Շաաաաաաա՜տ մեծ գրատախտակ մեր շաաաաաաա՜տ սիրելի փոքրիկների համար… 3+ տարեկան երեխաների համար Սովորի՛ր խաղալով Շաաաաաաա՜տ մեծ գրատախտակի միջոցով: Այն իսկապես շաաատ-շաաաատ ավելի մեծ է քան մեր մյուս գրատախտակները, ինչպես նաև պարունակում է նոր մագնիսե տարրեր:
«Երկկողմանի Փայտե Գրատախտակ – Մագնիսե տառերով. ՄԵԾ» Կոմպակտ, սակայն ֆունկցիոնալ երկկողմանի գրատախտակ մեր շատ սիրելի փոքրիկների համար… Ժամանակն է սովորել խաղալով: 3+ տարեկան երեխաների համար
«Երկկողմանի Փայտե Գրատախտակ – Մագնիսե տառերով. ՓՈՔՐ» Կոմպակտ, սակայն ֆունկցիոնալ երկկողմանի գրատախտակ մեր շատ սիրելի փոքրիկների համար… Ժամանակն է սովորել խաղալով: 3+ տարեկան երեխաների համար
«Երկրի ջիղը» գրքում տեղ են գտել «Նանա իշխանուհու կամուրջը», «Աշնան արև», «Ծառերը» և «Եզրով» ստեղծագործությունները: • Բայց միայն ինքն էր մղկտում, աշխարհը խուլ էր, գետինը չոր էր ու ցուրտ էր։ • Սիմոնը չէր զգում իր կենդանության հրճվանքը, կարծես ինքը Սիմոնն էլ խփվել ու մնացել էր Ռուսաստանի անհայտություններում։ Նա ամաչում էր իր կենդանությունից, նա չէր ուզում գյուղի աչքին երևալ, կարծես թե նա ինքն էր սպանել իր ընկեր տղերքին՝ կալի կանանց ամուսիններին։ • Պիտի կամ վախենան՝ որ հարգեն, կամ դուր պիտի գաս՝ որ սիրեն։ • Ամեն խոսք չի թռցնելու, այ որդի, պիտի զսպենք, ներենք, համբերենք, սիրենք։ • Քանի չեն մեռել՝ ապրում են։...
«Մենավոր ընկուզենին» Վարդգես Պետրոսյանի վեպն է (1981), որի հիման վրա «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել է համանուն ֆիլմը (1986)։ Հազարամյա պատմություն ունեցող Լեռնասար գյուղում մնացել է 10-12 բնակիչ։ Սակայն ուսուցիչ Սահակ Կամսարյանն իր դստեր հետ ամեն գնով փորձում է դիմակայել գյուղը տեղափոխելու որոշմանը. հայր ու դուստր դաս են տալիս գյուղի դպրոցում, որն ունի 6 աշակերտ։ Գյուղի երիտասարդները հեռանում են՝ գյուղում որևէ հեռանկար չտեսնելով…
«Սև քառակուսին» 20-րդ դարում անհնար է արվեստը հասկանալ առանց կոնտեքստի։ Այժմ գեղանկարչության յուրաքանչյուր ուղղություն ունի իր տեսությունը։ Հենց արվեստը հասկանալու մասին է այս գիրքը։ Ի վերջո ի՞նչ է նրա ամենահայտնի կտավը՝ «Սև քառակուսին»։ Ո՞րն է դրա արժեքը։ Արվեստի երկու նոր տեսակները՝ լուսանկարչությունն ու կինեմատոգրաֆը, որոնք առաջացան 19-րդ ու 20-րդ դարերի խաչմերուկին, դասական գեղանկարչությունից վերցրին դիմանկարներ և բնապատկերներ ստեղծելու գործի մեծ մասը։ Եվ գլխավորապես ֆոտոն սկսեց իրեր և ձևեր պատկերել։ Այսինքն՝ աշխարհը կտավի վրա ճշգրիտ պատկերելու կարիք այլևս չկար։ Հենց այդ ժամանակ էլ Մալեվիչն առաջարկեց գեղանկարչության նոր ձև՝ սուպրեմատիզմ։ Ըստ այդմ՝ արվեստը պետք է լինի առանց սահմանների, կանոնների, պետք է առաջադրի...
«Քաﬕն ուռիների ﬔջ» վիպակը ծնունդ է առել մարդացած կենդանիների մասին ﬕ քանի գողտրիկ զրույցներից, որ հեղինակը` Քենեթ Գրեհեմը, քնեցնելուց առաջ պատմում էր իր որդուն: Վեպի հերոսներն են երկչոտ ու խոհուն Խլուրդը, ընկերներին անսահմանորեն նվիրված Ջրամուկը, խստաբարո ու խիզախ Գորշուկն ու անխոհեմ, արկածախնդիր Դոդոշը: Այսօր էլ վեպը համարվում է մանկական գրականության լավագույն երկերից: Իր ընթերցողներին այն բացառիկ հրճվանք է պատճառում, պարուրում նրանց խորհրդավորության, վտանգին անխուսափելիորեն հետևող ապահովության և ջերմության զգացուﬓերով, որոնց շնորհիվ Քենեթ Գրեհեﬕ ստեղծագործությունը ﬓում է մշտապես արդիական: «Քամին ուռիների մեջ» գիրքը շոտլանդացի գրող Քենեթ Գրեհեմի հեքիաթային վիպակն է։ Առաջին անգամ հրատարակվել է Անգլիայում, 1908 թվականին և հեղինակին հռչակ է բերել։ «Քամին ուռիների մեջ» վիպակի...
«Հայոց լեզու և խոսքի մշակույթ» ձեռնարկում բնութագրվում են լեզվի և խոսքի հիմնական հատկանիշները, խոսքի արժանիքները` ճշտություն, հարստություն, ճշգրտություն, տրամաբանականություն, սեղմություն, արտահայտչականություն ևն, բացատրվում են հաղորդակցման գործընթացի յուրահատկությունները, ներկայացվում են խոսքի գործառական տարբերակները` պաշտոնական, գիտական, հրապարակային ևն: Ուսուցանվում են բանավիճային արվեստի հմտություններ, խոսքային վարվեցողության կանոններ: Նախատեսված է բուհերի հումանիտար և բնագիտական ֆակուլտետների ուսանողների և բոլոր նրանց համար, ովքեր ուզում են հայերեն ճիշտ և արտահայտիչ խոսել ու գրել:
«Ձմեռ Տատի հեքիաթը». Ամեն անգամ, հենց Նոր Տարին մոտենում էր, հեռու- հեռու լեռներից ու ծովերից այն կողմ գտնվող Ձմեռ Պապի տնակում սկսվում էր տոնական եռուզեռը…
Ընձուղտը ՝ վիզն այնքան երկար, որ ուզածդ ամենաբարձր լուսամուտին կհասնի, դույլաչափ կտուցով Պեղական, Կապիկ՝ հիմնական լուսամուտ լվացողը, և նրանց նոր ընկերը՝ Բիլլին: Վերջապես ընկերների աստեղային ժամը եկել է: Անգլիայի ամենահարուստ մարդը նրանց գործ է տվել: Շուտով բոլոր երազանքները կիրականանան: Իսկ ի՞նչ պատահեց, երբ մեր զարմանալի հերոսները պատուհան մաքրելիս աշխարհի «վտանգավորագույն» հանցագործներից մեկին նկատեցին: Իմանալու միայն մեկ ձև կա…
«Ջորջի հրաշագործ բալասանը». Ջորջ Խենթլիի տատիկը անպետք փնթփնթան պառավ է: Որ իմանաք Ջորջը ո՜նց է ատում զզվելի ջադուին: Օրերից մի օր ՏԱՏԻԿԻՆ դեղը տալիս… ըհը՜, հո- հո՜… հը- հը՜մ… Ջորջը հասկանում է, թե ինչ պիտի անի. կախարդական բալասանը պիտի պատրաստի, որը տատիկին կա՛մ իսպառ կբուժի, կա՛մ… այնքան էլ չէ:
«Աշխարհի չեմպիոն Դանին». Դանին պաշտում է հորը: Բայց պատկերացրու նրա զարմանքը, երբ պարզվում է, որ հայրը սիրում է օրենքը խախտել: Այո, նույնիսկ մեծերն են երբեմն շրջանցում կանոնները: Բայց Դանին գիտի, որ չնայած դրան, իր հայրը նույն բարի ու խելացի մարդն է՝ լի հետաքրքիր գաղափարներով: Դու է՛լ միացիր վայրուվերումներով լի նրանց արկածներին ու տես՝ արդյոք նրանց հաջողվում է իրականացնել բոլոր ժամանակների ամենահանդուգն ու վտանգավոր մտահղացումը:
Дневник Анны Франк и в новом столетии останется одной из самых читаемых в мире книг. Пожалуй, сегодня, когда опубликованы сотни военных дневников и тысячи свидетельств о Катастрофе, мы имеем право прочесть его по-новому. Анна Франк не обличает, не пытается говорить от имени народа (так считал Илья Эренбург), не ищет объяснений в большой истории. Вместо больших цифр и громких слов переживание ценности каждого часа, каждого незначительного события в тесном мире “убежища”, каждого движения души – живое требовательно заявляет о своем праве быть и остаться в слове перед лицом небытия. Այս գիրքը Աննա Ֆրանկ ի կյանքն է 1942 թ. հունիսի 12-ից մինչեւ...
Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում գրական մեծ նորարար, աբսուրդի թատրոնի հիմնադիր Ալֆրեդ Ժարիի «Ուբյու Արքա» նշանավոր դրաման, որը հղացվել է դեռևս դպրոցական տարիքում, հրատարակվել և բեմադրվել 1896-ին Փարիզում: Պիեսի գլխավոր հերոսը Հայր Ուբյուն է՝ գրոտեսկային, արգահատելի և վանող մի կերպար, անգութ բռնակալ, որ հանցավոր ճանապարհով բազմում է Լեհաստանի թագավորական գահին: Ուբյուն մարդկային դաժանության, տկարամտության, ժլատության և իշխանատենչության խորհրդանիշն է:
Факсимильное издание рукописи сценария «INTERMEZZO» Сергея Параджанова с рисунками, коллажами и комментариями автора – своеобразный визит в мастерскую кинорежиссера, попытка окунуться в творческий процесс одного из ярчайших художников XX века. Книга предназначена как для широкого круга читателей, так и для специалистов в области искусствоведения и психологи творчества. Սերգեյ Փարաջանովի «INTERMEZZO» սցենարի ձեռագրերը՝ համեմված հեղինակ նկարներով, կոլաժներով ու մեկնաբանություններով, յուրահատուկ այց է կինոռեժիսորի արվեստանոց, փորձ ընկղմվելու XX դարի մեծագույն նկարիչներից մեկի ստեղծագործական գործընթացի մեջ: Գիրքը նախատեսված է ինչպես ընթերցողների լայն շրջանակի համար, այնպես էլ արվեստագիտության և ստեղծագործական հոգեբանության ոլորտի մասնագետների համար:
Անգլիացի գրող Ռաֆայել Սաբատինին «Նավապետ Բլադի ոդիսականը» արկածային վեպը գրել է 17-րդ դարի վերջերի պատմական նյութերի հիման վրա։ Փիթր Բլադ անունով մի բժիշկ՝ ծագումով իռլանդացի, իր համար անսպասելի մասնակցում է Անգլիայի Հակոբ 2-րդ թագավորի դեմ բռնկված ապստամբությանը, որի համար նրան աքսորում են Վեստ Ինդիա՝ տաժանակրության։ Անողոք ստրկությունից ազատվելու միակ ճանապարհը ծովահեն, այսինքն՝ ծովային ազատ ավազակ դառնալն է։ Եվ Փիթր Բլադը իր ընկերների հետ փախչում է գերությունից․ նրանք իսպանական մի նավ են գրավում ու դառնում Կարիբյան ծովի ծովահեններ։ Նավապետ Բլադը զավթում է թագավորական նավեր, սակայն այդ նավերի հասարակ նավաստիներին նա միշտ խնայում է: Նա պայքարում է միայն գաղութարարների ու թագավորական իշխանության...
«ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ» ԳՐԱԴԱՐԱՆԸ ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում հույն փիլիսոփա Պլատոնի (Ք.ա 428/7-348/7) երկերի հայերեն քառահատոր ժողովածուի (լույս է տեսել 2006-2017 թթ.) անդրանիկ գիրքը՝ նոր, վերանայված հրատարակությամբ: Հատորն ընդգրկում է «Սոկրատեսի պաշտպանականը» գործը, ինչպես նաև «Կրիտոն», «Ֆեդոն» և «Խնջույք» տրամախոսությունները:
«Անապատի գուշակը» վեպ- ճանապարհորդությունն իրականանում է աշխարհագրական տարածության հաղթահարումից, նոր սահմանների գծագրումից մինչև սեփական կենսագրության ուղու փնտրտուք և դրսևորվում իրականության հավատի բացակայության վերջաբանով: Հերոսները հեռանում են դեպի ստորերկրյա մտացածին աշխարհ, և այդ աշխարհը հնարավորություն է տալիս երևակայությունից բխող կարելիության սահմանագծերի տիրույթում հակվել ինքնասպանների հարության հավանական գաղափարներին:
«Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:
«Սփյուռք» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Հրաչ Զարդարեանի «Որբացող մարդիկ» վեպը։ Զարդարեանի բեղուն կյանքը համընկնում է Սփյուռքի չափազանց բարդ և հակասական այն տարիներին, երբ հայությունը ինքնության փնտրտուքի մեջ էր՝ «բեռնաւորուած բացասական ու դրական» սպառնալիքներով։ «Որբացող մարդիկ» վեպը հեղինակի բնորոշմամբ «անսպասելի ծնած է»։ Այնտեղ առկա են գրողին մտահոգող՝ մարդու և ազատության խնդիրը, բայց ի՞նչ պայմաններում․ երբ օտարվածության զգացումը դարանակալել էր նրանցից յուրաքանչյուրին՝ ներխուժելով համայնքային մթնոլորտ։ «Սփյուռք» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են սփյուռքահայ գրողների լավագույն գործերը:
«Կախարդին գումարած ագռավ». Կախարդ պառավի ու նրա գործընկեր ագռավի մասին ամբողջ աշխարհը միայն վատն է խոսում։ Նույնիսկ իրե՛նք իրենց մասին մի լավ բան ասել չեն կարող։ Բայց այս գիրքը կարդալիս կծիծաղեք նրանց վրա, երբեմն կխղճաք ու ի վերջո կսիրեք նրանց։ Եվ խոստովանենք՝ վաղուց ժամանակն է իմանալու, թե այս երկուսը կախարդպառավություն ու ագռավություն անելուց բացի ինչով են զբաղվում։
«Քամուց քշվածները» վեպի գործողությունները տեղի են ունենում Ջորջիա նահանգի Քլեյթոն շրջանում և Ատլանտա քաղաքում։ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի եւ վերակառուցման դարաշրջանն է: Պլանտացիաների հարուստ սեփականատիրոջ երես առած դուստրը՝ Սքարլեթ Օ’Հարան, պատերազմի ժամանակ եւ դրանից հետո պետք է պայքարի սովի, աղքատության դեմ, պահպանի հորից ժառանգություն ստացած հողակտորը եւ փորձի գտնել իր երջանկությունը։ Սա Մոխրոտիկի պատմությունն է՝ հակառակ շարադրանքով. հարուստ և անհոգ գեղեցկուհին աղքատության ու սովի է մատնվում։ Վեպն անհոգ աղջկա դժվարին հասունացման մասին է։ Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» վեպն առաջին անգամ հրատարակվել է 1936 թվականին։ Գործողությունները տեղի են ունենում Ջորջիա նահանգի Քլեյտոնի շրջանում և Ատլանտա քաղաքում՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի և վերակառուցման դարաշրջանի ընթացքում։ Այն նկարագրում է պլանտացիաների հարուստ...
Ֆրիդմենի «Կապիտալիզմ և ազատություն» գիրքը տնտեսագիտության տեսության վերաբերյալ երբևէ լույս տեսած ամենանշանակալի աշխատություններից է։ Վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակ։ Թարգմանվել է 18 լեզվով և շարունակում է ամբողջ աշխարհում սնել տնտեսագիտական միտքն ու քաղաքականությունը: Ինչպե՞ս օգուտ քաղել կառավարության խոստումներից՝ միաժամանակ խուսափելով անհատի ազատությանը սպառնացող վտանգներից։ Այս դասական գրքում Միլթոն Ֆրիդմենը շարադրում է տնտեսագիտության չափազանց ազդեցիկ մի փիլիսոփայություն, որի համաձայն մրցակցային կապիտալիզմը տնտեսական ազատության հասնելու միջոց է և քաղաքական ազատության անհրաժեշտ պայման:
«Գայլն ու Ձմեռ Պապը» ֆիննական հեքիաթը պատմում է չար գայլի մասին, որը գողանում է Ձմեռ Պապիկի քուրքը և որոշում փոխարինել նրան: Կճանաչե՞ն նրան անտառի բնակիչները: