«Ես չեմ կարող քեզ հետ և չեմ կարող առանց քեզ»: Այս արտահայտության շուրջ են հյուսված սիրո մասին սյուժեների մեծամասնությունը: Հնարավոր է՝ դա պատճառը, որ այն դառնում է մեր հարաբերությունների կարգախոսը: Հրաժարվել սեփական հետաքրքրություններից, նվիրաբերել քեզ զուգընկերոջը, ցավ ապրել, բայց զգալ, որ այդ ամենն այնքան էլ վախենալու չէ, ինչպես նրան կորցնելը. այս սցենարը հարմար է միայն գրքերի և ֆիլմերի համար, իսկ Դուք երջանկության եք արժանի: Իսպանացի հոգեբան Սիլվիա Կոնգոստը անառողջ հարաբերությունների դժվարին փորձ ունի: Սույն գրքում իր և իր հաճախորդների օրինակների վրա նա բացատրում է՝ ինչպես տարբերել սերը, որը մենք փնտրում ենք, սիրային կախվածությունից, որը մեզ քայքայում է, և ինչպես ապրել...
Ջոն Բոյնի սույն վեպը ոչ միայն վեպ է, որում գեղարվեստականորեն ներկայացված են իրական մարդկանց կերպարներ, այլ նաև հոգեբանական դրամա է, որում ներկայացված է՝ որքան հեշտ է գրավել աշխարհը, եթե պատրաստես զոհել սեփական հոգին: Պատմություններ կարելի է գտնել ամենուր, իսկ որտեղ կան պատմություններ, այնտեղ կան սյուժեներ: Մորիսը ցանկանում է գրող դառնալ, և մի գրականագետի հետ անսպասելի հանդիպումը հերոսի համար ճանապարհ է բացում դեպի կոմերցիոն գրականության աշխարհ: Իսկ հետո աստիճանը դեպի երկինք ինքնուրույն կազմավորվում է, իսկ աստիճանահարթակներից յուրաքանչյուր մարդկանց գլուխներն են, որոնք տրորել է գրողը:
Պատմությունը Բլեյզ մականվամբ Կլայտոն Բլեյսդելա-կրտսերի վերջին հանցագործության մասին է, մարդ որը ունի մտավոր զարգացման խախտում։ Բլեյզը նախատեսում էր գողանալ հարուստ ընտանիքից նորածնին և փոխարեն վերցնել գումար, բայց գողանալով երեխային չի ցանկանում հետ վերադարձնել… Վեպն առաջին անգամ հրատարակվել է 2007 թվականին Ռիչարդ Բախման կեղծանվամբ։ Ստեղծման պատմությունը Վեպի առաջին տարբերակը գրվել է 1973 թվականին, բայց Քինգը չէր շտապում հրատարակել այն՝ համարելով այն չստացված։ 2006 թվականին հեղինակը Մեն նահանգի Ֆոգլեր համալսարանի գրադարանի արխիվներում գտել է «Բլեյզի» տեքստը (անգլ.՝ University of Maine’s Fogler Library) և որոշել չափից շատ աշխատելով հրատարակել վեպը։ «Բլեյզ» վեպի ստեղծման պատմությունը գրված է գրքի նախաբանում («Բացելով բոլոր փակագծերը»)։ Վադիմ Էրլիխմանը,...
Ֆինանսական անկախության մասին այս գիրքը հատուկ կանանց համար է: Եթե ցանկանում եք հարստանալ, սովորել խելացի կառավարել գումարները, անընդհատ մեծացնել եկամուտը, իմանալ՝ երբ և որքան գումար է հարկավոր տալ երեխաներին, ինչ է հարկավոր անել ամուսնանալուց առաջ և ինչպես վարվել ժառանգության հետ, ապա այս գիրքը Ձեզ համար է:
Հանրահայտ ֆանտաստ գրող Կիր Բուլիչով ստեղծել է հետաքրքիր մի հերոսուհու՝ Ալիսա Սելեզնյովային: Դպրոցական Ալիսան ապրում է 21-րդ դարում, երբ տիեզերանավերը թռնում են մինչև տիեզերքի ամենահեռու անկյունները, երբ այլմոլորակային կենդանիներին կարելի է տեսնել երկրային կենդանաբանական այգիներում, և որտեղ ոսկե ձուլվածքը պարզապես հին և անպիտակն գտածո է, որը կարելի է գտնել միայն հազվագյուտ թանգարաններում: Սույն գրքում տեղ են գտել Ալիսայի, նրա հայրիկի և «Պեգաս» տիեզերանավի անձակազմի տիեզերական ճանապարհորդությունների մասին պատմվածքները: Նրանք ուղևորվում են այլ մոլորակներ մոսկովյան կենդանաբանական այգու համար հետաքրքիր կենդանիներ գտնելու համար:
«Զուլալի» գրքում երկու վեպ է և պատմվածքներ: Վեպը, որի անունով նաև գիրքն է կոչվում, ինչ-որ մոգական ռեալիզմ է: «Զուլալի» վեպը մի ընտանիք պատմության է: Գլխավոր հերոսն է մի տղա, ով ապրում է երկու կնոջ հետ, նրանցից մեկի անուն Զուլալի է: Գործողությունները տեղի են ունենում պայմանական Հայաստանում, քանի որ կենցաղն ու կերպարները հայկական են, բայց պատմությունը՝ համամարդկային: Գրքում կա մեկ այլ վեպ: Այն հայկական պատմություն է, ժամանակակից, արդիական, դատարկվող հակական գյուղերի մասին է, որտեղից տղամարդիկ գնում են Ռուսաստան աշխատելու, մնում են ծերերը, կանայք և երեխաները:
Վեպը պատմում է այն մասին, որ Կոելիոն սկսում է իր ճանապարհորդությունը՝ «Regnus Agnus Mundi (RAM)»-ի անդամ դառնալու համար, բայց դա նրան չի հաջողվում։ Ավելի ուշ նրան տեղեկացնում են, որ նա ուխտագնացություն պետք է իրականացնի Կամինո դե Սանտյագո, որպեսզի գտնի սուր, որն էլ իր հերթին համարվում է Ռամի շարքերն ընկնելու խորհրդանիշը։ Նա պետք է անի այդ քայլը, որպեսզի հասկանա կյանքի պարզությունը։ Ճանապարհորդությունն ամբողջովին փոխում է նրան, քանի որ նա հասկանում է ճշմարտության գինը՝ կյանքի պարզության շնորհիվ։ Գրվել է 1987 թվականին։ Այն պատմում է Պաուլոյի փորձի մասին, թե ինչպես է նա ուղևորվում Հարավային Իսպանիա, որպեսզի ուխտագնացություն կատարի Սանտյագո դե Կոմպոստելա։ Վեպը կիսով...
Գիրքը պատմում է մի ֆանտաստիկ աշխարհի մասին, որում ակնհայտ է դառնում ցանկացած կարգերի ու օրենքների պայմանականությունը: Հերոսը հրաժարվում է ընդունել իր վզին փաթաթվող իրականությունը՝ չկորցնել մտածելու, վերլուծելու և սեփական ենթադրություններ գտնելու ունակությունը:
«Ալքմիկոսը» բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից է: Վիպակը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:
Բենջամին Ֆրանկլինի պատմությունը ճանապարհ է մի մարդու, ով կյանքում ամեն ինչի հասել է ինքնուրույն, կիսակիրթ երիտասարդից հասել է մինչև համաշխարհային գիտնական: Նրա նկարը տպագրվում է ԱՄՆ 100 դոլարանոց թղթադրամի վրա: Գրում կարող եք գտնել հայտնի «Խորհուրդները երիտասարդ առևտրականին»:
երեք պատմվածքների շարք՝ գրված Լև Տոլստոյի կողմից, հրատարակված 1855 թվականին: Պատմվածքները նկարագրում են Սևաստոպոլի պաշտպանությունը: Տոլստոյը գրում է ինչպես քաղաքի պաշտպանների հերոսության, այնպես էլ անմարդկային ու անիմաստ պատերազմի մասին։ Առաջին անգամ հայտնի գրողը գտնվում է գործող բանակում և նրա շարքերից անմիջապես հայտնում է հանրությանը իր աչքի առաջ կատարվածի մասին։ Այսպիսով կարելի է պնդել, որ Լև Տոլստոյը եղել է առաջին ռազմական թղթակիցը: Շրջապատված քաղաքի կյանքի պատկերի ճշտության ու հավաստիության ապահովումը պայմանավորված էր ոչ միայն գրողի վարպետությամբ, այլ ավելի շուտ այն բանով, որ Լև Տոլստոյը 1854 թվականի նոյեմբերից մինչև 1855 թվականի օգոստոսը գտնվում էր Սևաստոպոլում և նրա շրջակայքում։ Մեկուկես ամսվա ընթացքում կրակոցների...
XX դարի սկզբին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, ծնվում է Բենջամին Բաթոնը՝ այն միակ մարդը, որը մանուկ հասակում ուներ 80 տարեկան ծերունու առողջություն, այդ պատճառով դժվարությամբ էր քայլում։ Հայրը Բենջամինի տարօրինակ տեսակի համար նրան թողնում է մի տան շեմին, որտեղ խնամում էին ծեր մարդկանց։ Ծեր մարդկանց խնամող մի կին, որի անունը Քուինի էր, խղճում է նորածնին և խնամում նրան։ Բժիշկները Բենջամինին շատ քիչ ժամանակ էին տվել ապրելու համար։ Բենջամինն օր օրի երիտասարդանում էր։
Իրադարձությունները կատարվում են 1915 թվականին։ Հարազատ եղբայրները չէին տեսնվել ավելի քան 37 տարի։ Նրանցից մեկը՝ Երվանդը տասներեք տարեկանում ուղարկվել էր Վենետիկ՝ ուսման համար։ Նրանք չեն ճանաչում միմյանց կանանց և երեխաներին։ Եվ ահա Երվանդը որոշում է վերադառնալ հայրենիք կնոջ և տղաների հետ, որպեսզի միավորվեր մեծ ընտանիքը, որպեսզի իր տղաները տեսնեին իրենց նախնիների հողը, լսեին, թե ինչպես է հնչում հայկական խոսքը։ Սմբատն իրեն կորցրել էր երջանկությունից, նա պատրաստվում էր եղբոր գալուստին։ Արտույտների ագարակը քաղաքից դուրս, բլրերի վրա, ջրվեժի մոտ Արսլանների հին, ամառային ոստանը, կառուցել էր դեռ նրանց հայրը։ Հիմա Սմբատը վերանորոգում ու զարդարում է այն, որպեսզի դիմավորեր եղբոր ընտանիքին։ Հայրենիք ճանապարհվելով Երվանդը...
Չարլզ Ռիզոների ամբողջ գրքում թաքնված են հրեշներ: Յուրաքանչյուր էջն ընթերցելիս հաջորդ էջի պատուհանից Ձեզ է նայում մեկ այլ հրեշ: Յուրաքանչյուր էջում բացահայտվում է նոր, ավելի հետաքրքիր հրեշ:
Ալիս Հովլանդը հպարտ է այն կյանքով, որն այնքան քրտնաջան է կերտել: Հիսուն տարեկան հասակում նա Հարվարդի ճանաչողական հոգեբանության պրոֆեսոր է և լեզվաբանության հայտնի մասնագետ, ունի հաջողակ ամուսին և երեք երեխա: Երբ նա սկսում է դառնալ մոռացկոտ և անուշադիր, մերժում է ախտանիշերն այնքան ժամանակ, մինչ ողբերգական ճակատագիրը փոխում է իր կյանքը, հարաբերությունները ընտանիքի և շրջապատող աշխարհի հետ ընդմիշտ…
Գրքում զետեղված են համաշխարհային բեսթսելլերների հեղինակ Սեսիլիա Ահերնի պատմվածքները: Սեղմ ֆորմատով հետաքրքիր ու անսպասելի հանգուցալուծումներով սյուժեներ: Մեր աշխարհ են ներթափանցում ֆանտաստիկ սյուժեներ, մոգական ուժեր: Անանուն հերոսուհիները բոլորիս են ծանոթ. նրանք սովորական կանայք են անսովոր իրավիճակներում, որոնք փոխում են իրենց կյանքն ու հենց իրենց: Նրանցից յուրաքանչյուրի խնդիրն է վերակերպվելու ուժ գտնել, թևեր առնել: Նրանք կարող են…
Հավաքածուում տեղ են գտել հեղինակի այն ստեղծագործությունները, որոնք կրում են ինքնակենսագրական բնույթ: Գրքում է նաև «Մորֆի» պատմվածքը՝ հեղինակի անկեղծ ու դաժան խոստովանանքը:
Քլայդ Գրիֆիտսը քարոզչի որդի է, ում կրոնական խիստ դաստիարակությամբ են մեծացնում։ Երբ նա դառնում է 15 տարեկան, նրա ավագ քույրը՝ Էստան փախչում է տանից մի դերասանի հետ (ով հետագայում թողնում է նրան), ումից երեխա է ունենում։ Պատանի Քլայդ Գրիֆիթսը փորձում է դուրս պրծնել այս փոքրիկ քաղաքից: Նախ աշխատում է դեղատանը որպես վաճառողի օգնական, ապա որպես փոստատար հյուրանոցում: Աշխատակիցները ընդունում են նրան իրենց ընկերական շրջանակը, որտեղ նա ամբողջովին նոր աշխարհ է տեսնում՝ փողի և շքեղության աշխարհ։ Նոր ընկերները նրան ալկոհոլ օգտագործել են սովորեցնում։ Ծանոթանում է գեղեցիկ երիտասարդ վաճառողուհի Հորտենզիա Բրիգսի հետ, որը չափազանց հաշվենկատ է (թեև առաջին հանդիպումից հետո Քլայդն անմիջապես...
Հանրահայտ գրքի նոր հրատարակությունը անփոխարինելի ձեռնարկ է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար, ովքեր ցանկանում են սովորել անգլերեն: Ներկայացված մեթոդիկան օգնում է սովորել անգլերեն ինչպես միայնակ, այնպես էլ դասավանդողի հետ: Ուսումնական նյութը մատուցված է հետաքրքիր ոճով: Օգտագործված են անգլալեզու գրականության դասականների օրիգինալ տեքստերը:
Սերգեյ Դովլաթովի լավագույն գրքերից մեկն է, որում ավելորդ մարդու և մարդկային կյանքի անհասկանալիության թեման արծարծվում է Պուշկինյան արգելոցում, որտեղ հեղինակը թանգարանի այլ աշխատակիցների հետ էքսկուրսիաներ էր կազմակերպում ու պատմում այցելուներին մեծ պոետի մասին: 2018 թվականին գիրքն էկրանավորվեց ռեժիսոր Աննա Մատիսոնի ջանքերով: Գլխավոր դերը բաժին է ընկել Սերգեյ Բեզրուկովին:
Դեյվիդ Բալդաչչին աշխարհահռչակ դետեկտիվների հեղինակ է: Նրա գրքերն արդեն երկար տարիները չեն լքում բեսթսելլերների ցանկերը: Սույն գրքում տաղանդավոր ֆուտբոլիստ Ամոս Դեքերը ստիպված է ընդմիշտ հրաժեշտ տալ սպորտին: Բայց նա ունի սուպերունակություն՝ կատարյալ հիշողություն: Դրա շնորհիվ Դեքերը դարձավ անփոխարինելի ոստիկան. ոչ մի փաստ չի մնում չստուգված, ոչ մի հանցանշան՝ չստուգված: Շուտով Դեքերը սկսում է աշխատել FBR-ում, և միանգամից խնդիրներ է ստեղծում նրանց համար՝ ստիպելով վերանայել Մելվին Մարսի գործը, ով արդեն 20 տարի է ազատազրկված է և սպասում է մահապատժի ծնողների սպանության համար: Հանկրածակի Մելվինին ազատ են արձակում, և մեկ այլ անձ մեղքն իր վրա է վերցնում…