Դոնալդ Թրամփ (ԱՄՆ), Մարիե Լը Պեն (Ֆրանսիա), Ալեքսիս Ցիպրաս (Հունաստան), Վիկտոր Օրբան (Հունգարիա), Բեպպե Գրիլլո (Իտալիա), Ռեջեփ Թայիբ Էրդողան (Թուրքիա). պոպուլիստ քաղաքական գործիչներն այսօր եկել են կամ գալիս են իշխանության։ Իսկ ի՞նչ է իրականում պոպուլիզմը, և ովքե՞ր են պոպուլիստները։ Պոպուլիզմը մարդկանց մոտեցնո՞ւմ է իշխանությանը, թե՞ իրականում վտանգում է ժողովրդավարությունը։ Ովքե՞ր են այն «քաղաքացիները» կամ «ժողովուրդը», որի անունից խոսում են պոպուլիստ քաղաքական գործիչները։ Այս հարցերը երբեք այսքան ակտուալ չեն եղել։ Ֆունդամենտալ այս աշխատությունում Յան-Վերներ Մյուլլերը պնդում է՝ պոպուլիզմի առանցքում բազմակարծությունը մերժելն է։ Պոպուլիստները միշտ պնդում են, թե իրենք և միայն իրենք են ներկայացնում ժողովրդին և նրա շահը։ Ըստ Մյուլլերի՝ իշխանությունը վերցնելու...
Newmag-ը ներկայացնում է Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» և Ջասթին Տրյուդոյի «Ընդհանուր հայտարար» գրքերը՝ հատուկ տուփով և սահմանափակ քանակով։ «Հեղափոխություն» Էմանուել Մակրոն «Հեղափոխություն» գիրքը հրատարակվել է 2016 թվականի նոյեմբերի 24-ին։ Նույն թվականին Ֆրանսիայում դարձել է բեսթսելլեր՝ վաճառվելով ավելի քան երկու հարյուր հազար օրինակ։ Գիրքը թարգմանվել է եվրոպական գրեթե բոլոր լեզուներով։ Ֆրանսիայի պատմության ամենաերիտասարդ նախագահ Էմանուել Մակրոնը «Հեղափոխություն» գրքում պատմում է իր կյանքի պատմությունը և այն մասին, թե ինչն է իրեն ոգևորում։ Նա ներկայացնում է փոփոխվող նոր աշխարհում Ֆրանսիայի ապագայի վերաբերյալ իր պատկերացումները։ Այդ հսկայական փոփոխությունների հնարավորության մասին Վերածննդից հետո ոչ ոք չէր մտածել։ «Ընդհանուր հայտարար» Ջասթին Տրյուդո Ընդհանուր հայտարար գիրքը Ջասթին Տրյուդոն գրել է 2014 թ․, Կանադայի վարչապետ...
«Հեղափոխություն» գիրքը հրատարակվել է 2016 թվականի նոյեմբերի 24-ին։ Նույն թվականին Ֆրանսիայում դարձել է բեսթսելլեր՝ վաճառվելով ավելի քան երկու հարյուր հազար օրինակ։ Գիրքը թարգմանվել է եվրոպական գրեթե բոլոր լեզուներով։ Ֆրանսիայի պատմության ամենաերիտասարդ նախագահ Էմանուել Մակրոնը «Հեղափոխություն» գրքում պատմում է իր կյանքի պատմությունը և այն մասին, թե ինչն է իրեն ոգևորում։ Նա ներկայացնում է փոփոխվող նոր աշխարհում Ֆրանսիայի ապագայի վերաբերյալ իր պատկերացումները։ Այդ հսկայական փոփոխությունների հնարավորության մասին Վերածննդից հետո ոչ ոք չէր մտածել։
Այս աշխատությունը համաշխարհային քաղաքական փիլիսոփայության գլուխգործոցներից է, որը հաստատեց ժողովրդի ինքնիշխանության, ազատության, հավասարության և եղբայրության ըմբռնման սկզբունքները: Այն ոգեշնչեց քաղաքական հեղաշրջումներն ու հեղափոխությունները ոչ միայն Ֆրանսիայում, այլև ամբողջ Եվրոպայում: Աշխատության հիմնական գաղափարն այն է, որ սեփական ձգտումներին համապատասխան օրենքներ սահմանելիս անհատը պետք է ինքնուրույնություն ունենա: Ռուսոն այստեղ հանդես է գալիս որպես ժողովրդավարության ջատագով: Ըստ նրա` խելամիտ և ճիշտ է միայն այնպիսի հասարակությունը, որի բոլոր անդամները մասնակցում են օրենքների ստեղծմանը, այսինքն` այդ կարևորագույն իրավունքը միմիայն ժողովրդին է պատկանում: Ռուսոյի կարծիքով բարձրագույն իշխանության կրողը ժողովուրդն է, որը կառավարության հետ կնքում է հասարակական դաշինք, ինչի հետևանքով էլ իր հերթին ստեղծվում է պետությունը: Ժողովրդի...