Այս գիրքը լի է ոգևորիչ գաղափարներով, որոնք կխթանեն քո ստեղծագործական երևակայությունը: Դու հնարավորություն կունենաս ինքնուրույն ավարտելու Մոնա Լիզայի ժպիտը և կնկարես Ջեքսոն Փոլլոքի պես՝ օգտագործելով Գնդիկ, Սկուտեղ, Ներկ ու Թուղթ: Գիրքը քայլ առ քայլ ցուցումներ է տալիս, թե ինչպես նկարել Թռչուն, որը գրեթե չի տարբերվի իրականից, ինչպես նաև Հեծանիվ նկարելու Հուսալի մեթոդ է առաջարկում: Բոլոր տարիքի նկարիչների համար:
Մտի՛ր Գիտելիքների պարտեզ և սովորի՛ր հաշվել 1–10–ը այս նորաձև և պատկերազարդ գրքով: Ավելի քանի 25 բացվող–փակվող անակնկալ նկարներ, որոնք կատարյալ են փոքրիկ մատիկների համար: Էնո–Մարիխա Մեցոլան ֆինն նկարազարդող և ձևավորող է, որի աշխատանքներն ընդգրկում են բազմաբնույթ ու բազմաժանր ստեղծագործություններ: Գույնի հանդեպ առանձնահատուկ ուշադրությամբ նա ստեղծում է համարձակ և միևնույն ժամանակ նուրբ պատկերներ` oգտագործելով զանազան տեխնիկաներ:
Մտի՛ր Գիտելիքների պարտեզ և սովորի՛ր ծիածանի բոլոր գույները այս նորաձև և պատկերազարդ գրքով: Ավելի քանի 25 բացվող–փակվող անակնկալ նկարներ, որոնք կատարյալ են փոքրիկ մատիկների համար: Էնո–Մարիխա Մեցոլան ֆինն նկարազարդող և ձևավորող է, որի աշխատանքներն ընդգրկում են բազմաբնույթ ու բազմաժանր ստեղծագործություններ: Գույնի հանդեպ առանձնահատուկ ուշադրությամբ նա ստեղծում է համարձակ և միևնույն ժամանակ նուրբ պատկերներ` oգտագործելով զանազան տեխնիկաներ:
Գիրքն ընդգրկում է գիտության ամենատարբեր ոլորտները լուսաբանող հարուստ տեղեկատվական նյութ: Այդ ամենը շարադրված է մատչելի, բայց և գիտական լեզվով: Գրքում ներկայացված քարտեզներն ու գծագրերն ունեն նկարագրություններ ու բացատրություններ: Մեծաթիվ պատկերազարդումներն ու լուսանկարները տեղեկատվությունը դարձնում են ակնառու և դյուրըմբռնելի: Համացանցային հղումներով համապատասխան կայքէջերը տեղեկատվությունը լրացնում են տեսաֆիլմերով ու շարժանկարներով, վիրտուալ աշխարհի բազմապիսի հնարավորություններով: Տրված է նաև համաշխարհային պատմության, գիտական հայտնագործությունների, գիտնականների մասին պատմող ժամանակագրական նյութ:
Գիրքը ներկայացնում է հաշվարկների մաթեմատիկական գաղտնիքը: Սարսափազդու ծովահեն Կապտամորուսը թաքցրել է իր ոսկին, սակայն այնտեղ տանող ճանապարհի քարտեզը քեզ մոտ է: Եթե ձախողվես, հավերժ փակված կմնաս քարանձավում: Ընթացի՛ր արկածներով լի այս ճանապարհով և, օգտագործելով մաթեմատիկական գիտելիքներդ, հետևի՛ր, թե ինչպես է ծավալվում պատմությունը: Կատարի՛ր առաքելությունդ և դարձի՛ր մաթեմատիկայի գիտակ:
Գիրքը ներկայացնում է տվյալները դասակարգող մաթեմատիկական գաղտնիքը: Տիեզերական Ալֆա բազան զավթել են այլմոլորակայինները, և միայն դու կարող ես այն ազատագրել: Եթե ձախողվես, այլմոլորակայինները կտիրեն մոլորակին: Ընթացի՛ր արկածներով լի այս ճանապարհով և, օգտագործելով մաթեմատիկական գիտելիքներդ, հետևի՛ր, թե ինչպես է ծավալվում պատմությունը: Կատարի՛ր առաքելությունդ և դարձի՛ր մաթեմատիկայի գիտակ:
Գիրքը ներկայացնում է տարածության, պատկերների և չափման միավորների մաթեմատիկական գաղտնիքը: Լաբիրինթոսների կալվածքում կողոպուտ է եղել: Քեզ խնդրել են բացահայտել գաղտնիքը: Եթե ձախողվես, կողոպտիչները բարեհաջող կփախչեն: Ընթացի՛ր արկածներով լի այս ճանապարհով և, օգտագործելով մաթեմատիկական գիտելիքներդ, հետևի՛ր, թե ինչպես է ծավալվում պատմությունը: Կատարի՛ր առաքելությունդ և դարձի՛ր մաթեմատիկայի գիտակ:
Գիրքը ներկայացնում է թվերի մաթեմատիկական գաղտնիքը: Սա ժամանակի միջով մի ճանապարհորդություն է, որի ընթացքում պետք է բացահայտես գաղտնիքները և փրկես Ոսկե գանձը: Եթե ձախողվես, հավերժ կկորցնես այն: Ընթացի՛ր արկածներով լի այս ճանապարհով և, օգտագործելով մաթեմատիկական գիտելիքներդ, հետևի՛ր, թե ինչպես է ծավալվում պատմությունը: Կատարի՛ր առաքելությունդ և դարձի՛ր մաթեմատիկայի գիտակ:
«Մաթեմատիկական որոնումներ» խորագիրը կրող փաթեթը ներկայացնում է «Առեղծվածների թանգարանը», «Հանելուկների մոլորակ», «Լաբիրինթոսների կալվածքը», «Հուշումների քարանձավը» գրքերը, որոնք նպատակ ունեն արկածային պատմությունների միջոցով զարգացնելու երեխաների մաթեմատիկական ունակությունները: Պատմությունները խաղերի տեսքով են, որտեղ երեխաները պետք է կատարեն մի շարք մաթեմատիկական առաջադրանքներ՝ զարմանահրաշ արկածները բարեհաջող ավարտելու համար:
Աշխարհի շուրջը ճանապարհորդությունը գրքում սկսվում է Ամսաթվերի փոփոխման գծից և անցնելով արևելքից արևմուտք՝ հետաքրքիր կանգառներ կատարում ճանապարհին հանդիպող 100 առավել տեսարժան հրաշալիքների մոտ: Զատկի կղզու Մոայի հոյակերտ հուշարձաններից Ամազոնի զարմանահրաշ արևադարձային անտառներով և Մարակեշի սքանչելի շուկաներով դեպի Սիդնեյի օպերային թատրոնի հրաշալի շենքը ձգվող այս ճանապարհորդությունը անմոռանալի վայելք կպարգևի ընթերցողին: “Աշխարհի հրաշալիքները” գիրքը ներառում է ձեռակերտ ու բնական բազում հրաշալիքներ, որոնք երբևէ տեսնելը յուրաքանչյուրի երազանքն է:
«Բնագիտական որոնումներ» խորագով փաթեթը ներառում է «Տիեզերքում կորածները», «Գաղտնի բանաձևը», «Զվարճախաղերի սարսափը», «Ամազոնյան արկած» գրքերը, որոնք նպատակ ունեն արկածային պատմությունների միջոցով զարգացնելու երեխաների բնագիտական գիտելիքները: Պատմությունները խաղերի տեսքով են, որտեղ արկածային ճանապարհ հարթող խնդիրները բարեհաջող լուծելու համար երեխաները պետք է կիրառեն կենսաբանությունից, քիմիայից, ֆիզիկայից և աստղագիտությունից ձեռք բերած իրենց գիտելիքները:
Այո՛, դու «Փրկարար II» տիեզերանավի հրամանատարն ես և շուտով պիտի սլանաս արևային փոթորիկների և աստերոիդների գոտու միջով՝ դիմագրավելով տիեզերական աղբին: Այս արկածում քեզ կհանդիպեն մոլորակներին և Արեգակնային համակարգին վերաբերող խնդիրներ: Անհրաժեշտ կլինի գործի դնել քո աստղագիտական գիտելիքները՝ գտնելու Խենթ Փիթի տիեզերական որջը և փրկելու պրոֆեսոր Բրեյնսթորմին: Քո ցուցաբերած ապշեցուցիչ ջանքերը կգնահատվեն Երկիր վերադառնալուն պես:
Ֆելինիի խելահեղ զվարճախաղերի այգին խոստանում է լինել աշխարհի լավագույն ժամանցային վայրը: Պատրա՞ստ ես ընդունելու այգու ահարկու մարտահրավերը: Այս արկածում խնդիրները վերաբերում են ուժերին, էլեկտրականությանը և ֆիզիկային: Հինգ հրեշներին բռնելու համար օգտագործի՛ր ֆիզիկայից քո գիտելիքները: Զվարճախաղերի այգին փրկելու համար կարժանանաս ազատ մուտքի մշտական տոմսի՝ դրսևորելով քեզ որպես ամենասուր զգացողությունների սիրահար և զարգացնելով քո բնագիտական հմտությունները:
Քիմիայից քո գիտելիքներն օգտագործելով՝ կարող ես երջանկացնել Զարա տատիկին և վերագործարկել նրա շոկոլադի գործարանը: Վերջապես կարող ես պարզել, թե ով է գողացել կոնֆետի գաղտնի բանաձևը: Եթե հաջողես, կդառնաս գործարանի գլխավոր շոկոլադագործը: Անվնաս անցի՛ր նյութերի փորձարկման բոլոր լաբորատորիաներով, ձե՛ռք բեր 5 ոսկե ծրարները և բացահայտի՛ր տատիկի մրցակից «Քրանչ Քորփորեյշն» ընկերության նենգ քայլը: Այս արկածում խնդիրները վերաբերում են նյութերին և քիմիական փոխազդեցություններին, որոնք քեզ կօգնեն գործնական գիտելիքներդ կիրառելու առօրյա կյանքում:
Ամազոն գետի երկայնքով տարածված խոնավ արևադարձային անտառներում սկսի՛ր քո արկածները և գտի՛ր պապեղբայր Ռեմզիի Ոսկու կորուսյալ աշխարհը կամ գուցե Ոսկե գորտի չհայտնաբերված տեսակը՝ դառնալով բոլոր ժամանակների մեծագույն բնախույզը: Այս արկածում խնդիրները վերաբերում են կենդանի օրգանիզմներին, բնական միջավայրին և շրջակա աշխարհին: Օգտագործելով քո կենսաբանական գիտելիքները՝ կանցնես առեղծվածներով ու շրջադարձներով լի արկածների միջով, որոնք թույլ կտան առավելագույնս ի հայտ բերել քո մտավոր կարողությունները:
Գրքում ընդգրկված են Աթաբեկ Խնկոյանի` երեխաների կողմից սիրված առակները` “Մկների ժողովը”, “Խոզն ու ագռավը”, “Նապաստակները”, “Գայլն ու գառը”, որոնց հերոսներն իրականում կերտված են գունագեղ պլաստիլինից: Բացի սիրված ստեղծագործությունների ընթերցումից` երեխաները կարող են ինքնուրույն կերտել հերոսներին, ինչը կզարգացնի նրանց մտածողությունը, երևակայությունը, ձեռքի շնորհքը` բացահայտելով արվեստագետի նրանց ունակությունները:
Գրքում ընդգրկված են Աթաբեկ Խնկոյանի` երեխաների կողմից սիրված առակները` “Մկների ժողովը”, “Խոզն ու ագռավը”, “Նապաստակները”, “Գայլն ու գառը”, որոնց հերոսներն իրականում կերտված են գունագեղ պլաստիլինից: Բացի սիրված ստեղծագործությունների ընթերցումից` երեխաները կարող են ինքնուրույն կերտել հերոսներին, ինչը կզարգացնի նրանց մտածողությունը, երևակայությունը, ձեռքի շնորհքը` բացահայտելով արվեստագետի նրանց ունակությունները:
Այս ժողովածուն մղում է մանուկ ընթերցողներին՝ իրերին ու երևույթներին նայել նաև այլ կողմերից, դատողություններ անել և ավելի լավ ճանաչել շրջապատող աշխարհը: Միաժամանակ այն նպաստում է գեղարվեստական խոսքի ու մտածողության հետ երեխաների կապին և ընդհանրապես մտավոր զարգացմանը:
“Գրքերի երամ” ժողովածուն ընդգրկում է Երվանդ Պետրոսյանի՝ մինչ այժմ հրատարակված գրքերի լավագույն ստեղծագործությունները: Այդ գրքերից են՝ “Հեքիաթ մոծակի և փղերի մասին”, “Արևի տոնը”, “Եղանակների կարուսել”, “Գայլը, մուկը և մյուսները”….
Մուկիկը կոկոսի անցքից ներս է սողոսկում։ Համեղ պտուղի միջուկն ուտում-խմում, քեֆ է անում։ Այնքան է տռզում, որ անցքից էլ չի կարողանում դուրս գալ։ Լաց ու կոծ է դնում։ Եվ այնքան է ողբում, մինչև որ նիհարում, դուրս է պրծնում ու փրկվում։
Ներկայացնում են պլաստիլինե հերոսները փաթեթը ներառում է 3 գիրք, որոնցում ընդգրկված դասականների ստեղծագործությունները հիացնում են նաև իրենց բացառիկ նկարազարդմամբ: Պոչատ աղվեսը, Գայլն ու գառը, Շունն ու կատուն….. շատ շուտ կդառնան փոքրիկների ընկերները, եթե նրանք, հետևելով գրքերում տրված օրինակներին, նույնպես կերտեն պլաստիլինե հերոսներին:
Դասական մատենաշարը ներկայացնում է Յոհաննա Սպայրիի «Հայդի», Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզին», Լ. Ֆրենք Բաումի «Օզի կախարդը», Լուիսա Մեյ Էլքոթի «Փոքրիկ տիկիններ» գրքերը, որոնց վերապատումներն առաջին անգամ են հրատարակվում հայերեն: Փաթեթում ընդգրկված գրքերի նկարազարդումները մեծ գրողների ստեղծագործություններին նոր շունչ ու երանգ են հաղորդում: