Ռուբեն Գալչյան
Հայ աշխարհագրագետ և քարտեզագետ
(Ծնվ․ 1938)
Ռուբեն Գալիչյանը ծնվել է Թավրիզում (Իրան), հայ ներգաղթյալների ընտանիքում, որոնք փախել են Վանից 1915 թվականին Մեծ Եղեռնի ժամանակ։ Սովորել է Թեհրանի հանրակրթական դպրոցում, կրթաթոշակ ստանալով՝ ուսումը շարունակել է Մեծ Բրիտանիայում՝ Բիրմինհեմի Ասթոն համալսարանում՝ որպես ճարտարագետ։ Աշխարհագրությամբ և քարտեզագրությամբ հետաքրքրվել է դեռևս մանուկ հասակից, սակայն գիտական ուսումնասիրությունները սկսել է 1970-ական թվականներից։ 1981 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Լոնդոն, որտեղ հնարավորություն է ունեցել տարբեր քարտեզագրական նյութեր ուսումնասիրելու։ Գալիչյանի առաջին գիրքը Հայաստանի պատմական քարտեզների ժառանգության վերաբերյալ է (հրատ. «Tauris», Լոնդոն, 2004)։ Աշխատանքը արդյունք է Միջնադարյան Եվրոպայի և Անդրկովկասի իսլամական քարտեզների ուսումնասիրության: