«Լավ օդ, հանգիստ կյանք, ոչ մի գործ. սա՛ է Ձեր դեղատոմսը». բժշկի այս խորհրդին հետևելով՝ վնասվածքից կազդուրվող օդաչու Ջերի Բարթոնն ու նրա քույր Ջոաննան որոշում են տեղափոխվել Լիմսթոք: Դա աշխարհից կտրված մի խաղաղ գյուղաքաղաք էր, որտեղ երբեք ոչինչ չէր կատարվում, ու որտեղ նրանք ոչ մի ծանոթ չունեին: Հանդարտ և խաղաղ առօրյայով ապրելու փոխարեն նրանք հայտնվում են իրադարձությունների կիզակետում՝ անանուն, չարամիտ նամակներ, ինքնասպանություն, սպանություն… Անվնաս ու բարի թվացող գյուղաբնակներից յուրաքանչյուրը պոտենցիալ հանցագործ է: Միայն միսս Մարփլի խորաթափանց ու մարդկային բնույթը լավ ճանաչող միտքը կկարողանա պարզել իրականությունը:
Հիմնվելով Լեոնարդո դա Վինչիի նոթատետրերի հազարավոր էջերի և նրա կյանքի ու գործերի մասին նոր բացահայտումների վրա՝ Ուոլթեր Այզեքսոնը հմտորեն երևան է հանում Լեոնարդոյի նկարագիրը՝ նրա արվեստն ու գիտությունը միաձուլող այս գրքում: Դա Վինչիի հանճարը, ինչպես ցույց է տալիս հեղինակը, հենված էր այնպիսի հատկանիշների վրա, ինչպիսիք են բուռն հետաքրքրասիրությունը, մանրակրկիտ ուսումնասիրության տենչը, ինքնակատարելագործման տանող վառ երևակայությունը:
Արամ Պաչյանի «Եթե սա գրող է» արձակ ժողովածուն հիմնականում ներառում է էսսեներ, պատմվածքներ, ելույթներ, գրախոսականներ, հոդվածներ՝ գրված վերջին տարիների ընթացքում։ Ժողովածուում ներառված են ելույթներ, հոդվածներ, գրախոսականներ, պատմվածքներ և էսսեներ։ Կենտրոնական թեմաներն են պատերազմը, համաճարակը և, իհարկե, Երևանը։
«Աշխարհի մեծագույն վաճառականը» գիրքը համարվում է վաճառքի իրական ուղեցույց: Այն մեծ ճանաչում բերեց Օգ Մանդինոյին՝ որպես հիանալի վաճառող՝ ամբողջովին փոխելով նրա ճակատագիրը, կարիերան և միլիոնավոր ընթերցողների կյանքը: Սա բոլոր ժամանակների մոտիվացնող և ոգեշնչող գրքերից մեկն է: Այն Մանդինոյի համանուն բեսթսելերի շարունակությունն է, որում նա բացահայտում է դժբախտությունները հաղթահարելու, ինքնավստահություն ձեռք բերելու և բարեկեցության հասնելու գաղտնիքները: Գլխավոր հերոսը, ինչպես և հեղինակը, արդեն քսան տարով մեծացել են: Ինչի՞ է հասել, ինչպե՞ս է փոխվել, ի՞նչ անակնկալներ է մատուցել կյանքը հերոսին. այս հարցերի պատասխանները կգտնեք՝ ընթերցելով գիրքը: Գիրքը Goodreads-ում
«Ամոնտիլյադոյի տակառը» ժողովածուն ներառում է Էդգար Ալան Պոյի 9 պատմվածք, որոնք հատկանշվում են դետեկտիվ տարրերով և նրան բնորոշ խորհրդավորությամբ: «Ամոնտիլյադոյի տակառը» պատմվածքում իրադարձությունները տեղի են ունենում անանուն իտալական քաղաքում, ամենայն հավանականությամբ XVIII դարում (հեղինակը չի հստակեցնում): Պատմվածքը ներկայացված է առաջին դեմքից: Պատմողը խոսում է իր մահացու վրեժի մասին ընկերոջից, ով իբր թե նվաստացրել է իրեն: Վրեժի իրականացման միջոցն է ընկերոջը պատի մեջ զմրսելը… Գիրքը Goodreads-ում
«Նուրբ, հարատև սիրավեպ, որը մեզ հիշեցնում է, թե որքան զորեղ կարող է լինել սերը»: Rapport Ամերիկացի գրող Նիկոլաս Սփարքսի «Հիշարժան զբոսանք» վեպը՝ հիմնված իրական դեպքերի վրա, հրատարակվել է 1999-ի հոկտեմբերին: Ոգեղեն սիրո գեղեցկության և անմեղության, հավատի զորության և ներումի մասին է այս սրտառուչ պատմությունը: Զգացմունքներ, որոնք իրար են կապում մեծահարուստ ընտանիքի զավակ Լենդըն Քարթերին և քահանայի համեստ դստերը՝ Ջեյմի Սալիվանին: Գործողությունները տեղի են ունենում փոքրիկ Բոֆորտ քաղաքում: Վեպի գլխավոր հերոսը ամեն տարի գալիս է այստեղ՝ վերհիշելու իր առաջին սիրո պատմությունը, սեր, որը կյանքում տրվում է միայն մեկ անգամ, բայց հիշվում է հավիտյան: Գիրքը Goodreads-ում
Վահրամ Ալազանի «Տառապանքի ուղիներում» հուշագրությունը ստալինյան բռնությունների լավագույն վկայագրություններից է: Գրքում նկարագրված է ժամանակի դաժան մթնոլորտը, հատկապես մշակույթի ասպարեզում, հայ ժողովրդի արժանավոր զավակների ծանր ճակատագիրը: 1930-40- ական թթ. բանտային ռեժիմի մասին եղած փաստագրական առատ նյութը գրքին հաղորդում է ճանաչողական մեծ արժեք:
1924 թվականին լույս տեսած «Շագանակագույն կոստյումով մարդը» վեպն Ագաթա Քրիստիի վաղ շրջանի ստեղծագործություններից է: Արկածների սիրահար Էնն Բեդինգֆելդը՝ մարդաբանության պրոֆեսորի որբացած դուստրը, Լոնդոնի մետրոյում ականատես է դառնում դժբախտ պատահարի: Հունվարյան նույն օրը քաղաքի մեկ այլ հատվածում՝ մեծահարուստ սըր Յուսթաս Փեդլերի առանձնատանը, հայտնաբերվում է ինքնությունը չպարզված մի օտարերկրուհու դի: Առաջին հայացքից որևէ կապ չունեցող այս երկու դեպքերում ուրվագծվում է նույն Շագանակագույն կոստյումով մարդը: Առեղծվածը բացահայտելու համար Էննը պատրաստ է ամենախենթ քայլերի, մինչև անգամ հանցավոր աշխարհի պարագլխի դեմ դուրս գալու և Հարավային Աֆրիկայի անմատչելի եզերքները հասնելու:
«Զանգակ» հրատարակչությունը, շարունակելով իր «Ոչ մի շաբաթ առանց գրականության» նախագիծը, ընթերցողի սեղանին է դնում շարքի արդեն յոթերորդ գիրքը՝ «Ոչ մի շաբաթ առանց Վահան Տերյանի» ընտրանին։ Այս անգամ ևս բանաստեղծի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացվում են տարվա շաբաթներին համապատասխան 52 անդրադարձ–դրվագներով։ Նուրբ, քնարական տրամադրություններ, որոնցով հայտնի ու սիրված է բանաստեղծը, նաև հեղափոխական ու քաղաքական թեմաներ, աշնանային թախծոտ պատկերներ, գարնան ու վերածննդի մոտիվներ, անձնական ապրումների բազմերանգ ներկապնակ, ազգային ճանապարհի ու ճակատագրի խորախորհուրդ անդրադարձներ… Ընթերցե՛ք, վայելե՛ք եւ բացահայտե՛ք բանաստեղծի պոեզիան եւ նրա կյանքի անհայտ դրվագները:
Գրեգորի Դիլի գիրքը Հայաստանի տնտեսության, ձեռնարկատիրական մտածելակերպի և հետկոմունիստական մշակույթի մասին է: Այն հայերին ցույց է տալիս, թե ինչպես արտադրել այն, ինչը նրանք արժեքավոր են համարում և վերահսկել արտադրման այդ գործընթացը: Գիտելիքը հարստության հիմնական աղբյուրն է աշխարհում: Այն գիտելիքը, որ առաջարկում է այս գիրքը, ամփոփում է իմ լավագույն փորձը՝ մեղմելու ոչ բավարար ֆինանսական կարողության խնդիրը, որով պետք է ապահովվեին մարդկանց հարմարավետությունն ու բարգավաճումը, խնդիր, որն այլ կերպ կոչվում է աղքատություն: Հենց այսպես եմ ես ցանկանում իմ ներդրումն ունենալ մեր շուրջը առկա լայն հնարավորությունների դաշտում, որոնք կարող ենք դիտարկել որպես ավելի մեծ հարստություն: Հետևաբար՝ այս գիրքը նվիրված է յուրաքանչյուր մարդու:
Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» ընթերցողներին ներկայացրեց անմոռանալի Էլենային եւ Լիլային, որոնց սրտառուչ ընկերությունը հեղինակի նեապոլիտանական վեպերի առանցքում է: «Հեռացողների և մնացողների պատմությունը» այս շարքի երրորդ գիրքն է «Նոր ազգանվան պատմությունից» հետո: Գրքում երկու ընկերուհիների կյանքն է հասուն տարիքում: Նրանց արդեն միավորում են տարիների ընկերությունն ու անցյալը: Այս հատորը մասնագիտական աճի, փողոցային ակցիաների ու հեղափոխական իրադարձությունների մասին է: Էլենան ավարտում է էլիտար քոլեջ, ամուսնանում, երեխաներ ունենում: Հետո բաժանվում է հանուն առաջին սիրո, գիրք է գրում: Լիլան աշխատում է երշիկի գործարանում. ձանձրալի, տանջալից աշխատանքին զուգահեռ ստիպված է հանդուրժել վատ վերաբերմունք, ծեծ ու նույնիսկ սեռական բռնություն: Այնուամենայնիվ, կարողանում է դուրս գալ այս...
«Այբուբենը՝ հանելուկներով» գիրքը, որում այբբենական կարգով, գեղեցիկ ոտանավորների տեսքով ներկայացված են հանելուկներ, նախատեսված է կրտսեր տարիքի դպրոցականների համար, սակայն այն կհետաքրքրի նաև ընթերցողների լայն շրջանակին, քանի որ ճանաչողական մեծ արժեք ունի. այդ գողտրիկ հանելուկ-ոտանավորներից կարելի է հեշտությամբ կռահել և իմանալ մարդկանց, թռչունների ու կենդանիների, բնության բազմազան երևույթների և շատ ու շատ այլ բաների մասին: Գրքի գրավչությունը ստեղծագործությունների պարզ, մատչելի լինելու մեջ է:
«Ոսկե տաճարը» (1956) ճապոնացի ականավոր գրող Յուկիո Միշիմայի ամենանշանակալից երկերից է, ճապոնական գրականության գլուխգործոցներից մեկը և ըստ արժանվույն ամենահայտնի ճապոնական վեպի համբավն ունի աշխարհում։ Գրքի հենքն իրական պատմություն է. 1950-ի հուլիսի 2-ին հանրությանը ցնցում է Կիոտոյի նշանավոր Ոսկե տաճարի հրկիզման լուրը։ Հրկիզողը տաճարի գեղեցկությամբ տարված Միձոգուչին է՝ ի ծնե կակազ, մերժված մի պատանի տաճարական, որի զգացմունքներն առձեռակերտ արժեքը հիացական են, մոլեգին, տանջալի։ Հակասական ապրումներով ու մտորումներով համակված՝ նա որոշում է կործանել իր և կյանքի միջև կանգնած գեղեցկագույն կառույցը։ Եվ այս ամենը առատորեն շաղախված է Ճապոնիայի պատմության, ճարտարապետության, կրոնի, արվեստի և բազմահարուստ մշակույթի այլ տարրերի նկարագրությամբ։
Մարգարիտա Վարդանյանի աֆորիզմները ծնվել են կյանքի փորձից: Նա կարողացել է վերացարկվել տեսածից ու զգացածից, փոքրացնել մտածողության հուներում մանրակերտի վերածված խոհերը և հանձնել թղթին այնպիսի թեթևությամբ, ասես կողքից է տեսել:
«Երբ դառնամ դեղձենի» ժողովածուն ասես կյանքի, հոգու, անհատի և հասարակության, քաղաքական երևույթների կուռ վավերացում լինի, սակայն՝ սթափ, առանց լացուկոծի, հրամայականների և աղերսների: Բանաստեղծություններն ընդգրկուն ասելիքով տարածքներ են, որտեղ վրձնահարվածները մանրամասնություններ են:
Հայերեն-արդի եբրայերեն թեմատիկ բառարանն Իսրայելի պետական լեզվին նվիրված առաջին հայալեզու բառարանն է: Այն բաղկացած է ավելի քան 80 թեմայից: Բառարանը պարունակում է թեմատիկ՝ կենցաղայինից ընդհուպ մասնագիտական տարբեր ոլորտներին առնչվող բառապաշար: Բառարանը հասցեագրված է բուհերի արևելագիտական, միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողներին, լեզվաբանությամբ, սեմագիտությամբ զբաղվող գիտանականներին, եբրայերենով հետաքրքրվող բոլոր անհատներին:
Լևոն Հախվերդյանի «Պարույրը» հուշագրությունը մեծ բանաստեղծի ստեղծագործության ու գործունեության յուրօրինակ գնահատականն է նաև: Պատմելով Սևակի մասին՝ Հախվերդյանը միևնույն ժամանակ շատ կարևոր շեշտադրումներով վեր է հանում նրա ապրած ժամանակաշրջանի պատկերը՝ դեմքերով, դեպքերով ու իրադարձություններով:
Գաբրիել Գարսիա Մարկեսի ավագ որդու՝ կինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր և պրոդյուսեր Ռոդրիգո Գարսիայի հուշագրությունը (2021) ուշագրավ մանրամասներով լի անդրադարձ է մեծ գրողի կյանքի վերջին շրջանին և նրա, կնոջ ու զավակների փոխհարաբերություններին: Հետաքրքիր կենսագրական դրվագները համալրված են Գարսիա Մարկեսի ստեղծագործությանն ու անձին վերաբերող նուրբ դիտարկումներով:
«Անդրանիկի վերջին ձին» վեպի գլխավոր, բայց չերևացող հերոսն Անդրանիկ զորավարի վերջին նժույգն է, որ վեպում է ու հերոսների հիշողության մեջ և ուղեկցում է նրանց պատմության ամբողջ ընթացքում: Վեպի գործողությունները ձգվում են գրեթե մեկ դար՝ 1918-ից մինչև 2020 թվական։ Առաջին մասի դեպքերը տեղի են ունենում Սևանի ավազանում։ Ներկայացվում է հայոց պատմության ամենադրամատիկ էջերից մեկը՝ Զոդում Սիլիկյան եղբայրների սպանությունն ու, որպես վրեժ, Զոդ օպերացիան: Երկրորդ մասում վեպի վերջին հերոսի՝ Մովսեսի հուշերն են: Էպոպեա, որի առանցքում պապերից որդիներին ու թոռներին անցած արժեքներն ու խնդիրներն են:
Հովհաննես Թումանյանի պոեմներն առաջին անգամ ամբողջությամբ լույս են տեսնում առանձին գրքով: Արտատպվել են Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածուի» ակադեմիական 2-րդ հրատարակությունից [«Մարոն», «Լոռեցի Սաքոն», «Ալեք», «Մեհրի», «Մերժված օրենք», «Հառաչանք», (Հատվածներ), «Անուշ», «Դեպի անհունը», «Սասունցի Դավիթը», «Սասունցի Դավիթը» (Բ մասը), «Թմբկաբերդի առումը», «Հին կռիվը», « Հազարան բըլբուլ»]: Թումանյանի պոեմները հայ գրականության չխամրող արժեքներից են: Տպագրվել է «Լոռվա ձոր» հայրենակցական միության և «Էդիթ Պրինտ» հրատարակչության հովանավորությամբ:
Եվգենի Շվարցի հռչակավոր գործերի այս ժողովածուն ընդգրկում է չորս հեքիաթ՝ «Մերկ թագավորը» (1934), «Ստվերը» (1940,բեմադրությունն առաջնախաղից հետո արգելվել է), «Վիշապը» (1944, առաջնախաղից հետո պիեսի վրա դրված արգելքը հանվել է միայն 1962-ին), «Սովորական հրաշք» (1954): Բոլոր պիեսներն էլ, որոնք առաջին անգամ են հրատարակվում հայերեն, այլաբանական հանդերձանքով ներկայացնում են մշտապես արդիական թեմաներ՝ բնավ չհնանալով:
Ահա նոր եւ, հեղինակի խոսքով, հաստատ վերջին գիրքը՝ Մանյունյայի, Նառայի և փոքրիկ Բերդի մյուս հրաշալի բնակիչների արկածների մասին։ Շտապե՛ք տեսնել։ Եվ կարդալ։ Մանյունյայի ու նրա ընկերուհի Նառայի կյանքում ամպի չափ հոգս կա. պիտի հասցնեն չարաճճիություններ անել ու բոլորի կյանքն ուտել։ Առանց դրա ի՞նչ մանկություն։ Միայն թե Մանյունյան իսկական փոթորիկ է։ Ինչ սկսեն ընկերուհիները, կվերածի հերթական ցունամիի։ Անընդհատ շիլաշփոթի մեջ հայտնվող հարազատների ու Տայի անսովոր կոլորիտն էլ չի թողնի ձանձրույթից հորանջել։ Goodreads
«Բանակցային առաջնագծում » ժողովածուն ամփոփում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը (2008-2018) եւ հետնախագահական շրջանի չորս տարիներին (2018-2022) ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ նախագահ Սարգսյանի հայտարարությունները, ուղերձները, ելույթները, հոդվածները, հարցազրույցները: