Մարգարիտ Դերանցի «Սեր լուսնեզրին» վեպը քառասնամյա գրող կնոջ կյանքն է՝ Խորհրդային Միության քայքայման և դրա հետևանքով աշխարհում տեղի ունեցող շրջադարձային կտրուկ փոփոխությունների համապատկերում: Այն բազմաշերտ հոգեբանական վեպ է՝ կնոջ և տղամարդու սիրային հարաբերությունների, գրականության, լքվածության, ժամանակակից մարդու անհուսության, օտարացման մասին:
Աղավնի Գրիգորյանի «Դաշնամուր» պատմվածքների ժողովածուի մեղեդին սահում է կյանքի տարբեր՝ շոշափելի կամ երևակայական ստեղների վրայով, ընթերցողին լսելի է դարձնում մանկության քաղցրությամբ և արտագաղթի ցավով, երբեմն էլ՝ զուգահեռ աշխարհների հմայանքով թրթռացող ելևէջները:
Մհեր Իսրայելյանի «Մեն ու միակ մոլորակ» ժողովածուի պատմվածքները մարդու մասին են: Պարզապես մարդու, որ ծնվում է ու մեռնում, որ ծիծաղում է և լաց լինում, որ ճաշակում է պատերազմի դառնահամն ու ըմբոշխնում խաղաղության բերկրանքը: Հայաստանը սիրո կարոտ մեր փոքր հայրենիքն է, Երկիր մոլորակը`մեծ հայրենիքը: Մարդկությանը միավորում է խաղաղ ու իմաստալից ապրելու երազանքը`այն մեն ու միակի վրա, որ պտտվում և դեռ երկար շարունակելու է պտտվել:
Ֆրիդրիխ Նիցշեի «Երկեր հինգ հատորով. Հատոր 5/2» «Դիոնիսոսյան դիթիրամբներ» բանաստեղծական ժողովածուն (հրատարակվել է 1891թ.), տարբեր տարիներին գրված բանաստեղծություններ ու բանաստեղծական պատառիկներ և հատվածներ սևագիր ժառանգությունից, որից էլ Էլիզաբեթ Ֆյորստեր- Նիցշեն և Պետեր Գաստը հետագայում կազմել և հրապարակել են «Կամք առ իշխանություն» աղմկահարույց բանաքաղություն- գիրքը: Հատորը եզրափակում է փիլիսոփայի կենսագրության մի ուրվագիծ, որն ուղեկցված է նամակագրական նյութով:
«Տեղատվություն» վեպը շոշափում է մարդու բարոյական նկարագրի և անհատի ու հասարակության փոխհարաբերության պրոբլեմները: Վեպը հումորի ու սատիրայի լեզվով, այլաբանական ու իրապատում տարրերի միահյուսումով պատմում է, թե ինչ կարող է պատահել մարդուն, որը ներքին տեղատվություն է ապրում, մոռանում է հասարակության հանդեպ ունեցած իր պարտականությունները: «Տեղատվություն» վեպն առաջին անգամ լույս է տեսել 1976 թվականին: Ներկա հրատարակությունը պատրաստելիս՝ հեղինակը կատարել է բազմաթիվ խմբագրական աշխատանքներ ու վերամշակումներ:
«Պատվի համար»-ը Ալեքսանդր Շիրվանզադեի դրամաներից է, որ նա գրել է 1904 թվականին։ Պիեսի հիման վրա 1956 թվականին «Երևան» կինոստուդիայում նկարահանվել է համանուն ֆիլմը։ 2020 թվականին Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը սկսել է «Պատվի համար» նոր տասնվեց մասից բաղկացած հեռուստասերիալի նկարահանումները: Սյուժե Էլիզբարովն ընկերոջ մահից հետո յուրացրել է նրա ունեցվածքը՝ բախտի քմահաճույքին թողնելով ընկերոջ ընտանիքը։ Սակայն Օթարյանն ուսումն ավարտելուց հետո պահանջում է իրենց հասանելիքը՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր։ Էլիզբարովի կրտսեր դուստրը՝ Մարգարիտը, ցանկանում է վերականգնել արդարությունը, սակայն իրեն ու իր «պատիվը» պաշտպանելու համար Էլիզբարովը պատրաստ է ամեն ստորության. նա կրակն է նետում Օթարյանի փաստաթղթերը, որ Մարգարիտի մոտ էին։ Մարգարիտն Օթարյանին խոստացել էր վերադարձնել փաստաթղթերը,...
«Էմմա»-ն Ջեյն Օսթինի չորրորդ խոշորագույն վեպը, ավարտել է 1815 թվականին։ Վեպը գրված է հումորային տրամադրությամբ և նվիրված մի երիտասարդ կնոջ, ով մեծ խանդավառությամբ խնամախոսում էր իր հարևաններին և բարեկամներին։ Ոչ մեծ տպաքանակը այդպես էլ լրիվությամբ չվաճառվեց Ջեյն Օստինի կենդանության օրոք: Սյուժե Էմմա Վուդհաուսը՝ «վայելչատես, խելացի ու հարուստ», քսանմեկ տարեկանում որոշում է, որ ամուսնությունն իր համար չէ, ինքը պետք է ընդմիշտ մնա ծերունի հոր կողքին: Իսկ իր խորաթափանցությունը, եռանդն ու բոլոր ուժերը պետք է ի սպաս դնի մերձավոր շրջապատի երիտասարդների ճակատագրերը միավորելու գործին: Հարթֆիլդ կալվածքի շնորհաշատ տիրուհու բարի մտադրությունները, ազնվությունն ու մտավոր բարձր կարողությունները կասկածից վեր են, սակայն նրա կերպարով ընդհանուր...
«Քառյակներ» Օմար Խայամը (1048-1131) իրանական պոեզիայի փառքը հանդիսացող չորս նշանավոր բանաստեղծներից մեկն է (Ֆիրդուսի, Սաադի, Հաֆեզ, Խայամ): Լինելով իր ժամանակի անվանի գիտնականներից մեկը՝ նա այսօր աշխարհով մեկ հայտնի է ամենից առաջ որպես արևելյան մեծանուն իմաստուն, ում հատուկ է լայն մտահորիզոնը, խորն ու պրպտուն միտքը, ընդամենը մի քանի տողի մեջ ասելիքը սեղմ ու դիպուկ, գեղեցիկ ու տպավորիչ ձևակերպելու զարմանալի կարողությունը: Ահա ինչու արդեն քանի՜ հարյուրամյակ ամբողջ աշխարհում հետաքրքրությունը չի մարում նրա անձի ու ստեղծագործության հանդեպ: Օմար Խայամը գրել է նաև երկեր մեխանիկայի, աշխարհագրության և երաժշտության վերաբերյալ։ Խայամը լայն հանրությանը հայտնի է առաջին հերթին իր «Քառյակներ»-ով՝ «ռուբաիներով»։ Խայամը, որ միայն այդ ժանրում...
«Քաոս»-ը հայ գրող Ալեքսանդր Շիրվանզադեի սոցիալական ռեալիստական վեպն է։ Հիմնված է իրական փաստերի վրա։ Առանձին գրքով լույս է տեսել 1898 թվականին։ Վեպի գործողությունները տեղի են ունենում Բաքվում, 19-րդ դարի վերջին։ Վեպը սկսվում է Մարկոս աղա Ալիմյանի մահվան տեսարանով։ Նրա թողած կտակով հարստությունը մնում է ավագ որդուն՝ Սմբատին, իսկ միջնեկ որդին՝ Միքայելը, կարող է բաժին ստանալ, եթե դարձի գա և ամուսնանա հայ աղջկա հետ։ Կտակի երկրորդ կարևոր հատվածն այն էր, որ Սմբատի երեխաները իրավունք ունեն հարստությունը ժառանգել միայն այն դեպքում, երբ Սմբատը բաժանվի ռուս կնոջից։ «Քաոս» վեպը գրվել է 1896-97 թվականներին, սակայն վեպի թեման և սյուժեն գրողին սկսել է մտահոգել 80-ական...
Գերմանացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Հայնրիխ Բյոլի «Հոգատարության կապանքներում» վեպը առանձին, բայց փոխկապակցված դրվագներով պատմություն է: Վեպի յուրաքանչյուր հերոս իր տեսանկյունից է նայում իրադարձություններին, բայց այդ բոլոր տեսանկյունների համախումբը վերհանում է հուզիչ ու ինչ-որ տեղ նաև ողբերգական մի պատմություն, որտեղ երևակվում է քաղաքական, հասարակական, սոցիալական հարցադրումների մի մեծ համապատկեր:
Գվատեմալացի հռչակավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր, «մոգական ռեալիզմի» ռահվիրա Միգել Անխել Աստուրիասի «Պարոն Նախագահ» գլուխգործոցը, որ լույս է տեսել 1946-ին, ոչ միայն բռնապետների թեմայով գրված լատինամերիկյան կարևորագույն վեպերից է, այլև ամբողջ համաշխարհային գրականության ամենաառանցքային գործերից մեկը: Հեղինակը պատկերում է անհայտ երկիր, անանուն, սակայն իրական նախատիպ ունեցող մի բռնապետի և իր պատմությունը հյուսում՝ ներկայացնելով նրա տմարդի ու դաժան գործողություններից մի քանիսը միայն՝ ցույց տալով, թե ինչպես կարող են դրանք կործանել անհատների կյանքը և ազդել ամբողջ հասարակության վրա: Վեպն իրական հիմքեր ունի. հեղինակը վկա է եղել, թե ինչպես է տանջամահ արվել իր երկրի բռնապետ նախագահի քաղաքական հակառակորդներից մեկը՝ հավատացած, թե կինն անհավատարիմ...
Ավստրիացի գրող Ռոբերտ Մենասեի «Մայրաքաղաք» վեպում ծավալվող իրադաձությունների կենտրոնում Եվրամիության վեց պաշտոնատար անձինքն են, որոնք պատասխանատու են Եվրամիության տարեդարձը նշելու նախապատրաստական աշխատանքների համար: Տոնակատարությունները նախատեսված են Օսվենցիմում, որտեղ շատերն առաջարկում են տեղափոխել Եվրոպայի քաղաքական մայրաքաղաքը: Բացի բարձր հասարակության ներկայացուցիչներից՝ վեպում կա նաև մարդասպան, որը սպանել է ինչ-որ կարևոր մեկին…
«Ամենաարդյունավետ դեռահասների 7 սովորույթները» «Ի տարբերություն 7 սովորույթների մասին իմ գրքի՝ որդուս՝ Շոնի այս աշխատանքն անմիջականորեն խոսում է դեռահասների հետ՝ հաճելի և տեսողական առումով գրավիչ ոճով (ի դեպ, Շո՛ն, չէի կարծում, որ իմ ասած բառերից թեկուզ մեկը լսել էիր): Որքան էլ կողմնակալ հնչի, բայց սա հիանալի գիրք է, որն անպայման պետք է ընթերցել»: ԴՈԿՏՈՐ ՍԹԻՎԵՆ Ռ. ՔՈՎԻ (1932-2012 թթ.) Շոն Քովիի հայրը, «The New York Times»-ի թիվ 1 բեսթսելեր «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գրքի հեղինակ, «Franklin Covey Co.» ընկերության համահիմնադիր և նախկին փոխնախագահ Շոն Քովիի «Ամենաարդյունավետ դեռահասների 7 սովորույթները» գիրքը շրջադարձային դեր է խաղացել միլիոնավոր դեռահասների կյանքում: Արդեն վերամշակված թվային...
«Արդի» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Արմինե Գաբրիելյանի «Շուշաններ» ժողովածուն։ Այն հեղինակի անդրանիկ գիրքն է։ Ժողովածուն ընդգրկում է մի շարք պատմվածքներ, որոնցից որոշները հրապարակվել են գրական մամուլում։ Արմինե Գաբրիելյանի գրական կենսատարածքը Արարատյան դաշտն է, հերոսները՝ այնտեղ ապրող պարզ ու հասարակ մարդիկ, առավելաբար կանայք՝ իրենց առօրյա հոգսերով, մաքառումներով ու սիրով։ «Բնաշխարհը, ուր ապրում, մեռնում կամ շարունակում են ապրել, թախծել, երազել, երբեմն ակամա փիլիսոփայել Արմինե Գաբրիելյանի անդրանիկ այս ժողովածուի հերոսները, հարազատ է։ Այն ո՛չ Մթնաձորն է, ո՛չ Ծմակուտը, ո՛չ էլ առավել ևս Յոքնափաթոֆան։ Բայց առանձնացած է, փակ, թեև Չարենցի բնորոշմամբ «անդուռ ու խորշակյալ» Արարատյան դաշտն է։ Գրքի ընդհանրական կերպարն էլ Կոստան...
«Փոթորկից առաջ» վիպակը Անուշավան Պողոսյանի առաջին գիրքն է։ Վիպակում նկարագրվող դեպքերը տեղի են ունենում հին ժամանակներում՝ Հունաստանում, Կոստանդնուպոլսում և Լիբիայում։ Հերոսները՝ հայ և հույն պատանիներ, ծովի հատակում մարգարիտներ որոնելիս մեծ գանձ են գտնում և առագաստանավ գնելով՝ մեկնում հեռավոր ճանապարհորդության՝ մի դժբախտ ընտանիքի օգնելու նպատակով։ Նրանք ընկնում են զանազան արկածների մեջ և ի վերջո փրկում են ոչ միայն այդ ընտանիքը, այլև լիբիական հողում ստրկության դատապարտված հանքափորներին։
«Զարեհ՝ թագաժառանգ հայոց» վեպում նկարագրված իրադարձությունները տեղի են ունենում մ․թ․ա․ 72-69 թթ․ Ասորիքի թագավորությունում, որն այդ ժամանակ մտնում էր արքայից արքա Տիգրան Մեծի կայսրության կազմի մեջ։
«Պնդում է Պերեյրան». 1938 թվական, Սալազարիստական դիկտատուրա, Լիսաբոն, կիզիչ արև: Հնամյա քաղաքների փողոցներից մեկում՝ տոթ սենյակում երեկոյան թերթի մշակույթի էջի պատասխանատու դոկտոր Պերեյրան մտածում է մահվան ու ապաշխարհանքի մասին և պնդում է, որ չի կարող ասել թե ինչու: Քսաներորդ դարավերջի այս «փոքրիկ գլուխգործոցը, որի համար Անտոնիո Տաբուկկին արժանացել է Premio Viareggio- Repaci, Premio Campiello, Premio Scanno, Premio dei Lettori e Prix Europeen Jean Monnet մրցանակներին, ընթերցողին կառաջարկի մտորել մի շարք բարոյական, հոգեբանական, քաղաքական խնդիրների շուրջ, բայց նախևառաջ կպատճառի ընթերցանության անսահման վայելք:
«Ս.» վեպը Ջոն Ափդայքի թաքնված գանձերից է, որտեղ նամակագրության դասական հնարքի միջոցով գրողը վերհանում է կանացի հոգեբանության, խարդավանքի, տվայտանքների անհատակ խորքերը՝ միաժամանակ փայլուն ուրվագծելով անցյալ դարի ութսունականների ամերիկյան բարքերը և հրապուրանքն էզոթերիկ ուսմունքներով:
«Թանգարանի հետնաբեմում» գիրքը բրիտանացի արձակագիր Քեյթ Սթքինսըն առաջին վեպն է: Գրքում պատմվում է Յորքում բնակվող անգլիական աշխատավոր ընտանիքի մի աղջկա ՝ Ռուբի Լենոքսի կյանքի մասին: Պատմությունը Յորքի ամրոցի թանգարանի մասին է, որն իր ցուցանմուշների մեջ ներառում է նաև քաղաքի հին տների ճակատները, ինչպիսին, օրինակ, Ռուբիի ընտանիքի տունն է:
«Երևանի ուղղիչ տնից». Իմ սիրտը դառնությամբ է լցվում, երբ ես հարց եմ տալիս ինձ, թե ինչու է այդ միևնույն բնությունը միևնույն խմորից թխում թե՛ հանճարներ, թե՛ դեգեներատներ… ***** Հիշում եմ՝ հենց որ անցնում էր մեկը՝ ես նախ մտքիս մեջ, ըստ նրա արտաքինի, կամ դեմքի արտահայտության, փորձում էի որոշել նրա հանցագործության տեսակը… Ես միշտ սխալվում էի… Եվ միայն այդտեղ ես հասկացա, որ մարդկային դեմքը շատ անհույս հայելի է մարդկային բնավորությունը և ներքին աշխարհը ճանաչելու համար: ***** Իմ ամբողջ էությամբ ես զգում էի, որ այդ մարդիկ, որ երգում են, ծիծաղում, վիճում, նվագում, կամ քայլում անկյունից անկյուն – տխու՜ր են, այնքա՜ն տխուր, որքան...
Փադինգթոն անունով արջուկը, օվկիանոսը հատելով, հեռավոր Պերուից հասնում է Անգլիա` Լոնդոն: Այստեղ նա հանդիպում է տեր և տիկին Բրաուններին և շուտով դառնում այս հրաշալի ընտանիքի լիիրավ անդամը: Մեծ քաղաքում Փադինգթոնին սպասում են անհամար նորույթներ, հետաքրքիր ու անհավանական արկածներ: Փադինգթոն արջուկի մասին գիրքը համարվում է մանկական գրականության դասական: «Փադինգթոն անունով արջուկը» գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1958 թվականի հոկտեմբերի 13-ին: Այսօր աշխարհում կա արջուկի մասին ավելի քան 25 միլիոն գիրք, որոնք թարգմանված են ընդհանուր 31 լեզուներով: Գիրքը գրելու միտքը Մայքլ Բոնդի մոտ հղացավ, երբ նա 1956 թվականին Փադինգթոն կայարանում տեսավ միայն արջուկին: Արջուկը ոգեշնչեց Բոնդին, և վերջինս ընդամենը տաս օրում պատմություն...
«Ուսուցչի օրագիր»-ը նախատեսված է այն ուսուցիչների համար, որոնց համար կարեւոր է համակարգված եւ ամբողջական տեղեկատվությունը մշտապես ունենալ ձեռքի տակ։ Նոթատետր–օրագիրը կազմված է տարբեր բաժիններից. ձեւավորող գնահատման նպատակով համառոտ նշումներ հնարավոր է կատարել առանձին բաժնում՝ հետագայում դրանց հիման վրա յուրաքանչյուր սովորողի բնութագիրը կազմելու համար, բաժիններ կան նաեւ սովորողների ընթացիկ միավորների, ուսուցչի անելիքների ու հանդիպումների, ուսումնական տարվա կարեւոր օրերի ու այլ հարցերի մասին գրառումներ անելու համար:
«Արջն ու դաշնամուրը, շունն ու ջութակը». Ջութակահար Հեկտորն ու նրա շունը` Հյուգոն, մտերիմ ընկերներ են: Բայց երբ Հեկտորին թոշակի են ուղարկում, Հյուգոն ինքն է ջութակ նվագել սովորում: Շուտով նշանավոր երաժիշտ Արջը առաջարկում է նրան շրջագայել ու նվագել հազարավոր մարդկանց առաջ: Հյուգոն վաղուց էր երազում նման հնարավորության մասին: Կկարողանա՞ Հեկտորը մի կողմ դնել իր հպարտությունը և ուրախանալ Հյուգոյի համար… «Արջն ու դաշնամուրը» հանրահայտ գրքին հաջորդող այս անկեղծ պատմությունը սովորեցնում է, որ լավ ու վատ օրերն անցնում են, բայց ընկերությունը հարատև է:
«Խորհրդավոր պարտեզը». Մերի Լենոքսը՝ հիվանդոտ, քմահաճ ու կամակոր մի աղջնակ, համաճարակին զոհ գնացած ծնողների մահից հետո Բրիտանական Հնդկաստանից վերադառնում է Անգլիա և բնակվում առեղծվածներով լի յորքշիրյան մռայլ ու տարօրինակ մի կալվածքում: Աղախինը նրան հայտնում է, որ հսկա կալվածքի պարտեզներից մեկը կողպված է, իսկ բանալին թաղված է հողի տակ: Համառ ու հետաքրքրասեր աղջիկը որոշում է ամեն գնով գտնել «աներևույթ» պարտեզի բանալին: Այսպես սկսվում են Մերիի, նրա զարմիկի` Քոլինի և Դիքոն անունով գեղջուկ տղայի զարմանալի արկածները: Ֆ. Հ. Բրնեթի վեպը բնության և երեխաների անժխտելի, խորհրդավոր ներդաշնակության, ոգեղեն զարթոնքի մասին պատմող գողտրիկ ու սքանչելի մի պատմություն է, վիկտորյան մանկագրության լավագույն նմուշներից: