«Թառած կատվի հեքիաթները» շարքը բաղկացած է տասնյոթ հեքիաթից, որտեղ Մարսել Էմեն իրեն բնորոշ մոլիերյան լեզվով հերոսուհիների՝ Դելֆինի ու Մարինետի, ինչպես նաև ագարակում ապրող ընտանի կենդանիների միջոցով, որոնք խոսում և մտածում են մարդու նման, իրականի և երևակայականի համադրությամբ հյուսում է հեքիաթային հրաշքը, որը Մ. Էմեի պարագայում ավելի առանձնահատուկ և հետաքրքիր է հեղինակին բնորոշ նուրբ հումորի առկայության շնորհիվ:
«Մանրունու տերևը» ժողովածուն ընդգրկում է անգլիացի մեծանուն գրող Ջ. Ռ. Ռ. Թոլքինի փոքր արձակի լավագույն նմուշները՝ «Մանրունու տերևը» (1964), «Հեմցի ագարակապան Ջայլզը» (1949) և «Մեծվութոնցի դարբինը» (1967):
Անգլիացի հանրահայտ գրող Ջ. Ռ. Ռ. Թոլքինի «Հոբիթը» վեպն իրավամբ համարվում է 20-րդ դարի մանկապատանեկան գրականության դասական արժեքներից մեկը: Վեպի հերոսների անհավանական արկածները մշտապես լարված հետաքրքրության մեջ են պահում ընթերցողին, միևնույն ժամանակ մղում խորհրդածելու շատ ու շատ կարևոր երևույթների և արժեքների մասին: Գրքում պատմվում է հոբիթ Բիլբո Բեգինսի արկածների մասին, որոնց մեջ նրան ներքաշում են Գենդալֆ կախարդը և 13 թզուկները։ Նրանց ճանապարհորդության նպատակն էր հասնել Միայնակ լեռանը և հետ վերցնել այն գանձերը, որոնք թզուկներից խլել էր Սմոգ անունով վիշապը։ կզբում հեղինակն այս գիրքը գրել էր իր երեխաների համար։ Անավարտ ձեռագիրը կարդում են Թոլքինի ընկերները և, ի վերջո, այն ընկնում է...
Նորվեգական ժողովրդական ավանդազրույցների, հրաշապատումների ու հեքիաթների այս համահավաք ժողովածուն, որը մեծ խնամքով ու բացառիկ ջանասիրությամբ 1841 թվականին կյանքի են կոչել Նորվեգիայի բարեպաշտ զավակներ Պետեր Ասբյորսենը և Յորգեն Մուն, բնագրից հայերեն է թարգմանվել առաջին անգամ և նախատեսված է հետաքրքրասեր ու նրբանկատ պատանիների ու աղջիկների, ինչպեսև մտովի գերունակ երևակայությունով օժտված նրանց հայրիկ- մայրիկների և զանազան առակներ ու ասացվածքներ մտապահած փորձառու պապիկ- տատիկների համար: Գիրքը կարող է լայն կիրառություն ունենալ նաև արդի գրականագիտության ասպարեզում և ուսումնասիրվել բնագետների և ազգագրագետների կողմից՝ նրանց ոգեշնչելով զուգահեռներ փնտրել այլ ժողովուրդների ավանդույթների և մասնավորապես հայկական զրույցների ու հեքիաթների հետ:
Վիկտոր Հյուգոյի «Մահապարտի վերջին օրը», որը լույս է տեսել 1829 թվականին, քսանյոթամյա բանաստեղծի առաջին վիպագրական փորձն է: Երկը մահվան դատապարտված երիտասարդի ներաշխարհի պայքարն է ընդդեմ մահվան մեքենայի, ընդդեմ չգոյության: Մինչ մոտալուտ մահվան դեմքը դառնում է ավելի ու ավելի առարկայական, շոշափելի, գլխավոր հերոսը շարունակում է համառորեն թղթին հանձնել իր խոհերը…
«Ֆաուստ»-ը (գերմ.՝ Faust. Eine Tragödie) ողբերգություն է, փիլիսոփայական դրամա, որը համարվում է Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի գլխավոր աշխատությունը։ Դրամայի սյուժեի հիմքում ընկած է բժիշկ Ֆաուստի հայտնի լեգենդը։ Ողբերգությունը սկսվում է ընդհանուր սյուժեի հետ կապ չունեցող թատրոնի տնօրենի և պոետի բանավեճով, որտեղ հերոսները քննարկուն են, թե ինչպես պետք է գրել պիես։ Բանավեճի ժամանակ տնօրենը պոետին պատճառաբանում է, որ հանդիսատեսը կոպիտ է, անտաշ և չունի սեփական կարծիքը։ Նա նախընտրում է քննադատել ստեղծագործությունը ուրիշի խոսքից ելնելով։ Եվ, առհասարակ, նրան ոչ միշտ է հետաքրքրում արվեստը. ոմանք գալիս են ներկայացումներին միայն նրա համար, որ ցուցադրեն իրենց հանդերձները։ Այդ իսկ պատճառով փորձել ստեղծել հանճարեղ երկեր, անիմաստ...
Գիրքը բովանդակում է Շոթա Ռուսթավելու «Վագրենավորը» հերոսական ասքի առաջին հայերեն ամբողջական թարգմանությունը: Կատարել է Գևորգ Մուրադյանը 1927-1930 թթ.: Լույս է տեսնում առաջին անգամ` էականորեն խմբագրված: Հատորն ունի ընդարձակ առաջաբան, որտեղ ներկայացված են թարգմանչի կյանքը և գործը, ինչպես նաև «Վագրենավորի» թարգմանությանն առնչվող խնդիրներ: Վերջում զետեղված են բնագրագիտական և բացատրական բնույթի ծանոթագրություններ:
«Հարյուր բանաստեղծություններ» ժողովածուն մեկտեղում է ռուս մեծ բանաստեղծ Նիկոլայ Գումիլյովի (1886-1921) լավագույն բանաստեղծությունները: Դրանց մեծամասնությունը հայերեն է թարգմանվում առաջին անգամ:
«Նա, ով մենակ է» գրքում առաջին անգամ ընթերցողին է ներկայացվում գերմանացի մեծագույն բանաստեղծ Գոթֆրիդ Բենի (1886-1956թթ.) քերթվածների ընտրանին: Գ. Բենը գրական մոդեռնիզմի, ի մասնավորի՝ գերմանական էքպրեսիոնիզմի նշանավոր դեմքերից է, մեծն Շտեֆան Գեորգեի ու նրա գրական խմբակի գաղափարապաշտ հետևորդն ու անխոնջ նորարարը: Գրքում ներառված «Քնարերգության հիմնախնդիրներ» բանախոսության մեջ գրողը ձևակերպել է իր քերթողական հավատամքը. «Կյանքից քաղած անբովանդակ բանաստեղծությունը» շնչավորողը գեղարվեստական ձևն է, որն, ըստ նրա, լինելու է գալիք դարերի արվեստի գլխավոր խնդիրը:
Հին հունական առասպելաբանության մեծաթիվ վերաշարադրանքներից լավագույնը թերևս Ն. Կունի «Ինչ էին պատմում Հին հույներն իրենց աստվածների և հերոսների մասին» գիրքն է (Մոսկվա, 1940): Դրանից է կատարվել սույն թարգմանությունը և առաջին անգամ լույս ընծայվել 1956-ին՝ «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները» վերնագրով, որ առնված է Ն. Կունի գրքի երկրորդ հրատարակությունից (Մոսկվա, 1955):
«Ներսը և դուրսը» հատորում տեղ են գտել Հերման Հեսսեի հոգևոր դեգերումերի, գեղարվեստական ու բարոյագիտական ծրագրերի նոր ակնարկն ազդարարող երեք հիմնարար, ուղենիշային հղացումերը. իռացիոնալ կենսափիլիսոփայական մտակառույցի վրա խարսխված՝ կայենականության նախագծին բարդույթի հաղթահարման ճիգը ( «Դեմիան»), կյանքի հավերժական ճշմարտությունների հանդեպ մարդուն համակած տարակուսանքի վերառման ջանքը ( «Սիդհարթա») և Արևելումի փրկչական տեսիլքին անձնատուր՝ հավատաքննության ճանապարհով հոգու խստադաժան փորձությանը դիմակայելու հարինքնաբուխ կիրքը («Ուխտագնացություն Արևելք»): Հեսսեն դիմում է ժամանակի գիտության զանազան բնագավառների մեթոդաբանական զինանոցին՝ գիտակերպ վարկածներ ու ֆիկցիաներ, պայծառատեսական ու հոգեվերլուծական դիտարկումեր, իրագործելու համար հոգևոր մշակույթի սրբազնացման իր բնազանցական ձգտումը:
«Ներսը և դուրսը» հատորում զետեղված են Հերման Հեսսեի հոգեմտավոր շրջադարձը նշանավորող փոքրածավալ ստեղծագործությունները՝ վիպակներ, պատմվածքներ, ինքնակենսագրական ավանդազրույցներ, ուտոպիստական երգիծապատումեր և իմաստնախոսություններ: Հասարակական կյանքի կազմակերպմանն հետամուտ եվրոպական մտքի տևական ու հիմնարար խարխափումերից հոգնած ու ջլատված՝ գրողը մարգարեանալու պես հռչակում է հոգեխորթ իրականության վերառման իր տեսլականը և ներկայացնում կյանքում ու արվեստում իր հետապնդած նպատակը՝ ապրել և պատկերել ոչ թե արտաքին, թվացյալ իրականությունը, այլ ներքին հոգեկան իրողությունները, վերապրել ու արտապատկերել ոչ թե կյանքի առերևույթ տեսիլաժամերը, այլ այն էությունը, որ թաքնված է տեսանելիից անդին, ինչն էլ իմաստ է հաղորդում այդ իրականություն ասվածին՝ մերձակցության փոքրիշատե շոշափելի աղերսներ հայտավորելով կյանք կոչվող առեղծվածային երևույթին ի տես:
Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում ավստրիացի մեծագույն գրող և մտածող Ռոբերտ Էդլեր Ֆոն Մուզիլի «Մարդն առանց հատկությունների» դարակազմիկ վեպը: Մարդկային ոգու անխոնջ ու ինքնարար ճարտարապետի, հոգիներն անդամահատող քննախույզ – գիտնականի այս մեծաշուք, «բաց» ստեղծագործությունը, մառախլապատ Մայր տաճարը, հղացված է երևակայությունից ու գիտակցությունից, հոգեբանությունից ու մետաֆիզիկայից, քաղաքակրթության ու խորհրդապաշտության շաղախից և միտված է տիեզերական համանվագի առհավական ամբողջի, կեցության առեղծվածի ճանաչողությանը, բնության ու մարդ արարածի միջև մղվող հավերժական մենամարտի մշտուղեկից չիրականացած հնարավորի որոնումներին:
Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում ավստրիացի մեծագույն գրող և մտածող Ռոբերտ Էդլեր Ֆոն Մուզիլի «Մարդն առանց հատկությունների» դարակազմիկ վեպը: Մարդկային ոգու անխոնջ ու ինքնարար ճարտարապետի, հոգիներն անդամահատող քննախույզ – գիտնականի այս մեծաշուք, «բաց» ստեղծագործությունը, մառախլապատ Մայր տաճարը, հղացված է երևակայությունից ու գիտակցությունից, հոգեբանությունից ու մետաֆիզիկայից, քաղաքակրթության ու խորհրդապաշտության շաղախից և միտված է տիեզերական համանվագի առհավական ամբողջի, կեցության առեղծվածի ճանաչողությանը, բնության ու մարդ արարածի միջև մղվող հավերժական մենամարտի մշտուղեկից չիրականացած հնարավորի որոնումներին:
Արևելյան հասարակաց տան մարմնավաճառուհիների տարբեր պատմություններ են ընկած Փոլ Արոյի «Վատահամբավ տունը» վեպի հիմքում: Վեպը, սակայն, էրոտիկ սյուժեների հավաքածու չէ, այլ դրամատիկ զարգացումներով մի պատմություն, որտեղ բացահայտվում է վատահամբավ տների մարդկանց հոգու և կենսագրության ողբերգական հատակը:
Ինձ, քեզ, նրանց (կենսագրությունն ըստ ենթագիտակցության) Գիտակցությունն իր կենսագրությունն է գրում` վերահսկված, պատճառահետևանքային հստակ կապերով, հաջորդական` ծնվեց, հաճախեց, ընդունվեց, ծառայեց, ավարտեց… Ենթագիտակցականի կենսագրական գրառումներն այլ են, նույնիսկ մեկնարկն ու ավարտն են անորոշ, ուրիշ պատմություն է, ուրիշ սկզբունքով, ուրիշ առաքելությամբ ու պատվերով գուցե: Այս գիրքը փորձ է պեղելու և երևակելու ենթագիտակցականի կենսագրական գրառումները:
Արդի մարդու հոգեբանական երկփեղկվածությունը և ժամանակի հետ նրա հարաբերությունների բնույթն է պատկերված «Ստվերներ խամաճիկների փողոցում» և «Մարդկանց տուն ուղարկիր» վիպակներում:
«Սպանել փրկչին: Հիստերիաներ» վիպակներում մի կողմից`պատմական անդրադարձով, մյուս կողմից`արդի մարդու հոգեբանության պեղմամբ քննվում է Քրիստոսի և քրիստոնեության էությանը վերաբերող գոյաբանական հարցեր:
«Խրամատային գրառումներ» վիպակում Գուրգեն Խանջյանը իրեն բնորոշ էկզիստենցիալ սուզումներով բացահայտում է այսպես կոչված`«տգեղի գեղագիտությունը»: Պաթոլոգիկ սևեռումներով հերոսի արարքներոն ու խոստովանությունները բացահայտում են մարդկային հատկանիշների մեկ այլ հարթություն:
«Փրկություն» վեպում արձակագիրը Սարդարապատի հերոսամարտը պատկերել է համայնապատկերային պլանով ու չափումներով՝ հայ ժողովրդի մաքառման գեղարվեստական տարեգրության մեջ հաստատելով նրա հավերժության մեծ խորհուրդը…
Դավիթ Խաչիյանի «Գալուայի վերջին գիշերը» վիպակների ժողովածուն նոր հայկական դետեկտիվի յուրահատկություններն արտացոլող բացառիկ ստեղծագործական իրացում է: Ավանդական կրիմինալի, սպանությունների ու բացահայտումների, պարզունակ առեղծվածների փոխարեն՝ Խաչիյանն առաջարկում է հոգեբանական բարդ ու ինտելեկտուալ լուծումներ, որոնց պարագայում յուրաքանչյուր բացահայտում վերաճում է իմացաբանական վայելքի:
«Օ՜, Մարի» հոգեբանական վեպ-դրամայում բազմաթիվ հասարակական-քաղաքական իրադարձությունների, հասարակարգային փոփոխությունների համապատկերում ծավալվում է հեղինակի ժամանակակիցների կյանքը: Մարդը և հասարակարգը, սերը և պարտքի զգացումը, ընկերությունն ու դավաճանությությունը, երիտասարդական անհամբերությունը և հասունության իմաստունությունը, մարդկային արարքների դրդապատճառները, փոփոխվող ճակատագրի քմահաճույքները ընդամենը մի քանիսն են այն հարցերից, որոնք արծարծում է հեղինակը: Վեպում ծավալվող իրադարձությունները հիմնված են իրական փաստերի վրա, բոլոր հերոսները ունեն իրենց նախատիպերը և հաճախ հանդես են գալիս իրական անուններով: Դինամիկ սյուժեն, վառ ու կոլորիտային կերպարները, պետական մակարդակով սանձարձակության և ամենաթողության մասին ցնցող ճշմարտությունը բացում են ոչ վաղ անցյալի կենդանի պատկերը՝ ռոմանտիկացված խրուշչովյան «ձնհալի» հակառակ երեսը: Նախատեսված է ընթերցողական լայն շրջանակների համար:
Սևակ Արամազդի նոր գիրքը` «Արևի լեռը» վեպը մանկության կյանքի մի հուզիչ պատմություն է, որի կենտրոնում սերն է՝ իր աստվածային և մարդկային միաձույլ կերպարի մեջ՝ ոչ միայն իբրև խիստ մտերմիկ-անձնական զգացմունք ու կենսական սևեռակետ, այլև իբրև աշխարհընկալման իմացական համակարգ: Վեպի հերոսը` Արեգը, բանաստեղծ է, ինչը նաև բնականորեն կանխորոշել է ինչպես ստեղծագործության կառուցվածքը, այնպես էլ հեղինակային ոճն ու ասելիքը:
«Կինոնկարի հենքում իրական իրադարձություններ են» մակագիրը ակամայից տրամադրում է ինչ-որ արտառոց, հափշտակիչ ակնկալիքի: Այս գիրքը ոչ թե հիմնված է իրական իրադարձությունների վրա, այլ այստեղ ամենաիրական պատմություններ են, բացարձակ զերծ գունազարդումներից կամ ընթերցողի ուշադրությունը բևեռող այլ հնարքներից: Ավելին՝ անգամ հարթվել են սուր անկյունները, որպեսզի անհարկի չգրգռեն նրբակիրթ ընթերցողի նյարդերը: Անհավանականը միայն այն է, որ այս ամենը կատարվել է ոչ թե խավարամիտ միջնադարում, այլ մերօրյա բարեհունչ մարդասիրության դարաշրջանում….