Բրեդբերիի հանրահատության առեղծվածը
Հանրահայտ կյանքի ընթացքում ու կյանքից հետո
Ռեյ Բրեդբերին կյանքից հեռացել է տարիներ առաջ 91 տարեկան հասակում, բայց նրա գրքերը մինչ օրս վայելում են ընթերցողների սերը: Այսօր Բրեդբերին շարունակում է մնալ աշխարհի ամենահրատարակվող հեղինակներից մեկը:
Այսպես, ո՞վ էր Բրեդբերին
Ռեյ Բրեդբերին գրող է, ում մեջ միահյուսվել են դասականն ու ժամանակակիցը: The New York Times թերթի կարծիքով՝ հենց նրա շնորհիվ ժամանակակից գիտական ֆանտաստիկան այդքան սիրվեց ամբողջ աշխարհում:
Գրողի համար ստեղծագործելն անմահանալու միջոց էր, ինչի մասին նա բազմիցս ասել է հարցազրույցներում: Մահվան վախը այն շարժիչ ուժերից էր, որոնք ստիպում էին նրան գրել: Դա շատ լավ է երևում նրա աշխատանքներում, որոնցում լավ զգացվում են ողբերգության, ավարտի անխուսափելիության, բայց միևնույն ժամանակ ջերմության նոտաներ:
Ինչու՞ կարդալ Բրեդբերիի գրքերը
Բրեդբերի արժե կարդալ նոր աշխարհներում հայտնվելու, ժամանակով և տարածքներով ճանապարհորդելու համար: Կարդալով նրա գրքերը՝ ամբողջովին ընկղմվում ես դրանցում: Մոռանում ես այն մասին, թե ով ես դու, և վերածվում ես գլխավոր հերոսի: Զգում ես, տեսնում ես, լսում ես, շոշափում ես ամեն ինչ, ասես դա տեղի է ունենում քեզ հետ իրականում:
Բրեդբերին և կինոն
Բրեդբերին մեծ դեր ունի ոչ միայն գրականության, այլ նաև կինոյի մեջ: Նրա գրքերի հիման վրա նկարահանում են գրքեր և սերիալներ: Օրինակ, 2018 թվականին HBO-ն էկրանավորեց նրա «Ֆարենհայթ 451» գիրքը: