Նորեկ Գասպարյանը Հայաստանի և Արցախի գրողների միության անդամ է, ԼՂՀ ժուռնալիստների միության անդամ, ԼՂՀ Հանրային Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ:
Նորեկ Գասպարյանի «Շուշեցի մի ծիծաղող տղեկ» վեպը մանկական զվարթախոսության տարերքով ստեղծված գործ է, որտեղ սեփական ընտանիքի պատմությունն ու մանկության հուշերի գունեղ նկարագրությունը աստիճանաբար վերաճում է յուրօրինակ էպիկական ասքի՝ Շուշի քաղաքի, տոհմիկ ու եկվոր շուշեցիների ոչ միանշանակ հարաբերությունների, կենցաղի ու սովորությունների մասին: