3-ից 6 տարեկան երեխաների համար նախատեսված գրքում հեղինակը նաև նկարազարդումների միջոցով ներկայացնում է փոքրիկ աղջնակի առօրյան. ինչ է երազում, ինչ նախասիրություններ ունի, երբ է ուրախ։ Գրքի յուրաքանչյուր էջից, պատկերից ու խոսքից երևում է՝ այդ տարիքի երեխաների համար ընտանեկան ջերմությունն ու ներդաշնակությունը որքան կարևոր են։ Նա ուրախ է, երբ հայրիկը, մայրիկը, տատիկը, պապիկը կողքին են, երբ բնության գրկում է, խաղում է ընկերների ու փոքրիկ շնիկի հետ, ում մասին հոգ է տանում հենց գրքի հերոսուհին։ Գիրք՝ երջանկության, ընտանիքի, բնության և ընկերների մասին։
Նրանք հինգն են՝ Պուկը, Տիպուկը, Արջուլինոն, Թիթին ու նույնիսկ Չարուկը կախարդական այս գրքի ծիծաղաշարժ հերոսներն են։ Պուկը մի քիչ վախկոտ, մի քիչ ամաչկոտ ու միշտ հայտնվում է ինչ-որ պատմությունների մեջ: Տիպուկն էլ խորամանակ, ինքնահավան, բայց բարի աղվես է: Անբաժան ընկերներ Պուկն ու Տիպուկը պատմում են ընկերության, անտառի կյանքի մասին, օգնում են փոքրիկներին տարբերել չարն ու բարին, սիրել ու հոգ տանել հարազատների մասին: Մանկական ուսուցողական զվարճապատում՝ անտառի բնակիչների արկածների մասին:
Հեքիաթ-վիպակ երկու չար, բայց չարությունը կորցրած ծեր կախարդների՝ Ծիպիլիի ու Տիմբակայի մասին: Նրանք կորցնում են չարություն անելու ուժը, չեն հանձնվում ու որոշում են վնասել երեք ընկերների ու ապացուցել՝ դեռ չար կախարդներ են: Բայց դա չի հաջողվում։ Երեխաները փրկվում են, վհուկներն էլ դառնում են Ամանորին նվերներ բաժանող բարի կախարդներ։ Գիրքը սկսվում եւ ավարտվում է զարմանահրաշ արկածներով։
Փոքրիկ Մուշի, Փսփսիկի ու Լուսունիկի հետաքրքիր ճամփորդությունը երազների աշխարհում: Սարսափելի վթարից հետո փոքրիկ Մուշի մեջ վախ է մտել. նա վախենում է մթությունից, վախենում է, որ այլևս չի կարողանա քայլել, վախենում է կորցնել հայրիկին և այլևս երբեք չվերադառնալ իր նախկին կյանքին։ Բայց մի բարի օր, ավելի շուտ՝ մի բարի գիշեր, երբ նա, վերմակի տակ ծածկված, փորձում է թաքնվել իր այդ վախերից, մի զարմանալի հյուր է այցելում նրան։ Տղայի սեփական երազի միջից պատահաբար Արտաշխարհ վայր ընկած փոքրիկ տարօրինակ արարածը՝ Փսփսիկը, աղերսում է փրկել իրեն և վերադարձնել իր հայրենի Ներաշխարհ։ Տղան Փսփսիկի օգնությամբ վերագտնում է իր մոռացված ընկերոջը՝ Լուսունիկին, որի ուղեկցությամբ տարօրինակ եռյակը...
Փոքրիկ մարդկանց անհաղթահարելի ու հսկայական սթրեսների, նրանց կարգապահության ու դաստիարակության գաղտնիքներին նվիրված աշխատություն: Այս գիրքը զայրույթի, լարվածության և ծնող-երեխա հավիտենական բախումների լուծման արդյունավետ ճանապարհային քարտեզ է։ Հեղինակները բացատրում են, թե ինչպես կարող եք հուզական կապ հաստատել ձեր երեխայի հետ, վերահսկել էմոցիաները և լարված իրավիճակները վերածել աճի ու զարգացման հնարավորության: Բացասական վարքագծի և պատժի շրջանն այսպիսով ավարտվում է: Այս գիրք-ուղեցույցում կգտնեք՝ ռազմավարություններ, որոնք կօգնեն սահմանել ձեր և ձեր երեխայի կարգապահության մեթոդները, ուղեղի զարգացման վերաբերյալ կառուցողական խորհուրդներ՝ ամեն տարիքի և բոլոր փուլերի համար, երեխայի հետ սիրալիր և հանգիստ շփվելու ուղիներ՝ անկախ ծայրահեղ վարքագծից, խորհուրդներ՝ ինչպես «նավարկել փոթորկի պահին»՝ ձեր երեխայի հետ հարաբերություններ...
Ձախորդ Փանոս դպրոցականի օրագիր, որ դարձել է համաշխարհային բեսթսելլեր ու արժանացել Nickelodeon Kids Choice մրցանակի: Երեխա լինելը շատ դժվար է։ Գրքի հերոս Գրեգ Հեֆլին կփաստի։ Միջին դպրոցում նրա ու իր մտերիմ ընկերոջ՝ Ռաուլի արկածներն անտարբեր չեն թողնի ոչ մի երեխայի։ Նրանք հայտնվում են ամենատարբեր զվարճալի, զավեշտալի ու տարօրինակ իրավիճակներում։ Հեղինակ և նկարազարդող Ջեֆ Քիննին «Վտվտիկի օրագիրը» գրքում ծանոթացնում է անսովոր մի հերոսի՝ Գրեգի հետ, որն իր օրագրում գրում է. «Հույս չունենաք, որ այստեղ գրելու եմ իմ բոլոր «հույզերը» կամ նման մի բան։ Չէ մի չէ։ Ոչ մի «Բարև՛, սիրելի՛ օրագիր» կամ «Բարև՛, իմ օրագի՛ր»»։ Բարեբախտաբար մեզ համար, Գրեգ Հեֆլիի գրածն...