«Լինում է, չի լինում» խորհրդավոր բառերով սկսվող Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շառլ Պերրոյի, Գաբրիել դը Վիլնյովի այս հեքիաթները փոքրիկների ամենասիրելիներն են, որոնք իրենց նոր նկարազարդումներով էլ ավելի հետաքրքիր կդարձնեն ընթերցումը:
Շատ տարիներ առաջ մի հսկայական քաղաքում ապրում էր մի հետաքրքրասեր մկնիկ: Հաճախ նա ամիսներ շարունակ թաքնվում էր մթին գրադարաններում, որպեսզի գաղտագողի կարդա մարդկանց գրքերը… Արդյունքում մեր խորամանկ մկնիկին հաջողվում է պարզել թռչելու գաղտնիքը: Փոքրիկ մկնիկի խիզախումը մեծ քայլ էր օդագնացության մեջ:
«Ի՜նչ գեղեցիկ բույս է»,— ուրախ– ուրախ ասաց արջուկը՝ իր այգում մի նոր բույս տեսնելով: Արջուկն ամեն օր ջրում էր բույսը, հովանոցով պաշտպանում արևի ճառագայթներից և երբեք չէր մոռանում քնելուց առաջ բարի գիշեր մաղթել նրան: Բայց բույսը ոչ մի կերպ չէր արձագանքում: «Ախր ինչու՞ չես ծաղկում »,— տրտում մտածում էր արջուկը: Բայց արի ու տես, որ նա չէր էլ պատկերացնում, թե ի՜նչ է կատարվում հողի տակ:
«Կայծակ»–ի տախտակամածին էր Սև ծովահենը, որ դուրս էր ելել Կարիբյան ծով՝ փնտրելու դուքս Վան Գուլդին՝ իր ամենաոխերիմ թշնամուն։ Բայց նրա գերու՝ գեղեցկուհի դքսուհի Օնորատայի հետ հանդիպումն ընդմիշտ կփոխի նրա ճակատագիրը… Դասական գրականության այս ստեղծագործությունը ազատորեն մշակվել է Ջերոնիմո Ստիլտոնի կողմից։ Այն հարուստ է բազմաթիվ գունավոր պատկերազարդումներով։
Հեռո՜ւ, հեռո՜ւ, հեռավոր մի վայրում, շրջապատված Հարավային Առնետ օվկիանոսի խոր ջրերով, կա մի արտասովոր կղզի՝ բնակեցված միայն կրծողներով. դա Մկների կղզին է։ Այստեղ է ապրում Ջերոնիմո Ստիլտոնն իր ընտանիքի և ընկերների հետ, որոնք հաճախ նրան ներքաշում են աներևակայելի, բայց միշտ չափազանց զվարճալի արկածների մեջ… ինչպես հենց այն մեկը, որը հիմա պատրաստվում եք կարդալու: Իր երկրորդ գրքում Ջերոնիմո Ստիլտոնը որոշել է հրատարակել խորհրդավոր կրծող Նոստրամկնուսի ձեռագիրը: Երբ Սալլի Ռասմաուսենը գողանում է ձեռագիրը, հենց այդ պահից սկսվում են Ստիլտոնի նոր արկածները:
Հեռո՜ւ, հեռո՜ւ, հեռավոր մի վայրում, շրջապատված Հարավային Առնետ օվկիանոսի խոր ջրերով, կա մի արտասովոր կղզի՝ բնակեցված միայն կրծողներով. դա Մկների կղզին է։ Այստեղ է ապրում Ջերոնիմո Ստիլտոնն իր ընտանիքի և ընկերների հետ, որոնք հաճախ նրան ներքաշում են աներևակայելի, բայց միշտ չափազանց զվարճալի արկածների մեջ… ինչպես հենց այն մեկը, որը հիմա պատրաստվում եք կարդալու:
Եսասեր հսկայի սիրտն ու նրա պարտեզը պատված են սառույցով: Խստաշունչ ձմեռը հաստատվել է հսկայի պարտեզում, քանի որ նա այնտեղից դուրս է վտարել բոլոր փոքրիկներին: Մի օր, սակայն, հսկան տեսնում է իր պատուհանից, թե ինչպես է երեխաների գաղտագողի վերադարձի հետ կենդանացել իր պարտեզը: Նրա սիրտն այլևս չի դիմադրում… Բնության և սիրո, դրանց վերափոխիչ ուժի մասին պատմող այս դասական հեքիաթն ուղկեցվում է գունագեղ նկարազարդումներով և հրաշալի նվեր է բոլոր մանուկներին:
Գրքում ընդգրկված է չորս ստեղծագործություն` Հովհաննես Թումանյանի “Շունն ու կատուն”, “Սուտլիկ որսկանը”, Ղազարոս Աղայանի “Մրջյունն ու լուն”, “Մեղուն ու աղավնին”, որոնց հերոսներն իրականում կերտված են գունագեղ պլաստիլինից: Բացի սիրված ստեղծագործությունների ընթերցումից` երեխաները կարող են ինքնուրույն կերտել հերոսներին, ինչը կզարգացնի նրանց մտածողությունը, երևակայությունը, ձեռքի շնորհքը` բացահայտելով արվեստագետի նրանց ունակությունները:
Հավերժ ձմռան թագավորությունում ապրող Կատպիսի բնակիչները երեխաներից գաղտնի են պահում Գույնզգույն Թագավորության գոյությունը և հսկում Վերջին ձկնագլխի օրվա հաշիվը: Մինչդեռ ոգևորված պառավ Խարունայի պատմություններից՝ երեխաներն Իլե Տրապնայի առաջնորդությամբ ճանապարհ են ընկնում՝ սեփական աչքով տեսնելու այդ կախարդիչ գույների և համերի թագավորությունը: Մոլորվելու և սառչելու մեծ վտանգը հաղթահարելով՝ նրանք կեսգիշերին բախվում են Չհալչող սառցե տան պատերին…
Այս հեքիաթն ուսուցանում է, թե որքան կարևոր է թույլ տալ մարդկանց անել այն, ինչ իրենց իսկապես հաճույք է պատճառում, և սեփական կամքը չպարտադրել ուրիշներին։ Եվ որ երբեմն ցրված լինելու հետևանքով կատու գործելը շատ օգտակար և լավ գործ է, հատկապես երբ այդ կատուն Բաղձալի Բարովեկածն է՝ արտասովոր կատու ու շատ կարգին տղա։
Ի՞նչ է պակասում գետափնյա հարմարավետ տնակի բնակիչներին՝ փոքրիկ վագրին ու փոքրիկ արջին: Ձուկը՝ գետից, սունկը՝ անտառից, նաև անտառային քաղցրահամ հատապտուղների պակաս նրանք չունեն: Միշտ համերաշխ ու սիրով են… Սակայն գրքում պատահող արկածները փորձության են ենթարկելու նրանց ընկերությունը: Դե՛, առաջին պատմության մեջ փոքրիկ վագրն ու փոքրիկ արջը ճամփա են ընկնում դեպի երազների երկիր՝ Պանամա, որտեղ օդը ողողված է բանանի բույրով…
Այս ինքնատիպ փաթեթն ընդգրկում է թատերախաղերի ժողովածու, ձայնասկավառակ, ստվարաթղթե տիկնիկներ, թատերաբեմ` իր լրակազմով, որոնք հնարավորություն կտան մանուկ ընթերցողներին բեմադրելու հանրահայտ ստեղծագործություններ: Բացի փաթեթում ներկայացված տեսարաններից` երեխաները կարող են ինքնուրույն ստեղծել նոր պատկերներ` հետևելով թատերախաղերում առաջադրվող տարբերակներին: Նախատեսված է 5 տարեկանից բարձր երեխաների, ինչպես նաև արվեստասեր չափահասների համար
Ժողովածուն ամփոփում է մանկական 4 թատերախաղ, որոնք նախատեսված են մանկապարտեզներում և կրտսեր դպրոցներում երեխաների ուժերով բեմադրելու համար: Նպատակ ունի զարգացնելու երեխաների սերը գեղեցիկի հանդեպ, երևակայությունը, գեղարվեստական ճաշակը և ստեղծագործական ներուժը՝ ներգրավելով արվեստի ևս մեկ ճյուղի մեջ:
Գրքում ընդգրկված գերմանական, չինական, պարսկական հեքիաթներից յուրաքանչյուրը կզարգացնի երեխաների երևակայությունը և նրանց մեջ մեծ սեր կարթնացնի գրքի և գրականության հանդեպ: Հեքիաթների հերոսներն իրականում կերտված են գունագեղ պլաստիլինից: Բացի արկածային ստեղծագործությունների ընթերցումից` երեխաները կարող են ինքնուրույն կերտել հերոսներին՝ բացահայտելով արվեստագետի իրենց ունակությունները:
Մի օր արջի մի քոթոթ տարօրինակ մի իր է գտնում անտառում: Նա դիպչում է դաշնամուրի ստեղներին, և սկսվում է զարմանալի մի ուղևորություն… Թողնելով հայրենի տունը` Արջը հայտնվում է անծանոթ հրաշալի մի վայրում, որտեղ օդը լի է երաժշտության գեղեցիկ հնչյուններով, իսկ փառքն ու հարստությունը պատրաստ սպասում են նրան: Քաղաքը հենց այնպիսին էր, ինչպիսին Արջը պատկերացնում էր: Բայց սրտի խորքում ինչ–որ բան հանգիստ չէր տալիս նրան… Այս հուզիչ պատմությունը տանում է մեզ այնտեղ, որտեղ երազանքները միայն կարող են մեզ տանել` ցույց տալով նրանց, ովքեր միշտ սպասում են մեզ:
«Առանց ընտանիքի» վեպը ֆրանսիացի վիպասան Հեկտոր Մալոյի ամենահայտնի երկն է: Վեպի գլխավոր հերոսը Ռեմին է. ընկեցիկ մի տղա, որին տասը տարեկան հասակում հայրացուն՝ Բարբերենը, վաճառում է շրջիկ երաժիշտ Վիտալիսին: Սկսվում են Ռեմիի հետաքրքիր արկածները Ֆրանսիայի ու Անգլիայի գյուղերում ու քաղաքներում: Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ Ռեմին երբեք չի հուսահատվում և իր բարեկամների՝ Մատտիա երաժշտի, Կապի շան և Հոգյակ անունով կապիկի հետ հաղթահարում է բոլոր փորձությունները:
Գիրքը Վերածննդի հանճարներից մեկի՝ Լեոնարդո դա Վինչիի կյանքի և նրա բազում հայտնագործությունների մասին է: Գրքում ներառված են նաև մեծագույն նկարչի առակներն ու հեքիաթները: Նախատեսված է ընթերցող լայն շրջանակի համար:
Ժողովածուն ներկայացնում է Լեոնարդո դա Վինչիի կյանքից ուշագրավ մանրամասներ և ավելի քան 50 առակ: Գրքի նկարներում Վերածննդի մեծ մտածողի ստեղծագործությունների խորհուրդն ու փիլիսոփայությունն արտահայտված է «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի շնորհալի սաների ստեղծագործ երևակայության պատկերներով, որոնք արտացոլում են առակների իմաստավորումն ու ընկալումը հենց գրքի ապագա ընթերցողների՝ մանուկների ներաշխարհում:
Թերապևտիկ հեքիաթը նախատեսված է 4-9 տարեկան այն երեխաների համար, ովքեր վախենում են մթությունից: Եթե ցանկանում եք երեխային ինչ-որ բան սովորեցնել կամ անդրադառնալ նրա մեջ ծնված հոգեբանական բարդույթին, նախ և առաջ երեխայի հետ պետք է խոսեք իր իսկ լեզվով` հեքիաթի լեզվով, որը նրա համար ավելի հասկանալի է և տպավորիչ:
Թերապևտիկ հեքիաթը նախատեսված է 3-7 տարեկան երեխաների համար, որոնց մեջ նկատվում է ագրեսիայի դրսևորում: Եթե ցանկանում եք երեխային ինչ-որ բան սովորեցնել կամ անդրադառնալ նրա մեջ ծնված հոգեբանական բարդույթին, նախ և առաջ երեխայի հետ պետք է խոսեք իր իսկ լեզվով` հեքիաթի լեզվով, որը նրա համար ավելի հասկանալի է և տպավորիչ:
Թերապևտիկ հեքիաթը նախատեսված է 3-7 տարեկան երեխաների համար, ովքեր զգում են վիրավորանք և խանդ իրենց նորածին եղբոր կամ քրոջ հանդեպ: Եթե ցանկանում եք երեխային ինչ-որ բան սովորեցնել կամ անդրադառնալ նրա մեջ ծնված հոգեբանական բարդույթին, նախ և առաջ երեխայի հետ պետք է խոսեք իր իսկ լեզվով` հեքիաթի լեզվով, որը նրա համար ավելի հասկանալի է և տպավորիչ: