Սալման Ռուշդի
Բրիտանացի գրող, Թագավորական գրական ընկերության անդամ, Ասպետ-բակալավր
(Ծնվ․ 1947)
Սալման Ռուշդին ծնվել է 1947 թվականի հունիսի 19-ին Բոմբեյ քաղաքում՝ քաշմիրյան ծագում ունեցող[20] մուսուլմանական ընտանիքում[21]։ Նրա պապը բանաստեղծ էր, ով ստեղծագործում էր ուրդու լեզվով[21]։ 14 տարեկան հասակում ուսման է մեկնել Անգլիա, որտեղ հետագայում Քեմբրիջի համալսարանի Թագավորական քոլեջում ուսումնասիրել է պատմություն։ Որոշ ժամանակ աշխատել է թատրոնում, ապա զբաղվել լրագրությամբ։ 1964 թվականին ստացել է բրիտանական քաղաքացիություն։
1981 թվականին իր «Կեսգիշերի երեխաները» վեպի համար արժանացել է Բուքերյան մրցանակի։ Համարվում է ժամանակակից գրականության ամենահեղինակավոր դեմքերից մեկը: