Յոհաննա Սփիրիի «Հայդի» վիպակը շվեյցարական մանկագրության ամենահայտնի երկն է: Վեպի հերոսուհին՝ Հայդին, որբուկ է, ապրում է պապի ու իր ժիր այծիկների հետ շվեյցարական Ալպերում ծվարած մի գյուղակում, որտեղ կյանքն ամենօրյա տոն է հիշեցնում, իսկ կրակին խորոված ոսկեգույն պանիրն ու այծի թարմ կաթը՝ թագավորական վայելք: Սակայն աղջիկը ստիպված է հրաժեշտ տալ գյուղին, որպեսզի նոր կյանք սկսի Ֆրանկֆուրտում: Այսօր Դյորֆլին, որտեղ նկարագրված են վեպի իրադարձությունները, հաճախ անվանում են Հայդիդորֆ՝ Հայդիի գյուղ: Լեռնային գյուղակում շատ քիչ բան է փոխվել. այն գրեթե նույն տեսքն ունի, ինչ հեռավոր անցյալում, երբ Յոհաննա Սփիրին գրում էր այս գողտրիկ պատմությունը:
«Ալիսը հայելու աշխարհում» երկը Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» վիպակի շարունակությունն է: Այս անգամ Ալիսը հայտնվում է մեկ այլ զարմանալի աշխարհում, որի բնակիչներն են կենդանություն առած, մարդացած շախմատի քարեր, նոր «առաքելությամբ» օժտված մանկական հայտնի խաղիկների հերոսներ, խոսող ծաղիկներ, որոնք աղջկան ընկալում են որպես տեղաշարժվելու կարողությամբ օժտված բույս: Կյանքը Հայելու աշխարհում առնվազն տարօրինակ է. այն հաճախ ընթանում է հետընթաց հունով: Ալիսի առաջ դրվում են շփոթեցնող պահանջներ, անհնարին առաջադրանքներ ու անիրականանալի մարտահրավերներ: Քերոլի ստեղծագործությունը մի առանձնահատուկ շախմատախաղ է: Հայելու աշխարհը շախմատի հսկա խաղադաշտի տեսք ունի: Պատմության իրադարձությունները նույնպես միմյանց են հաջորդում շախմատի խաղի կանոնների համաձայն: Վիպակում տեղ են գտել անգլիական մի շարք...
Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» վիպակը վիկտորյան մանկագրության ամենահայտնի հրաշապատում երկն է: Պատմության հերոսուհին` Ալիսը, ողջամիտ ու հետաքրքրասեր աղջնակ է, որ հեղինակի «կամքով» հայտնվում է զարմանալի անրջային մի աշխարհում` խոսող գազանների ու փետրավորների, շնչավորված թղթե զինվորիկների ստորգետնյա թագավորությունում: Այստեղ ամեն ինչ սովորականից տարբեր է, արտառոց. հերոսուհուն ծանոթ խաղերի կանոններն անգամ գլխիվայր են շրջված: Ալիսը պատրաստակամորեն ենթարկվում է մի շարք կերպարանափոխությունների, որպեսզի ի վերջո կատարվի իր նվիրական ցանկությունը` հայտնվի երազային աշխարհի սքանչելի պարտեզում: Լուիս Քերոլի անմոռանալի վիպակը միաժամանակ հեքիաթ է և խաղ. պատմության հերոսներից շատերը խաղաթղթեր են: Մինչ պատմության թղթեղեն հերոսները վարում են իրենց արտառոց, բայց որոշակի կանոններով ընթացող խաղը, Քերոլ...
«Հնաշխարհիկ զրույցները» դասական հեքիաթների նոր մեկնություններ են` հասցեագրված հասուն ընթերցողին: Ներկա հատորյակում ընդգրկված է «Քնած գեղեցկուհին» հեքիաթաշարի անհայտ մի տարբերակ` «Զմրութ թագավորի և Կեռաս խաթունի հեքիաթը»: Այն գրի է առել Մխիթար Գրագետը Ալեքսանդրապոլում երազահան մի կնոջ խոսքերից, որ մինչև վերջերս գերեզմանոցում մոմեղեն էր վաճառում: Տպագրվել է օրիորդ Տիգրանուհի Կոստանյանցի ծախքով 1920 թվին:
Այս ժողովածուն ներառում է 7 թեստ՝ 6 թեստ հայերեն և 1 թեստ ռուսերեն, որոնք իրենց կառուցվածքով համապատասխանում են 9–րդ դասարանի ավարտական քննության թեստի կառուցվածքին: Ժողովածուն նախատեսված է ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների համար, որպեսզի նախապատրաստվեն ավարտական քննություններին:
Գրքում հայերենի կետադրության մասին գիտելիքները մատուցված են ամենատարբեր տեսանկյուններից։ Դա թույլ է տալիս կետադրության մասին տեղեկությունները որոնել ու գտնել ցանկացած առիթով ու պատրվակով՝ շարադրելիս, սրբագրելիս, խմբագրելիս, կրթվելիս, քննության պատրաստվելիս, ուսուցանելիս, քննելիս, խորհրդատվության ժամանակ, լեզվական կարողություններդ ցուցադրելիս… Այս գիրքը քեզ կօգնի, թե ուզում ես իմանալ՝ * երբ կարիք կա կետադրության, * ո՛ր նշանը ինչի համար է, * ո՛ր դեպքում ինչ նշան է նախընտրելի գործածել, * կետադրական ինչ այլընտրանքներ կան, * նախադասության ո՛ր անդամն ինչպես է տրոհվում, * կետադրական ո՛ր կանոնն ինչ բացառություններ ունի, * ինչպես պետք է կողմնորոշվել շփոթելի դեպքերում, * ինչպես կարելի է խուսափել քննական ծուղակներից, * պատրաստ ես արդյոք...
Բեաթրիքս Փոթերի մանրապատում զրույցներում հանդես են գալիս հրաշքով մարդացած կենդանիներ ու թռչուններ: Այստեղ խոսող գազանիկների մի ամբողջ շքերթ է, որը գլխավորում են Պետրիկ ճագարը, Տիմոթեոս մկնիկը, Եմիմա բադը և այլք: Որոշ կերպարների անուններ հայացվել են՝ անունների միջոցով զավեշտական տպավորություն ստեղծելու հեղինակային մտադրությունը պահպանելու նպատակով
Գիրքն ընդգրկում է հռոմեացի մեծ բանաստեղծ Պուբլիուս Օվիդիուս Նասոյի (մ.թ.ա. 43 – մ.թ. 17/18)՝ Հին Հռոմի երեք «կանոնական» պոետներից (նաև՝ Վերգիլիուս ու Հորացիուս) մեկի ամենահայտնի երկը՝ «Կերպարանափոխություններ» էպիկական պոեմը, լատիներեն բնագրից հայերեն առաջին ամբողջական թարգմանությամբ, ընդարձակ առաջաբանով ու մանրակրկիտ ծանոթագրություններով։ Գրական այս կոթողը, որն իր նշանակությամբ ու եվրոպական մշակույթի վրա հսկայական ազդեցությամբ համեմատելի է Հոմերոսի «Իլիական»–ի ու «Ոդիսական»–ի և Վերգիլիուսի «Էնեական»–ի հետ, հունահռոմեական առասպելների մի անսպառ շտեմարան է՝ մեծ մասամբ այնպիսի պատմությունների, որոնք ավարտվում են գործող անձի (կամ անձերի) կերպարանափոխությամբ։ Բազմաթիվ առասպելներ մեզ են հասել այս երկի շնորհիվ, իսկ շատ ուրիշները, որ կան նաև այլ աղբյուրներում, «Կերպարանափոխություններ»–ում ներկայացված են առավել...
Սերը բոլոր ժամանակներում արվեստի նախընտրելի թեման է, գրականության հավերժական թեմաներից, որն ամենաբազմազան ձեւերով ու մոտիվներով իրացվում է համաշխարհային պոեզիայում։ Չկա մի հեղինակ, որ սիրո մասին գրած չլինի, եւ թերեւս չկա մի ընթերցող, որ գոնե մի քանի տող չհիշի սիրային որեւէ բանաստեղծությունից։ Սերը կ յանքի շարժիչ ուժն է, եւ սիրո պակասն ու սիրո վայելքը, նաեւ սիրված լինելու երջանկությունն ու սիրելիին բանաստեղծական լեզվով ներկայացնելու, գովերգելու ձգտումը հնագույն ժամանակներից մինչ օրս ներշնչում է բանաստեղծներին։ Ժողովածուն կազմելիս չենք պահպանել նյութերի դասավորության ժամանակագրական սկզբունքը, քանի որ ցանկանում էինք ցույց տալ հայ պոեզիայում սիրո թեմայի տարբեր իրացումները կողք կողքի, ընդգծել դրանց ներքին կապն ու ժառանգորդությունը։Վստահ ենք,...
Մեր ժամանակների ամենահարգված առաջնորդներից մեկով՝ Նելսոն Մանդելայով, ոգեշնչվել են քաղաքական գործիչների, մտածողների և հասարակ մարդկանց սերունդներ ամբողջ աշխարհով մեկ։ Հարավային Աֆրիկայի նախկին նախագահը, քարոզիչը և ավագ պետական գործիչը ձերբակալվել է 1962 թվականին կառավարությանը տապալելու նպատակով դավադրության մեղադրանքով՝ ճաղերի հետևում մնալով քսանյոթ տարի։ 1990 թվականին համաշխարհային քարոզարշավի արդյունքում ազատ արձակվելուց հետո Մանդելան զբաղվել է քաղաքական գործունեությամբ, որը նշանավորվել է Հարավային Աֆրիկայում ապարտեիդի վերացմամբ, երբ նա դարձավ երկրի առաջին սևամորթ նախագահը։ Նախագահի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո նա իր կյանքը նվիրել է աղքատության և անհավասարության խնդիրների լուծմանը, ինչպես նաև նպաստել է ռասայական հաշտեցմանը։ Այս ոգեշնչող գրքում ամփոփված են Մանդելայի փիլիսոփայությունն ու իդեալները, որի...
Սառա Քրուն հոր հետ գալիս է Լոնդոն՝ սովորելու օրիորդ Մինչինի վարժարանում: Սառան, որ մշտապես պարուրված էր հոր անսահման սիրով և հոգատարությամբ, հայտնվում է իր համար անսովոր միջավայրում: Աղջկա սիրած զբաղմունքն ամեն տեսակի հետաքրքիր զրույցներ հորինելն է, որոնցով թե՛ ինքն է տարվում, թե՛ իր փոքրիկ ունկնդիրները՝ օրիորդ Մինչինի դպրոցի մյուս սանուհիները: Սակայն կյանքն ունի իր անսպասելի շրջադարձները, և դառը փորձությունները չեն շրջանցում նաև Սառային: Անգամ ամենածանր պայմաններում Բրնեթի խոհուն հերոսուհին չի դադարում բարի ու կարեկից, հնարամիտ և իմաստուն լինելուց՝ իրեն պահելով իսկական արքայադստեր նման: Արդեն հարյուր տարուց ավելի է՝ «Փոքրիկ արքայադուստրը» շարունակում է մնալ անգլիական մանկագրության ամենագրավիչ նմուշներից՝ պահպանելով իր բացառիկ...
Հանսի Քրիստիան Անդերսենի հեքիաթներն ընթերցում են աշխարհով մեկ: Դանիացի մեծ գրողը մանկության հավերժական հերոսներ է ստեղծել` «Ջրահարսը», «Մատնաչափիկը», «Ձյունե թագուհին», «Անճոռնի ճուտիկը» և այլն: Հեքիաթ է թվում նաև Անդերսենի կյանքի զարմանալի պատմությունը: Կոշկակարի որդուց` մինչև հռչակավոր գրող: Հայնց Յանիշը նրբաճաշակորեն է պատմել Անդերսենի կյանքի մասին ու իր պատմությանը միահյուսել ամենահայտնի հեքիաթները: Իր սքանչելի նկ արներով Մայա Քասթելիքը պատկերազարդ գրքերի շարքի մի նոր գանձ է ստեղծել:
Թեև «Գիտադարան ամենափոքրերի համար» գիրքը նախատեսված է 5–8 տարեկան երեխաների համար, սակայն գիտելիքների ու տեղեկատվական մեծ պաշար է պարունակում՝ տիեզերքի ու մեր մոլորակի կառուցվածքը, օվկիանոսի գաղտնիքները, բույսերի ու կենդանիների խորհրդավոր աշխարհը, մարդկության պատմությունը՝ քարանձավից մինչև երկնաքեր շենքեր, անիվից մինչև տիեզերական հրթիռ ու համակարգիչ… Եվ այս ամենը՝ պարզ, մատչելի լեզվով, տեղ–տեղ՝ հումորով և, իհարկե, ուրախ, գունեղ նկարազարդումներով, որոնց շնորհիվ գրքում տեղ գտած գիտելիքների յուրացումը կնմանվի ուրախ ու հետաքրքրաշարժ ժամանցի:
Գիրք, որը վաճառքի բազմաթիվ ռեկորդներ է գրանցել: Միայն ռուսերեն թարգմանությունը կես տարում վաճառվել է 240.000 օրինակով: Աշխարհում վաճառված օրինակների քանակը վաղուց անցել է 2 միլիոնը: Կարծում ենք՝ «НИ СЫ» գրքի հաջողությունը կախված է երեք հիմնական հանգամանքներից. Տեքսը պարզապես մոգական ազդեցություն ունի: Կարդում ես այն, և ինքդ էլ չես հասկանում՝ ինչպես ես փոխվում: Սկսում եմ այլ կերպ մտածել և վարվել: Այլևս սեփական անհաջողությունների համար ուրիշներին չես մեղադրում, դառնում ես ավելի ուժեղ, անկախ ու ինքնավստահ: Գրքում հավաքված են կյանքի փոխակերպման ամենաաշխատող միջոցները: Դրանցից յուրաքանչյուրը հեղինակն անձամբ է փորձարկել: Գիրքը գրված է վառ, սրամիտ լեզվով: Արժե՞ արդյոք կարդալ այս գիրքը: Այո, արժե: Անգամ...
2004 թվականի սեպտեմբերի վերջին, արդեն լինելով հեռուստատեսության և ֆիլմի հաջողակ պրոդյուսեր, Ռոնդան իր համար բացահայտեց մի օրենք, որը, ըստ նրա համոզման, ներթափանցում է կյանք՝ իր բոլոր դրսևորումներում։ Երկու ամիս շարունակ նա կարդացել է բազմաթիվ գրքեր և ծանոթացել անցյալի մեծ առաջնորդների ուսմունքներին: Սկզբում Ռոնդան կարծում էր, որ շատ փոքրաթիվ մարդիկ գիտեն իր բացահայտած «Գաղտնիքի» մասին, բայց արդյունքում հասկացավ, որ նրանք անհամեմատ ավելին են, և նրանց թվին են պատկանում աշխարհի մեծագույն գիտնականները, փիլիսոփաները և գրողները: Այդ ժամանակ նա որոշեց կիսվել իր գաղափարներով հասարակության հետ։ Ռոնդան սկսել է ուսումնասիրել և կիրառել պոզիտիվ մտածողության, ձգողականության ուժի, վիտալիզմի և կրեատիվ վիզուալիզացիայի հետ կապված մտքեր։ Նա...
Տարօրինակ վեպ զարմանալի մարդու մասին «Մարդ, որ ճշմարտություն էր որոնում»․․․ Այս տողը նրա սկսված, բայց չավարտված վերջին՝ «Խոստովանություն» ֆիլմի սցենարից է․․․ Նրա կյանքը և՛ թատրոն էր, և՛ կինո։ «Նա մարդ էր, տոն, թատրոն մեր գորշ կյանքում», – այսպես էին ավարտում իրենց խոսքը նրա ընկերները։ Նրա կինոէկրանը հարմարեցված էր կյանքի ականապատված թատերաբեմում, և նա հանդես էր գալիս ոչ թե «ական հայտնաբերող սարքով, այլ նռնակներով, որ պայթյունը ավելի հզոր լինի»։ Նրա նորարարական կինոլեզուն, ոճը շատ էր տարբերվում խորհրդային կինոգործիչների համընդհանուր ոճից։ Եվ սիստեմը չհանդուրժեց ազատ ապրելու, գեղեցիկը պաշտելու նրա մղումները։ Նա կինոյի իսկական պոետ էր և կյանքը դիտում էր կինոպոեզիայի յուրահատուկ գույներով...
«Հեքիաթն է շրջում աշխարհով» ժողովածուն ընդգրկում է տարբեր ժողովուրդների և գրողների գեղեցիկ ու շատ բարի հեքիաթների մի փունջ, որը կնպաստի երեխայի արժեքային համակարգի ձևավորմանը և կյանքում հավիտենական արժեքների գիտակցմանը։ Փոքր ծավալի հեքիաթները գրքում ներկայացված են ամբողջությամբ, իսկ մեծածավալ գործերից՝ վիպակներից, պիեսներից, ընտրված են հատվածներ, որոնք, վստահաբար, կհետաքրքրեն մեր փոքրիկ ընթերցողներին՝ ցանկություն առաջացնելով կարդալ ամբողջական գործերը։ Սա, կարծում ենք, ընթերցասիրության ձևավորման կարևոր մի քայլ կդառնա։ Ցանկացած ստեղծագործություն ընթերցելուց հետո ցանկություն է առաջանում անմիջական զրույց ունենալ ստացած տպավորությունների շուրջ։ Հեղինակները փորձում են զրուցել երեխայի հետ՝ ուղղորդելով նրան խորհելու և ինքնուրույնաբար բացահայտելու հեքիաթի միջոցով մեզ փոխանցվող իմաստություններն ու կյանքի պատգամները։ Դրան են ուղղված...
«Աշխարհի իմաստուն հեքիաթներ» գիրքը 2015թ․ «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության կողմից ճանաչվեց նախորդ տարվա մանկական բեսթսելեր։ Այն դարձավ հազարավոր փոքրերի և մեծերի սիրելի գիրքը։ Այժմ վերջինս ներկայանում է նորովի՝ նոր նկարազարդումներ և ձևավորում, նոր իմաստուն հեքիաթներ։ «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» նախագիծը ստեղծվել է ոչ միայն երեխաների, այլ նաև բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կրկին ու կրկին մուտք գործել ճշմարիտ արժեքների, անսպառ իմաստության լուսավոր աշխարհ։ Հեքիաթների այս ժողովածուն կազմվել է տևական և մանրակրկիտ աշխատանքի արդյունքում։ Ամիսներ շարունակ ուսումնասիրվել է աշխարհի բազմաթիվ ժողովուրդների ավելի քան 6 հազար հեքիաթ, որոնցից կազմողը ջանացել է ընտրել նրանք, որոնք առավել հարուստ են բարոյախրատական գաղափարներով, տալիս են առաքինի,...
1942 թիվ։ Լիսաբոնի Կաի նավահանգստում մի տղամարդ սևեռուն նայում էր նավին։ Նա գերմանացի էմիգրանտ էր։ Ամերիկա մեկնող նավը՝ տապան, Ամերիկան Արարատ լեռ էր էմիգրանտների համար։ Նրան է մոտենում մի տղամարդ և նավի երկու տոմս նվիրում՝ փոխարենը խնդրելով այդ գիշեր իրեն մենակ չթողնել և լսել իր պատմությունը, որ սկսվում էր 1933-ին՝ Օսնաբրյուքում, և ավարտվում այդ գիշեր Լիսաբոնի Կաի նավահանգստում՝ Եվրոպայի փախստականների վերջին թաքստոցում։ Նավը, որ կանգնած է Տեժուում և որ իր փրկությունը պիտի լիներ, այլևս ոչ մի արժեք չունի, քանի որ կորցրել է կնոջը, հանուն որի իր համար թանկ էր ազատությունը։ Ռեմարկի այս վեպը, որ լույս տեսավ 1963-ին, ճշմարտապատում նկարագրությունն է...
Բառարանը պարունակում է հայերենի 700-ից ավելի դարձվածք՝ բացատրությամբ, գործածության առանձնահատկությունների մատնանշումով և գեղարվեստական գրականությունից քաղված նմուշներով։ Բառարանը մեծապես կնպաստի աշակերտների հայերեն խոսքը հարստացնելուն և պատկերավոր, արտահայտիչ ու հյութեղ դարձնելուն։ Նախատեսված է տարրական դպրոցի և միջին դասարանների աշակերտների համար։