Վիպակում ներկայացված են մի քանի երիտասարդների մտորումները իրարից անկախ: Հեղինակին հաջողվել է տալ երիտասարդների մի քանի կերպարներ, որոնք ճակատագրով խաչվում են իրար և վեր հանում երիտասարդության առկա խնդիրները:
Վեպը ներկայացնում է երիտասարդ աղջկա մտահոգությունները, ով ուղղակի ուզում է հաճույք ստանալ կյանքի բոլոր դրսևորումներից (ներառյալ սեռական)։ Վաղ տարիքում զրկվելով մորից՝ նա երկար ժամանակ անց է կացնում եկեղեցական գիշերօթիկ դպրոցում։ Վերադառնալով հոր մոտ, ով հայտնի հեդոնիստ և կանանց սիրահար էր, Սեսիլը ամբողջությամբ ընկղմվում է բոհեմական կյանքի մեջ, որտեղ չկային ո′չ կանոններ, ո’չ պատասխանատվություն, սակայն մի օր նրանց կյանքում հայտնվում է Սեսիլի մոր ընկերուհին՝ Աննան, ով գեղեցիկ և խելացի կին էր, սակայն ուներ բռնապետի հակումներ։
Մկրտիչ Սարգսյանի հեքիաթ-վիպակը Քաջ Նազարին բացահայտում է ամբողջովին նոր իրավիճակներում, իսկ ստեղծագործության մեջ հորդում են առողջ հումորը, ծաղրը սկսած անուններից՝ Սարսաղստան, Զորբաստան, Նազարստան, մինչև ինքնամեծարման հիվանդագին քայլեր: Հեղինակը կերտել է բռնապետի կատարյալ կերպար` իր բոլոր առանձնահատկություններով. նա վախկոտ է, ինքնահավան, կարողանում է մոլորեցնել ժողովրդին իր ամբոխավարական հմտություններով, իրեն շրջապատում է կեղծավորների անդեմ բանակով:
Գիրքը բաղկացած է երկու մասից: Առաջին մասում հայկական կինոյի կադրերից դուրս մնացած պատմություններն են, որոնք երբեմն շատ ավելի հետաքրքիր են, քան նկարահանված կադրերը: Երկրորդ մասում թանգարաններում հանգրվանած այն բացառիկ ցուցանմուշներն են, որոնց հետևում բացառիկ ու շատ հաճախ բոլորին անհայտ պատմություններ են թաքնված: Գրքում տեղ են գտել բացառիկ լուսանկարներ:
Հեղինակի արձակ ստեղծագործությունների առաջին ժողովածուն է, որտեղ զետեղված են նրա պատմվածքները և մի վիպակը: Պատմվածքների թեմաները բազմազան են, սակայն դրանք բոլորն էլ նպատակ ունեն ցույց տալու, թե ինչպիսին պետք է լինի մարդը: Վիպակի թեման վերցված է ուսանողական կյանքից:
«Պարտված Կարաբաս» հեքիաթ-վիպակն Ալեքսեյ Տոլոստոյի «Ոսկե բանալին կամ Բուրատինոյի արկածները» գրքի շարունակությունն է: Այստեղ ներկայացվում են հեքիաթի հերոսների նոր արկածները, որոնք տեղի են ունենում Տարաբարական երկրում և Սանկտ-Պետերբուրգում: Գրքում մենք կտեսնենք, թե ինչպես է ընթերցողը վերածվում գրողի, թե ինչպես են տիկնիկային թատրոնի հերոսները գնում Հայրիկ Կառլոյի համար երջանկություն որոնելու:
Աննա Ազբեկյանի նովելները հրապարակվել են Հայաստանի գրական մամուլում : Մի քանի նովելներ թարգմանվել և հրապարակվել են ֆրանսերենով: Հայաստանում առանձին գրքով ներկայանում է առաջին անգամ: Նովելների ժողովածու, որ պատկանում է 2019-ին Փարիզի վեցերորդ շրջանի նովելների մրցույթի առաջին մրցանակին արժանացած մեր հայրենակցի գրչին, ով ստեղծագործում է սփյուռքում:
Վեպի հերոսները բազմաթիվ են և ներկայացնում են տարբեր ոլորտներ։ Տարբեր հերոսների բնավորությունների, աշխատանքային գործունեության, ապրելու և կյանքին վերաբերվելու փիլիսոփայությունների համադրմամբ հեղինակին հաջողվում է ներկայացնել 1980-ական թվականների երևանյան և շրջանային խորհրդային կյանքը՝ սրանց զուգահեռ ներկայացնելով նաև տարբեր գաղթօջախներում բնակվող հայերի առօրյան, առկա հիմնախնդիրներն ու կյանքի դժվարությունները, հայրենիքից հեռու գտնվելու պատճառներն ու հետևանքները սերունդների վրա։ Սերունդների և ծնողների բախման միջոցով հեղինակը ցույց է տալիս հայապահպանության հիմնահարցը գաղթօջախներում։ Մի դեպքում ծնողներն են հեռանում հայկական արմատներից ու իրականությունից (Սիրակ Վահանյան), փոխարենը երեխաներն են ձգտում հայրենիք (Սիրակ վահանյանի երեխաներ), մեկ այլ դեպքում՝ հակառակը։ Վեպում զուգահեռ նկարագրվում են երկու տարբեր ժամանակաշրջաններ. հիմնական գործողությունները կատարվում են 1980-ականներին,...
Ռուբոկո Սյոյի (980-1020) էրոտիկ թանկաներն առաջին անգամ հրատարակվել է 1985 թվականին Տոկիոյում: Միլիոնատեր և գրասեր Կի-ուո Կավաբակին հին գրքերի վաճառանոցում պատահաբար գտնում է Ռուբոկո Սյոյի ձեռագրերը և դրանք հրատարակում, որից հետո հեղինակի անունը արագորեն տարածվում է աշխարհում:
Օլգա Գուլազյանը այս անչափ կարևոր թատերական հուշերում ներկայացնում է թատրոնում անցած իր ճանապարհը` ներկայացնելով ինչպես իր գործընկերների դիմանկարները, այնպես էլ այդ տարիների Թբիլիսին, Բաքուն, Կ. Պոլիսը, Նոր Նախիջևանը, Երևանը, Գանձակը, Շուշին, Իգդիրը և այլն: Դարասկզբին, ռուսական առաջին հեղափոխությանը նախորդող տարիներին, բազմաթիվ թատերախմբեր են կազմակերպվել բանվորական ու արհեստավորական շրջաններում։ Օլգայի ավագ եղբայրը, ով տպարանի բանվոր է եղել, մասնակցում է նման մի թատերախմբի գործերին։ Ու մի անգամ էլ փորձերը տեղի են ունենում Գուլազյանների տանը. դա «Էլի մեկ զոհ» պիեսն է լինում՝ Նատոյի և Վանոյի տեսարանը։ Տասնհինգամյա Օլգան այնքան է ուզում խաղալ Նատոյի դերը, որ չի կարողանում թաքցնել ցանկությունը։ Ռեժիսորն ընդառաջում է, և...
«Երիտասարդ Վերթերի տառապանքները» գերմանացի գրող Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի սենտիմենտալային էպիսթոլարական վեպն է։ Առաջին անգամ տպագրվել է 1774 թվականին։ Վեպում գերմանական իրականության պատկերի ֆոնին արտացոլվում են հերոսի՝ անձնական տառապանքները։ «Երիտասարդ Վերթերի տառապանքները» վեպը դարձավ Գյոթեի երկրորդ գրական հաջողությունը «Գյոց ֆոն Բերլիխինգեն» դրամայից հետո։ Ինչպես դրաման, այնպես էլ նամակավեպը դասվում է «գրոհ և փոթորիկ» ուղղությանը։ Երիտասարդ Վերթերի տառապանքները» որոշ չափով կրում են ինքնակենսագրական բնույթ, այնտեղ Գյոթեն նկարագրել է իր պլատոնական սերը Շարլոտ Բուֆֆի նկատմամբ։ Գյոթեն նրա հետ ծանոթացել է 1772 թվականին, Վեցլարի կայսերական կամերալ դատարանում պրակտիկա անցնելու ժամանակ։ Սիրային պատմության ողբերգական վերջաբանի մոտիվը՝ Վերթերի ինքնասպանությունը, Գյոթեին ազդել է Կառլ Վիլհելմ Իերուզելեմի...
Գիրքը ներկայացնում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ASALA) չբացահայտված անդամներից մեկի տրամադրած տեղեկությունները, որոնցից շատերը առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ: Այդ խորհրդավոր անձնավորությունը հեղինակ է Թուրքիայի և թրքամետ մի շարք երկրների շահերի դեմ իրականացված ավելի քան 100 պայթյունի: Նրա պատմությունները հեղինակը համալրել է տարիների իր ուսումնասիրությունների արդյունքում հավաքած տեղեկություններով, որոնք օգնում են ամբողջական պատկերացում կազմել ASALA-ի ստեղծման նախադրյալների, նպատակների, զինյալ գործունեության արդյունքների և ներքին խոհանոցին առնչվող բազում հարցերի մասին: Նյութը առավել տպավորիչ մատուցելու նպատակով, այն ներկայացված է որպես իրապատում վեպ՝ այդ ժանրին բնորոշ գրական-գեղարվեստական հնարանքներով:
“«Բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը» գոթական վիպակ է: Այն պատմում է Գաբրիել Ջոն Աթերսոն անունով մի լոնդոնաբնակ փաստաբանի մասին, որն ուսումնասիրում է իր վաղեմի ընկեր բժիշկ Հենրի Ջեքիլի և չարանենգ Էդուարդ Հայդի հետ կապված տարօրինակ եղելությունները: Վիպակի ազդեցությունն այնքան մեծ է եղել, որ անվանումը մտել է անգլերեն լեզվի բառապաշար որպես «Ջեքիլ և Հայդ» արտահայտություն, որը վերաբերում է երկակի բնույթի տեր մարդկանց՝ երբեմն շատ բարի, երբեմն էլ՝ ապշելու աստիճանի չար: Անգլերենից թարգմանել է Աիդա Հարությունյանը:”
1547 թվականին Լոնդոնում Թոմ Քենթին՝ հոր կողմից ծեծի ենթարկվող աղքատ տղան, ընկնում է թագավորական պալատ և հագուստներով փոխվում է իրեն զարմանալիորեն նման Էդուարդ 6-րդ արքայազնի հետ: Պալատից դուրս գալով՝ վերջինս իմանում է անգլիական հասարակության ստորին խավի իրավազրկության մասին: Նա տեսնում է կանանաց խիստ մահապատիժները, ընկնում է բանտ և ավազակների կողմից զվարճալի թագադրության է ենթարկվում: Էդուարդ 6-րդը երդվում է, որ թագավոր դառնալով՝ կփոխի ամեն ինչ և իր ենթականերին գթասրտորեն և արդար կկառավարի: Մինչդեռ պալատում մնացած Թոմը փորձում է յուրացնել արքայական նիստ ու կացը: Նրա էթիկայի կանոններին չտիրապետելը բացատրում են նրանով, որ վերջինիս մոտ հիշողության կորուստ է եղել: Երբ Թոմը պետք է...
Բուենոս Այրեսի ձկնորսներն ու մարգարտորսները վախեցած էին, քանի որ ծովում հայտնվել էր խորհրդավոր «ծովային հրեշ»: Սակայն սառնասիրտ գործարար, մարգարտորսների ընկերության սեփականատեր Պեդրո Զուրիտան, որոշում է բռնել այդ հանելուկային արարածին և ներգրավել իր գործի մեջ: Նա սկսում է հսկել ծովածոցը` հույսով, որ կգտնի «հրեշին»… Վեպն առաջին անգամ լույս է տեսել «Вокруг света» ամսագրում 1928 թվականին: Երկու առանձին հրատակություն նույն թվականին լույս է ընծայել «Земля и фабрика» հրատարակչությունը: Բելյաևի ընկերների ու հարազատների խոսքերով՝ հեղինակը չէր սիրում շարունակել իր ստեղծագործությունները: Գիրքն ավարտելուց հետո նա մոռանում էր իր հերոսներին: Սակայն Երկկենցաղ մարդը նրա սիրելի հերոսն էր, և հեղինակը սիրում էր պատմել պատմությունների նրա մասին:...
Իտալացի մանկագիր Իդա Բաչինին առաջին անգամ է ներկայացվում հայ ընթերցողին: «Ճուտիկի հուշերն» ունի դաստիարակչական մեծ նշանակություն: Այն կարող է իսկական օգնական հանդիսանալ ծնողներին իրենց երեխաների մեջ մարդկային բարձր արժանիքներ ձևավորելու համար: Լինելով մանկավարժ՝ Իդա Բաչինին լավ է հասկացել մանկական հոգու գաղտնարանները, ինչը լավագույնս արտահայտված է նրա ստեղծագործություններում:
“Ամեն ոք իր տեղն ունի կյանքում։ Սակայն բոլորին չէ, որ հաջողվում է գտնել այդ: Վեպում մի երիտասարդի դեգերումների պատմությունն է տրված, կյանքում իր տեղը գտնելու իր կոչմանն արժանի լինելու գործում ցուցաբերած համառությունն ու վճռականությունը։ Եթե քեզ չի հաջողվել դառնալ այն, ինչի համար կոչված ես դու, գոնե շիտակություն ու համարձակություն ունեցիր այդ տեղի համար պայքարելու։ Կույր հնազանդություը կործանարար է։ Այս է ճշմարիտ եզրակացությունը։”
Պատմությունը ներկայացվում է 3 կանանց՝ Ռեյչելի, Աննայի և Մեգանի կողմից: 32-ամյա Ռեյչել Ուոթսոնը խնդիրներ ունի՝ կապված ալկոհոլ օգտագործելու հետ: Ամեն օր նա գնացքով մեկնում է Լոնդոն՝ կարծես թե աշխատանքի, բայց իրականում նա ուղղակի տպավորություն է ստեղծում: Գնացքով գնալիս Ռեյչելն ամեն անգամ պատուհանից դիտում է մի ամուսնական զույգի, որին նա իր համար անվանում է Ջեսս և Ջեյսոն: Նրանք ապրում են իր նախկին տնից ոչ հեռու, որտեղ ինքն ապրում էր ամուսնու՝ Թոմի հետ, և որն այժմ ապրում է այնտեղ իր նոր կնոջ՝ Աննայի և երեխայի հետ: Ռեյչելը շատ ծանր է տանում ամուսնալուծությունը, որը, ինչպես ինքն է կարծում, հենց ինքն էլ հրահրել է:...
Պոլսից Միլան տեղափոխված հեղինակի այս վեպը որպես թերթոն տպագրվել է Կ. Պոլսի «Հայ կին» պարբերականի 1928-29 թվականների համարներում: Առանձին գրքով տպագրվում է առաջին անգամ:
Լևոնը հայտնի լրագրող է։ Փորձում է կյանքն անցկացնել սեփական սկզբունքներին հավատարիմ մնալով։ Լևոնին գործուղում են գյուղ, որպեսզի ռեպորտաժ պատրաստի ինքնասպան եղած դեռահասների՝ Հասմիկի ու Սերոբի մասին։ Լևոնը իր որոնումներում փորձում է հասնել ճշմարտությանը անգամ այնտեղ, ուր ստիպված է լինում դեմ գնալ սեփական վարք ու բարքին: Սակայն քչերն են համարձակվում կանգնել նրա կողքին։ Լևոնը գրում է հոդվածը, սակայն քննարկման արդյունքում որոշվում է, որ նրա պատրաստած նյութը չի համապատասխանում ժամանակի գաղափարախոսությանը և պիտի ենթարկվի փոփոխությունների։ Վիպակը Լևոնի և նրան շրջապատող մարդկանց ապրած և չապրած տարիների մասին է: Հեղինակը փորձում է ցույց տալ, որ մարդու ապրած տարիները չէ, որ պետք է ապրած համարել։...
«Օզի սքանչելի աշխարհը» Լայմըն Ֆրենկ Բաումի` Օզի աշխարհին վերաբերող երկրորդ գիրքն է, որը գրվել է 1904 թվականին: Այստեղ ընթերցողը կհանդիպի ոչ միայն առաջին` «Օզի զարմանահրաշ կախարդը» գրքի հերոսներին, այլև նոր հերոսները կհարստացնեն Օզի աշխարհի գրավչությունը: Այստեղ պատմությունն սկսվում է այնտեղից, երբ Գիլիկինների երկրում ապրող Թիփը որոշում է պատրաստել Դդմագլուխ Ջեքին:
«Օզի զարմանահրաշ կախարդը» գրքով Ֆրենկ Լեյմըն Բաումը սկիզբ է դնում Օզի երևակայական աշխարհի մասին հեքաթաշարին և այս թեմայով գրում ևս 13 հեքիաթներ: Այս առաջին գրքում պատմվում է Կանզասում ապրող Դորոթի անունով աղջնակի մասին, որն իր Տոտո անունով շան հետ հայտնվում է Օզի աշխարհի Զմրուխտե քաղաքում, որտեղ նրան ուղեկցում են Խրտվիլակը, Անագե Անտառահատը, Վախկոտ Առյուծը:
Գործողությունը տեղի է ունենում հեռու արևելքում գտնվող գյուղում, որտեղ ապրում են Տանյա Սաբանեևան և պատանի Ֆիլկան: Մի օր Մոսկվայից այդտեղ է գալիս աղջկա հայրն իր նոր ընտանիքի՝ կնոջ՝ Նադեժդա Պետրովնայի և Կոլյայի հետ: Հոր նոր կինը լավ է վերաբերվում աղջկան, սակայն հարաբերությունները հոր ու նրա խորթ որդու հետ բավական բարդ են դասավորվում: Տանյայի անհանգստությունը դուրս չի մնում ոչ նրա ուսուցչուհու, ոչ էլ Ֆիլկայի ուշադրությունից: Վիպակն առաջին անգամ հրապարակվել է 1939 թվականին «Красная новь» խորհրդային գրական ամսագրում: Ավելի ուշ «Детгиз» հրատարակությունն այն լույս ընծայեց առանձին գրքով: 1962 թվականին ռեժիսոր Յուլի Կարասիկը վիպակի մոտիվներով նկարահանեց գեղարվեստական ֆիլմ: