Շառլ Ազնավուրի պոեզիայի չորրորդ հատորում ներկայացված են նրա կյանքի վերջին 28 տարում ստեղծված երգերը՝ ավելի հասուն ուկատարելագործված ձեռագրով: Այս հատորում է տեղ գտել նաև հանրահայտ «Երբ սիրում ես ինձ» երգը, որը շանսոնյեի առաջին ու միակ մյուզիքլի30 արիաներից մեկն է «Լոտրեկ» անունով՝ նվիրված պոստիմպրեսիոնիզմի ֆրանսիական հսկային՝ Անրի դը Տուլուզ-Լոտրեկին: Ընթերցողըկծանոթանա Ազնավուր-Կառվարենց, Ազնավուր-Լեգրան, Ազնավուր- Տրենե համատեղ ստեղծագործություններին և կբացահայտի քույր ու եղբայրԱզնավուրների գրած «Քնքուշ Հայաստան» երգը, որն այսօրվա Հայաստանի մասին է, ասես գրված լինի հենց 44-օրյա պատերազմից հետո: Այսհատորով Newmag-ը եզրափակում է Ազնավուրի պոեզիայի թարգմանությունը։ Քո սահմանի մոտ թշնամիներդ են վրաններ խփել, Ճակատագիրն է քեզ միշտ հարվածել, Սակայն դու կրկին ոտքի ես...
Սա Շառլ Ազնավուրի պոեզիայի ժողովածուի երրորդ հատորն է: Այս հատորում տեղ գտած բանաստեղծություններում սիրո բոլոր դրսեւորումներն են. երգեր՝ նվիրված Հայաստանին, Ֆրանսիային, ընտանիքին եւ «Տիկին կյանքին»: Խուլուհամր կնոջը սիրահարված տղամարդու ապրումներից մինչեւ հայրական սեր: «Ասեղը» շանսոնյեն նվիրել է 25 տարեկանում կյանքից հեռացած իր որդուն` Պատրիկին: «Իմ սրտահույզ սերը» Ազնավուրը կատարել է նաեւ Լայզա Մինելլիի հետ ու զուգահեռ երգել ժեստերի լեզվով: Այս հատորում են նաեւ «Թեհրան 43» ֆիլմի հանրահայտ սաունդթրեքը՝ «Մի ամբողջ կյանք սեր» երգը, Հայոց ցեղասպանության թեմայով «Նրանք ընկան» ստեղծագործությունն ու Սպիտակի երկրաշարժից հետո հուսաբեր «Քեզ համար, Հայաստան» հիթը:
1940-2010 թթ. ստեղծած 500 երգերի բանաստեղծությունների ժողովածուի 2-րդ մասում 118 երգ-բանաստեղծություն է։ Կիրք, բոհեմյան կյանք, ներկա պահ, մեռնող սեր, կարեկցանք ու նուրբ հումոր՝ «Լա Բոհեմից» մինչև «Պիտի կարենալ», «Երկու կիթառից» մինչև «Ինչ տխուր է Վենետիկը», «Ինձ տեսնում էի արդեն» ու «Դեռ երեկ»: Շանսոնյեն գրեթե երբեք չի առանձնացրել իր որևէ երգ, բայց գրքում իր ամենասիրելի երգերի կողքին դրել է սրտի նշան, որպեսզի դրանով երկխոսության մեջ մտնի ընթերցողի հետ՝ նրանց ստիպելով փոքր-ինչ երկար մտորել առեղծվածային բառերի խրթին աշխարհում: Գիրքը երկլեզու է. հայերենի կողքին ֆրանսերեն բնագիրն է:
«Նոր երկիր» պոեզիայի ժողովածույում Շառլ Ազնավուրը ներկայացրել է 1940-2010 թվականներին գրած 500 երգերի տեքստերը, որոնց մի մասը նրան հաջողություն է բերել, որոշները՝ մեծ աղմուկ բարձրացրել, որոշներն էլ նրան ստիպել են կատարելագործել սեփական ոճն ու մուտք գործել գրական աշխարհ: Կիրք, սեր, դավաճանություն, նվիրում, բաժանում, ինքնասպանություն, խաբեություն, խաղամոլություն, ապաշխարում, Աստծո հետ զրույց. Ազնավուրի գրչի համար փակ թեմաներ չկան։ Պոեզիայի ժողովածուի հայերեն թարգմանության առաջին մասում ներկայացված է 113 ստեղծագործություն։ Հատուկ ֆրանկոֆոնների համար հայերեն թարգմանության հարևանությամբ նաև ֆրանսերեն բնագիրն է։ Կարծում եմ՝ կարողացել եմ մոտ գտնվել իմ ժամանակակիցների մտքին ու սրտին, նրանց ստիպել ժպտալ, երազել, հուշերի գիրկն ընկնել, նաև իմ համարձակությամբ հրահրել նրանց: Այդ...
«Իմ Երևան» գրքում հավաքված 437 լուսանկարները պատկերում են Երևանը 1990-2018 թթ.: Հեղինակները ձգտել են ստեղծել բազմադեմ և փոփոխվող, սակայն ամբողջական և ծանոթ քաղաքի պատկերը:
Հովհաննես Թումանյանի «Ախթամար» պոեմն այս գրքույկում ներկայացված է հինգ լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն: Պոեմը գրելիս ամենայն հայոց բանաստեղծը ոգեշնչվել է գեղեցկուհի Թամարի և նրա սիրեցյալի սիրո հուզիչ պատմության մասին հին հայկական լեգենդից:
Յուրի Սահակյանը ժամանակակից ամենասիրված հայ մանկագիրներից է: Նա ավելի քան քառասուն գրքի հեղինակ է: Նրա բանաստեղծություններից շատերը վերածվել են երգերի: Հեղինակը նաև կատարել է թարգմանություններ տարբեր ժողովուրդների մանկական պոեզիայից: Նրա գործերից սա առաջին փունջն է, որ թարգմանվել է անգլերեն: Բանաստեղծի ստեղծագործություններում կա խորը փիլիսոփայություն, որով հեղինակը բարի հումորով ընդգծում է մարդկանց թերությունները: Սիրելի բանաստեղծի գործերը հաճույքով կարդում են և՛ երեխաները, և՛ մեծահասակները:
Գրքում ներկայացված են հայասպանության` ամենացեղասպան ցեղասպանության հարցերի քննարկումները աշխարհի տասը լեզուներով: Լուսաբանված են արաբական պատմագիտության կողմից հայոց ցեղասպանությանն անդրադառնալու դրդապատճառները և այդ հիմնախնդրին նվիրված արաբական պատմագիտական գրականության դասաբաժանումը: Մենագրությունը հասցեագրված է հայ ժողովրդի պատմության մասնագետներին, արաբագետներին, թուրքագետներին և ընդհանրապես արևելագետներին, միջազգայնագետներին, ցեղասպանագետներին, ուսանողներին և բոլոր նրանց, ում հետաքրքրում են պատմության հարցերը:
Հեքիաթը հայկական Ամանորի, Կաղանդ պապի, նրա ուղեկից 12 խլվլիկների և նրանց կենսական ուժ տվող արալեզների մասին է: Փոքրիկ աղջնակի հույսի ու հավատի շնորհիվ սերնդեսերունդ փոխանցված պսպղուն քարը դառնում է միջոց, որ Կաղանդ պապը վերադառնա Հայաստան՝ իր հետ բերելով յոթ խորհուրդ կծիկները, որոնք դարերով բյուրեղացել են և կարգավորում են մարդ-մարդ և մարդ-բնություն հարաբերությունները: Կաղանդ պապի կերպարը վեր է հանվել ազգագրական նյութերի հիման վրա և ներկայացվել ժամանակակից մտածողությանն ու ոճին համապատասխան: Գիրքը թարգմանվել է անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն: