անկայուն աշխարհում, որտեղ ակնթարթային փոխվում է ոչ միայն ապագան, այլ նաև անցյալը: Պատմությունը այն մասին է, թե ինչքան հեշտությամբ են մարդկանց միջև անդունդներ գոյանում ու, թե ինչքան դժվար է դրանց միջև կամուրջներ կառուցելը: Այստեղ անձնական ճակատագրերը հյուսվում են ցեղասպանության, Սումգայիթյան ջարդերի, տարբեր ահաբեկչական կազմակերպությունների գործողությունների ֆոնին, բայց կենտրոնում մնում է մարդը իր թախիծով, միայնությանբ ու աջակցության փնտրտուքներով: Այս ամենը կարող էր պատահել ցանկացած մեկի հետ այն վայրում, որտեղ ծավալվում են վեպի գործողություններ։
Զարմանալի դեպքեր են կատարվել 20-րդ դարի առաջին կեսում։ Հանճարներն ու մեծագույն չարագործներն ապրել են կողք կողքի, հնարավոր է՝ հանդիպել փողոցներում ու սրճարաններում՝ նույնիսկ դեռևս չիմանալով, թե ինչ ճակատագրական դեր են խաղալու իրենք պատմության մեջ։ Կոմիտասը, Հիտլերը, Կոկո Շանելը, Սողոմոն Թեհլերյանը, պրոֆեսոր Ֆոսթերը և շատ այլք՝ միմյանց հետ փոխկապակցված, 1921 թվականի Փարիզի կտուրների տակ: Կարդացեք այս ամենը հանրահայտ «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդերը» բեսթսելլերի հեղինակ Մարկ Արենի «Վիլ-Էվրար» պիեսում
Ամեն տարի Սուրբ Ծննդին հրեշտակները երկնքից իջնում են երկիր՝ մարդկանց երազանքներն իրականացնելու: Բայց օգնել կարողանում են միայն նրանց, ում տեսնում են: Հրեշտակն օգնության է հասնում Քրիստինեին, նրանք սիրահարվում են իրար: Հրեշտակը կանգնում է երկընտրանքի առաջ. կա՛մ թողնել իր մեծ սերը և վերադառնալ երկինք, կա՛մ մնալ երկրի վրա և դառնալ սովորական մահկանացու…
«Ես իմ անուշ Հայաստանի…» տաղը զետեղված է Չարենցի «Տաղարան» բանաստեղծական շարքում, որ գրվել է 1920-1921 թվականներին։ Այս շարքի մեջ Չարենցը ստեղծագործաբար օգտագործել է միջնադարի վերջին մեծ բանաստեղծ Սայաթ-Նովայի ոճը։ Այսինքն՝ Սայաթ-Նովայի բառապաշարով և ձևով ոճավորել է իր խոսքը։ Չարենցի շարքը բաղկացած է 20 տաղից։ Շարքի 1-18-րդ տաղերն ունեն սիրային բովանդակություն։ Չարենցը երգում է գոզալի կերպարանքով հարություն առած իր բարձր սերը, որն այդպես էլ մնում է անհասանելի։ Վերջին երկու տաղերն ունեն հայրենասիրական բովանդակություն։ Կնոջ անմատչելի սիրուց նա հասնում է հայրենիքի անփոխարինելի ու բացառիկ սիրուն Բանաստեղծությունը թարգմանված է աշխարհի 35 լեզուներով:
«Ես իմ անուշ Հայաստանի…» տաղը զետեղված է Չարենցի «Տաղարան» բանաստեղծական շարքում, որ գրվել է 1920-1921 թվականներին։ Այս շարքի մեջ Չարենցը ստեղծագործաբար օգտագործել է միջնադարի վերջին մեծ բանաստեղծ Սայաթ-Նովայի ոճը։ Այսինքն՝ Սայաթ-Նովայի բառապաշարով և ձևով ոճավորել է իր խոսքը։ Չարենցի շարքը բաղկացած է 20 տաղից։ Շարքի 1-18-րդ տաղերն ունեն սիրային բովանդակություն։ Չարենցը երգում է գոզալի կերպարանքով հարություն առած իր բարձր սերը, որն այդպես էլ մնում է անհասանելի։ Վերջին երկու տաղերն ունեն հայրենասիրական բովանդակություն։ Կնոջ անմատչելի սիրուց նա հասնում է հայրենիքի անփոխարինելի ու բացառիկ սիրուն Բանաստեղծությունը թարգմանված է աշխարհի 35 լեզուներով:
«Կոշկավոր կատուն» հեքիաթը գրվել է 17-րդ դարում, բայց մի քանի դար անց էլ սիրելի է երեխաների համար։ Կրտսեր որդուն հոր մահից հետո ժառանգություն հասավ միայն կատուն։ Մնացած ամեն ինչը հասավ եղբայրներին։ Սակայն կատուն ոչ թե հասարակ կատու էր, այլ շատ ճարպիկն էր։
Ծերուկը և իր կինը բնակվում էին ծովի ափին: Ծերուկը օրվա ապրուստը հոգում է ձուկ բռնելով, և մի անգամ ծերուկի ցանցն ընկնում է մի ոսկե ձկնիկ, որը կարողանում էր խոսել մարդկային լեզվով: Ձկնիկը խնդրում է բաց թողնել իրեն, ծերուկը բաց է թողում նրան առանց որևէ բան ուզելու: Վերադառնալով տուն` նա պատմում է եղածը կնոջը: Կինը նախատում է ամուսնուն և ստիպում վերադառնալ ծով, կանչել ձկանը և թեկուզ մի տաշտակ ուզել…
«Միայն սիրտն է սրատես, ամենագլխավորը աչքով չես տեսնի» Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի այս և մյուս հետաքրքիր մտքերին Ձեր բալիկը կծանոթանա՝ թերթելով այս խաղ-գրքերի էջերը: Գրքերը հետաքրքիր են ինչպես հարցախաղերով, խաչբառերով և ծածկագիր հաղորդագրություններով, որոնք կզարգացնեն Ձեր երեխայի հիշողությունն ու տրամաբանությունը, այնպես էլ կպչուն պիտակներով, գունավոր նկարներով, ներկելու ու նկարելու հնարավորություններով: Մյուսը՝ Սովորում ենք Փոքրիկ իշխանի հետ (երկնագույն)
«Միայն սիրտն է սրատես, ամենագլխավորը աչքով չես տեսնի» Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի այս և մյուս հետաքրքիր մտքերին Ձեր բալիկը կծանոթանա՝ թերթելով այս խաղ-գրքերի էջերը: Գրքերը հետաքրքիր են ինչպես հարցախաղերով, խաչբառերով և ծածկագիր հաղորդագրություններով, որոնք կզարգացնեն Ձեր երեխայի հիշողությունն ու տրամաբանությունը, այնպես էլ կպչուն պիտակներով, գունավոր նկարներով, ներկելու ու նկարելու հնարավորություններով: Մյուսը՝ Սովորում ենք Փոքրիկ իշխանի հետ (կապույտ)
Երեխաների տեսողական հիշողությունն ու ուշադրությունը զարգացնող խաղ-գիրք: Առաջին անգամ նմանօրինակ գրքում աշխարհի բազմաթիվ քաղաքների կողքին ներկայացված է նաև Երևանը:
Մոնոպոլիան աշխարհի ամենատարածված սեղանի խաղերից մեկն է, որը պարբերաբար հարմարեցվում է տարբեր թեմաների ու իրադարձությունների: Այս օրինակը, սակայն, ամենաիսկական Մոնոպոլիան է՝ դասական տարբերակը: Խաղադաշտը փայտյա է՝ էկոլոգիապես մաքուր նյութերից ու դիմացկուն, ինչի շնորհիվ այն կդառնա ձեր տան ժամանցի ամենասիրված առարկաներից մեկը: