«Գրքամոլ» ֆեյսբուքյան էջը հասցրել է դառնալ շուրջ հարյուր հազար օգտատերերի սիրելի էջը, որի գաղափարն ի սկզբանե եղել է համացանցում ստեղծել այնպիսի տիրույթ, որի միջոցով մարդիկ հնարավորություն կունենան ծանոթանալ համաշխարհային գրողներին, նրանց արձակ և չափածո ստեղծագործություններին: Գրքամոլ Նախաձեռնության նպատակն է հայ հասարակության մեջ բարձրացնել սերը դեպի ընթերցանությունը, առաջացնել հետաքրքրություն դեպի դասական և արդի գրականություն, ինչպես նաև կոտրել բոլոր այն կարծրատիպերը, թե այսօրվա հայ իրականության մեջ ընթերցողներ չկան:
Այսօր «Գրքամոլը» նաև հրատարակչություն է: