«Պատերազմը, որ փոխեց Ռոնդոն» գիրքը քեզ կպատմի մի խենթուկ աղջկա՝ Էմիլիայի մասին: Նրա անհնազանդ թաթիկներն ու տոտիկները օգնում են սարսափելի գազանին իսկական նկարիչ դարձնել, որն արդեն կարողանում է ամպիկներ նկարել ու նույնիսկ խստապահանջ մայրիկին ու հայրիկին հմայել:
«Մեծ շները վախենում են փոքրիկ աղջիկներից» գիրքը քեզ կպատմի մի խենթուկ աղջկա՝ Էմիլիայի մասին: Նրա անհնազանդ թաթիկներն ու տոտիկները օգնում են սարսափելի գազանին իսկական նկարիչ դարձնել, որն արդեն կարողանում է ամպիկներ նկարել ու նույնիսկ խստապահանջ մայրիկին ու հայրիկին հմայել:
«Մաֆալդան և ընկերները». Մաֆալդան խելացի, հետաքրքրասեր, սուր հումորով կերպար է՝ տարված խաղաղության ու մարդու իրավունքների խնդիրներով, ժողովրդավարության կողմնակից: Մտահոգությունները քննարկում է ծնողների ու ընկերների հետ՝ շատ հաճախ իր հարցադրումներով շվարեցնելով բոլորին:
«Տոնազավրը կամ ամանորյա հրաշք». Մոռացեք` ինչ որ մինչև հիմա կարծել եք թե գիտեք Հյուսիսային բևեռի մասին: Լոշիկը կրակին դրեք թող տաքանա, իսկ դուք պատրաստվեք, հիմա ծանոթանալու եք Վիլյամ Դեդևան անունով տղայի, նրա հայրիկի`Բոբ Դեդևանի, Ձմեռ պապիկի (բա՞, իսկական), Շշմլուլիկ անունով էլֆի, Բրենդա Վաթերի, դպրոցի (ով իմանա, գուցեև՝ աշխարհի) ամենազզվելի աղջկա, Որսորդ անունով նողկալի արարածի, և մի զարմանալի, արտասովոր դինոզավրի հետ…
«Տոնազավրը և ձմռան կախարդը». ԿԱԽԱՐԴԱՆՔՆ ուր որ է՝ նորից պիտի ներխուժի Վիլյամ Դեդևանի կյանք: Լոշիկը կրակին դրեք՝ թող տաքանա, իսկ մենք գնանք Հյուսիսային բևեռ ու հանդիպենք ՏՈՆԱԶԱՎՐԻՆ՝ ամենից զարմանալի, արտասովոր դինոզավրին, որ Բևեռային սահնակին լծված՝ հպարտորեն ման է տալիս… ՁՄԵՌ ՊԱՊԻՆ՝ աշխարհի ամենահրաշա-գեր և գեր- հրաշալի թույն դեմքին, որը երկինքը ճեղքում՝ աշխարհով մեկ երեխաներին տոնական նվերներ է հասցնում շնորհիվ… ՁՄՌԱՆ ԿԱԽԱՐԴԻ՝ սառցասառը, խորհրդավոր, մոգական, որնի զորու է անգամ ժամանակը սառեցնել… Երբ Վիլյամը հասկանում է, որ Նոր տարու գոյությունը մազից է կախված, Տոնազավրի հետ՝ կյանքը վտանգելով, գլխակորույս նետվում է փրկության: Այս հրաշալի, արկածա-լի, ընկերա-լի, երգա-լի ու խնդա-լի ամանորյա պատմությունըիսկ և իսկը...
«Թիթեռաբույլ». Զարմանալի մեր այս աշխարհում ամենազարմանալի գոյություններից մեկն էլ ԹԻԹԵՌԻ գոյությունն է, նրա ծնունդը, կերպարանափոխությունները, նրա թռվռուն թեթևությունը, ներդաշնակ գեղեցկությունը, որ հրապուրում ու երազների է մղում մարդկանց: Ու թեև կան նաև ոչ բարեկամներ, բայց թիթեռն ապրել է, ապրում է ու կապրի…
«Ծլվըլոց» ժողովածուն ընդգրկում է հայտնի բանաստեղծ Գրիշ Դավթյանի՝ տարբեր տարիներին մանուկների համար գրված ստեղծագործությունները, որոնք մղում են սիրել բնությունը, թռչուններին ու կենդանիներին և ամնակարևորը՝ Հայրենիքը:
«Մկների ժողովը» Սով էր, սով էր մկստան, Կատվի ձեռքից լկստան Գզիրն ընկավ դռնեդո´ւռ Էլ չթողեց տուն-կտուր Ջահել ահել գեղովի, Կանչեց, բերեց ժողովի՝ Թե ինչ անեն, որ կատվեն Մի հնարքով ազատվեն…
«Տարբեր, բայց նույնը». Ինչ դժվարության կամ խոչընդոտի էլ հանդիպես կյանքում, ամեն ինչ կհաղթահարես, եթե ընկերներդ քեզ հետ են: Ֆերիդուն Օրալի՝ երեխաներին նվիրված գրքերը, որքան էլ տարբեր են, բոլորը լի են սիրով ու բարությամբ:
«Երեք փիսիկ, մեկ երազանք». Երեք ընկեր՝ Փուսը, Փիթին ու Փաթին, մեջք- մեջքի տված կտուրին մեկնվել ու աստղազարդ երկնքից աչք չեն կտրում: Տեսնես՝ ինչի՞ են սպասում: Գուցե կարևոր երազա՞նք ունեն… Այշե Ինանի գեղեցիկ նկարազարդումները երեք փիսիկների երազանքի մասին այս փոքրիկ պատմությունը էլ ավելի գրավիչ են դարձրել:
«Կալլե Բլյումքիստի արկածները» Գրքում ընդգրկված են շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենի (1907-2002) «Հռչակավոր խուզարկու Բլյումքիստը», «Կալլե Բլյումքիստը վտանգում է իրեն», «Կալլեն ու Ռասմուսը» վիպակները։
Կան ստեղծագործություններ, որոնք մեր մանկության անբաժան ուղեկիցն են: Այդպիսիներից է նաև Ալեքսանդր Պուշկինի «Հեքիաթ ձկնորսի ու ձկան մասին» ստեղծագործությունը, որն առավելապես հայտնի է «Ոսկե ձկնիկը» անվամբ: Ինչ խոսք, այն մեծ նշանակություն ունի երեխաների բարոյահոգեբանական դաստիարակության գործում: Մեծանուն գրողի այս ստեղծագործությունը ներկայացվում է ինչպես նոր թարգմանությամբ, այնպես էլ նոր ու յուրօրինակ պատկերազարդմամբ: Հեքիաթ ձկնիկի և ձկնորսի մասին (ռուս.՝ «Сказка о рыбаке и рыбке»)՝ հեքիաթ, որը գրել է Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը 1883 թվականի հոկտեմբերի 2 (14)-ին։ Առաջին անգամ տպագրվել է 1835 թվականին «Գրադարան ընթերցանության համար» ամսագրում։ Ձեռագրի վրա կա «18 սերբական երգ» նշումը։ Այդ նշանը ցույց է տալիս, որ Պուշկինը պատրաստվում էր...
«Եվայի երազը» իրականության ու հեքիաթի յուրօրինակ զուգորդում է՝ ուղղված թե՛ փոքրերին, թե՛ մեծերին: Այն հետաքրքիր պատմություն է փոքրիկ աղջկա մասին, որը, հայտնվելով զարմանալի մի աշխարհում, իր կյանքի վերաբերյալ նոր ու կարևոր բացահայտումներ է անում՝ սովորելով խիզախել, ներել ու սիրել:
Ճիշտ ժամանակին և զարմանալի դիպուկությամբ մի շատ կարևոր ու արդիական խնդիր է արծարծում Անահիտ Թարյանն իր «Այ քեզ գրավատուն» չափածո հեքիաթում. Մատչելի ու ընկալելի լեզվով, գեղարվեստական պատկերովոր խոսքով ու ինքնատիպ արտահայտչականությամբ անվանի բանաստեղծուհին իր մանուկ ընթերցողներին վարպետորոն և անբռնազբոս կերպով տալիս է տարրական տնտեսագիտական գիտելիքներ՝ նրանց աննկատելիորեն ներքաշելով իր գրական հերոսների հեքիաթային, բայց միաժամանակ նաև իրական կյանքում տիրող վայրիվերումների մեջ…
«Այ փոքրիկներ, այ սիրուններ» ժողովածուն ներառում է Հովհաննես Թումանյանի մանկական բանաստեղծությունները՝ ըստ ժամանակագրության: Մեծ մանկագրի ստեղծագործությունները ներկայացված են նաև դասական ուղղագրությամբ՝ սփյուռքի հայ մանուկներին մատչելի դարձնելու համար:
«Փոքրիկների խնդրագիրք»-ը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների և դպրոցի առաջին դասարանցիների համար: Այն միաժամանակ և՛ դասագիրք է, և խաղ: Խնդրագիրքը երեխաներին ոչ միայն կսովորեցնի լուծել խնդիրներն ու գրել դրանց լուծումները, այլև կընձեռի բովանդակալից ժամանակ անցկացնելու հնարավորություն:
Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթը» պոեմը հայկական ժողովրդական էպոսի բազմաթիվ գրական մշակումներից լավագույնն է: Դավիթը մեր հարուստ վիպերգության ամենահերոսական կերպարն է, իսկ Թումանյանի գրչի տակ նա դարձել է առավել պատկերավոր:
«Ալիսի արկածները հրաշքների աշխարհում» անգլիացի մաթեմատիկոս և գրող Լուիս Քերոլի գիրքն է: Գրվել է 1865 թվականին։ Կա նաև գրքի շարունակությունը՝ «Ալիսը Հայելու աշխարհում»։ Սա մի պատմություն է Ալիս անունով փոքրիկ աղջկա մասին, որը , ճագարահորն ընկնելով, հայտնվում է տարօրինակ արարածներով բնակեցված երևակայական աշխարհում և զարմանալի արկածների է հանդիպում: Հեքիաթն արդեն վաղուց սիրելի է դարձել թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար: Այն լի է մաթեմատիկական, լեզվաբանական ու փիլիսոփայական ակնարկներով, կատակներով ու բառախաղերով և համարվում է աբսուրդի գրական ժանրի լավագույն նմուշներից մեկը: Հեքիաթը հատկապես մեծ ազդեցություն է ունեցել ֆենթեզի ժանրի վրա: Գրքի ստեղծում Չարլզ Դոջսոնն իր հայտնի «Ալիսի արկածները հրաշքների աշխարհում» ստեղծագործությունը մտահղացել...