Նախադպրոցականների և կրտսեր դպրոցի աշակերտներին հասցեագրված այս նկարազարդ ուսումնաօժանդակ աշխատանքային գիրք–տետրն ընդգրկում է ձեռքի մկանները զարգացնող, գրիչի, մատիտի, սոսնձի և մկրատի կիրառմամբ խաղ-առաջադրանքներ, լեզվական խաղային և հետաքրքրաշարժ վարժություններ:
Ձեռնարկը բովանդակում է նախադպրոցական տարիքի երեխաների խոսքի ընդհանուր զարգացման աշխատանքների գործնական առաջադրանքներ և պարապմունքների նմուշօրինակներ: Նախատեսված է լոգոպեդների, դաստիարակների, ծնողների, ինչպես նաև երեխաների կրթության և զարգացման գործում շահագրգիռ այլ մասնագետների համար:
“Նախադպրոցական հաստատության կառավարումը” մեթոդական ձեռնարկը հասցեագրված է մանկավարժական մասնագիտական հաստատությունների դասախոսներին և ուսուցիչներին, կադրեր պատրաստող և վերապատրաստող կազմակերպիչներին և ղեկավար աշխատողներին, դաստիարակներին, ինչպես նաև նրանց, ովքեր նախաձեռնում են հիմնադրել նոր հաստատություն: Ձեռնարկում ներկայացված է մանկավարժական գործունեության նորացման գործընթացը ժամանակակից նախադպրոցական հաստատությունում:
Ուսումնամեթոդական ձեռնարկը նախատեսված է նախադպրոցական հաստատությունների դաստիարակների, մանկավարժների, ինչպես նաև «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության որակավորում ունեցող բուհական և միջին մասնագիտական հաստատությունների ուսանողների համար: Գիրքը կարող է օգտակար լինել նաև ծնողներին:
“Նախադպրոցական կրթական համակարգում մանկավարժական գնահատումը” մեթոդական ուղեցույցը ծանոթացնում է նախադպրոցականի զարգացման ախտորոշման սկզբունքների և տեխնոլոգիաների, սոցիալական զարգացման մանկավարժական գնահատականի և այլ ժամանակահունչ հիմնախնդիրների պարզաբանմանը:
Մանկապարտեզի կրտսեր 2-րդ խմբի՝ 3-4 տարեկան երեխաների խոսքի զարգացման պարապմունքների սույն ձեռնարկը մշակվել է դաստիարակի համար՝ որպես դաստիարակի սեղանի հիմնական գիրք: Այն կօգնի դաստիարակին՝ ճիշտ պլանավորելու և անցկացնելու 3-4 տարեկանների խոսքի զարգացման պարապմունքները: Ձեռնարկն ունի գործնական ուղղվածություն: Գրքում զետեղված բազմաբնույթ պարապմունքները օրինակելի նմուշներ են, որոնք կօգնեն դաստիարակին՝ մեթոդապես ճիշտ սահմանելու ուսուցման և դաստիարակության նպատակները, որոշելու իրականացման ուղիները, ընտրելու թեմաները՝ առանց սահմանափակելու նրա ստեղծագործական մոտեցումները: Անդրադարձ է արված խոսքի զարգացման ծրագրային բոլոր բաժիններին, և ներկայացված են խոսքի զարգացման խնդիրները լուծելու, դժվարությունները հաղթահարելու տարբեր եղանակներ:
Գրքում ներկայացված են մանկապարտեզում և կրտսեր դպրոցում կիրառելի բազմաբնույթ խաղեր, որոնք կնպաստեն երեխաների ուսումնական գործունեության արդյունավետության բարձրացմանը: Գիրքը նախատեսված է կրթության նշված օղակներում աշխատող մանկավարժների, մանկավարժական բուհերում սովորողների, ինչպես նաև ծնողների համար:
Գրքում տրված են ծնողներին հուզող հարցերի պատասխաններ, որոնց համար հեղինակը դիմել է ոչ միայն իր մանկավարժական փորձին ու գիտելիքներին, այլև փորձառու և գիտակ, ճանաչված մանկավարժների և հոգեբանների, փիլիսոփաների և գրողների, որոնց խոսքը իմաստուն է, համոզիչ, կյանքով և պրակտիկայով արդարացված: Գիրքը նախատեսված է ծնողների, ինչպես նաև մանկավարժների համար:
Մեթոդական ուղեցույցը հասցեագրվում է տարաբնույթ բովանդակությամբ կարճաժամկետ խմբերի հիմնադրմամբ հետաքրքրվող անձանց, մանկավարժներին, ծնողներին: Մանկավարժները գրքում կգտնեն տարբեր խմբերի աշխատանքային ծրագրեր, քարտեր, ցանկեր, ժամանակացույցեր և այլն:
«Սովորում եմ մտածել» աշխատանքային տետրը նպատակ ունի զարգացնելու երեխաների մաթեմատիկական տարրական պատկերացումները: Նկարելով, գծելով, գունավորելով, կետերը միացնելով՝ երեխան ոչ միայն զբաղվում, այլ նաև մարզում է միտքը, նախապատրաստվում հետագա ուսումնական գործընթացին: Հասցեագրված է 5-7 տարեկան երեխաներին: Այն կարելի է օգտագործել տանը, մանկապարտեզում, դպրոցում:
Նախատեսված է նախադպրոցական տարիքի և առաջին դասարանի երեխաների տառաճանաչման գործընթացն ավելի ակնառու և հետաքրքիր դարձնելու համար: Ձեռնարկը կօգնի երեխաներին նկարների միջոցով ճանաչելու տարատեսակ մրգեր ու բանջարեղեն, բույսեր ու կենդանիներ և շրջակա աշխարհի բազմաթիվ այլ առարկաներ: ու ընկերասիրությունը, հայրենասիրությունն ու մաքրասիրությունը, հոգատարությունն ու աշխատասիրությունը:
Մանկական ստեղծագործությունների սույն ժողովածուն՝ նախատեսված 2–6 տարեկանների համար, բովանդակային և կառուցվածքային առումով համապատասխանում է երեխաների տարիքային առանձնահատկություններին: Այն ներառում է նախադպրոցական պետական ծրագրով նախատեսված ստեղծագործությունների մեծ մասը: ժողովածուում մանուկներին հետաքրքրող ու գրավող թեմաներ են՝ կենդանական աշխարհ, բնություն, խաղալիքներ, մարդկային փոխհարաբերություններ, որոնք ներկայացված են ըմբռնելի և մատչելի: Հայ և արտասահմանցի սիրված մանկագիրների հայտնի ստեղծագործություններում խրախուսվում են բարությունն ու ընկերասիրությունը, հայրենասիրությունն ու մաքրասիրությունը, հոգատարությունն ու աշխատասիրությունը: