«Սադի տակի շենքը» վեպ-էսսեն առանձին պատումներից կազմված ստեղծագործություն է, որտեղ վանաձորյան մի շենքում ապրող մարդկանց և հեղինակի անձնական կենսագրության դրվագների միահյուսմանը զուգահեռ վեր է բարձրանում անցումային մի ամբողջ դարաշրջանի պատմություն՝ բնորոշ կոլորիտով, խոր դրամատիզմով:
Նարեկ Թոփուզյանի «Երբ երազն անհետացավ» պատմվածքների ժողովածուն հետխորհրդային երկրի մասին է, որն օրեցօր անհետանում է հորիզոնում՝ որպես միրաժ, ինչպես «Երազ» մեքենան՝ տեղը զիջելով սոցիալական նոր հարաբերություններին, կյանքի նոր հայեցակարգերին, նոր խնդիրներին ու բարքերին: Տեքստի առանցքում մարդն է, որն իրականությունը շոշափելու ճանապարհներ է փնտրում, երկու հասարակարգերի միջև, ձգվող միջավայրում իր հասանելիք ժամանակն ապրելու համար:
«Դզոն»-ը էքզիստենցիալ ճգնաժամի և ինքնության տարբեր ասպեկտների փլուզումի միջով իր պարտությունների վերջնագծին մոտեցած ժամանակակից մարդու պատում է, որն այնուամենայնիվ գտնում է ճանապարհ դեպի ապրելու բերկրանքը և նրա ուղեցույցը բնավ հույսի փողփողուն դրոշակը չէ։ Ինչպիսի՞ն է իրականության հետ առերեսումը վերապրող մարդը և ինչպիսի՞ն է այդ փոխակերպությունների փորձառությունը բանաստեղծելու լեզուն։ «Դզոն» գրքում իր տեղորոշման հստակ կոորդինատները կորցրած մարդն ու իր հավաստիության ինքնորոշումը կորցրած հայերեն բանաստեղծությունը միմյանց արտահայտող մետաֆորներ են։ «Դզոնի» չորս` պարտության, հայտնության, բերկրության և արթնության գրքերում բանաստեղծն իր ընթացիկի պատումով և բանաստեղծությունն իր լեզվական ինքնությամբ անցնում են փոխակերպության հերթագա պարուրակները` փորձելով միմյանց գոյության համար վերագտնել նոր ափդեյթներ` նոր գիտակցություն, նոր չափում,...
Լուսինե Խառատյանի «Անմոռուկի փակուղի» ժողովածուում ընդգրկված պատմվածքները մեկ թեմատիկ ամբողջություն են և միմյանց լրացնելով՝ վեր են հանում ազգային ինքնության, բարդույթների, ազատությունների սահմանափակման բարդ և հակասական բազմաթիվ հարցեր, որոնք ներփակ տարածականության մեջ խտանալով՝ վերածվել են ազգային հոգեվիճակի: Խոսելով ու պատմելով «անմոռուկի բարդույթի» և «երևանյան հիվանդության» տիպիկ համախտանիշների մասին՝ հեղինակը հնարավորություն է տալիս բացել սահմանները, դուրս գալ փակուղուց և տեսնել «սարի հակառակ կողմի» արտապատկերը:
«Դմբո Ջոյսը» հավաքածուի պատմվածքներում անցյալից դեպի ներկա ընդհատումներով հոսող պատկերներն են, հիշողություններն ու ապրումները, որոնք ներխառնվելով ներկայի իրականությանը, դառնում են մի ներդաշնակ ամբողջություն, ինքնաճանաչողություն՝ ցույց տալով հերոսի ապրումների նյութական արմատներն ու ներկայի ճակատագիր դառնալը:
«Ունայնիկներ» ինքնատիպ վերնագրով բանաստեղծությունների ժողովածուն սեփական հայեցակարգ ունեցող հեղինակի երկխոսություն է աշխարհի հետ՝ որպես ինքնաճանաչողություն, փրկության միջոց: Փնտրտուքի ճանապարհն անցնում է ամենափոքր, աննշան, անկարևոր իրերն ու երևույթները տեսողական դաշտ բերելու, երբեմն լուրջ, երբեմն իրոնիկ նոտաներով ամրագրելու և անպասելիորեն նոր մեկնություն տալու ընթացակարգով, որի արդյունքում «ունայնիկ» երևույթները վերակերպավորվում են որպես կյանքի ամենակարևոր շարժիչ ուժ:
Գևորգ Համբարձումյանի «Մեռնել փոքր քաղաքում» ժողովածուն սերնդի ապրելու անհնարինության տարեգրությունն է: Սերունդ, որի կյանքն անցնում է երկաթբետոնե շինությունների, ակվարիում հիշեցնող սենյակների նեղ ու սեղմող պատերի, հետզհետե ցածրացող առաստաղների հարևանությամբ՝ առանց մեծ ձգտումների ու խիզախումների: Տարածության բացակայությունը, խաչվող ճանապարհների ներկայությունը միևնույն շրջագծով՝ տուն-դաս-աշխատանք-տուն ուղեգծով օրերի հոսքում, կյանքը վերածում են դոնդողանման մի զանգվածի, որտեղից իսպառ բացակայում է բնականությունը, տարերային ազատության, մեծ ուղևորություններ սկսելու կամքն ու համարձակությունը:
Վարդան Դանիելյանի «Դոկումենտալ պոեզիա»-ն մի ամբողջ սերնդի կենսափուլ ամփոփող ժամանակի, կարելի է ասել՝ գաղջահայաստանի պոետիկ փաստավավերագրումն է՝ տրամադրությամբ դառը, բայց սուր հումորով ու ինքնահեգնանքով, սովետ–հետսովետական կարոտախտ արթնացնող շերտերով, լեզվով ու պատումով: Բայց եւ անհայտ է մնում, թե դոկումենտալ կինոյի սցենարի ու պոեզիայի միջժանրային սինթեզով ստեղծված այս տեքստերն իբրեւ հեղինակի վրիպած ֆիլմեր են գոյացել, թե իբրեւ վավերագրված բանաստեղծություններ:
«Չսիրելուց երկու օր անց» ժողովածուն մարդկային կյանքի ամենակարևոր զգացմունքներից մեկի՝ սիրո և սիրո բացակայության մասին է: Երիտասարդության հախուռն ապրումներին հաջորդող հասուն սիրո մասին պատմող բանաստեղծությունները վերապրում են զգացմունքների հասունացման այն փուլը, երբ սերը եղել ու վերջացել է՝ իր հետևից թողնելով ձմեռային սառնություն, անգույն հոգեվիճակ, սակայն հիշողության մեջ երբեմն բռնկվող առկայծումները դեռևս վերհիշում են նրա ջերմությունը՝ որպես երբեմնի այրող գույն՝ սփոփելով ու առաջ մղելով կյանքի հետագա հորձանուտում:
XX դարի սկզբին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, ծնվում է Բենջըմին Բաթընը՝ այն միակ մարդը, որը մանուկ հասակում ուներ 80 տարեկան ծերունու առողջություն, այդ պատճառով դժվարությամբ էր քայլում։ Հայրը Բենջամինի տարօրինակ տեսակի համար նրան թողնում է մի տան շեմին, որտեղ խնամում էին ծեր մարդկանց։ Ծեր մարդկանց խնամող մի կին, որի անունը Քուինի էր, խղճում է նորածնին և խնամում նրան։ Բժիշկները Բենջամինին շատ քիչ ժամանակ էին տվել ապրելու համար։ Բենջամինն օր օրի երիտասարդանում էր։
«Վերջին անգամ եմ ասում» ժողովածուն Վազգեն Սարգսյանի ելույթների, հարցազրույցների, ասուլիսների ընտրանին է։ Ինչպես գրականությամբ, այնպես էլ հրապարակախոսությամբ Վազգեն Սարգսյանը պատգամում է մեզ եւ ապագա սերունդներին՝ լինենք միասնական, տիրոջ հայացքով նայենք մեր երկրին, վստահենք մեր ուժերին, չապավինենք օտարին, զգանք, թե ինչպես է մեր երակներով բարձրանում մեր հզոր նախնիներից ժառանգած արյան ու հայրենի հողի ուղերձը, չկտրվենք մեր արմատներից, այլապես դատապարտված ենք… մոռացման:
Սարգիս Վահագնի (Փաթափության) «Արշիլ Գորկի» վեպը ներկայացնում է ամերիկահայ նկարչի՝ վերացական էքսպրեսիոնիզմի ազդեցիկ դեմքերից մեկի՝ Ոստանիկ Ադոյանի կյանքը: Գաղթ, անձնական սեր, բաժանումներ, աղքատություն, ամուս նություն, հռչակ, հիվանդություն, ողբերգական ինքնասպանություն… Ամեն ինչ ապրել է Գորկին՝ այդ ըմբոստ ճակատագրապաշտը։ Կենսագրավեպը, որ գեղարվեստականությամբ հանդերձ՝ հենված է փաստական տվյալների վրա, ունի ընդգծված համոզչականություն։ Հեղինակի ձեռագիրն այնքան վարպետորեն է միաձուլված նկարչի կյանքին, որ պատումն ընթերցողի աչքին երևում է լիարյունությամբ: Սա ինտելեկտուալ վեպ է, որում Գորկու կյանքով և ստեղծա գործությամբ բնորոշվում է ժամանակի ամերիկյան արվեստը։ Գրքի էջերում հայտնվում և անհետանում են կերպարվեստի, գրականության, փիլիսոփայության, արվեստաբանության այնպիսի տիտաններ, որոնք նկարչի բոհեմական շրջապատի մասն էին: Այնքան բուռն է...
«Մարզիր ուղեղդ» գիրքը դարձել է համաշխարհային բեսթսելլեր, քանի որ այն ուղեղը մարզելու ամենաարդյունավետ մեթոդիկաների ձեռնարկն է: Գրքում ներառված վարժությունները կօգնեն զարգացնել Ձեր հիշողությունը, , մտածողությունը, ուշադրությունը և կենտրոնացումը: Կարծում եք՝ անհնա՞ր բան է: Փորձեք և համոզվեք հակառակի մեջ: Արդեն ավելի քան 2 միլիոն մարդ աշխարհում գրանցել են անհավատալի արդյունքներ այս ձեռնարկի օգնությամբ: Այժմ այն կօգնի նաև Ձեզ:
«Փիսոն» մանկական գունագեղ նկարազարդումներով դաստիարակչական գրքերի շարք է, որոնցից յուրաքանչյուրում ներկայացված են հետաքրքիր իրադրություններ, որոնցում հայտնվում է գրքի հերոսը՝ Փիսոն։ Գրքերը երեխաներին սովորեցնում են այնպիսի տարրական հմտություններ, ինչպիսիք են ինքնուրույն հագնվելը, վատ երազ տեսնելիս չվախենալը, ընկերներ ձեռքբերելը, գիշերանոթից օգտվելը, առանց լաց լինելու մանկապարտեզ հաճախելը և այլն։ Աննա Իսաբեկյանը ստեղծել էր Փիսոյի կերպարը և պատմություններն իր երեխաների համար, սակայն հրատարակվելուց հետո, Փիսոն կարճ ժամանակում դարձավ բազմաթիվ փոքրիկների սիրված կերպարը:
14 – ամյա Իկարուսը ծնվել էր Փրոքսիմա աստղանավում, որն առանձնահատուկ առաքելություն ուներ։ Այն ճանապարհ էր ընկել դեպի մի այլ մոլորակ, որտեղից եկող ազդանշանները հաստատել էին. մենք մենակ չենք տիեզերքում։ Բայց 25 տրիլիոն մղոն ճանապարհը մի կյանքի ընթացքում անցնել հնարավոր չէ։ Մի քանի սերունդ պետք է ծնվի ու մահանա աստղանավում, մինչև մարդը մեկ այլ աշխարհ ոտք դնելու հնարավորություն ունենա։ Ու հանկարծ Աստղանավի նավապետը չքարտեզագրված Սև խոռոչ է նշմարում։ Իկարուսը այն բացահայտելու հնարավորությունը բաց թողնել չէր կարող…
2019-ի գարնանը երաժշտական աշխարհը ցնցվում է անսպասելի լուրից. համաշխարհային ճանաչում ունեցող երիտասարդ հայ դաշնակահար ու կոմպոզիտոր Իդան ողբերգական ավտովթարի պատճառով հեռացել է կյանքից: Մահից ամիսներ անց հայաստանյան ամենամեծ հրատարակչության հիմնադիրը կապվում է Իդայի օգնականի ու ամենամտերիմ մարդու՝ Նենէի հետ՝ առաջարկելով Իդայի մասին կենսագրական գիրք գրել: Նենէն համաձայնում է, բայց գրվող ամեն էջի հետ բացահայտվում են մանրամասներ, որոնք ստիպում են բացել անցյալի մռայլ էջերը, նորովի ճանաչել մարդկանց ու առերեսվել սարսափելի իրականությանը… «Աղի թեյը» պատմություն է ճակատագրական թուլությունների, ներանձնային խնդիրների, բայց և դրանց լուծման, ուժի ու ամրության մասին: Սեր, ընկերություն, ընտանիք ու…երաժշտություն։ Առանցքում մարդն է, որ փորձում է գտնել իրեն ու փրկվել...
Ֆերնանդո Արամբուրուն «Հայրենիք» վեպը գրել է, երբ բասկյան ETA ահաբեկչական խմբավորումը հայտարարել է զինված պայքարը դադարեցնելու մասին։ Գրողը ցանկացել է պարզել, թե այդ ողբերգական ժամանակաշրջանում ի՞նչ է պատահել մարդկանց հետ, ինչո՞ւ էին շատերն աջակցում սպանություններին, համակրում բռնարարներին։ Ինչո՞ւ էին երկչոտաբար լռում նրանք, ովքեր համաձայն չէին: Վեպի առանցքում երկու բասկ ընտանիքների հարաբերություններն են Սան Սեբաստիանի արվարձանում։ Արամբուրուն, ինքն էլ ծնված լինելով այստեղ, ներկայացնում է անկախության համար պայքարի ահաբեկչական մեթոդները, որոնք թշնամություն են սերմանում երկու մտերիմ ընտանիքների միջև և խեղում են շատերի ճակատագրերը։ Նաև ցուցադրում է իսպանական կենտրոնական իշխանության դաժան պատասխանը բասկերի բարձրացրած խնդիրներին։ Հեղինակը հակամարտության որևէ կողմին չի արդարացնում կամ դատապարտում։...
«Տրտմության ֆիզիկան» վեպի հերոսը հին հունական դիցաբանական հերոսի՝ Մինոտավրոսի պես խճճվում է իր ընտանիքի պատմությունների լաբիրինթոսում։ Այդ պատմության թելն անցնում է ոլորապտույտ միջանցքներով, մտնում անհամար սենյակներ, որոնցում միախառնվում են անցյալն ու ներկան, առասպելն ու փաստագրված իրականությունը։ Թռչելով ժամանակաշրջանից ժամանակաշրջան, համադրելով ու հակադրելով իրարամերժ տեսակետներ՝ հեղինակը բացահայտում է արեւելաեվրոպացիների մտածելակերպը, 2-րդ աշխարհամարտի հետեւանքներն ու Բուլղարիայի կոմունիստական բյուրոկրատիայի դեմքը։ Անհավանական հուզիչ կամ անսովոր զվարճալի այս վեպը նոր տեսակի ընթերցանության փորձ է պարգեւում։ Ընթերցողը հետեւում է արտասովոր պատումներին, ցատկում ժամանակաշրջաններով, խճողվում հերոսների ճակատագրերի մեջ եւ խճճվում ճիշտ այնպես, ինչպես վեպի գլխավոր խորհրդանիշը՝ Մինոտավրոսը՝ կյանքի ու հանգամանքների լաբիրինթոսում։ Այս վեպը կարեկցանքի եւ դրա անհետացման,...
Երաժշտության աշխարհի իր բացահայտումները Սաթի Սպիվակովան զետեղել է մեկ ժողովածուի մեջ։ Տասը տարի հեռուստատեսությամբ հեռարձակվող մշակութային հաղորդաշարի 300-ից ավելի հարցազրույցներից նա իր գրքում ընդգրկել է մի քանի տասնյակը, նրանք, որոնցում հերոսի անհատականությունն ի հայտ է գալիս երաժշտության միջոցով։ Գրքում ամբողջացված են ռուսական եւ արտասահմանյան նշանավոր արվեստագետների հուշերն ու գեղագիտական պատկերացումները։ Սաթի Սպիվակովան արվեստին, գիտությանը եւ փիլիսոփայությանն առնչվող զրույցների միջոցով ի հայտ է բերում իր զրուցակիցների երաժշտական աշխարհընկալումը։ Յուրաքանչյուր հարցազրույցի համար Սաթի Սպիվակովան նախաբան է գրել, իսկ որպես վերջաբան կցել է իր զրուցակցի համար կարեւոր երաժշտական ստեղծագործությունները, որոնք օգնում են ընթերցողին լիարժեք ընկալել մեր ժամանակների մեծագույն մտածող անհատների հոգեկերտվածքը։ Մայա Պլիսեցկայա,...
Գիրքը նվիրված է 44-օրյա պատերազմին (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր): Աշխատությունը քննում է հայ-ադրբեջանական զինված հակամարտության հիմնական պատճառները, ընթացքը և հետևանքները ներգրավված բոլոր կողմերի համար: Հետազոտության հեղինակները վերլուծում են ռազմական և ռազմատեխնիկական այն ասպեկտները, որոնք ազդել են պատերազմի ելքի վրա։ Քննության նյութ են Հարավային Կովկասի առանցքային խաղացողների, նաև Ռուսաստանի ու Թուրքիայի քաղաքական բարդ հարաբերությունները: Այսօր պետությունները հայտնվել են դանդաղ հոսանքում՝ ծանր հարվածների ու նոր նավաբեկությունների վտանգի ճիշտ մեջտեղում։ Ղարաբաղում պատերազմն այդպիսի նավաբեկություն էր, որը բոլորի համար փոխեց ամեն ինչ, առաջին հերթին բախումների ուղիղ մասնակիցների՝ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի։ Իսկ Վաշինգտոնի և Փարիզի համար որքանո՞վ էին կարևոր պատերազմի օրերին տապալված նրանց միջնորդական ջանքերը։Ռուսաստանի համար...
Անթերի մաշկով մոդելները և գեղեցկության չգրված ստանդարտները շատերի համար բարդույթների և ցածր ինքնագնահատականի պատճառ են: Հենց այդ պատճառով էլ կարծրատիպերը կանանց ստիպում են իրենց մաշկի խնամքի վերաբերյալ երբեմն չկշռադատված և գիտական բավարար հենք չունեցող որոշումներ ընդունել: Եթե մի կողմ թողնենք էսթետիկան, սա առաջին հերթին կարող է վնասել առողջությունը: Համացանցում հազարավոր մարդիկ մաշկի խնամքի տասնյակ հազարավոր տարբերակներ են առաջարկում: Ավանդական մեթոդներից մինչև տնային պայմաններում պատրաստած քսուքներ, աստղաբաշխական արժեքով շիճուկներից մինչև եզակի բույսերի համադրումներ: Բժշկության հետ կապ չունեցող մարդը դժվար հասկանա, թե սրանցից որն է օգտակար, որը՝ վնասակար: Փորձառու մաշկաբան Անջալի Մահտոյի գիրքը հստակ, հակիրճ, գիտական փաստերով և անձնական օրինակներով պատասխանում է...
Ի՞նչ եղավ այն հայերի հետ, որոնք 1915 թվականին մնացին Օսմանյան կայսրությունում։ Պետական ի՞նչ քաղաքականություն էր որդեգրել Թուրքիան՝ նրանց նկատմամբ։ Ինչպե՞ս ստացվեց, որ 1920 թվականից հետո Խորհրդային Միությունն ուսումնասիրում էր Կարսի և Սևրի դաշնագրերը և լրջորեն քննարկում Կարսն ու Արդահանը Թուրքիայից հետ պահանջելու խնդիրը։ Խորհրդային Հայաստանի ներգաղթի հայտարարությունն ինչո՞ւ հայտնվեց Խորհրդային Միության և Թուրքիայի՝ պատմական դիմակայության, բայց քաղաքական նոր կարգով և մեթոդներով ձևավորվող հարաբերությունների ճիշտ մեջտեղում և ամենավտանգավոր կետում։ Գիրք, որին սպասում էին հատկապես նրանք, ովքեր նկատում էին թուրք պատմաբանների ակտիվ աշխատանքը արխիվներում։ Այն արխվներում, որտեղ հնարավոր է գտնել փաստաթղթեր ու տեղեկություններ Հայոց ցեղասպանության, փրկվածների և ժառանգների մասին։ Այս անգամ արխիվներում...
Մորուս Հասրաթյանը եղել է Չարենցի ընկերը, կալանավորվել Չարենցի պես, նույն մեղադրանքով, ապրել հենց այն բանտախցում, որտեղ եղել է Չարենցը։ Նրան ստալինյան ռեպրեսիաների ժամանակ բանտից ազատ են արձակում, որովհետև վստահ էին, որ չի ապրի։ Հնարավո՞ր է կյանքը նորից սկսել 40 տարեկանում, երբ կան դատվածություն ու հին աշխատանքին վերադառնալու արգելք։ Այս գիրքը պատմում է ականավոր պատմաբան և բանասեր Մորուս Հասրաթյանի դժվարին ու հետաքրքիր կյանքի մասին։ Չարենցի և Բակունցի հետ մտերիմ Հասրաթյանը համարձակվեց ընկերներին պաշտպանել ստալինյան ռեպրեսիաներից՝ չվախեցավ մասնակցել Կոմիտասի հուղարկավորությանը, փակ դիտման ժամանակ գովեց Սերգեյ Փարաջանովի ֆիլմը, բրիտանական թանգարանին ստիպեց փոխել «Անահիտ» արձանի գրությունը և պայքարեց հայկական եզակի նմուշների սոթբիսյան աճուրդի դեմ։...
«Սպանություն Արևելյան ճեպընթացում» վիպակը համարվում է Ագաթա Քրիստիի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Գլխավոր հերոսը Էրքյուլ Պուարոն է, որն իր մասնագիտական հմտությունների և ճկուն տրամաբանության շնորհիվ բացահայտում է չափազանց հետաքրքրական մի հանցագործություն։ «Սպանություն Արևելյան ճեպընթացում» վեպը առաջին անգամ հրատարակվել է 1934 թվականին Մեծ Բրիտանիայում։ «Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից և Ուիլյամ Շեքսպիրից: Բոլոր ժամանակների ամենախորհրդավոր...