1952-ին լույս տեսած «Երկատված վիկոնտը» վեպը սկիզբ է դրել Իտալո Կալվինոյի «Մեր նախնիները» նշանավոր եռագրությանը, որի երկրորդ գիրքը՝ «Ծառաբնակ բարոնը», արդեն թարգմանված է հայերեն: XVII դարում թուրքերի հետ կռվելիս թնդանոթի արկից բառացիորեն կիսված, բայց ողջ մնացած վիկոնտի զարմանահրաշ պատմությունը, որտեղ գրողը վարպետորեն միահյուսել է առակաբանությունն ու ֆանտաստիկ սյուժեն, մարդու նկարագիրը և մասնավորապես անձի երկակիության թեման ներկայացնում է սիմվոլիկ- այլաբանական պատկերմամբ, փիլիսոփայական խորքով ու հումորով:
«Սերոտոնին». Հռչակավոր Միշել Ուելբեքը՝ բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Գոնկուրի դափնեկիրը, «Տարրական մասնիկներ», «Հնազանդություն» համաշխարհային բեսթսելերների հեղինակը, զարմացրեց բոլորին՝ գրելով կամերային վեպ ապաշխարհության, ափսոսանքի և կորած սիրո մասին: Գլխավոր հերոսը, լիովին հիասթափված կյանքից, թողնում է աշխատանքը և հեռանում տնից. նրա միակ ուղեկիցը դեղահաբերն են, որոնք մարմնին մատակարարում են սերոտոնին և լիովին սպանում շրջապատի հանդեպ ամեն մի հետաքրքրություն: Միշել Ուելբեքի «Սերոտոնին»-ը համարվում է հեղինակի վերջին 20 տարվա լավագույն վեպը, վեպ ավանդական արժեքների քայքայման և անձնական ծանր ճգնաժամի մասին: Ընդհանուր առմամբ՝ «Սերոտոնին» գիրքն այն մասին է, թե ինչպես է ստացվում, որ հրացանից նշան բռնելով՝ թիրախում ինքդ քեզ ես տեսնում: 2019 թվականի ապրիլի 19-ին...
Антология «Армянская историческая проза и поэзия (V-VII вв.)» впервые представляет в одном томе лучшие произведения армянской исторической прозы и поэзии на русском языке, это делает ее изданием международного значения. Названная книга – весьма удавшаяся инициатива Наиры Сейранян по осуществлению проекта Валерия Брюсова 1917 г. относительно издания сборника «Айастан». «Армянская историческая проза и поэзия (V-VII вв.)» անթոլոգիան առաջին անգամ մեկ հատորում ներկայացնում է հայ պատմական արձակի և պոեզիայի լավագույն ստեղծագործությունները ռուսերենով, ինչն այն դարձնում է միջազգային կարևորության հրատարակություն: Գիրքը Նաիրա Սեյրանյանի հաջող նախաձեռնությունն է` Վալերի Բրյուսովի 1917 թվականի նախագծի` «Հայաստան» ժողովածուի հրատարակման վերաբերյալ:
«7 անուն. Վրացական արդի պոեզիա» ժողովածուն ծաղկաքաղ է արդի վրացական պոեզիայի լավագույն նմուշներից: 1.Ալեքսանդրե Լորթքիբանիձե 2. Սալոմե Բենիձե 3. Նինո Սադղոբելաշվիլի 4. Գիորգի Արաբուլի 5. Գվանցա Ջոբավա 6. Սոսո Միշվելիանի 7. Նուկրի Բերեթելի
«Կայարան» ժողովածուն ներառում է 20-րդ դարի 60-ական թվականներից մինչև դարավերջ ժամանակահատվածում ստեղծված հայ հայ պատմվածքի լավագույն նմուշների ընտրանի: 21 հեղինակից ընտրված է մեկական պատմվածք՝ ժանրի մոտ կեսդարյա զարգացման համապատկերը կամ ժանրի պատմության հերթական ԿԱՅԱՐԱՆԸ հնարավորինս ամբողջական ներկայացնելու համար:
«Լատվիայի ժամանակակից արձակ» ժողովածուն ներառում է լատվիացի ժամանակակից արձակագիրների (Գունդեգա Ռեպշե, Դացե Ռուկշանե, Ինգա Աբելե …) լավագույն պատմվածքները, որոնք օգնում են առարկայական պատկերացում կազմել լատվիական արձակում տիրապետող հիմնական միտումների մասին:
«Պատմություններ 1 տարեկան փոքրիկների համար». Հարմար տեղավորվեք և պատրաստվեք հատուկ 1 տարեկանների համար գրված՝ զվարճալի պատմություններ լսելու. կոալայի հետ պահմտոցի խաղացեք, քնկոտ աղվեսիկին բարի գիշեր մաղթեք, խաղացեք ու մի քիչ աղմկեք մեր գրքույկի 5 զվարճալի պատմությունների մյուս հերոսների հետ: Շատ ավելին իմանալու համար լավ-լավ գրքեր կարդացեք:
«Ես ձի եմ». Մի ուղտ երազում էր ձի դառնալ: Մի բարի տիկին երազում էր պահակ դառնալ: Լուսացույցի լույսը կապտեց, և բոլոր կանոնները փոխվեցին: Այսինքն, բոլորը կարող են լինել կամ դառնալ ինչ ուզեն, թե չէ, էլ ո՞նց երջանիկ լինեն:
«Չարլին և շոկոլադի գործարանը» Ռոալդ Դալի հեքիաթ–վիպակը արտասովոր հրուշակագործ պարոն Ուոնկայի շոկոլադի գործարանում փոքրիկ Չարլիի արկածների մասին է։ Փոքրիկ տղա Չարլի Բաքեթըապրում է շատ աղքատ ընտանիքում։ Յոթ մարդ (տղան, նրա ծնողները, երկու պապիկն ու երկու տատիկը) ծվարել էին քաղաքի ծայրամասի փոքրիկ տնակում, ամբողջ ընտանիքից միայն Չարլիի հայրն աշխատանք ուներ. նա ատամի մածուկի պարկուճների կափարիչներն էր պտտում։ Ընտանիքը չուներ անգամ ամենաանհրաժեշտը. տնակում ընդամենը երկու անկողին կար, որոնց վրա պառկած էին չորս ծերունիները, ընտանիքն ապրում էր կիսաքաղց, սնվում էին կարտոֆիլով և կաղամբով։ Չարլին շատ էր սիրում շոկոլադ, սակայն ստանում էր դա տարվա մեջ միայն մեկ օր՝ մեկ շոկոլադե սալիկ իր ծննդյան օրը՝...
«Հեքիաթ ծեր առյուծի մասին». Հեքիաթը պատմում է բոլոր գազանների թագավորի՝ ծեր առյուծի մասին, որը որոշել է թողնել իր հպարտ կոչումը և հաստատվել մարդկանց մեջ: Բայց ոչ սովորական քաղաքում, այլ հմայիչ Լվով քաղաքի հենց կենտրոնում, որտեղ նրան զարմանալի արկածներ են սպասվում:
«Խնդմնդուկներ», այսինքն՝ մանկական խաղիկներ խնդմնդալու համար: Եվ հեղինակը՝ Յուրի Սահակյանը, իր մեղմ հումորով ու սրամիտ պատկերներով, ժողովրդական խոսք ու զրույցով ժողովածուում ստեղծել է հետաքրքրաշարժ ու զվարճալի մթնոլորտ: Մթնոլորտ, որն անմիջապես համակում է երեխային, նպաստում հումորի զգացողության և մտքի ճկունության զարգացմանը: Յուրօրինակ գունազարդում ունեցող ժողովածուն նախատեսված է նախադպրոցական և դպրոցական կրտսեր տարիքի երեխաների համար:
«Լուսատտիկ Տատիկը». Մանկագիր Էդուարդ Ավագյանը մանուկների կողմից անչափ սիրված հեղինակներից է: Ինչպես հեղինակի նախորդ գրքույկները, այնպես էլ այս՝ «Լուսատտիկ Տատիկը» ժողովածուն, երեխաների առջև բացում է ուրույն մի աշխարհ, որը լի է հետաքրքրաշարժ պատմություններով, յուրօրինակ պատկերներով ու գունեղ հերոսներով: Իսկ գեղեցիկ պատկերազարդումները գրքի ընթերցումը դարձնում են առավել հետաքրքիր: Ժողովածուն նախատեսված է նախադպրոցական և դպրոցական կրտսեր տարիքի երեխանեի համար:
«Քաջ Նազարը» Հովհաննես Թումանյանի հեքիաթն է՝ գրված 1912 թվականին։ Հեքիաթում մշակված է հավերժական թեման վախկոտ մարդու մասին, որն բախտի բերմամբ իշխանության է հասնում։ Հեքիաթը գրելիս Թումանյանը ձեռքի տակ ունեցել է այս պատմության բազմաթիվ տարբերակներ՝ գերմանական, ռուսական, վրացական, թուրքական և հայկական: Նազարը վախկոտ ու ալարկոտ մարդ է, բայց միաժամանակ անչափ պարծենկոտ։ Մի գիշեր կինը դուռը փակում է՝ Նազարին թողնելով դրսում։ Վերջինս վախեցած նստում է պատի տակ ու մնում մինչև լույսը բացվելը։ Առավոտյան, երբ ճանճերը հավաքվում են նրա շուրջը, ձեռքով խփում է ու սպանում մի քանի ճանճ։ Չկարողանալով հաշվել սատկած ճանճերին՝ որոշում է, որ հազարից պակաս չեն լինի, գնում է գյուղի տերտերի...