«Քորլայն»-ը (անգլ.՝ Coraline), բրիտանացի գրող Նիլ Գեյմանի 2002 թվականին հրատարակված մանկական ֆենթզի վիպակն է։ 2003 թվականին արժանացել է գրականության Հուգո մրցանակի լավագույն վիպակ անվանակարգում, նույն թվականին ստացել է նաև գրականության Նեբուլա մրցանակ։ 2009 թվականին «Քորլայն» գրքի հիման վրա նկարահանվել է մուլտֆիլմ: Քորլայն ի ընտանիքը նոր տուն է տեղափոխվում: Ո՞վ գիտի, թե ինչ կա տասնմեկ տարեկան աղջկա մտքին: Դե իհարկե, ուսումնասիրել ու ճանաչել նոր տարածքն ու տեղի բնակիչներին: Իսկ բնակիչները շատ յուրօրինակ են ու շատ անսովոր… նույնիսկ սարսափելի անսովոր: Նրանք բնակվում են ոչ միայն վերևի և ներքևի հարկերում, այլև տան մի հին փակ դռան հետևում և պատրաստ են ամեն ինչ անելու,...
«Դարը» աշխատության 13 տեքստերի հիմքում Փիլիսոփայության միջազգային քոլեջի սեմինարներում (1998-2001) Բադիուի կարդացած դասախոսություններն են: Նա խոսում է 20-րդ դարի մասին։ Ինչպե՞ս ընկալել այդ դարը։ Ինչպե՞ս ըմբռնել «դասական հանցագործության» էությունը (Հոլոքոստ, Գուլագ). չէ՞ որ այդ ոճիրները բնութագրվում են մտքի բացակայությամբ, չէ՞ որ այդ միտքը փոխարինվել է վիճակագրությամբ (միլիոնավոր զոհեր): Բադիուն համարում է, որ 20-րդ դարն ամենեւին էլ չի առաջնորդվել «պայծառ ապագայի» խոստումներով կամ «երկրային դրախտի» պատրանքով։ Ճիշտ հակառակը. առաջմղիչ ուժն իրականի հանդեպ կիրքն էր, ամեն ինչ «այստեղ եւ հիմա» իրագործելու տենչը: Այն ավետյաց դար չէր, այլ կենսագործելու դարաշրջան։ Իրագործման, իրացման, իսկույնեւեթ իրակերտելու դար էր, ոչ թե խոստումների եւ հուսադրման: Դարի վերջին...
«Կուսերը». Էդվարդ Ֆոսկան մարդասպան է. Մարիանան կասկած անգամ չունի: Բայց Ֆոսկան անհասանելի է, անշոշափելի: Քեմբրիջի համալսարանի հունական ողբերգության բարետես ու խարիզմատիկ պրոֆեսոր Ֆոսկային պաշտում են եւ՛ դասախոսները, եւ՛ ուսանողները, հատկապես «Կույսեր» գաղտնի խմբի անդամները: Մարիանա Անդրոսը փայլուն, բայց բարդ ու հակասական խմբային թերապեւտ է։ Նրա ուշադրությունը սեւեռվում է «Կույսերի» վրա, երբ Քեմբրիջում գտնում են նրանցից մեկի՝ Մարիանայի զարմուհի Զոուիի ընկերուհու մարմինը: Մի ժամանակ Մարիանան նույն համալսարանում էր սովորում։ Նա անմիջապես գլխի է ընկնում, որ սրածայր աշտարակների հովվերգական գեղեցկությունն ու հինավուրց ավանդույթները չարագուշակ մի բան են թաքցնում: Նա համոզված է, որ մարդասպանն Էդվարդ Ֆոսկան է, թեեւ վերջինս հիմնավոր ալիբի ունի։ Բայց...
«Մարդը և մարտը» գիրքը նվիրված է արցախյան գոյամարտի մերօրյա հերոսներին: Ժողովածուն ամփոփում է 25 հերոսների մասին գրված պատմվածքներ՝ հիմնված իրական փաստերի վրա։ Հեղինակի հետ ընթերցողը մտնում է հերոսների տուն, ծանոթանում նրանց առօրյային, առաքելությանը, նրանց հետ սիրում է ու սպասում, տրտմում ու կարոտում, նրանց հետ ծառայում, նրանց հետ դառնում ապրելու ծարավ: Ժողովածուի ներսում մարդն է՝ հայ զինվորը, նրան թիկունքում սրտատրոփ սպասող մայրն ու մյուս հարազատները: «Մարդը եւ մարտը» պատմվածքների ժողովածուն գրված է գեղարվեստական գեղեցիկ լուծումներով, անակնկալ համեմատություններով ու վարակիչ հուզականությամբ: Գիրքը բուռն ապրումների և հույզերի, կարոտի և սիրո, սպասման ու հավատի մասին է:
«Սիմոն». Հայկական փոքրիկ գյուղաքաղաքում՝ Բերդում, մահանում է որմնադիր Սիմոնը: Նա երկար կյանք է ապրել, վայելել է շրջապատի հարգանքը և հայտնի եղել սիրային արկածներով: Սիմոնը շատ էր սիրում կանանց։ Յուրաքանչյուր նոր սիրավեպի տրվում էր անմնացորդ, հրապուրվում էր, աստվածացնում, խանդում, բայց կարողանում էր արժանապատվորեն հրաժեշտ տալ: Սա է պատճառը, որ թաղմանը հանդիպում են նրա սիրելի կանայք՝ պճնված Սև-Մուշեղանց Սոֆյան, Ամերիկայից որդիների ուղարկած հագուստով Թևոսանց Էլիզան, քիթը տնկած Բոչկանց Սուսաննան, դստերը Ռուսաստանում բարեհաջող ամուսնացրած Որբևայրի Սիլվան և, իհարկե, Սիմոնի օրինական կինը՝ Մելանյան, որը տարիներ շարունակ համբերատար դիմացել էր ամուսնու սիրառատ բնավորությանը: Այս բոլոր կանայք շատ տարբեր են, բայց շուտով պարզ է դառնում, որ...
«Զիդան. երկու կյանք». Զինեդին Զիդանի կարիերան պատմություն է լեգենդի մասին։ Ֆրանսիայի հետ աշխարհի գավաթակիր դարձած Զիդանը 2001-ին 46 միլիոն ֆունտ ստերլինգով «Յուվենտուսից» տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ» եւ դարձավ ամենաթանկ ֆուտբոլիստը։ 2006-ի Աշխարհի առաջնության եզրափակիչում Մարկո Մատերացիին գլխով հարվածելուց հետո Զիդանը պարտադրված էր հեռանալ։ Զիդանի ֆուտբոլային կարիերան դրանով չավարտվեց։ 2015-ին դարձավ «Ռեալ Մադրիդի» մարզիչը եւ ապացուցեց, որ որպես մարզիչ իր հմտությունները համընկնում էին դաշտում իր տաղանդի հետ։ Զիդանը լրագրողների հետ շատ չի շփվում։ Նա մարդ է, որը խոսում է գնդակի հետ։ Գրքում Ժան-Ֆիլիպը և Պատրիկ Ֆորը ներկայացնում են նրա կարիերայի բացառիկ դրվագները՝ բացահայտելով լեգենդի հետեւում կանգնած իրական մարդուն։
«Կրեմլի ամբողջ շքախումբը» գիրքը ներկայացնում է Ռուսաստանի ժամանակակից պատմությունը՝ Վլադիմիր Պուտինի կառավարման շրջանը (2000-15)։ Գրքի հիմքում փաստաթղթեր են, բաց աղբյուրներ ու տասնյակ բացառիկ հարցազրույցներ։ Մեկտեղված փաստերի, իրադարձությունների, ինտրիգների ու հերոսների կարծիքների շնորհիվ լիարժեք է դառնում Կրեմլի ներքին կյանքի պատկերը, պարզ է դառնում Վլադիմիր Պուտինի կառավարման տրամաբանությունը։ Գրքում հավաքված են բացառիկ, նախկինում չհրապարակված փաստեր, հարցազրույցներ Վլադիմիր Պուտինի մերձավորների հետ, ինչը հնարավորություն է տալիս բացահայտումներ անել Ռուսաստանի նախագահի կայացրած որոշումների իրական պատճառների մասին։
Դավիթ Սամվելյանի «Հայելապատում» վիպակը, ինչպես անունն է հուշում, մարդու ինքնահայեցման մասին է։ Ստեղծագործության հերոսը, սակայն, ոչ թե հենց սկզբից խոհականորեն իր ներսն է նայում, հանդարտաբար ճանաչում ինքն իրեն, այլ ասես պեղում է սեփական հոգին, մարտնչում ինքն իր և աշխարհի դեմ։ Ի վերջո, փախչելով շրջապատից, ընտանիքից, երկրից՝ նա շտապում է դեպի բաղձալի ազատությունը։ Շուտով, սակայն, ամեն բան գլխիվայր շրջվում է․ հայելին աղավաղում էր պատկերը։ Լավագույն հարցերը կարող ես միայն ինքդ քեզ տալ, որովհետև քեզ պատճառած ցավերից ու անհարմարություններից ամենաազնիվը միայն ինքդ քեզ հասցրածն է։
«Կեցցե՛ Լյոնեբերգացի Էմիլը». Մեր սիրելի հերոսների շարքում արդեն հայտնված այս չարաճճի տղան, որն ապրում էր Սմոլանդ գավառի Լյոնեբերգա քաղաքի Քաթհուլտ ագարակում իր հոր՝ Անտոն Սվենսոնի, մոր՝ Ալմա Սվենսոնի և իր կրտսեր քույրիկ Իդայի հետ սկսում է դպրոց հաճախել։ Նրանց սպասուհի Լինայի կարծիքով Էմիլին երկնքում տեղ կտան միայն այն դեպքում, եթե կայծակ անելու համար հանկարծ օգնության կարիք ունենան։ Այս վիպակում Էմիլը մի քանի խելացնոր գործարքներ է կնքում Բաքհորվայի աճուրդում, հազար երկու հարյուր խեցգետին բռնում, իր վարժեցրած խոզուկի հետ հայտնվում է հարբեցողության դեմ պայքարի կենտրոնում, Սուրբ Գրքի քննության օրը հայրիկին պատահաբար փակում Թրիսեի տնակում, իսկ վիպակի վերջում մի այնպիսի հերոսություն անում հանուն...
«Լյոնեբերգացի Էմիլի նոր չարաճճիությունները». Շվեդ մանկագիրն այս գրքում շարունակում է Էմիլի մայրիկի օրագրի էջերը՝ մեզ պատմելով լյոնեբերգացի փոքրիկի նոր չարաճճիությունների մասին: Լյոնեբերգացի Էմիլի մասին պատմող երկրորդ վիպակում տոնական առատ սեղանների պակաս չկա: Իսկ ընկնող գիսաստղի նման դրանց «վրա» հայտնվող Էմիլը ոչ միայն հարուցում է մեծերի ծիծաղը, սարսափն ու հարգանքը, այլև հաջողեցնում է կուշտ կերակրել անկելանոցի բոլոր սոված տատիկներին և պապիկներին՝ դաս տալով իշխանավոր Շեֆուհուն: Այժմ արդեն ոչ միայն Էմիլի մայրիկը, այլև մենք գիտենք, թե որքա՜ն բարի սիրտ ունի ոսկեգույն գանգուրներով ու կապույտ աչքերով այդ տղան:
«Էմիլը Լյոնեբերգայից». Լյոնեբերգայի բոլոր բնակիչները սրտանց ցավում են Սվենսոնների ընտանիքի համար, որովհետև նրանց բաժին է ընկել աշխարհի ամենաչարաճճի երեխա ունենալու բախտը: Ա՜յ, եթե միայն նրանք իմանային, որ Էմիլն օրերից մի օր դառնալու է տեղական խորհրդի նախագահ… Բայց այս պատմությունը դրա մասին չէ: Այն միայն ու միայն Էմիլի փոքրիկ չարաճճիությունների ու զավեշտալի խենթությունների մասին է, ինչպես, օրինակ, երբ նա հաջողեցրեց գլուխը մտցնել ապուրի կաթսայի մեջ ու չէր կարողանում դուրս հանել, կամ թե ինչպես մի անհաջող կիրակի նա ճստիկ Իդային բարձրացրեց դրոշի սյան ծայրը…
Ֆեննի Ֆլեգի Жареные зеленые помидоры в кафе “Полустанок” գրքի հենց առաջին հրատարակությունը դարձավ համաշխարհային բեսթսելլեր: Երկու տասնամյակների ընթացքում վեպը բազմաթիվ անգամ վերահրատարակվել է, բայց այսօր էլ նրան պահանջարկը շատ մեծ է: Жареные зеленые помидоры в кафе “Полустанок” գիրքն արդեն կարդում է ընթերցասերների երրորդ սերունդը: Վեպը դասում են ամերիկական այնպիսի գլուխգործոցների շարքին, ինչպիսիք են «Ծաղրասայրակ սպանելը…» և «Հեքլբերի Ֆինը»: Արդեն իսկ պարզ է, որ Жареные зеленые помидоры в кафе “Полустанок” վեպն ամերիկական գրականության դասական է: Եթե գիրքը մոտեցնեք Ձեր ականջին, ամենայն հավանականությամբ կլսեք ինչ-որ մեկի ծիծաղը, լացը, խոսակցությունները, գնացքի ձայնը, տերևների խշխշոցը և այլն: Լսեք գրքի միջից եկող ձայները, և Դուք...
Պատրա՞ստ ես ԽԻԶԱԽ ԱՐԿԱԾՆԵՐԻ: «Վայրի Սիմֆոնիա» գրքի շնորհիվ ճամփորդի՜ր ծառերի և ծովերի միջով Մաեստրո մկան և իր ընկերների ուղեկցությամբ: Ճանապարհին կհանդիպես մեծ կապույտ կետերի և վարազների, պստիկ բզեզների և նրբագեղ կարապների: Բացահայտի՛ր ամեն մեկի թաքնված գաղտնիքը: Ճանապարհին կարող ես նկատել անակնկալներ, որ քեզ համար թողել է Մաեստրո մուկը՝ պախկված բզզացող մեղու, խառը տառեր, որոնցից պետք է կազմես բանալի բառեր, և նույնիսկ թաքնված գաղտնաբառ, որը պետք է բացահայտես: «Նյու Յորք Թայմզ»-ի բեսթսելերային հեղինակ Դեն Բրաունը ստեղծել է իր անդրանիկ նկարազարդ գիրքը, որտեղ կգտնես խելացի, առեղծվածային, երաժշտական և բացառիկ զվարճալի պատմություններ:
Հանդիպում, որը գլխիվայր փոխում է երկու մարդու կյանք… Մեկի համար դա ֆինանսական խնդիր լուծելու հնարավորություն է ?, մյուսի համար՝ կենսական անհրաժեշտություն ?