Ինչպես գրելով մեկ գիրք՝ ընդմիշտ մնալ պատմության մեջ
Իր ամբողջ կյանքի ընթացքում Մարգարետ Միտչելը գրել է ընդամենը մեկ գիրք: Բայց դա բավական էր, որպեսզի գրողն ընդմիշտ մնա միլիոնավոր մարդկանց սրտերում: Դա պարզապես վեպ չէր, դա «Քամուց քշվածներն» էր:
1926 թվականին Մարգարետը վնասում է առանց այն էլ խնդիրներ ունեցող ոտքը (վաղ տարիքում նա ընկել էր ձիուց, իսկ ձին ընկել էր նրա ոտքի վրա): Կինը երկար ժամանակ մնաց մահճակալի մեջ: Հենց այդ ժամանակ նա գրեց իր հանրահայտ վեպի առաջին գլուխը, իսկ հաջորդ 10 տարին աշխատում էր գրքի վրա:
«Քամուց քշվածների» արարումը սկսվեց նրանից, որ Մարգարետը գրեց վերջին գլխի գլխավոր արտահայտությունը. «Նա չկարողացավ հասկանալ ոք ոքչին երկու տղամարդկանցից, որոնց սիրում էր, և ահա երկուսին էլ կորցրեց»: Վերջին կարևոր արտահայտությունից աշխատանքը սկսելու սովորությունը Մարգարետի մոտ մնացել է լրագրողի մասնագիտությունից: Նա հենց այդպես էր գրում իր ակնարկները:
Վեպը գրելիս հեղինակն օգտագործում էր ինչպես սեփական պատանեկան տպավորությունները, այնպես էլ տատիկի պատմությունների Քաղաքացիական պատերազմի մասին, տեղական մամուլի արխիվը և պատմական աշխատություններ: Մարգարետը դրանք ուսումնասիրում էր՝ փորձելով հասնել պատմական առավելագույն ճշմարտությանը: «Քամուց քշվածների» առաջին գլուխները Մարգարետը ցույց էր տալիս միայն ամուսնուն: Հենց վերջինս դարձավ հեղինակի գլխավոր քննադատն ու խորհրդատուն: Հենց ամուսինը նրան նվիրեց «Ռեմինգտոն» գրամեքենան:
Հյուրերը հաճախ ծիծաղում էին Մարգարետի վրա՝ տեսնելով հազարավոր թղթեր նրա տանը: Բայց գրողը կարողացավ վերջացնել իր աշխատանքն ու 1936 թվականին այն հանձնեց հրատարակչություն: «Քամուց քշվածները» վերնագիրը Մարգարետն ընտրել է՝ վերընթերցելով իսկ սիրելի բանաստեղծներից մեկի՝ Է. Դոուսինը աշխատությունը. «Ես շատ բան եմ մոռացել, Դինարա, քամուշ քշվածներ, ցրվեցին վարդերը, պտտվեցին խելահեղ շրջպարում…»
Վեպը լույս տեսավ 1936 թվականի հունիսի 30-ին և դարձավ ամերիկյան գրականության բեսթսելլերներից մեկը: Մինչև նույն տարվա ավարտն արդեն իսկ վաճառվել էր ավելի քան մեկ միլիոն օրինակ: Նույն թվականին Մարգարետը էկրանավորման իրավունքները 50 հազար դոլարով վաճառեց պրոդյուսեր Դևիդ Սելզնիկին: 1939 թվականին մեծ էկրաններ բարձրացավ նույնանուն հանրահայտ ֆիլմը:
1937 թվականին Մարգարետ Միտչելն այդ վեպի համար արժանացավ Պուլիցերյան մրցանակի:
Մարգարետ Միտչելը հրաժարվեց գրել վեպի շարունակությունը: Բացի այդ, հեղինակը իր ժառանգության մեջ գրել է, որպեսզի պահպանվեն միայն «Քամուց քշվածների» ձեռագրերը, իսկ մնացածը աշխատությունները ոչնչացվեն: Այդ պատճառով հնարավոր չէ կազմել հեղինակի ամբողջական մատենագիտությունը: Եթե անգամ գլխավոր հերոսուհու պատմությունն ինչ-որ կերպ շարունակվել է, մենք այդպես էլ չենք իմանա այդ մասին:
Գրքի հիման վրա նկարահանված ֆիլմը ավելի հաջողված էր, քան հենց գիրքը: Հավաքելով բոլոր «Օսկարները»՝ այն ճանաչվեց XX դարի լավագույն ֆիլմ:

Հայտնեք կարծիք