Տասնվեցամյա Տիուրին պատրաստ է վտանգելու իր կյանքը հանուն թագավորության փրկության: Իր այս առաքելությունը կատարելու համար պատանին անցնում է փորձություններով, հաղթահարում վտանգներ ում խոչընդոտներ` իրեն պահելով իսկական ասպետի նման: Վեպը համարվում է հոլանդական լավագույն մանկապատանեկան ստեղծագործությունը:
Ջեյմս Ջոյսը իր «Դուբլինցիները» (1914) պատմվածքների ժողովածուում միտում է ունեցել պատկերելու հայրենի Իռլանդիայի հոգեկան կյանքի պատմությունը՝ գործողությունների կենտրոն դարձնելով Դուբլինը՝ որպես «կաթվածի կենտրոն»: Հեղինակը ներկայացնում է քաղաքը, միջին խավի մարդ կանց, անտարբերության մթնոլորտը, եւ դա անում է չորս հայեցակետով՝ մանկություն, պատանեկություն, հասունություն եւ հասարակական կյանք: Չնայած ճիգերին՝ նրա հերոսները չեն կարողանում դուրս գալ փակուղուց, փոխել իրենց կյանքի միօրինակ գունապնակը, բայցեւ երազող են, երազ, որ փախուստի աշխարհն է: «Դուբլինցիներ» –ում առկա կարեւորագույն երեւույթը էպիֆանիան է՝ աստվածահայտնությունը: Հարկ է նշել, որ «Դուբլինցիները» հայերեն թարգմանությամբ առաջին անգամ է լույս տեսնում համալրված` ներառելով նախկինում չթարգմանված պատմվածքները:
Այս պատկերազարդ ժողովածուի մեջ ներկայացված հեքիաթները կյանքի յուրօրինակ ուղեցույց են երեխաների համար: Դրանցում առկա ուսուցողական մտքերը հիմք են լավ մարդ դառնալու ճանապարհին: Հեքիաթներում կարևորվում են մարդկային այնպիսի առաքինություններ, ինչպիսիք են աշխատասիրությունը, հաստատակամությունը, ազնվությունը, հարգանքը մեծերի նկատմամբ և այլն:
Հեքիաթների այս ժողովածուում ներառված են ուրախ պատմություններ տարբեր ժողովուրդների ու հայկական հեքիաթների գանձարանից: Այս հեքիաթները նույնպես ունեն խրատական և ուսուցողական բնույթ, որը, սակայն, մատուցվում է փոքր-ինչ այլ՝ ուրախ երանգներով:
Ժողովածուի մեջ ներառված են խելացի հեքիաթներ՝ ընտրված աշխարհի ժողովուրդների հեքիաթների շտեմարանից: Դրանք զարգացնում են երեխայի երևակայությունն ու մտածողությունը, նպաստում ինտելեկտուալ որակների ձևավորմանը:
Հեքիաթների այս ընտրանիում ներկայացված են զվարճալի պատմություններ տարբեր ժողովուրդների ու հայկական հեքիաթների շտեմարանից: Դրանք ցույց են տալիս, որ ցանկացած բարդ իրավիճակ հնարավոր է հաղթահարել լավատեսության շնորհիվ: Իսկ հերոսների հնարամիտ արարքներն ու սրամտությունները ժպտալու առիթներ են պարգևում ընթերցողին:
Պատկերազարդ ժողովածու, որ ներառում է ինը զարմանահրաշ հեքիաթներ՝ ընտրված հայկական և աշխարհի ժողովուրդների հեքիաթների գանձարանից: Այս հեքիաթները ընթերցողին երևակայության թևերով կտանեն մի զարմանահրաշ աշխարհ, որտեղ միշտ հաղթում են բարին ու գեղեցիկը: Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին:
Հայկական մի փոքրիկ լեռնային գյուղի բնակիչների գլխին ինչ ասես չի գալիս՝ երաշտ, սով, նույնիսկ երկրաշարժ։ 58-ամյա Անատոլիան՝ գյուղի 50 բնակիչներից ամենաերիտասարդը, մի օր արթնանում է արնահոսությամբ։ Երբ պարզում է, որ արգանդի արնահոսությունից չի մեռնում, ընդունում է գյուղի դարբնի ամուսնության առաջարկը։ Այրին, որ առանց զավակի ապրել էր առաջին դաժան ամուսնությունը, պետք է որոշի կյանքը շարունակե՞լ Վասիլի հետ, թե՞ ոչ։ Վիշտը, հավատալիքներն ու սովորույթներն Աբգարյանը ներկայացնում է լեռնային գյուղի կախարդական մանրամասներով՝ ցույց տալով իր իշխանությունը կերպարների նկատմամբ:
Ինչո՞վ էր զբաղված և ինչ էր մտածում հայ երիտասարդը 1990-ականներին, ԽՍՀՄ փլուզման, անկախացման, արցախյան գոյամարտի և էներգետիկ ճգնաժամի տարիներին: Զգու՞մ էր պատմական փոփոխությունների անդառնալիությունը, որի ականատեսն էր ավագ սերունդը: Եվ ի՞նչ էր նշանակում լինել 17-ամյա անհոգ պատանի երկրի համար ամենաբարդ ժամանակներում: Արման Սաղաթելյանի ինքնակենսագրական վեպը ներկայացնում է 1991-93 թվականների Հայաստանը: Այն սև ու սպիտակ չէ , ոչ միայն հաղթական գոյամարտի մասին է, այլև ցրտի և մթի: Ամեն ինչ ոչ շատ վատ էր, ոչ էլ լավ: Հեղինակի ձևակերպմամբ՝ տանելի էր: Այս գիրքը ռազմաճակատում հայտնված երկու երիտասարդի մասին է: Նրանք ծնողներից թաքուն մեկնում են Արցախ և մասնակցում Չլդրանի համար մղվող մարտերին: Արցախյան...
Հարարին այս գրքով առաջ է քաշում բազմաթիվ կարեւոր հարցեր, որոնց պատասխանները պետք են մեր գոյատեւմանը: Մեր անցյալն ու ներկան հասկանալու ճանապարհին Հարարին ստիպում է մտածել արժեքների եւ իմաստի մասին, հասկանալ, թե ինֆոաղմուկով եւ անորոշությամբ լի այս աշխարհում ո՛րն է մեր առաքելությունը: – Ի՞նչ է իրականում կատարվում այս պահին: – Որո՞նք են այսօրվա մարտահրավերներն ու այլընտրանքները: – Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնենք: – Ինչպե՞ս են համակարգիչները եւ ռոբոտները փոխում մարդ լինելու իմաստը: – Ինչպե՞ս ենք դիմակայում կեղծ լուրերի համաճարակին: – Ազգերն ու կրոնները դեռ կարեւո՞ր են: – Ի՞նչ պետք է սովորեցնենք մեր երեխաներին: 21 գլուխներում, որոնք եւ՛ դրդում են ընդվզել, եւ՛...
Գիտե՞ք, որ Ազնավուրն իր Qui երգը գրել է Բուենոս-Աիրեսում, Hier Encore-ը՝ Մոսկվայում, Emmenez–moi-ն՝ Ճապոնիայից վերադառնալիս։ Ազնավուրն իրեն համարում է տարեց, բայց ոչ հնավանդ, գրում է անցյալի մասին, բայց այն քննում է առաջադիմական աշխարհայացքով։ Այս գրքում նա պատասխանում է իր անողոք քննադատների ու դեղին մամուլի մեղադրանքներին, պատմում, թե ինչպես ստացավ 2-րդ անձնագիրը եւ, ի վերջո, ինչու այդպես էլ թոշակի չի գնում։ Ազնավուրն իրեն հատուկ ոճով շարունակում է սրամտորեն, ինքնահեգնանքով եւ հումորով պատմել իր փորձի, ժամանակակից կյանքի մասին իր պատկերացումների, կյանքի,մահվան, սիրո եւ փողի մասին։
Հայ գրականությունում չկա երկու այլ անուն, որ կապված լինեն հոգևոր և անձնական այնպիսի ամուր կապով, ինչպես Գուրեն Մահարին և Եղիշե Չարենցը: Տասնվեց տարեկան էր Մահարին, երբ ծանոթացավ Չարենցի հետ: Անխուսափելիորեն խոսքը նրանց միջև պիտի գնար պոեզիայի մասին: Պոեզիան Չարենցի էությունն էր… Մահարու հիշողություններում խորն են դաջվել որբերի մասին Չարենցի խոսքերը, երբ հին Երևանի փողոցներից մեկում «գաճաճ և գունատ, միատեսակ քայլվածքով, գլուխների մեծությամբ, հասակով և մանավանդ շորերով» մի խումբ է դուրս եկել նրանց դեմ: «_Բոլորի անունն էլ Կարապետ է…այ 2, 4, 8,10, 24, 32…երեսուն երկուսն էլ Կարապետ են»,- ասել է նա: «Չարենց-Նամե» ժողովածուն ընդգրկում է չարենցյան թեմայով հոդվածներ, որոնք պատկանում են...
Հեղինակն արժանացել է գրականության բնագավառում 2015 թ. Նոբելյան մրցանակին: «Պատերազմը կնոջ դեմք չունի», «Ցինկե տղաները», «Վերջին վկաները» գեղարվեստական-վավերագրական գրքերը, որոնք պատմում են Հայրենական մեծ պատերազմի և Աֆղանստան զորք մտցնելու մասին, հայերեն թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Ալեքսիևիչը նաև ստացել Է Ռեմարկի մրցանակը (2001 թվական), Քննադատության ազգային մրցանակը (ԱՄՆ, 2006 թվական), այլ մրցանակներ: Նա այսպես է ձևակերպում իր գրականության էությունը. «Ես միշտ ուզում եմ հասկանալ, թե որքան է մարդը մարդու մեջ: Եվ ինչպե՞ս պաշտպանել այդ մարդուն մարդու մեջ»: Գրքի հիման վրա նկարահանվել են փաստագրական ֆիլմեր, բեմադրվել ներկայացումներ: Թարգմանվել է եվրոպական մի շարք լեզուներով:
Հեղինակն արժանացել է գրականության բնագավառում 2015 թ. Նոբելյան մրցանակին: «Պատերազմը կնոջ դեմք չունի», «Ցինկե տղաները», «Վերջին վկաները» գեղարվեստական-վավերագրական գրքերը, որոնք պատմում են Հայրենական մեծ պատերազմի և Աֆղանստան զորք մտցնելու մասին, հայերեն թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Ալեքսիևիչը նաև ստացել Է Ռեմարկի մրցանակը (2001 թվական), Քննադատության ազգային մրցանակը (ԱՄՆ, 2006 թվական), այլ մրցանակներ: Նա այսպես է ձևակերպում իր գրականության էությունը. «Ես միշտ ուզում եմ հասկանալ, թե որքան է մարդը մարդու մեջ: Եվ ինչպե՞ս պաշտպանել այդ մարդուն մարդու մեջ»: Գրքի հիման վրա նկարահանվել են փաստագրական ֆիլմեր, բեմադրվել ներկայացումներ: Թարգմանվել է եվրոպական մի շարք լեզուներով:
Մարդու ամենահին ու կայուն ձգտումներից մեկը այլ մարդկանց հասկանալու, նրանց մտադրություններն ու հոգեբանական առանձնահատկություններն իմանալու ձգտումն է: Ինչպե՞ս է գործում մարդու օրգանիզմը: Որո՞նք են մարդու ակտիվության աղբյուրները: Ի՞նչ է մտածողությունը: Ինչպե՞ս են սկզբնավորվում ու զարգանում անհատի հարաբերություներն այլ մարդկանց հետ: Ինչո՞ւ են մարդիկ ըստ ընդունակությունների, խառնվածքի ու բնավորության այդքան տարբերվում միմյանցից: Ինչպե՞ս է տեղի ունենում երեխայի հոգեկան զարգացումը և ինչպե՞ս է նա դառնում հասուն միտք ու բարոյականություն ունեցող անձնավորություն: Այս և այլ հարցերի պատասխանները կարող եք գտնել Ալբերտ Նալչաջյանի «Հոգեբանության հիմունքներ» երկհատորանի գրքերում:
Մարդու ամենահին ու կայուն ձգտումներից մեկը այլ մարդկանց հասկանալու, նրանց մտադրություններն ու հոգեբանական առանձնահատկություններն իմանալու ձգտումն է: Ինչպե՞ս է գործում մարդու օրգանիզմը: Որո՞նք են մարդու ակտիվության աղբյուրները: Ի՞նչ է մտածողությունը: Ինչպե՞ս են սկզբնավորվում ու զարգանում անհատի հարաբերություներն այլ մարդկանց հետ: Ինչո՞ւ են մարդիկ ըստ ընդունակությունների, խառնվածքի ու բնավորության այդքան տարբերվում միմյանցից: Ինչպե՞ս է տեղի ունենում երեխայի հոգեկան զարգացումը և ինչպե՞ս է նա դառնում հասուն միտք ու բարոյականություն ունեցող անձնավորություն: Այս և այլ հարցերի պատասխանները կարող եք գտնել Ալբերտ Նալչաջյանի «Հոգեբանության հիմունքներ» երկհատորանի գրքերում:
«Երբ սկսում ես սիրել, զգում ես, որ հոգիդ լցվում է ոչ երկրային երանությամբ: Իսկ գիտե՞ս՝ ինչու: Հենց միայն նրանից, որ երևակայում ես, թե արդեն էլ մենակ չես: Ի՜նչ ցավալի երանություն:»։ Համաշխարհային գրականության դասական, անսպասելի վերջաբանով պատմվածքի վարպետ Մոպասանի «Ընտիր նովելները»:
«Բարձրագույն է լինում այն երանությունը, որ հառնել է հուսահատության խորքերից»։ Ժողովածուն ընդգրկում է նշանավոր գրողի մի շարք լավագույն նորավեպեր, որոնց գերակշիռ մասը հայերեն թարգմանվում է առաջին անգամ: Երկերի սյուժեի բանաստեղծական խորհրդավորություն, դրամատիկ կառուցվածք, կերպարների ամբողջականություն, բնավորությունների հոգեբանական խոր վերլուծություն, հյութեղ լեզու. այս ամենի և այլ արժանիքների շնորհիվ Ստ. Ցվայգը՝ համաշխարհային նոր գրականության ամենաերևելի դեմքերից մեկը, դարձել է հայ ընթերցողի համար ամենապահանջված հեղինակներից:
«Քառյակը» վեպի հերոսները չորս ընկերներ են՝ երևանցիներ Խաչատուրը, Տիգրանը, Արտեմը և մոսկվացի Անդրեյը: Մասնակցում են Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացմանը, մարտնչում հանուն Արցախի ազատագրության, այնուհետև՝ համեմատաբար խաղաղ ժամանակներում, պայքարում ավազակախմբերի դեմ… Նրանց կյանքում փորձանքների ու փորձությունների պակաս չկա, սակայն ոչինչ չի կարողանում տրոհել այդ քառյակը: