Հովհաննես Թումանյանի «Ախթամար» պոեմն այս գրքույկում ներկայացված է հինգ լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն: Պոեմը գրելիս ամենայն հայոց բանաստեղծը ոգեշնչվել է գեղեցկուհի Թամարի և նրա սիրեցյալի սիրո հուզիչ պատմության մասին հին հայկական լեգենդից:
Սույն պատկերազարդ ժողովածուում ընդգրկված երեք սերբական հեքիաթներն ունեն իմացական և դաստիարակչական նշանակություն: Հետապնդելով որոշակի բարոյախրատական նպատակներ, դրանք կարող են ուսանելի լինել ոչ միայն կրտսեր, այլև բարձր տարիքի ընթերցողի համար:
Գրքում տեղ են գտել 45 հանրածանոթ և սիրված չինական հեքիաթներ, որոնցում հաղթում է բարին, արդարությունը, գեղեցկությունը, մարդկային լավագույն այլ արժանիքները։ Հեքիաթները նախատեսված են երեխաների համար, բայց և կարող են հետաքրքիր լինել տարբեր տարիքի մարդկանց։ Գիրքը տպագրվել է Հայաստանում Չինաստանի դեսպանության աջակցությամբ: