Դեն Բրաունի բեսթսելլեր գրելու բաղադրատոմսը
Ստեղծագործական միտք
Դեն Բրաունի համոզմամբ՝ ստեղծագործության գաղափարը չպետք է շատ յուրահատու լինի: Գրողը հիշեցնում է, որ Յան Ֆլեմինգի Ջեյմս Բոնդը գրեթե յուրաքանչյուր գրքում ինչ-որ բան է պայթեցնում ու աղջիկ հրապուրում, սակայն կարևորը ոչ թե այն է՝ ինչ է նա անում, այլ ինչպես է անում: «Յուրաքանչյուր միտք արդեն բազմիցս կրկնվել է,- նշում է Բրաունը,- Ձեզ հարկավոր չէ մեծ գաղափար: Ձեզ հարկավոր է պարզապես գաղափարը լավ իրագործել»:
Ստեղծագործության հիմքը
Լավ թրիլլերի հիմնական բաղադրիչներն են (խոսքը գնում է հենց այդ ժանրի մասին, քանի որ Դեն Բրաունն այդ ժանրի վարպետն է) հերոսը, նրա նպատակը, դրան հասնելու ճանապարհին խոչընդոտները, և այն պահը, երբ հերոսը հաղթում է գլխավոր չարագործին: Բրաունը նշում է, որ հարկավոր չէ ամեն ինչ բարդացնել: «Ստեղծեք Ձեր վեպի հիմքը՝ սկսելով միակ տարրից: Այն հասկանալու համար շատ պարզ սարքեք: Կգտնի՞ արդյոք Ռոբերտ Լենգթոնը վիրուսի աղբյուրն ու կփրկի՞ աշխարհը: Կհասկանա՞ արդյոք Ախավը կետին:
Սկսնակ գրողներին տրվող ստանդարտ խորհուրդների մասին
Սովորական խորհուրդները, ինչպիսիք են՝ «գրեք ոգեշնչված, կենտրոնացեք, մի ասեք ամեն ինչ ուղիղ, մի ակնարկեք», Բրաունի խոսքերով, ճիշտ են, սակայն շատ չեն օգնում: Երբ Դենը 16 տարեկան էր, ուսուցիչը խորհուրդ էր տալիս նրան. «Գրի այն մասին, ինչ գիտես»: Սակայն այն ժամանակ նա շատ բան չգիտեր: Այդ ժամանակ ապագա գրողը որոշեց. «Կգրեմ այն մասին, ինչ ուզում եմ իմանալ: Ես գրեցի Deception Point գիրքը սառցաբանության և NASA-ի մասին: Դրա մասին ես ոչինչ չգիտեի: Մեկ տարի պահանջվեց, որպեսզի այդ թեման ուսումնասիրեմ, և դա շատ լավ ժամանակահատված էր:
Իրեն՝ Բրաունին շատ կարևոր խորհուրդ են տվել դեռ երիտասարդ տարիքում. «Երբ կարդում ես գրախոսություններ քո գրքի մասին, դրանցից լավերը հանգստացնում են քեզ, վատերը ստիում են կասկածել քեզ վրա, այդ իսկ պատճառով պարզապես շարունակիր անել այն, ինչ անում ես»:
Աշխատանքային գործընթացքի մասին
Դեն Բրաունի օրը սկսվում է առավոտյան ժամը 4-ին: «Ես փորձում եմ հնարավորին արագ քնի վիճակից անցնել աշխատանքային վիճակ: Առավոտյան 4-ին աշխատելու ամենամեծ առավելությունն այն է, որ ոչ քեզ էլեկտրոնային նամակ չի գրում: Արթնանալով՝ ես վազում եմ խոհանոց, վերցնում եմ սպանախի սմուզի և սուրճ, ու վազում եմ իմ աշխատասենյակ, ուր աշխատում եմ 6-9 ժամ՝ կախված նրանից, որքան էներգիա ունեմ»: Բրաունը օգտագործում է հավելված, որն ամեն ժամ բլոկավորում է համակարգիչը ուղիղ մեկ րոպեով, որի ընթացքում նա հասցնում է թեթև մարզվել:
Ստեղծագործական ճգնաժամը հաղթահարելու բաղադրատոմս
Ստեղծագործական ճգնաժամը հաղթահարելու համար հարակվոր է շարունակել գրել: Գրեթ մի վատ բան, որ ոչ ոք չի տեսնելու: Ամեն անգամ ես գրեթե 10 սևագիր էջից միայն մեկն եմ պահում: