Հովհաննես Թումանյանի բալլադներն առաջին անգամ ամբողջությամբ լույս են տեսնում առանձին գրքով: Արտատպվել են Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածուի» ակադեմիական 2-րդ հրատարակությունից: Բալլադը Թումանյանի ստեղծագործության առաջատար և առանցքային ժանրային ձևերից է: Գրական ողջ ճանապարհի ընթացքում բանաստեղծը եզակի հետաքրքրություն է ցուցաբերել ժողովրդական ավանդույթների նկատմամբ՝ ստեղծելով անզուգական բալլադներ, որոնք այդ ժանրի դասական նմուշներից են՝ համաշխարհային գրական չափանիշներով: Տպագրվել է «Լոռվա ձոր» հայրենակցական միության և «Էդիթ Պրինտ» հրատարակչության հովանավորությամբ:
Հովհաննես Թումանյանի բալլադներն առաջին անգամ ամբողջությամբ լույս են տեսնում առանձին գրքով: Արտատպվել են Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածուի» ակադեմիական 2-րդ հրատարակությունից: Բալլադը Թումանյանի ստեղծագործության առաջատար և առանցքային ժանրային ձևերից է: Գրական ողջ ճանապարհի ընթացքում բանաստեղծը եզակի հետաքրքրություն է ցուցաբերել ժողովրդական ավանդույթների նկատմամբ՝ ստեղծելով անզուգական բալլադներ, որոնք այդ ժանրի դասական նմուշներից են՝ համաշխարհային գրական չափանիշներով: Տպագրվել է «Լոռվա ձոր» հայրենակցական միության և «Էդիթ Պրինտ» հրատարակչության հովանավորությամբ:
Գերմանացի աշխարհահռչակ գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» գիրքը լույս է տեսել 1929 թվականին: Այն պատերազմի մասին պատմող երբևէ ստեղծված ամենավաճառված գրքերից է, որը, ի դեպ, նացիստական Գերմանիայում արգելված գրականության ցանկում է եղել: Ստեղծագործության հերոսները գերմանացի զինվորներն են, գործողությունները ծավալվում են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Գրքում ականատեսի սուր աչքով ներկայացված են պատերազմող զինվորների ապրումները, նրանց կյանքը, հոգեվիճակը, մտքերը:
ՀԻՇԻՐ ԻՆՁ, ԵԹԵ ՈՉ ԱՄԵՆ ՐՈՊԵ, ապա գոնե երեք րոպեն մեկ անգամ, և իմացիր, որ մնացած երկու րոպե հիսունինը վայրկյանի ընթացքում ԴՈՒ ԻՄ ՄՏՔՈՒՄ ԵՍ «Արտագաղթած կարոտ» էսսեների և պատմվածքների ժողովածու: Կյանքում միշտ կամ մենք ենք հեռանում, կամ մեզնից են հեռու գնում: Հեռացումները միշտ ուղեկցվում են արցունքներով՝ ուրախության կամ տխրության, սակայն երբեմն էլ հոգիդ է լալիս իր անտես աչքով… Գիրքը նվիրվում է այն կարոտներին, որոնք արտագաղթել են հավերժորեն՝ անվերադարձ…z
Այս ընտրանին փորձ է` առաջին անգամ ամբողջականորեն ներկայացնելու արդի հայ պատմվածքի բազմազանությունը: Ինչպիսի՞ն է այն: Ի՞նչ գաղափարներ և խոհեր են արծածում մեր արձակագիրները: Իրականության գեղարվեստական արտացոլման ինչպիսի՞ մեթոդներ և ոճեր են դրսևորվում 21-րդ դարասկզբին:
Հավաքածուի մեջ ներկայացված են ժամանակակից հայ գրողների պատմվածքներից: Պատմվածքների հերոսները մեր ժամանակակիցներն են, որոնք աչքի են ընկնում յուրահատուկ մտածողությամբ, ժամանակակից աշխարհում հարատևելու իրենց փորձերի բազմազանությամբ և այլն՝ հավաստելով հեղինակների` իրականության խորը ընկալման և վառ ստեղծագործական անհատականություն լինելու մասին: Հավաքածուն կազմել և հրատարակության է ներկայացրել հայ արձակագիրների «Կայարան» ակումբը:
Հավաքածուի մեջ ներկայացված են ժամանակակից հայ գրողների պատմվածքներից: Պատմվածքների հերոսները մեր ժամանակակիցներն են, որոնք աչքի են ընկնում յուրահատուկ մտածողությամբ, ժամանակակից աշխարհում հարատևելու իրենց փորձերի բազմազանությամբ և այլն՝ հավաստելով հեղինակների` իրականության խորը ընկալման և վառ ստեղծագործական անհատականություն լինելու մասին: Հավաքածուն կազմել և հրատարակության է ներկայացրել հայ արձակագիրների «Կայարան» ակումբը:
Չնայած ուռուցքները փոքրացնող բժշկական հրաշքին, որը Հեյզելին ապրելու ևս մի քանի տարի է պարգևել, նա, միևնույն է, անբուժելի հիվանդ է՝ քաղցկեղի վերջին փուլում, ում կյանքի վերջին գլուխը գրվել է հենց ախտորոշման պահից: Սակայն, երբ Օգոստոս Ուոթերս անունով շրջադարձային պայծառ կերպարը հանկարծակի հայտվում է «Քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության խմբակում», Հեյզելի համար կյանքի նոր էջ է բացվում: ԽՈՐԱԹԱՓԱՆՑ, ՀԱՄԱՐՁԱԿ, ՀԱՆԴՈՒԳՆ և ՍՈՒՐ «Աստղերն են մեղավոր» գիրքը մրցանակակիր գրող Ջոն Գրինի դեռևս ամենահավակնոտ և սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ և սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ և ողբերգական գործընթացը:
«Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» վեպը գերմանացի հռչակավոր գրող Է. Մ. Ռեմարկի հանրահայտ հակառազմական գործերից է: Երկրորդ համաշխարհային պատերազմ: Գերմանական զորքը Ռուսաստանում: Շշուկներ նահանջի մասին: Պատերազմ՝ ճակատում, պատերազմ՝ տանը, պատերազմ՝ սրտերում և ուղեղներում, և ամենակարևորը՝ սեր, որ զինվորին տուն վերադարձնող խարիսխ պիտի լինի: Էռնստ Գրեբերի՝ գերմանացի զինվորի խոհերը պատերազմի անհեթեթության մասին հոգեբանական լուրջ մարտահրավեր են ժամանակի աբսուրդին, պատմության կրկնությանը:
«Ապրելու ապրիլ» գրքի գլխավոր հերոսները ապրիլյան պատերազմի մասնակիցներն են: Նրանք ականատեսի և մասնակցի աչքերով պատմում են անսպասելի սկսված քառօրյա պատերազմի՝ շատերին անհայտ մանրամասներ: Մերօրյա այս հերոսները, որոնք իրենց կարճատև կյանքի ընթացքում արդեն շատ բան են հասցրել տեսնել ու ապրել, չեն կարողանում առանց արցունքի հիշել իրենց մղած կենաց-մահու պայքարը հանուն հայրենիքի, հանուն իրենց կողքին գտնվող ընկերների:
Ընթերցողին ներկայացվող ժամանակակից հայ գրողների պատմվածքների ժողովածուն նպատակ ունի լրացնել այն բացը, որ առաջացել է անկախության քսան տարիներին հասարակական կյանքի արագ փոփոխությունների հետևանքով: Հանրային և մասնավոր հեռուստաալիքները, ազգային և օտարերկրյա սերիալները, միանգամից հախուռն կերպով կենցաղ ներխուժած արևմտյան բարքերը, համակարգիչը դպրոցահասակ երեխաների և երիտասարդության մեջ ներարկում են բացասական մտածողություն, ձևավորում հակաազգային, հակամարդկային հատկանիշներ: Դրանց հակազդելու համար ընտրված են գրողների այն գործերը, որոնց մեջ կարևորվում են սերը հայրենիքի, մարդու և բնության հանդեպ, գեղեցիկը, բարությունը, ազնվությունը, պատասխանատվության զգացողությունը, վեհանձնությունը և մարդկային այլ դրական գծեր: Գիրքը նախատեսված է բարձր դասարանների աշակերտների և նոր կյանք մտնող երիտասարդների համար:
Այս հատորում զետեղված են Ֆրանսիայի աշխարհահռչակ արձակագիր Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Գիշերային թռիչք», «Մարդկանց երկիր», «Ռազմական օդաչու», «Նամակ պատանդին», «Փոքրիկ Իշխանը» վիպակները՝ բնագրային թարգմանությամբ: Երկերի հաջորդականությունն ընտրված է ըստ ժամանակագրական կարգի:
16-ամյա Ազան երբևէ չէր հետամտել քննելու անհայտ կորած միլիարդատեր Ռասել Փիքեթի առեղծվածը, սակայն հարյուր հազար դոլարը գայթակղիչ է, իսկ նրա լավագույն և ամենաանվախ ընկերուհին՝ Դեյզին, ցանկանում է անպայման այդ հետաքննությունն անել: Այսպիսով, երկուսով դուրս են գալիս Ռասել Փիքեթի որդու՝ Դեյվիսի հետքի վրա: Ազան փորձում է լինել լավ դուստր, լավ ընկեր, լավ ուսանող և գուցե անգամ լավ դետեկտիվ՝ այդ ընթացքում պարփակված լինելով իր սեփական մտքերի, հոգեբանական խնդիրների սեղմող հորձանուտում: «Ալյասկայի որոնումներում» և «Աստղերն են մեղավոր» գրքերի հեղինակ, մրցանակակիր գրող Ջոն Գրինը այժմ կիսվում է Ազայի պատմությամբ, որը սիրո, դիմացկունության և հարատև ընկերության ուժի մասին մի հիասքանչ նովել է:
Ջոն Գրինի այս ստեղծագործությունը բազմաթիվ մրցանակների արժանացած դեբյուտ է, որը հիանալիորեն նկարագրում է այն սքանչելի ու ցավոտ երջանկությունը, որ բխում է կյանքից ու սիրուց: Այս սուր, զավեշտալի ու սրտաճմլիկ վեպը հավերժ կմնա ձեզ հետ: Տասնվեցամյա Մայլս Հոլթերը հետաքրքրվում է հայտնի մարդկանց վերջին խոսքերով: Հետևելով ֆրանսիացի գրող Ֆրանսուա Ռաբլեի՝ մահվանից առաջ հնչեցրած արտահայտությանը՝ նա թողնում է ծնողների հետ իր ձանձրալի կյանքն ու «Մեծ եթե»-ի որոնումներում ուղևորվում Քալվեր Քրիք դպրոց: Այստեղ նա գտնում է իր առաջին ընկերներին ու սիրահարվում Ալյասկա անունով մի աղջկա, որը տակնուվրա է անում տղայի կյանքը, իսկ հետո՝ անհետանում: Ողբերգական իրադարձությունները ստիպում են Մայլսին խորասուզվել կյանքի ու մահվան մասին...
1936թ. լույս տեսած «Սպանություններ այբբենական կարգով» ստեղծագործությունը Ագաթա Քրիստիի ամենանշանավոր վեպերից է: Ամբողջ Անգլիան ցնցած ABC անունով հայտնի սերիական մարդասպանը իր նպատակին հասնելու համար սպանում է սովորական կյանքով ապրող և իրար հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց՝ ըստ նրանց անունների այբբենական կարգի: Մարդասպանի դեմ պայքարում է Էրքյուլ Պուարոն՝ նշանավոր խուզարկուն՝ փորձելով բացահայտել մութ պատմության բոլոր մանրամասները: «Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև աշխարհի...
Ագաթա Քրիստիի ամենահակասական գործը՝ «Ռոջեր Էքրոյդի սպանությունը»՝ իր նորարարական վերջաբանով, նոր էջ բացեց դետեկտիվ ժանրի պատմության մեջ: 1926թ. լույս տեսած վեպը համարվում է բոլոր ժամանակների լավագույն դետեկտիվ ստեղծագործություններից մեկը: Անգլիայի խաղաղ գյուղակներից մեկը՝ Քինգզ Էբոթը, ցնցվում է տեղի մեծահարուստ ու հարգարժան մարդկանցից մեկի՝ Ռոջեր Էքրոյդի սպանության լուրից: Առաջին հայացքից պարզ թվացող գործը աստիճանաբար ավելի ու ավելի խճճված ընթացք է ստանում: Եվ միայն Էրքյուլ Պուարոն, որ երջանիկ պատահականությամբ անցել է հանգստի ու ինկոգնիտո բնակություն հաստատել Քինգզ Էբոթում, կարող է բացել կծիկը: Այս հարցում նրան օգնում է բժիշկ Շեփարդը, որի անունից էլ ներկայացվում է պատումը: «Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները...
«Եվ ոչ ոք չմնաց…» վեպը հեղինակը բնորոշել է որպես իր ստեղծագործություններից ամենադժվարը: Այն մոտ 100 միլիոն տպաքանակով համարվում է աշխարհի ամենավաճառված դետեկտիվ վեպը և ամենաշատ վաճառված գրքերից մեկն առհասարակ: Հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 1939թ.՝ «Տասը փոքրիկ սևամորթներ» վերնագրով: Մեկ տարի անց հրատարակվել է ԱՄՆ-ում՝ «Եվ ոչ ոք չմնաց…» վերնագրով, որով էլ հետագայում հայտնի դարձավ ամբողջ աշխարհում: Տասը հոգի՝ միմյանց անծանոթ և առաջին հայացքից իրար հետ ոչ մի կապ չունեցող, հայտնվում են Սոլջըր Այլենդում՝ Զինվորի կղզում, որտեղ նրանց սպասում են տասը զինվորների ճենապակե արձանիկներով լի սկուտեղն ու անլուծելի առեղծվածը, թե ինչու են իրենց հրավիրել այդտեղ: «Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների...
Սույն հանդեսում ամբողջացվել են ժամանակակից լավագույն հայ արձակագիրների՝ 2017 թվականի ընթացքում ստեղծած գործերը, թարգմանիչների աշխատանքները: Դա կարտացոլի ժամանակակից հայ արձակի միտումները, նվաճումներն ու ներուժը: «Կայարան» ակումբն ու համանուն տարեգիրքը նպատակ ունեն իսպառ կորսվող գրական բարձր չափանիշների լուռ և համբերատար պաշտպանը լինել. թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս պրոպագանդել այն գրականությունը, որն արժեքավոր են համարում, ժամանակակից գրական համահարթեցված դաշտից առանձնացնել այն հեղինակներին, ովքեր իրենց կարծիքով տաղանդավոր են:
Սույն հանդեսում ամբողջացվել են ժամանակակից լավագույն հայ արձակագիրների՝ 2016 թվականի ընթացքում ստեղծած գործերը, թարգմանիչների աշխատանքները: Դա կարտացոլի ժամանակակից հայ արձակի միտումները, նվաճումներն ու ներուժը: «Կայարան» ակումբն ու համանուն տարեգիրքը նպատակ ունեն իսպառ կորսվող գրական բարձր չափանիշների լուռ և համբերատար պաշտպանը լինել. թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս պրոպագանդել այն գրականությունը, որն արժեքավոր են համարում, ժամանակակից գրական համահարթեցված դաշտից առանձնացնել այն հեղինակներին, ովքեր իրենց կարծիքով տաղանդավոր են: Համարում զետեղված են ժամանակակից հայ գրողների` ղարաբաղյան հակամարտությանը նվիրված գործերը:
Սույն հանդեսում ամբողջացվել են ժամանակակից լավագույն հայ արձակագիրների՝ 2015 թվականի ընթացքում ստեղծած գործերը, թարգմանիչների աշխատանքները: Դա կարտացոլի ժամանակակից հայ արձակի միտումները, նվաճումներն ու ներուժը: «Կայարան» ակումբն ու համանուն տարեգիրքը նպատակ ունեն իսպառ կորսվող գրական բարձր չափանիշների լուռ և համբերատար պաշտպանը լինել. թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս պրոպագանդել այն գրականությունը, որն արժեքավոր են համարում, ժամանակակից գրական համահարթեցված դաշտից առանձնացնել այն հեղինակներին, ովքեր իրենց կարծիքով տաղանդավոր են: «Կայարան»-ի սույն հանդեսը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին:
Սույն հանդեսում ամբողջացվել են ժամանակակից լավագույն հայ արձակագիրների՝ 2014 թվականի ընթացքում ստեղծած գործերը, թարգմանիչների աշխատանքները: Դա կարտացոլի ժամանակակից հայ արձակի միտումները, նվաճումներն ու ներուժը: «Կայարան» ակումբն ու համանուն տարեգիրքը նպատակ ունեն իսպառ կորսվող գրական բարձր չափանիշների լուռ և համբերատար պաշտպանը լինել. թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս պրոպագանդել այն գրականությունը, որն արժեքավոր են համարում, ժամանակակից գրական համահարթեցված դաշտից առանձնացնել այն հեղինակներին, ովքեր իրենց կարծիքով տաղանդավոր են:
Սույն հանդեսում ամբողջացվել են ժամանակակից լավագույն հայ արձակագիրների՝ 2013 թվականի ընթացքում ստեղծած գործերը, թարգմանիչների աշխատանքները: Դա կարտացոլի ժամանակակից հայ արձակի միտումները, նվաճումներն ու ներուժը: «Կայարան» ակումբն ու համանուն տարեգիրքը նպատակ ունեն իսպառ կորսվող գրական բարձր չափանիշների լուռ և համբերատար պաշտպանը լինել. թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս պրոպագանդել այն գրականությունը, որն արժեքավոր են համարում, ժամանակակից գրական համահարթեցված դաշտից առանձնացնել այն հեղինակներին, ովքեր իրենց կարծիքով տաղանդավոր են:
Սույն հանդեսում ամբողջացվել են ժամանակակից լավագույն արձակագիրների՝ տարվա ընթացքում ստեղծած գործերը, թարգմանիչների աշխատանքները: Դա կարտացոլի ժամանակակից հայ արձակի միտումները, նվաճումներն ու ներուժը: «Կայարան» ակումբն ու համանուն տարեգիրքը նպատակ ունեն իսպառ կորսվող գրական բարձր չափանիշների լուռ և համբերատար պաշտպանը լինել. թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս պրոպագանդել այն գրականությունը, որն արժեքավոր են համարում, ժամանակակից գրական համահարթեցված դաշտից առանձնացնել այն հեղինակներին, ովքեր իրենց կարծիքով տաղանդավոր են:
Ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի «20.000 լյո ջրի տակ» գիտաֆանտաստիկ վեպը պատմություն է պրոֆեսոր Արոնաքսի ու նրա ընկերների մասին, որոնք պատահաբար հայտնվում են «Նաուտիլուս» սուզանավում, որը ղեկավարում էր առեղծվածային կապիտան Նեմոն: Այս սուզանավով նրանք շուրջերկրյա ճանապարհորդություն են կատարում, որի ընթացքում անցնում են բազմաթիվ վտանգների միջով և դառնում անհավանական արկածների մասնակից: «20.000 լյո ջրի տակ» վեպը լույս է տեսել 150 տարի առաջ, սակայն մինչև օրս էլ գրավում է միլիոնավոր ընթերցողների՝ անսպասելի ու վտանգավոր արկածներով, ծովերի ու օվկիանոսների խորությունների գունագեղ աշխարհներով և հատկապես՝ կապիտան Նեմոյի խորհրդավոր կերպարով: