«Հայ լեգեոնականները. զոհաբերություն և դավաճանություն Առաջին համաշխարհային պատերազմում» գիրքը հայերեն հրատարակել է Մեդիամաքս ընկերությունը։ Այն մեր կայքում ներկայացվում է Newmag and friends ծրագրի շրջանակում: «Հայ լեգեոնականները» ընթերցողներին ներկայացնում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում Միջին Արևելքի պատմության կարևոր, սակայն քիչ հայտնի կողմը: Հայկական լեգեոնը ձևավորվեց այն ժամանակ, երբ դեռ շարունակվում էր Օսմանյան կայսրության կողմից հայ բնակչության ցեղասպանությունը, և լեգեոնի տեղակայման, գործողությունների ու կազմալուծման այս պատմությունը ի մի է բերում Միջին Արևելքում Մեծ պատերազմի հետագա ընթացքը, ցեղասպանության հետևանքները, հետպատերազմյան ապագայի հետ կապված հայերի հույսերը, թուրք ազգայնականության վերածնունդը և մեծ տերությունների ցինիկ քաղաքականությունը: Գիրքը ներառում է ականատեսների զեկույցներ, հուշեր, նամակներ, պատմություններ, փաստաթղթեր և...
Ինչո՞ւ են հարուստ երկրներն անկում ապրում։ Դրա նախանշաններն այսօր ամենուր են. տնտեսական աճի դանդաղում, կործանարար պարտքեր, աճող անհավասարություն, ծերացող բնակչություն, հակասոցիալական վարք։ Բայց հատկապես ի՞նչն է սխալ։ «Մեծ անկում» գրքում Նիլ Ֆերգյուսոնը բացատրում է, որ արևմտյան ինստիտուտները՝ բարդ համակարգերը, որոնցում հասարակությունը կարող է ծաղկել կամ կործանվել, այսօր քայքայվում են։ Արևմտյան ժողովրդավարությունն այսօր խզել է սերունդների միջև եղած համաձայնությունը, քանի որ մեր երեխաներին ու թոռներին թողնում ենք պարտքի մեծ բեռ։ Մեր շուկաների բնականոն զարգացումը խեղվում է չափազանց բարդ կարգավորումների պատճառով, եղած խնդիրները լուծելու փոխարեն դրանք ի հայտ են բերում նորերը։ Իրավունքի գերակայությունը վերաճում է իրավաբանների գերիշխանության։ Քաղաքացիական հասարակությունը դարձել է ոչ...
Զլատան Իբրահիմովիչը ֆուտբոլի պատմության մեջ ամենավառ աստղերից է։ Առաջին քայլերն անելով Մալմյոյի արվարձանում՝ նա նվաճեց հայրենական ֆուտբոլն ու դարձավ Շվեդիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։ Դեղինների երկարամյա ավագն այնպիսի փայլուն կարիերա է արել և՛ հայրենիքում, և՛ Եվրոպայում, որի մասին երազում է յուրաքանչյուր ֆուտբոլիստ։ Իր գոլերով և նվաճած տիտղոսներով նա պատմություն է կերտել, համարձակ հարցազրույցներով և հանրագրերով միշտ եղել է համաշխարհային մամուլի էջերում։ Շվեդ գրող Դավիդ Լագերկրանցի հետ գործակցությամբ Զլատանն անկեղծորեն պատմում է, թե ինչպես հեծանիվ գողացող ներգաղթյալից դարձավ համաեվրոպական գերաստղ։ Հայերեն հրատարակությունում առանձին գլխով անդրադարձ կա 2012-ից հետո Զլատանի կյանքին ու կարիերային Ֆրանսիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում և 2020- ին Իտալիա վերադառնալուն։ Թարմացված...
Լիոնել Մեսսին մոլորակի ամենաարդյունավետ, սառնարյուն, հետևողական ու հարգված ֆուտբոլիստներից է: Այս ամենը և շատ ավելին կարող եք գտնել Լուկա Կայոլիի գրքում, որտեղ ներկայացվում է ֆուտբոլային կուռքի կյանքի պատմությունը։ Գրքում տեղ են գտել նաև բացառիկ հարցազրույցներ ֆուտբոլային հանճարին շատ լավ ճանաչողների և հենց իր՝ Մեսսիի հետ: Գիրքը պատմում է, թե մեծ ֆուտբոլիստ դառնալու համար ինչ դժվարությունների միջով է ստիպված եղել անցնել նա: Ավելին, գիրքը մանրակրկիտ ներկայացնում է ֆուտբոլային կուռքի կյանքի պատմությունը։
ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիր Կրիշտիանու Ռոնալդուի կարգավիճակը, որպես ֆուտբոլային գերաստղ, անվիճելի է։ Հաջողության հասնելու և կատարելագործվելու անհագ ծարավը նրան հասցրել է մարզական աշխարհի բարձրակետին: Նա այնտեղ է արդեն մեկ տասնամյակ։ Մադրիդում բնակվող լրագրող Լուկա Կայոլին համաշխարհային գերաստղի պատմությունը ներկայացնում է նրան շատ լավ ճանաչող մարդկանց՝ մարզիչների, թիմակիցների, ընկերուհիների և անձամբ իր միջոցով։ Ուժ, արագություն և նվիրվածություն. Կրիշտիանուն աշխարհին հայտնի է որպես ժամանակակից ֆուտբոլի հսկա։
Գիրքը հայազգի հանճարեղ մի երաժշտի՝ Կոնստանտին Կոնստանտինի Սարաջևի մասին է, ում համար ընդունելի միակ երաժշտական գործիքը զանգն էր: Օժտված լինելով եզակի լսողությամբ և տաղանդով՝ օկտավում լսում էր 1701 ձայն: Նա գործել և ստեղծագործել է 20-րդ դարի սկզբներին Ռուսաստանում: Գիրքը հնարավորություն կտա ճանաչելու մի տաղանդի, ով անջնջելի հետք է թողել զանգերգության պատմության մեջ:
Պատմությունները, որ թարգմանաբար ընթերցողին է ներկայացվում ֆրանսիական <<Էլ>> ամսագրի հրապարակումներից` աշխարհահռչակ մարդկանց սիրո ուրույն վկայություններ են, որոնք մեկ անգամ ևս հիշեցնում են մեծ մարդկանց մեծ թուլությունների մասին:
Գրքում մեկնաբանված են Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության վերաբերյալ օրենսդրության բոլոր այն դրույթները, որոնք անհրաժեշտ են վարորդներին` անվտանգ և գրագետ վարելու համար: Գիրքն օգտակար է նաև վարորդական իրավունքի վկայական ստանալու համար քննությունների պատրաստվող սկսնակներին:
Գիրքն ամփոփում է հայ արվեստի առաջատար ճյուղերի, այսպես կոչված, “պլաստիկ արվեստների”՝ ճարտարապետության և կերպարվեստի զարգացման պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Այս բնագավառում սա անդրանիկ գիրքն է, ուր կերպարվեստի հետ շարադրված է նաև հայկական շինարարական արվեստի պատմությունը, քանզի միայն այդ ձևով է հնարավոր լիարժեք և գիտականորեն ճիշտ ներկայացնել միմյանց շաղկապված արվեստի տվյալ ճյուղերի կազմավորման և զարգացման պատկերը: Ներկայացված է նաև հայ մշակույթի բաղկացուցիչ մասը կազմող սփյուռքահայ կերպարվեստը:
Սույն ձեռնարկը ամենաընդհանուր տեղեկություններ է պարունակում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական դիրքի, բնության, վարչական միավորների, պետական խորհրդանիշների մասին: Նախատեսված է սփյուռքի դպրոցների, ինչպես նաև Հայաստանով հետաքրքրվող ցանկացած ընթերցողի համար:
Ռուսաստանի հայկական դպրոցներին հասցեագրված «Հայրենագիտություն» ձեռնարկը ծանոթացնում է աշակերտներին հայկական ժողովրդական առասպելներին, 20-րդ դարի մշակույթի խոշոր գործիչներին և հայոց լեզվի ստեղծման պատմությանը: Դասագիրքը համապարփակ տեղեկություններ է տրամադրում նաև Հայկական լեռնաշխարհի, հայ թագավորական տների, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների վերաբերյալ:
Էլեկտրոնային գիրքը ընդհանուր տեղեկություններ է պարունակում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական դիրքի, բնության, վարչական միավորների, պետական խորհրդանիշների մասին: Նախատեսված է սփյուռքի դպրոցների, ինչպես նաև Հայաստանով հետաքրքրվող ցանկացած ընթերցողի համար: Համակարգչի նվազագույն պահանջները` Monitor 1024×768 px, 32 bit Color P2 500 MHz, RAM 128 Mb Windows 2000/XP/Vista/Windows 7
Աշխատության մեջ ներկայացվում և լուսաբանվում է հայ միջնադարյան կերպարվեստի պատմական ուղին: Սույն գրքում առանձնացված են ճարտարապետական քանդակազարդումը, վաղ միջնադարյան կոթողները, խաչքարերը, որմնանկարչությունը, մանրանկարչությունը, ավելի քիչ՝ դեկորատիվ-կիրառական արվեստը և սրբապատկերը. եթե ընդհանրացնենք՝ զարդային և ֆիգուրատիվ արվեստը, որոնք միջնադարում հաճախ նաև շաղկապված են: Հասցեագրված է ուսանողներին, մասնագետներին և արվեստասեր հասարակայնությանը:
Գիրքը ներկայացնում է հայ մշակույթի ամենայուրօրինակ ու հայտնի դրսևորումներից մեկի՝ խաչքարի պատմամշակութային ամբողջական կերպարը՝ ներառելով նրա ծագման, ժամանակագրության, գործառույթի, ծեսի, հորինվածքի իմաստաբանության և խորհրդաբանության հետ առնչվող խնդիրների լայն շրջանակ:
Գիրքը ներկայացնում է հայ մշակույթի ամենայուրօրինակ ու հայտնի դրսևորումներից մեկի՝ խաչքարի պատմամշակութային ամբողջական կերպարը՝ ներառելով նրա ծագման, ժամանակագրության, գործառույթի, ծեսի, հորինվածքի իմաստաբանության և խորհրդաբանության հետ առնչվող խնդիրների լայն շրջանակ: