«Էս ինչ եք անում, տղերք» ժողովածուն ամբողջացնում է Վազգեն Սարգսյանի լավագույն գրական ժառանգությունը՝ սկսած «Հացի փորձություն» վիպակից մինչեւ 1999-ի հոկտեմբերին՝ մահից օրեր առաջ գրված «Պատմության սկիզբն ու շարունակությունը» հրապարակախոսական հայտնի հոդվածը: Գրքում ընդգրկված են ինչպես պատմվածքներ, այնպես էլ հրապարակախոսական նյութեր, որոնք բարձ գեղարվեստական արժեք լինելուց բացի պատմական որոշակի ժամանակաշրջան ներկայացնող կարեւոր ուղերձներ ունեն եւ լույս են սփռում ազգային, պետական մի շարք հիմնահարցերի, այդ թվում՝ արցախյան հիմնախնդրի թնջուկի վրա: Վազգեն Սարգսյանը եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը 1991-1992 թվականներին և այնուհետև՝ 1995-1999 թվականներին։ Նա նաև եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետ 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի...
«Չարլին և շոկոլադի գործարանը» Ռոալդ Դալի հեքիաթ–վիպակը արտասովոր հրուշակագործ պարոն Ուոնկայի շոկոլադի գործարանում փոքրիկ Չարլիի արկածների մասին է։ Փոքրիկ տղա Չարլի Բաքեթըապրում է շատ աղքատ ընտանիքում։ Յոթ մարդ (տղան, նրա ծնողները, երկու պապիկն ու երկու տատիկը) ծվարել էին քաղաքի ծայրամասի փոքրիկ տնակում, ամբողջ ընտանիքից միայն Չարլիի հայրն աշխատանք ուներ. նա ատամի մածուկի պարկուճների կափարիչներն էր պտտում։ Ընտանիքը չուներ անգամ ամենաանհրաժեշտը. տնակում ընդամենը երկու անկողին կար, որոնց վրա պառկած էին չորս ծերունիները, ընտանիքն ապրում էր կիսաքաղց, սնվում էին կարտոֆիլով և կաղամբով։ Չարլին շատ էր սիրում շոկոլադ, սակայն ստանում էր դա տարվա մեջ միայն մեկ օր՝ մեկ շոկոլադե սալիկ իր ծննդյան օրը՝...
Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ»-ի մեջ միահյուսված են պատմվածքը, նովելը, վավերագրական արձակը, հրապարակախոսական խորհրդածությունները: Գրողը փորձում է նկատել և իմաստավորել մեր ժողովրդի կյանքի ու բնավորության նոր երևույթները, պարբերաբար հետադարձ հայացք նետելով մեր պատմության հեռու և մոտիկ խաչմերուկներին: 1979 թվականին «Հայկական էսքիզներ»-ի առաջին գիրքն արժանացել է պետական մրցանակի: «Հայկական էսքիզներ»-ի առաջին գիրքը լույս է տեսել 1969 թվականին, երկրորդ գիրքը՝ 1982 թվականին:
«Ներսը և դուրսը» հատորում զետեղված են Հերման Հեսսեի հոգեմտավոր շրջադարձը նշանավորող փոքրածավալ ստեղծագործությունները՝ վիպակներ, պատմվածքներ, ինքնակենսագրական ավանդազրույցներ, ուտոպիստական երգիծապատումեր և իմաստնախոսություններ: Հասարակական կյանքի կազմակերպմանն հետամուտ եվրոպական մտքի տևական ու հիմնարար խարխափումերից հոգնած ու ջլատված՝ գրողը մարգարեանալու պես հռչակում է հոգեխորթ իրականության վերառման իր տեսլականը և ներկայացնում կյանքում ու արվեստում իր հետապնդած նպատակը՝ ապրել և պատկերել ոչ թե արտաքին, թվացյալ իրականությունը, այլ ներքին հոգեկան իրողությունները, վերապրել ու արտապատկերել ոչ թե կյանքի առերևույթ տեսիլաժամերը, այլ այն էությունը, որ թաքնված է տեսանելիից անդին, ինչն էլ իմաստ է հաղորդում այդ իրականություն ասվածին՝ մերձակցության փոքրիշատե շոշափելի աղերսներ հայտավորելով կյանք կոչվող առեղծվածային երևույթին ի տես:
Արդի մարդու հոգեբանական երկփեղկվածությունը և ժամանակի հետ նրա հարաբերությունների բնույթն է պատկերված «Ստվերներ խամաճիկների փողոցում» և «Մարդկանց տուն ուղարկիր» վիպակներում:
«Սպանել փրկչին: Հիստերիաներ» վիպակներում մի կողմից`պատմական անդրադարձով, մյուս կողմից`արդի մարդու հոգեբանության պեղմամբ քննվում է Քրիստոսի և քրիստոնեության էությանը վերաբերող գոյաբանական հարցեր:
«Խրամատային գրառումներ» վիպակում Գուրգեն Խանջյանը իրեն բնորոշ էկզիստենցիալ սուզումներով բացահայտում է այսպես կոչված`«տգեղի գեղագիտությունը»: Պաթոլոգիկ սևեռումներով հերոսի արարքներոն ու խոստովանությունները բացահայտում են մարդկային հատկանիշների մեկ այլ հարթություն:
«Կինոնկարի հենքում իրական իրադարձություններ են» մակագիրը ակամայից տրամադրում է ինչ-որ արտառոց, հափշտակիչ ակնկալիքի: Այս գիրքը ոչ թե հիմնված է իրական իրադարձությունների վրա, այլ այստեղ ամենաիրական պատմություններ են, բացարձակ զերծ գունազարդումներից կամ ընթերցողի ուշադրությունը բևեռող այլ հնարքներից: Ավելին՝ անգամ հարթվել են սուր անկյունները, որպեսզի անհարկի չգրգռեն նրբակիրթ ընթերցողի նյարդերը: Անհավանականը միայն այն է, որ այս ամենը կատարվել է ոչ թե խավարամիտ միջնադարում, այլ մերօրյա բարեհունչ մարդասիրության դարաշրջանում….
Մհեր Իսրայելյանի «Մինչև մեռնելն ապրել է պետք» վիպակը պատմության շրջադարձային կետում հայտնված մի սերնդի պատմությունն է: Գրողի հետադարձ հայացքը գուցե ինչ-որ տեղ դիտմամբ ու ներողամիտ անփութությամբ շրջանցում է որոշ մանրամասներ, փոքր-ինչ գունազարդում առօրյան, որովհետև հուշերն անգամ գորշությունը պայծառացնելու հատկություն ունեն, բայց այնումենայնիվ, սերնդի պատմությունն առարկայանում է և դառնում ժամանակաշրջանի պատմություն՝ բնորոշ կերպարներով, հոգեբանությամբ ու հարաբերությունների բնույթով:
«Այլ ոտնահետքեր» ժողովածուն Հովհաննես Երանյանի վեցերորդ գիրքն է: Այն ընդգրկում է գրողի` նախկինում լույս տեսած «Միակ ոտնահետք», «Զինադադար», «Մարդահամար» եւ «Ողորմություն Ֆրոսյային» գրքերի լավագույն պատմվածքներն ու վիպակները, ինչպես նաեւ հիշյալ գրքերի վերաբերյալ տարբեր տարիներին լույս տեսած մի քանի գրախոսականներ: Հրատարակվում է հեղինակի 50-ամյակի կապակցությամբ:
Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխություն» վիպակը համաշխարհային գրականության ուղենշային գործերից մեկն է: Համարվել է 20-րդ դարի ամենաօրիգինալ աշխատություններից մեկը, որն ուսումնասիրվել է Արևմտյան կիսագնդի բազմաթիվ համալսարաններում և քոլեջներում: Պատմությունը սկսվում է շրջիկ գործակալ Գրեգոր Զամզայի մասին պատմությամբ, ով, առավոտյան արթնանալով, պարզում է, որ կերպարանափոխվել է՝ մետամորֆոզի է ենթարկվել, և վերածվել է մեծ, հրեշային ուտիճի։ Զամզայի կերպարանափոխության պատճառը երբեք հայտի չդարձավ, Կաֆկան երբեք բացատրություն չտվեց։ Նովելի մնացած մասում ներկայացվում են Զամզայի՝ իր նոր կյանքին և տեսքին ադապտացման փորձերը, ինչպես նաև Զամզայի մոր, հոր և քրոջ զարմացած, վախեցած վերաբերմունքի արտահայտումները։
Անուշ Սարգսյանի «Անոն» ժողովածուի պատմվածքներն ու համանուն վիպակը կյանքը և մարդկանց առավելապես զգացական ու հոգեբանական հատույթում ընկալելու և վերլուծելու գեղարվեստական իրացումներ են: Հեղինակը ստեղծում է հիշվող ու գունեղ կերպարներ, որոնք, անկախ իրենց կյանքի դժվարություններից, կյանքին հաղթելու նպատակադրումն ունեն: Հիմնական հերոսները կանայք են, որոնք նույն ընտանիքի տարբեր սերունդներ են՝ ժամանակի սեփական զգացողությամբ: Կյանքի դրամատիզմը նրանց հերոսացման չի մղում, բայց նրանցից յուրաքանչյուրը ակամա լուծում է իր խնդիրը՝ սխրանքի սեփական ճանապարհը գտնելով:
Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» և «Դղյակը» վեպերը համաշխարհային գրականության այն գլուխգործոցներից են, որոնք հսկայական ազդեցություն են թողել բազմաթիվ գրողների ստեղծագործական ընթացքի վրա՝ պայմանավորելով մոտեցումների, ընդհանրացումների, ընկալումների յուրօրինակ մի համակարգ:
Սառա Քրուն հոր հետ գալիս է Լոնդոն՝ սովորելու օրիորդ Մինչինի վարժարանում: Սառան, որ մշտապես պարուրված էր հոր անսահման սիրով և հոգատարությամբ, հայտնվում է իր համար անսովոր միջավայրում: Աղջկա սիրած զբաղմունքն ամեն տեսակի հետաքրքիր զրույցներ հորինելն է, որոնցով թե՛ ինքն է տարվում, թե՛ իր փոքրիկ ունկնդիրները՝ օրիորդ Մինչինի դպրոցի մյուս սանուհիները: Սակայն կյանքն ունի իր անսպասելի շրջադարձները, և դառը փորձությունները չեն շրջանցում նաև Սառային: Անգամ ամենածանր պայմաններում Բրնեթի խոհուն հերոսուհին չի դադարում բարի ու կարեկից, հնարամիտ և իմաստուն լինելուց՝ իրեն պահելով իսկական արքայադստեր նման: Արդեն հարյուր տարուց ավելի է՝ «Փոքրիկ արքայադուստրը» շարունակում է մնալ անգլիական մանկագրության ամենագրավիչ նմուշներից՝ պահպանելով իր բացառիկ...
«Արդի» մատենաշարի սույն հատորում ներառված են Վահան Տեր-Ղազարյանի տարբեր տարիների գրված պատմվածքները և վիպակները։ Գիրքը հանդիսանում է հեղինակի մինչ այժմ հրատարակված ստեղծագործությունների ամենից ամփոփ ժողովածուն: «Տիպանգոյի» էջերում ընթերցողը կբացահայտի հեղինակի ինչպես ստեղծագործական, այնպես էլ մասնագիտական առանձնահատկություններն ու արժանիքները։
Ճակատագիր, պատահար, օրինաչափություն, թե՞ Աստծու միջամտություն… Բախտորոշ իրադարձություններին անդրադառնալիս, մենք հաճախ մոլորվում ենք այս տարբերակներում։ XX դարի ամերիկյան գրականության գլուխգործոցներից մեկը համարվող, Թորնթըն Վայլդերի 1927-ին գրված այս այլաբանական վիպակը կարող է ընթերցողին օգնել կողմնորոշվել, բայց ո՛չ ավելին։
Նոբելյան մրցանակի դափնեկիր Պետեր Հանդքեի «Ճակատագրական դժբախտություն» վիպակը նրա լավագույն ստեղծագործությունն է: Մոր ինքնասպանությունը գրողին մղում է փաստագրելու նրա կյանքը՝ երբեմն գրելով նույնիսկ անգրելին:
Մեծանուն գրողի գրողի այս գործը (1981), որ դասվում է XX դարի իսպանալեզու լավագույն 100 վեպերի շարքին, իրական հիմքեր ունի: Գիրքը պատմում է պատվի համար կատարված մի սպանության մասին, որն իրականում ոչ ոք չէր ցանկանում, անգամ մարդասպանները, և կարող էր տեղի չունենալ, բայց տեղի է ունենում մարդկային անտարբերության ու անլրջության, եսասիրության ու թեթևամտության, ինչպես և բազում անհեթեթ պատահականությունների զուգադիպության հետևանքով:
Հռչակավոր գրողի այս վիպակը, որ ստեղծվել է 1957 -ին և լույս տեսել 1961-ին, նրա առաջին, բայց և ամաենահայտնի գործերի թվում է, թեև զերծ մոգական ռեալիզմի տարրերից: Վիպակի հերոսը՝ տասնհինգ տարի իր թոշակին սպասող տարես գնդապետը, XX դարի իսպանալեզու գրականության ամենասիրելի և սրտառուչ կերպարներից է: Հեղինակն ինքը վիպակն իր լավագույն ստեղծագործություններից է համարել՝ նշելով. «Ստիպված էի «Հարյուր տարվա մենություն»-ը գրել, որպեսզի կարդան «Գնդապետին գրող չկա»- ն:
Սամը ծնվել է մարտի ութին: Նրան թվում էր, թե «իսկական տղաները» այդ օրը չեն ծնվում, իսկ ինքը… Բանն այն է, որ Սուրն էլ մի նորմալ օր չէր աշխարհ եկել: Նա ծնվել էր նահանջ տարի՝ փետրվարի 29-ին, և այդ նշանակալից օրը հազիվ չորս տարին մեկ էր օրացույցին հայտնվում: Փաստորեն Սուրն ու Սամը բախտակից ընկերներ էին: Աշխարհում թե մի բան կար, որ ընկերներին լուրջ մտահոգություն էր պատճառում՝ հռչակավոր դառնալու երազանքն էր: Նրանք շարունակ մտածում էին, թե ի՜նչ մի արտակարգ գործ կատարեն, որ բոլորը զարմանքից ապշեն, բայց… Ահա այս երկու տղաների անհավատալի արկածների մասին է պատմում նուրբ հումորով ու զավեշտական իրավիճակներով հագեցած այս...
Գնդապետ Շաբեր»-ը վիպակ է, և այն ամենը, ինչ կատարվում է այնտեղ, նշանակություն չունի, վերջին էջն ավարտվելուն պես մոռանում ես դրա մասին: Ամենահետաքրքիրը հնարավորություններն ու գաղափարներն են, որոնք գրավում են մեզ և տանում իրենց երևակայական ճամփաներով, դրանք ավելի շատ են սնում մեզ, քան ռեալ իրողությունները, և մենք դրանց ավելի շատ տեղ ենք տալիս»: Խավիեր Մարիաս, իսպանացի գրող
«Անասնաֆերմա» վիպակը հրատարակվել է է 1945 թվականին: Այն կարելի է համարել երգիծական առակ-այլաբանություն, որտեղ Ջորջ Օրուելը պատկերել է 1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղաշրջման հեղափոխական սկզբունքների, գաղափարների ու ծրագրերի հետագա այլասերման ընթացքը, որն ի վերջո հանգեցրեց բռնապետության և տոտալիտարիզմի:
Երկերի լիակատար ժողովածուի չորրորդ հատորում ընդգրկված են «Մանկություն», «Պատանեկություն», «Երիտասարդության սեմին» վիպակները և «Երիտասարդություն» (անավարտ) վեպը: Չորս տասնամյակների ընթացքում հարկադիր և ոչ հարկադիր ընդհատումներով ստեղծված քառագրությունում պատկերված են գրողի գիտակցական կյանքի հազիվ տասնհինգ տարիները, որոնք եղել են հանգուցային հայ ժողովրդի ճակատագրում՝ ազատագրական շարժման դրսևորումները Վանում, ինքնապաշտպանական կռիվները, ցեղասպանությունն ու գաղթը, Հայաստանի առաջին հանրապետության ձևավորումը և խորհրդային առաջին ամիսների խմորումները: Հատորն օժտված է մանրամասն ծանոթագրություններով:
«Գերեզմանիա» վիպակը բավականին ուշագրավ գործ է՝ իր մտահղացմամբ, խիստ կոլորիտային կերպարներով, միջավայրով, որը Հին քաղաքն է՝ իր սովորական կենցաղով ու խիստ սովորական տոնով պատմվող արտասովոր դեպքերով, ինտրիգային պատմություններով…