«Առակներ. Եզոպիս, Լաֆոնտեն». Գիրք-թատրոն՝ հիանալի տարածապատկերներով: Նորովի բացահայտեք Եզոպոսի և Լաֆոնտենի ութ հայտնի առակները: Դերակատարները կենդանիներն են, որոնց յուրաքանչյուրն իր դերն է խաղում՝ պահպանելով ժամանակաշրջանի ոգին և մթնոլորտը: Վայելեք այս հրաշալի գիրքը, և ինչու չէ, խորհուրդ տվեք կարդալ նաև Ձեր մտերիմներին:
«Հարյուր տարվա մարդասիրություն». Ինչպե՞ս ստեղծվեց Հայկական Կարմիր խաչը, որո՞նք էին գործունեության ուղղությունները, ինչպե՞ս Հայաստանը դարձավ Կարմիր խաչի միջազգային շարժման լիիրավ անդամ եւ ինչպե՞ս հակազդեց պատերազմներին, երկրի ներքին խժդժություններին, բնական աղետներին, տնտեսական ու առողջապահական ցնցումներին։ Այս բոլոր մարտահրավերները հաղթահարելով է կառույցը կերտել իր փայլուն կենսագրությունը։ Այս գիրքը պատմում է Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) անցած 100 տարվա պատմության մասին։ Մեր ժողովրդի առաջ ծառացած մարդասիրական մարտահրավերներին արձագանքելու համար ստեղծվելով մեկ դար առաջ՝ ՀԿԽԸ-ն անցել է զարգացման երկար ճանապարհ՝ դառնալով երկրում գործող վստահելի ու եզակի կազմակերպություն։ Այդ ուղին լի է եղել խոչընդոտներով, դժվարություններով եւ ձեռքբերումներով։
Մեր պատկերազարդ «Ձայնավոր Այբուբեն»-ը փոքրիկներին կօգնի ինքնուրույն և արագ սովորել հայոց տառերը: Ստեղնաշարի կոճակներից յուրաքանչյուրը սեղմելով`փոքրիկը կլսի տառին համապատասխան հնչյունը և այդ հնչյունի կրկնությամբ բառերով նախադասություն: Զվարճալի նկարները ժամանցը հաճելի կդարձնեն:
Տեսնես՝ Փոքրիկ Օդանավը կհասցնի՞ կարևոր ծանրոցը վերցնել… Լարովի խաղալիքն ու ծալովի վազքուղին Փոքրիկ Օդանավի արկածները զվարճալի կդարձնեն: Ուշադրություն. պարունակում է մանր մասնիկներ: Նախատեսված է 3-ից բարձր տարիքի երեխաների համար:
«Իմ առաջին անգլերեն բառերը». Հրաշալի է, երբ գիրքը կարողանում է «խոսել անգլերեն»: Ուսուցանող քարտերի օգնությամբ երեխան կարող է լսել և հիշել առաջին 100 անգլերեն բառը շատ հեշտությամբ:
«Երկու Զավեշտախաղ»- ը Մելոի երկրորդ գիրքն է՝ «Երջանկության աղբանոցը» պիեսից հետո։ Մելոն ինքնատիպ ոճով, սուր հումորով, պատկերազարդումներով ներկայացնում է հակասություններով լի աշխարհը, կյանքը՝ հույզեր, ընդվզումներ, ունայնություն, որին հաջորդում է հավերժ ներդաշնակությունը։
«Ատլաս երեխաների համար». Ավելի քան 100 պիտակով այս հրաշալի նկարազարդ ատլասի հետ դու կմեկնես հետաքրքիր ճամփորդության աշխարհով մեկ: Յուրաքանչյուր էջում ներկայացված է մայրցամաքներից մեկի քարտեզը՝ փոքրիկ նկարներով ու հետաքրքիր տեղեկություններով: Գրքին կցված է աշխարհի քարտեզը, որը կարելի է նաև առանձին օգտագործել: Այս ուշագրավ գիրքը կծանոթացնի քեզ շրջապատող աշխարհին շատ պարզ, գրավիչ ու հետաքրքրաշարժ ձևով:
Գունազարդ «Մանկական համակարգչային հանրագիտարան» գիրքը կդառնա երեխայի լավագույն օգնականը համակարգչային գրագիտության ուսուցման ընթացքում: Գրքում մատչելի ներկայացված են համակարգչի հետ աշխատանքի հիմնական սկզբունքները: Երեխան կսովորի օգտվել հանրահայտ Windows օպերացիոն համակարգից, ինքնուրույն կկարողանա համակարգչում ծրագրեր և խաղեր տեղադրել, տեքստ տպել և նկարել: Կտեղեկանա նաև համակարգչային վիրուսների և հակավիրուսների մասին: Այս գրքով երեխան հեշտությամբ կյուրացնի ինֆորմատիկայի դպրոցական դասընթացը և գերազանց հաջողությունների կհասնի ուսման բնագավառում: Նախատեսված է կրտսեր և միջին տարիքի դպրոցականների համար:
«Իմ առաջին ատլասը». Երկիր մոլորակն իր աշխարհագրությամբ, քաղաքական բաժանմամբ, տնտեսությամբ, ժողովուրդների սովորություններով ու առանձնահատկություններով, արտասովոր երևույթներով ու բացառիկ իրադարձություններով… Եվ սա դեռ ամբողջը չէ: «Իմ առաջին ատլասը» գրքում ներկայացված են նաև տեղեկություններ աշխարհի ամենաերկար գետի, ամենաբարձր լեռան ու ջրվեժի, ամենակարճահասակ ազգության, ամենափոքր պետության, ամենագեղեցիկ ճարտարապետական կառույցների և այլ ամենա-ամենա-ամենաների մասին: Առավել ծավալուն են ներկայացված հայ ժողովրդի անցյալն ու ներկան, մեր պատմության ու մշակույթի կարևորագույն դրվագները:Նախատեսված լինելով երեխաների ու պատանիների համար` միաժամանակ «Իմ առաջին ատլասը» գիրք է բոլորի համար: Գիրք, որը Ձեր և Ձեր երեխաների ժամանակը կդարձնի բովանդակալից, կհարստացնի իմացական ոլորտը, աշխարհի մասին ունեցած պատկերացումները կդարձնի առավել շոշափելի և իրական: Սա...
«Իմ առաջին հանրագիտարանը. Զարմանահրաշ ճամփորդություն» գիրքը մի զարմանահրաշ ճամփորդություն է դեպի գիտելիքների ու հայտնագործությունների կախարդական աշխարհ: Փոքրիկ ընթերցողները կիմանան մարդու մարմնի կառուցվածքի և գործառույթների մասին, կգտնեն տարբեր պատմություններ հետաքրքիր իրադարձությունների ու հայտնագործությունների մասին,կբացահայտեն Տիեզերքի և Երկրագնդի, բույսերի և կենդանիների, գիտության և տեխնոլոգիայի հրաշքները: ✅Ներառում է թեմաներ, որոնց երեխաները կհանդիպեն նաև տարրական դասարաններում: ✅Տեղեկությունը համապատասխանում է երեխաների հետաքրքրություններին: ✅Մատչելի է և հաճելի քննարկել ընկերների հետ: ✅Պարզ փորձեր և առաջադրանքներ:
«Ինչու՞ հանրագիտարան».Հետաքրքիր տեղեկությունների աշխարհում. այն ամենը, ինչ պետք է իմանալ: Ֆանտաստիկ փաստեր պրպտող գլուխների համար: Զարմանահրաշ նկարազարդումներն ու հստակ բացատրությունները կօգնեն երեխաներին գտնել շրջապատող աշխարհի մասին հուզող հարցերի պատասխանները:
«Թիկ-Թակ ժամացույցը». Արջուկ- լրջուկի մեկ օրվա պատմությունն ու պտտվող սլաքներով գրավիչ ժամացույց- գրքույկը պստիկ- ճստիկներին արագ կսովորեցնեն ժամը ճանաչել: Տարիքը՝ 3+
«Վայրի բնության ձայները. ինտերակտիվ-ձայնային գիրք». Անտառային թռչունների վաղորդյան համերգը, ալիքների ծփանքն ուղեկցող ճայերի կանչերը, առյուծի մռնչյունն ու փախչող վագերաձիերի դոփյունը… Այս զարմանալի գրքույկը թերթելիս կարելի է լսել բնության զարմանազան ձայները: Եռաչափ համայնապատկերային նկարազարդումները ձեզ կտեղափոխեն ջունգլի, սավաննա, անտառ, նույնիսկ՝ լեռնային գագաթներն ու օվկիանոսի խորքը: Բա՛ց արա գրքույկը և կհայտնվես վայրի բնության թագավորությունում` ձայների և գույների խորհրդավոր աշխարհում:
«Տասը ձագուկ. 10 գրավիչ ձայն». Այս գրավիչ գրքից շատ նոր բաներ կսովորես: 10 ձայնային վահանակները քեզ կուղեկցեն կենդանիների սքանչելի աշխարհ: ►Տարիքը`+3 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ – պարունակում է մանր մասնիկներ: Նախատեսված է 3-ից բարձր տարիքի երեխաների համար:
«Սուզվե՞նք խորքերը պատմության». Աստղիկը, Արեգը ու նրանց շնիկը՝ Մաքսը, ուղևորվում են դեպի հեռավոր անցյալ: Փորփրիր պատմության դարավոր շերտերը`Վայրի արևմուտքից մինչև Սառցե դար, և ծանոթացիր պատմության ամենից գրավիչ էջերին: ►Ացտեկներն ի՞նչ էին ուտում: ►Ի՞նչ մարզաձևեր կային առաջին Օլիմպիական խաղերում: ►Ինչպիսի՞ն էին միջնադարյան ասպետների զինախաղերը: Արի սուզվենք ժամանակի հորձանուտն ու միասին պարզենք:
«Թռչե՞նք դեպի Տիեզերք». Աստղիկը, Արեգը ու նրանց շնիկը՝ Մաքսը, դեպի Տիեզերք շշմեցնող ճամփորդության են պատրաստվում: Դու էլ նրանց միացիր: Հետազոտիր համաստեղությունները, «զբոսնիր» Տիեզերքում, տես, թե իրականում ինչեր կան այնտեղ և նոր բաներ իմացիր մոլորակների մասին: ►Ո՞ր համաստեղությունն է շուն հիշեցնում: ►Ինչու՞ է Մարսը կարմիր: ►Ո՞ր մոլորակը 62-ից ավելի արբանյակ ունի: Արի թռչենք Տիեզերք և ինքներս ամեն ինչ պարզենք:
Իռլանդացի գրող Բրամ (Աբրահամ) Սթոքերի «Դրակուլա» վեպին վիճակված էր դառնալու համաշխարհային գրականության ամենահռչակավոր գործերից մեկը: Վամպիրիզմի դիվային մոլեգնությամբ բռնված կոմս Դրակուլայի ահազդու ոդիսականը, որտեղ յուրովի են միահյուսվել սեքսի, արյան ու մահվան մոտիվները, տարատեսակ մեկնությունների և վերլուծությունների տեղիք է տվել, անհամար գրական ստեղծագործություններ, ֆիլմեր ու ներկայացումներ ծնել: Առաջին անգամ 1897-ին Լոնդոնում լույս տեսած այս բացառիկ գիրքը մինչև օրս էլ մնում է «վամպիրային առասպելի» գլխավոր աղբյուրը:
«Սամվել»-ը հայ գրող Րաֆֆու պատմական վեպերից է։ Րաֆֆին «Սամվել»-ը սկսել է գրել է 1884 թ. և ավարտել է 1886 թ.։ Առաջին անգամ հրատարակվել է Թիֆլիսի «Արձագանք» շաբաթաթերթում։ Առանձին գրքով առաջին անգամ լույս է տեսել 1888 թ.։ «Սամվել»-ը համարվում է հայկական գրականության լավագույն կոթողներից մեկը։ Նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը 4-րդ դարում, Րաֆֆին ձգտում էր նկարագրել Հայաստանը 19-րդ դարում, երբ այն գտնվում էր Թուրքիայի և Ռուսաստանի տիրապետության տակ։ Ցարական իշխանությունը այրում էր հայկական գրքերը, փակում եկեղեցիները և ոչնչացնում լեզուն։ Րաֆֆին չէր կարող լուռ նայել այդ ամենին։ «Գրելով այս վեպը ես նպատակ եմ ունեցել այդպիսի նկարագիր մեր պատմական անցյալից»-գրել է Րաֆֆին։ «Սամվել» վեպը ներառված է հայկական ուսումնական ծրագրի մեջ։ Դրա հիմնական գաղափարներից են հայրենասիրությունը և ազատագրական պայքարի կոչը։ Բոլոր հերոսները...
«Գաղտնի ծածկագիրը. Սեմյուել Մորզե». Գիտե՞ս արդյոք, որ հնարավոր է հաղորդակցվել միայն կետերի ու գծիկների միջոցով: Դա գերգաղտնի մի ծածկագիր է, որն այսօր քչերին է ծանոթ, և որը կրում է Սեմյուել Մորզեի անունը. մի մարդու, ով հայտնագործեց նաև հեռագիրը: Եթե մի օր ուզենաս տպավորություն գործել քո ընկերների վրա և դառնալ իսկական Ջեյմս Բոնդ, դու գիտես, թե ինչ է պետք անել` օգտագործել Մորզեի այբուբենը: Գրքույկը նախատեսված է միջին տարիքի դպրոցականների, ինչու չէ` նաև մեծահասակների համար:
«Փափլիկստան»-ի գլխին մութ ամպեր են կուտակվել, չար ուժերը փորձում են նվաճել և իրենց ենթարկել մեծահոգի ու ընկերասեր դմփլիկներին: Բայց համերաշխությունը, փոխօգնությունն ու հնարամտությունը հաղթում են. Փափլիկստանում վերականգնում է երջանիկ կյանքը, և չարը պատժվում է:
«Օլիվեր Թվիստի արկածները» Չարլզ Դիքենսի երկրորդ, իսկ անգլիական գրականության առաջին վեպն է, որի գլխավոր հերոսը երեխա է: Բովանդակություն Օլիվեր Թվիստ՝ տղա, ում մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ: Նա մեծանում է ծխական համայնքի մանկատանը, որի միջոցները շատ խղճուկ են: Քաղցած հասակակիցները ստիպում են նրան հավելում խնդրել ճաշին: Այդպիսի համառության համար տնօրենությունը վաճառում է նրան գերեզմանափորներին, որտեղ Օլիվերը ծաղրի է ենթարկվում ենթավարպետների կողմից: Ենթապետի հետ կռվից հետո Օլիվերը փախչում է Լոնդոն, որտեղ նա ընկնում է Ճարպիկ խաբեբա մականվամբ երիտասարդ գրպանահատի խմբի մեջ: Ավազակների որջը ղեկավարում է խորամանկ և նենգ հրեա Ֆեգինը: Նրանց է միանում սառնասիրտ մարդասպան և կողոպտիչ Բիլ Սայկսը: Նրա 17-ամյա ընկերուհին՝ Նենսին, Օլիվերի...
Կոստան Զարյանի «Անցորդը և իր ճամբան» վեպը գրվել է 1926-1927 թվականներին և տպագրվել «Հայրենիք» (Բոստոն) ամսագրում շարունակաբար: «Անցորդը» ինքնօրինակ վեպ է XX դարի սկզբին հայ ժողովրդի ապրած մեծ ողբերգության, ազգային գիտակցության վերելքի, մեր ժողովրդի «հավաքական գիտակցության փրկարար հրամայականի», հայության ճակատագրի ու կոչման, անհատի ու երկիր- հայրենիք միասնության, 1920 –ական թվականների Երևանի և Հայաստանի, վերջապես՝ հայության անցյալի, ներկայի ու ապագայի մասին: Հակոբ Սիրունու խոսքով՝ «Անցորդը և իր ճամբան» «դարուն գիրք» է: Հայաստանյան երկրորդ հրատարակություն:
«Տիրակալը» ֆլորենցիացի փիլիսոփա և պետական գործիչ Նիկոլո Մաքիավելիի քաղաքական տրակտատն է: Դրա մեջ նա նկարագրում է իշխանության բռնազավթման մեդոթաբանությունը, կառավարման մեթոդները և իդեալական տիրակալին բնորոշ հմտությունները։ Ի սկզբանե գիրքը կրում էր «Իշխանությունների մասին» անվանումը։ «Տիրակալը» գրվել է մոտ 1513 թ., սակայն հրապարակվել է միայն 1532-ին, Մաքիավելիի մահվանից հինգ տարի անց։ Գիրքը իր ժամանակների պետության և նրա կառավարման մասին գիտելիքների համակարգման հիմնարար աշխատանք էր։ Աշխատության նյութերը չեն հնացել նույնիսկ մեր օրերին. գրքում նկարագրված սկզբունքները արդիական են նաև ժամանակակից քաղաքականության մեջ։ Առաջին հերթին գիրքը բովանդակում է իշխանության գլուխը անցնելու և միապետության ու հանրապետության պահպանման սկզբունքների նկարագրությունը։ Նիկոլո Մաքիավելին նկարագրում է իշխանության գլուխը անցնելու այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են հաջողությունը (հանգամանքների զուգադիպության հմուտ օգտագործումը), արիությունը,...
Վէպեր | Նիկողոս Սարաֆեան. Այս հատորին մէջ առաջին անգամ ըլլալով համատեղ ներկայացուած են բանաստեղծ Նիկողոս Սարաֆեանի (1902-1972) չորս վէպերը ուր կը պատկերացուի ֆրանսահայ կենաքը յետ- եղեռնեան տարիներուն: