Նիկոլաս Սփարքսն աշխարհահռչակ գրող է։ Ամենահամեստ հաշվարկներով նրա գրքերից աշխարհում մոտավորապես 8 միլիոն օրինակ է վաճառվել։ Նրա ստեղծագործությունների թեմաներն են քրիստոնեությանը, սերը, մարդկային զգացմունքներն ու ճակատագրերը։
– Իսկ դո՞ւ, երբևէ հիշե՞լ ես մեր մասին: – Չեմ էլ մոռացել երբեք: Նիկոլաս Սփարքսն ամենաճանաչված հեղինակներից է ամբողջ աշխարհում: Նրա գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով ու վաճառվել միլիոնավոր օրինակներով: Սփարքսի սիրավեպերն առավել հայտնի են դարձել էկրանավորման շնորհիվ: Դրանցից է նաև «Հուշատետրը»: Այն պատմություն է արտասովոր սիրո մասին, որն անտարբեր չի թողնի ընթերցողին: Ամեն առավոտ Նոյը՝ կյանքի մայրամուտին հասած դողդոջուն մի ծերուկ, արթնանում է հույսով, որ իր միակ սերը՝ Էլլին, կճանաչի իրեն: Եվ այդ հույսով էլ նա ամեն առավոտ նստում է նրա անկողնու մոտ և բացում հուշատետրը: Երբեմն նրան հաջողվում է հասնել իր ուզածին, երբեմն էլ հիշողություններն այդպես էլ մնում...
«Նուրբ, հարատև սիրավեպ, որը մեզ հիշեցնում է, թե որքան զորեղ կարող է լինել սերը»: Rapport Ամերիկացի գրող Նիկոլաս Սփարքսի «Հիշարժան զբոսանք» վեպը՝ հիմնված իրական դեպքերի վրա, հրատարակվել է 1999-ի հոկտեմբերին: Ոգեղեն սիրո գեղեցկության և անմեղության, հավատի զորության և ներումի մասին է այս սրտառուչ պատմությունը: Զգացմունքներ, որոնք իրար են կապում մեծահարուստ ընտանիքի զավակ Լենդըն Քարթերին և քահանայի համեստ դստերը՝ Ջեյմի Սալիվանին: Գործողությունները տեղի են ունենում փոքրիկ Բոֆորտ քաղաքում: Վեպի գլխավոր հերոսը ամեն տարի գալիս է այստեղ՝ վերհիշելու իր առաջին սիրո պատմությունը, սեր, որը կյանքում տրվում է միայն մեկ անգամ, բայց հիշվում է հավիտյան: Գիրքը Goodreads-ում